Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն














www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



 

© Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ, 2006-2008

Գյումրի, Կենտրոնական հրապարակ,

2006 սեպտեմբեր

 

 


Քաղաքապետարանի նախկին աշխատակիցը բարձրաձայնում է այս կառույցում տիրող անօրինականությունների մասին

30 | 09 | 2011 | 19:22 | ասուլիս

Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների անօրինականությունները բարձրաձայնելու ու իրեն անարդարացիորեն աշխատանքից ազատելու մասին հայտարարությամբ սեպտեմբերի 30-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մալո ասուլիս էր հրավիրել քաղաքապետարանի նախկին աշխատակից Հենրիկ Մալխասյանը:

2007 թվականին քաղաքապետի միջնորդությամբ նա աշխատանքի էր ընդունվել քաղաքապետարանի աշխատակազմի բյուջեի եկամուտների հաշվառման բաժնում` որպես աղբի վարձավճարներ գանձող գործակալ: »»»


Շիրակի մարզպետը պարգեւներ հանձնեց զոհված ազատամարտիկների ընտանիքներին

30 | 09 | 2011 | 19:20 |

Սեպտեմբերի 30-ին Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը մարզպետարանում դրամական պարգեւ, գրքեր եւ ծաղիկներ հանձնեց այն ազատամարտիկների  զավակներին ու ընտանիքի անդամներին, որոնց հայրերն ու ամուսինները զոհվել են Արցախյան պատերազմում իրենց զինվորական պարտականությունների կատարման ժամանակ: Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի անկախության 20-ամյակի միջոցառումների շրջանակում: Դրամական պարգեւ ու նվերներ հանձնվեցին զոհված ազատամարտիկների շուրջ 10 հարազատի: »»»


Այո, Քոչարյանը, իրավամբ, կարող է փոխել իրավիճակը ու շարունակել ոստիկանական պետության կառուցումը

30 | 09 | 2011 | 19:15 | մեկնաբանություն

Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է վերջին օրերին լայն ծավալում ստացած այն մեկնաբանություններին, ըստ որոնց, Ռուսաստանում Պուտինի իշխանության գալուց հետո չի բացառվում Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն: Այս քննարկումները ծավալվել էին այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի հաջորդ նախագահը լինելու է Պուտինը: Ի դեպ` «դեմոկրատական» երկրի եւս մեկ ցուցիչ. առանց ընտրությունների էլ արդեն բոլորը գիտեն, թե ով է լինելու հաջորդ նախագահը:

Արձագանքելով այդ բոլոր քննարկումներին, Քոչարյանն եւս չի բացառել, որ կարող է վերադառնալ մեծ քաղաքականություն: Ուղղակի Քոչարյանը զարմացած է, որ իր հնարավոր վերադարձը կապում են Ռուսաստանում ընթացող քաղաքական գործընթացների հետ: »»»


Հերթական անգամ Գյումրու ավտոկայանում բացակայում են Երեւան մեկնող միկրոավտոբուսները. միտինգ է

30 | 09 | 2011 | 15:45 |

Սեպտեմբերի 30-ին Գյումրու ավտոկայանում նույն իրավիճակն էր տիրում, ինչ մի քանի օր առաջ: Այսօր եւս սեպտեմբերի 23-ի նման, Գյումրիից-Երեւան մեկնող ոչ մի միկրոավտոբուս չկար: Ինչպես տեղեկացանք Գյումրու ավտոկայանի հերթապահից, այսօր առավոտից մինչ 13:00-ն Երեւանցից ոչ մի միկրոավտոբուս չի եկել եւ Գյումրիից էլ չի մեկնել:

Ավտոկայանում Երեւան մեկնելու համար միկրոավտոբուսի սպասող ուղեւորներն էլ ասում էին, որ բավական ժամանակ այստեղ են ու դեռ չգիտեն` լինելու է մեքենա, թե` ոչ, քանզի իրենց այդ հարցին հստակ ոչ ոք ոչինչ չի պատասխանել: Իսկ Երեւան ուղեւորափոխադրում կատարող տաքսու վարորդներն էլ ուղեւորներին առաջարկում են տեղափոխել սովորականից 50-80% թանկ գնով`4000-4500 դրամ: »»»


Հայկական երաժշտարվեստը  աշխարհին  ներկայացնելու նոր մեկնարկ

30 | 09 | 2011 | 15:40 |

Լեւոն Չաուշյան, Մարտին Վարդազարյան, Վահրամ Բաբայան, Արմինե Կարապետյան, Արսեն Բաբաջանյան. կոմպոզիտորոկան այս աստղաբույլը սեպտեմբերի 29-ին Գյումրիում էր: «Հայկական երաժշտական համաժողով» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ կոմպոզիտորների այցն ու հանդիպումը նախ լրագրողների, ապա նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանող-դասախոսների հետ ինքնանպատակ չէր: »»»


Իրազեկման կոչ լրագրողներին ու հասարական կազմակերպություններին

30 | 09 | 2011 | 14:15 |

«Հարգելի գործընկերներ, եկեք առաջիկա հոկտեմբեր ամիսը հայտարարենք գյումրեցի անօթեւան, բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքներին իրազեկելու միամսյակ: Համատեղ ուժերով աջակցենք, որ նեղության ու կարիքի մեջ գտնվող մեր համաքաղաքացիները օր առաջ կարողանան ազատվել ցուրտ ու խոնավ տնակներից»: Շիրակ կենտրոն ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանի այս  կոչն ուղղված էր այսօր կլոր սեղան-քննարկման մասնակից լրագրողնեին ու տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: »»»


Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդներ այդպես էլ չէին եղել

30 | 09 | 2011 | 14:05 |

Գյումրու Հ.Սահյանի անվան թիվ 38 հիմնական դպրոց պետական ոչ առեւտրային կազմակերպության կառավարման խորհուրդը 2011 թվականի օգոստոսի 30-ին հայտարարել էր բաց մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար: Մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետ հայտարարվել էր սեպտեմբերի 25-ը, իսկ մրցույթի անցկացման օր սեպտեմբերի 29-ը:

Սեպտեմբերի 29-ին թիվ 38 հիմնական դպրոցում տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը չկայացավ, քանզի մրցույթին մասնակցելու համար ոչ մի հավակնորդ դիմում չէր ներկայացրել: »»»


Խոստովանում են կեղծիքների մասին, հետո գովերգում կեղծարարներին

30 | 09 | 2011 | 13:45 |

Ուրեմն, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության համար լուրջ մրցակից համարում է միայն Հանրապետականին, իսկ ընդդիմադիր կուսակցություններին հարգում է, բայց մրցակից չի համարում: ԲՀԿ-ական սույն գործիչն այսօր լրագրողներին նաեւ հայտարարել է, որ ՀՀԿ-ն անցած տարիների ընթացքում ցույց է տվել, որ ուժեղ կուսակցություն է, կարողանում է պատասխանատվություն վերցնել եւ պատվով դուրս գալ դրա տակից: ՀՀԿ-ի ուժի, պատվի ու պատասխանատվության մասին դիֆերամբներ երգելուց հետո, Վարդան Բոստանջյանը նշել է, որ ընտրություններում իրենք շատ ձայներ ունեն, բայց դրանք կարող են քչացվել: »»»


Լեզվի ուսուցումը խաղերի միջոցով

30 | 09 | 2011 | 13:40 |

«Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի երկու` Երեւանի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնը եւ Գյումրու սոցիալ-ուսուցողական եւ զարգացման կենտրոնը երիտասարդների համար մշտապես կազմակերպում են տարբեր միջոցառումներ, համաժողովներ, գրական-երաժշտական երեկոներ, ցուցահանդեսներ եւ լեզվական ակումբներ` ֆրանսախոսների ու անգլախոսների համար:

Սեպտեմբերի 29-ին «Կազա» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղում, «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի շրջանակներում, անցկացվեց սեմինար-քննարկում «Խաղերի դերը լեզվի ուսուցման ընթացքում» թեմայով, որը վարում էր ֆրանսիացի մեթոդիստ Իզաբել Կազժյուարը: »»»


Հայաստանում այսօր նշվում է տեղեկատվության ազատության օրը, մինչդեռ շատերը տեղյակ չեն տեղեկություն ստանալու իրենց իրավունքից

29 | 09 | 2011 | 16:45 |

Սեպտեմբերի 28-ը տեղեկատվության ազատության միջազգային օրն է: Մեր երկրում «Տեղեկատվության ազատության մասին. օրենքն ՀՀ Ազգային ժողովն ընդունել է 2003 թվականի սեպտեմբերի 23-ին: Օրենքն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրվանից, միայն նշված օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերն են ուժի մեջ մտել 2004 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաեւ տեղեկություններ ստանալու կարգը, ձեւերը եւ պայմանները: »»»


Ջավախքահայ երիտասարդները պատասխան այց կատարեցին Գյումրի

29 | 09 | 2011 | 16:40 |

Հայրենիք-Ջավախք կապերը ամրապնդվում են երիտասարդների միջոցով ու երիտասարդների նախաձեռնությամբ: Օգոստոսի 27-28-ը Շիակի թեմի երիտասարդական կազմակերպությունը ու սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդները այս նպատակով Ջավախքում էին:

«Միշտ միասին» ծրագրի շրջանակում երիտասարդներն այցելել էին Ջավախքի առաջնորդարան ու ուխտագնացություններ կազմակերպել Ջավախքի եկեղեցիներով: Ապա ուղեւորություն Խրտվիզի (Խերցվիսի) ավերակ բերդ ու Վարդիայի (Վարձիայի) հայտնի քարանձավային ամրոց, որին հաջորդել էր  Փարվանա լճում հանգիստն ու բացօթյա քննարկումը Ջավախքում ստեղծված Եկեղեցասեր երիտասարդական միության խնդիրների ու համատեղ գուրծունեության ծրագրերի շուրջ: »»»


Կատարվել է կեղծ նախաքննություն

29 | 09 | 2011 | 16:35 |

Արտակ Նազարյանի մոր` Հասմիկ Հովհաննիսյանի բաց նամակը ՀՀ զինդատախազ Գ. Կոստանյանին

ՀՀ նախագահի հրահանգով դուք ընդունեցիք մեզ՝ խաղաղ պայմաններում Հայոց բանակում սպանված զինծառայողների մայրերին: Յուրաքանչյուրիս 2-3 ժամ լսեցիք, բայց միայն այդքանը: Ճիշտ է՝ ապրիլի 1-ին կալանավորվեց նաեւ որդուս՝ Արտակ Նազարյանի գործով հանցագործ, սպանության ակտիվ մասնակից, «իտոգ տվող» Վահագն Հայրապետյանը, որը մինչ այդ ազատության մեջ էր Մադաթյանի «բարի կամքով»: Բայց միայն նա չէ, որ պետք է կալանավորվեր: »»»


Հայ Ազգային Կոնգրեսի Գյումրու տարածքային գրասենյակի հայտարարությունը.

29 | 09 | 2011 | 16:30 |

«Հայ Ազգային Կոնգրեսի սեպտեմբերի 30-ի համապետական հանրահավաքի նախօրեին իշխանությունները, մասնավորապես ՀՀ Ոստիկանության Գյումրու բաժինը, հերթական անգամ գերազանցելով Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունները, սկսել են տոտալ վերահսկողությունն ու ահաբեկումների իր գործելաոճը հանրահավաքի մասնակիցներին Երևան տեղափոխող մարդատար ավտոմեքենաների վարորդների նկատմամբ: »»»


Հնարավոր է, որ Թռչկանի ջրվեժի մոտ ՀԷԿ չկառուցվի

28 | 09 | 2011 | 20:15 |

Գյումրու «Օրհուս» բնապահպանական կենտրոնի ղեկավար եւ «Բիոսոֆիա» ՀԿ նախագահ Գեւորգ Պետրոսյանի խոսքերով, չնայած տաս օրից պետք է սկսվեին Թռչկանի ջրվեժի տարածքում կառուցվող ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները, բայց այս պահի դրությամբ որեւէ աշխատանք չի տարվում: Ըստ Գ.Պետրոսյանի, հավանաբար պատճառն հասարակական բողոքն էր, իսկ առջեւում նախընտրական տարի է, եւ կառավարությունը բնակչությանը սիրաշահելու քաղաքականություն է վարում: »»»


Հայաստանի քաղաքական եռանկյունին ու նրանց հենարանները

28 | 09 | 2011 | 20:05 |

Այժմ արդեն հստակ է, որ Հայաստանում կա երեք քաղաքական կենտրոն, որոնց շուրջ են տեղի ունենում եւ որոնցից կախված են բոլոր ներքաղաքական գործընթացները: Ընդ որում, այդ կենտրոնները ձեւավորված են ոչ թե քաղաքական ուժերի, այլ կոնկրետ գործիչների շուրջ: Իհարկե, բնականոն վիճակն այն կլիներ, որ այդ կենտրոնները ձեւավորված լինեին երկրում լուրջ դերակատարություն ունեցող ազդեցիկ ուժերի եւ քաղաքական գաղափարների շուրջ` անկախ անձերից: Բայց, ինչպես միշտ, մերն ուրիշ է ու մեզանում ամեն ինչ գլխիվայր է շուռ եկած: Հայաստանում ամեն ինչ` եւ քաղաքականությունը, եւ իշխանությունը, եւ տնտեսությունը, անգամ մշակույթն ու սպորտը խիստ անձնավորված են: »»»


Ավստրիական մանկական հիվանդանոցը համալրվել է բժշկական նոր սարքավորումներով

28 | 09 | 2011 | 19:55 |

Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցը ստացել է նոր սարքավորումներ: Սարքավորումները ձեռք են բերվել Ավստրիայի հետ համատեղ իրականացվող ծրագրի միջոցով:

-Բժշկական սարքավորումները ստացել ենք «Բժշկական գործիքների ձեռք բերում եւ վերանորոգոմ» ծրագրի շրջանակում,-ասում է Ավստրիական մանկական հիվանդանոցի գործադիր տնօրեն Աշոտ Կուրղինյանը,-սարքավորումները շատ թանկ արժեն, ընդհանուր առմամբ 22 հազար եվրո, ինչը մենք մեր ուժերով չէինք կարող ձեռք բերել: »»»


Ներկայումս Հայաստանի բնակչության իրական թիվը 2.750  հազար մարդուց ավելի չէ

28 | 09 | 2011 | 14:10 | վերլուծություն

Հայաստանից հեռանալն ու արտերկրում աշխատանք փնտրելը մեր երկրում այսօր դարձել է գործազրկության խնդրի լուծման լավագույն տարբերակը: Դեռեւս վաղ միջնադարից ժողովրդի մեջ արմատավորված այս երեւույթը մեր օրերում գնալով ավելի է ընդլայնում թե՛ իր ծավալները, թե՛ աշխարհագրությունը:  Այլ կերպ ասած` արտագաղթն այսօր դարձել է ազգային անվտանգության խնդիր:

Արտագաղթն իր հետ բերում է մի շարք խնդիրներ: Առաջին հերթին դա բնակչության թվի նվազումն է, ինչն էլ բացասաբար է անդրադառնում նախ երկրի տնտեսության, ապա նաեւ բնակչության թվակազմի վրա: »»»
 


Ս.Մերկուրովի անվան նկարչական դպրոցը արդեն 20 տարի թափառում է տեղից տեղ

28 | 09 | 2011 | 13:55 | ակնարկ

Ամբողջ աշխարհին հայտնի Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցը Լենինականում երկար տարիներ գործել է Ջիվանու 91 հասցեում, որը մի ժամանակ Ալեքպոլի քաղաքապետարան է եղել, իսկ ավելի վաղ՝ 70-ակններին դպրոցը տեղավորված էր Մանկավարժական ինստիտուտի շենքի մի անկյունում. երբ 80-ակաների սկզբին Լենինականում բացվեց նախկին Պիոներ պալատի նոր շենքը, Ջիվանու 91-ի այս շենքը ազատվեց եւ տրամադրվեց նկարչական դպրոցին: Շինությունն այսօր փակ է ու ավեր, իսկ դուռն էլ դրսի կողմից փակել են` հենելով մեծ ու փոքր քարեր: Հարեւանությամբ ապրող տարեցները տխուր ժպիտով են պատմում անցյալում այս հսկա շինության ու դպրոցի հետաքրքիր, ճանաչված մարդկանց մասին: »»»


«Գլենդել Հիլզը» շինաշխատանքները չի դադարեցրել եւ չի կարող դադարեցնել»,- վստահեցնում է քաղաքաշինության նախարարը

28 | 09 | 2011 | 13:55 | ակնարկ

Գյումրիում սեպտեմբերի 27-ին կայացավ բնակբաշխման հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցեց քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:  Փաթեթների ուսումնասիրությունների արդյունքների քննարկումից զատ, նախարարն անդրադարձավ նաեւ մայրաքաղաք հասած այն խոսակցություններին, համաձայն որոնց, Գյումրու շինարարական հրապարակներում  աշխատանքները դադարեցված են: »»»


Եղբայրներից մեկը մեղադրվում է սպանության, իսկ երկուսը` խուլիգանության եւ գողության մեջ

28 | 09 | 2011 | 13:40 | ռեպորտաժ

Սեպտեմբերի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Գյումրու գարեջրի գործարանի դարպասների մոտ այս տարվա փետրվարի 24-ին կատարված սպանության գործով դատաքննությունը ընդդեմ մեղադրյալներ Արմեն, Ալբերտ եւ Արսեն Խաչատուրի Սահակյանների, Արմեն Սերյոժայի Սահակյանի, Ռուդիկ Շահնազարյանի: Արմեն Խ.Սահակյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով, 34-104 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով` երկու կամ ավելի անձանց սպանություն: »»»


Հետաքրքիր, զարմանալի, զավեշտալի… հայտարարություններ

28 | 09 | 2011 | 13:35 | ռեպորտաժ

«KING PRODUCION-ը կազմակերպել է «Դիսկոտեկա BOOM» party: Party-ն տեղի կունենա Սեպտեմբերի 20-ին…», կամ «Սեպտեմբերի 18-ին ժամը 19:00-ին կազմակերպվում է SHAPY-PARTY SHAPITO բար-սրճարանում…». սրանք հայտարարությունների տեքստեր են, որոնցով ողողված են Գյումրու բոլոր փողոցները: Այսպիսի «գլուխգործոցների» կհանդիպես ցանկացած քայլափոխի` կանգառներում, շենքերի պատերին, սյուներին, խանութների ցուցափեղկերին եւ այլուր: Մինչդեռ Հայաստանում, համենայնդեպս դեռ պետական լեզուն գրական հայերենն է: Նմանատիպ հայտարարությունների հանդիպելուց հետո ակամա մտածում ես`«լավ, գրականն էլ մի կողմ մնա, բա հայերեն լեզուն ու՞ր կորավ»: Պատասխանը շատ պարզ է` առանց զգալու կորցրեցինք: »»»


Նախատեսվում է վերականգնել քաղաքի նախկին պատկերասրահը` հին Գյումրվա շնչով ու կոլորիտով

28 | 09 | 2011 | 13:30 | ակնարկ

Տարբեր ժամանակներում Լենինականի Կիրով, ներկայումս Գյումրու Ռիժկով 3 հասցեում գտնվող կառույցը, որն առավել հայտնի է պատկերասրահ անունով, գործել ու ծառայել է տարբեր կերպ:

-Այն որպես պատկերասրահ գործել է երկու անգամ` կարճ ժամանակով, որքան ինձ հայտնի է`առաջին անգամ 1928-30-ական թվականներին,-պատմում  է գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանը,-իսկ դրանից հետո` 1930-1970-ականները եղել է կար ու ձեւի արհեստանոց: »»»


Ռուսաստանի իշխանական փոխատեղությունն ու Հայաստանը


26 | 09 | 2011 | 21:10 |
 

Ռուսաստանյան վերջին երկու-երեք տարիների գլխավոր ներքաղաքական ինտրիգը լուծվեց: Այս երկրի հաջորդ նախագահը լինելու է Վլադիմիր Պուտինը: Գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւը 2012 թվականի նախագահական ընտրություններից հետո վերադառնալու է կառավարություն: Այս ամենը պարզ դարձավ Ռուսաստանի իշխող կուսակցության համագումարում: Ռուսական իշխանական վերնախավի այս սպասելի փոխատեղումը, ըստ երեւույթին, որոշակի հիասթափություն կառաջացնի ինչպես բուն Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական ուժերի շրջանում, այնպես էլ արեւմտյան աշխարհում. ինչքան էլ ռուսական պետական քաղաքականությունն ու մտածողությունը խարսխված լինեն ավտորիտար սկզբունքների վրա, այնուամենայնիվ, Մեդվեդեւի կերպարը Արեւմուտքին ներկայանում էր որոշակի դրական լույսի ներքո` որպես ժողովրդավարության ու քաղաքական փափուկ գծի կողմնակից: »»»


Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կարող է սպառազինությունների մրցավազք սկսվել


26 | 09 | 2011 | 20:55 |

Հասկանալի է, որ զորահանդեսի ընթացքում հարձակողական զինտեխնիկայի ցուցադրումը նպատակ ունի բարձրացնել հայ ժողովրդի մարտական ոգին, սակայն, մյուս կողմից էլ` այդ ամենն արվեց ի ցույց Ադրբեջանի, այսինքն` Հայաստանի իշխանություններն ուզում էին հասկացնել ադրբեջանցիներին, թե  իրենք շատ  հզոր են ու չեն վախենում նրանցից: Այս մասին զորահանդեսի ելույթում հայտարարեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը`մասնավորապես նշելով, թե «սա նոր Հայաստանն է, որին անհնար է վախեցնել»: »»»


Յոթօրյա հեծանվային արշավ. վերջին կանգառը Խուստուփ

26 | 09 | 2011 | 20:33 | լուր
 

2011-ին լրանում է 20-րդ դարի  պետական, քաղաքական եւ ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի ծննդյան 125 ամյակը: Այս առիթով  ստեղծված կառավարական հանձնաժողովի կողմից կազմված ծրագրերին համապատասխան` հանրապետության գրեթե բոլոր մարզերում նախատեսվում են միջոցառումներ` նպատակով ևս մեկ անգամ հայոց պայքարի առաջամարտիկներից  մեկի ու  մեծ հայի անցած ուղին և գործը ներկայացնել հասարակությանն ու հատկապես երիտասարդներին: »»»


Աշոտ Զաքարյան. «Եթե ժողովուրդն ազատ ընտրությունների ճանապարհով չի կարողանում ձեւավորել իշխանություն,  ապստամբությունը դառնում է սահմանադրական նորմ»

 

24 | 09 | 2011 | 20:05 | հարցազրույց

 

Սեպտեմբերի 23-ի տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իշխանություններին ներկայացրեց 8 կետից կազմված պահանջագիր: Առաջին կետը վերաբերում էր մինչեւ տարվա վերջ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

 

Անցկացված հանրահավաքի մանրամասների մասին զրուցեցինք ՀԱԿ Գյումրու գրասենյակի ղեկավար Աշոտ Զաքարյանի հետ: »»»


Խուլերը հաշմանդամներ չեն, նրանք պարզապես հաղորդակցվում են այլ կերպ ու խոսում ժեստերի լեզվով

 

24 | 09 | 2011 | 20:00 | ռեպորտաժ

 

Գերմանացի մեծ կոմպոզիտոր, աշխարհառչակ դաշնակահար ու դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենը աշխարհին գերել էր իր աստվածային երաժշտությամբ: Այս հանճարը ուներ բնածին խլություն, սակայն դա չխանգարեց նրան դառնալ հայտնի ու աշխարհահռչակ:

 

Սեպտեմբերի 25-ը խուլերի միջազգային օրն է: Այն նշվում է 1958 թվականից, երբ խուլերի համաշխարհային ֆեդերացիան սեպտեմբերի վերջին շաբաթն հայտարարեց խուլերի պաշտպանության օր: Երկրորդ տարին է, ինչ Հայաստանը եւս միացել է միջազգային այս օրվան: Խուլերը հաշմանդամներ չեն, նրանք պարզապես հաղորդակցվում են այլ կերպ ու խոսում ժեստերի լեզվով: »»»


Ստեղծագործել հանուն հանուն բերկրանքի

 

24 | 09 | 2011 | 18:16 | ռեպորտաժ

 

-Այգաբաց գյուղի Ս.Գեւորգ եկեղեցում պատարագ մատուցելուց հետո եկել ենք Գյումրի, մեր այցը պատահական չէ. այսօր Սուրբ Գեւորգի տոնն է, նաեւ անկախության 20 ամյակի տոնախմբությունների տպավորությունների տակ ենք,-բացատրում է Արմավիրի թեմի Սուրբ Նշան հոգեւոր կրթամշակութային կենտրոնի ղեկավար Հասմիկ Մխիթարյանը: Նա Արմավիրի Գայ (Խաթունարխ) գյուղում վերականգնվող եկեղեցու քահանա Տեր Գեւորգի երեցկինն է: »»» 


Գյումրու գավաթ ամենամյա մրցաշարին այս տարի մասնակցում է 130 լողորդ

 

24 | 09 | 2011 | 18:05 | ռեպորտաժ

 

Սեպտեմբերի 24-ին Գյումրու քաղաքապետարանի լողի համալիր մարզադպրոցում մեկնարկեց Գյումրու քաղաքապետի գավաթ խորագիրը կրող լողի ամենամյա ավանդական մրցաշարը: Մարզադպրոցը գործում է արդեն 4 տարի եւ ամեն տարի սեպտեմբերի վերջին լողի հանրապետական ֆեդերացիան անցկացնում է այս մրցաշարը: Մրցմանը մասնակցում են թիմեր Հայաստանի տարբեր քաղաքներից, ինչպես նաեւ Վրաստանից: Այս տարի մրցաշարին մասնակցում է 11 թիմ` 130 մարզիկներով: »»»


200.000-400.000 դրամ տուգանք` օտարատառ մեկ ցուցանակի համար  

 

24 | 09 | 2011 | 17:00 | ռեպորտաժ

 

Վերահսկողական գործառույթներն իրականացնելիս ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունը բախվում է բազմաթիվ խնդիրների, որոնց մեծ մասն առաջանում են օրենսդրական դաշտի անկատարությունից. այս եւ լեզվի պաշտպանությանը վերաբերող եւս մի քանի հարց մանկավարժական ինստիտուտի դասախոսների եւ ուսանողների հետ քննարկելու, խնդրին նրանց իրազեկելու եւ համագործակցության ուղիներ փնտրելու համար Գյումրիում էր Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը: »»»


«Հայորդաց» տան շինաշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2011թ. դեկտեմբերին

 

24 | 09 | 2011 | 16:50 | լուր

 

Գյումրու Կենտրոնական զբոսայգու եւ Սպիտակ հիվանդանոցի միջեւ գտնվող «Հայորդաց» տան («Սպայի տան») հիմնանորոգման աշխատանքներն սկսվել էին դեռեւս 2007 թվականի ապրիլ-մայիս ամիսներին եւ նախատեսված էր ավարտին հասցնել 2009 թվականին: Նշանակված ժամկետին շինաշխատանքները չավարտվեցին, սակայն, ըստ շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնսղ Ժորա Լոռեցյանի,  դրանք շարունակվեցին նաեւ 2009 թվականից հետո: »»»


Ժամանակն աշխատում է իշխանության օգտին. Կոնգրեսը պետք է «գազ» տա

 

24 | 09 | 2011 | 16:45 | մեկնաբանություն                    

 

Սեպտեմբերի 23-ի հանրահավաքին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ժողովրդին կոչ է արել պատրաստվել քաղաքացիական անհնազանդության հաղթարշավին: Հաջորդ հանրահավաքը նշանակվել է սեպտեմբերի 30-ին, ինչը նշանակում է, որ Կոնգրեսն առավել պարբերական է դարձնում դրանք: Սա իր հերթին նշանակում է, որ ՀԱԿ-ը, այնուամենայնիվ, արմատականությունը համարում է որպես ուղիղ ճանապարհ:

 

Այս մասին իր ելույթում հասկացնել է տվել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նշելով, թե մինչ այժմ «Կոնգրեսը փորձել է քաղաքական ճգնաժամը հաղթահարել քաղաքակիրթ միջոցներով։ Բայց «կիրթ» արմատից կազմված բառերը, կարծես թե, խորթ են հնչում իշխանությունների համար, եւ նրանք հասկանում են միայն ճնշումների լեզուն»: »»»


«Ղուշբազ եմ` ինչ ծնվել եմ…»

 

24 | 09 | 2011 | 13:30 | ակնարկ

 

-Կնկարե՞ս, ի±նչ արժե մե կադրը, ինչքա՞ն պտի տաք,-տենելով ֆոտոխցիկս` հարցնում են ղուշբազներն (աղավնի պահողները) ու չսպասելով իմ հարցերին` արագ պատմում են վանդակում ու օդում թռչող իրենց աղավնիների մասին: Գյումրեցիք աղավնուն դոխ են կոչոմ իսկ աղավնի բազմացնողներին եւ պահողներին` դոխբազ` աղավնամոլ:

 

Գյումրու սուրբ Յոթվերք Ս.Աստվածածին եկեղեցու դիմաց հաճախ են հավաքվում նրանք: «Դոխերի» փոխանակություն, մրցակցություն ապահովելու համար գովազդ, հետաքրքիր պատմություններ սպիտակ աղավնիների մասին… »»»


Նետբուկերից հրաժարվե՞լ, թե՞ ստիպողաբար  բաժանել

 

24 | 09 | 2011 | 13:30 | ակնարկ

                    

Դեռ օգոստոսյան խորհրդակցությունների ընթացքում ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը Գյումրիում հայտնել էր, որ հանրապետության ուսումնական հաստատություններում զուտ կամային սկզբունքով գործելու է մեկ երեխա մեկ համակարգիչ ծրագիրը: »»»


Բանդիտական Հայաստան


23 | 09 | 2011 | 20:10 | մեկնաբանություն

 

Ըստ որոշ տեղեկությունների,  չի բացառվում, որ մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայում սեպտեմբերի 23-ին վնասազերծված հանցախմբի անդամները բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ են: Մասնավորապես, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, հանցախմբի կազմում են ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդին կամ եղբորորդին,  դատավոր Տիգրան Սահակյանի որդին, նախարարներից մեկի որդին: Դեպքից հետո ՀՔԾ-ից ոչ հերքել, ոչ էլ հաստատել են այս տեղեկությունը, նշելով, թե  դեռ ոչինչ պարզ չէ եւ այդ մասին առայժմ չեն կարող որեւէ պաշտոնական տեղեկատվություն տրամադրել: »»»


Արման Ավետիսյանը համաձայն չէր Լեւոն Բարսեղյանի ներկայացրած պատասխանի ընդամենը 12 տոկոսին


23 | 09 | 2011 | 19:55 |
ռեպորտաժ,
լրացված

 

 

Սեպտեմբերի 22-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ա.Ավետիսյանի հայցի լսումն ընդդեմ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ,Բարսեղյանի:

 

Նախորդ դատական նիստում հայցվոր կողմի ներկայացրած միջնորդությունը` համացանցում տեղադրված նյութերին ու հայցադիմումի պատասխանին ծանոթանալու վերաբերյալ, դատարանի կողմից բավարարվել էր: »»»


Հայերը հեռանում  են Ջավախքից

 

23 | 09 | 2011 | 19:40 | վերլուծություն

 

 

Ասում են` իրականում բարեկամ ժողովուրդներ չկան. պետությունների միջեւ գոյություն ունեն կոնկրետ շահեր եւ նրանք բարեկամներ են համարվում, քանի դեռ այդ շահերը համընկնում են:

Պատմության գրեթե բոլոր ժամանակաշրջաններում հայ ժողովուրդը  շատ զրկանքներ է կրել: Գրեթե միշտ  մեր հարեւան պետությունները` Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը,  ձգտել են պատառներ  ձեռք գցել  Հայաստանի տարածքից:  »»»


Գյումրու ավտոկայանում կեսօրից հետո բացակայում էին միկրոավտոբուսները

 

23 | 09 | 2011 | 17:10 | լուր
 

Սեպտեմբերի 23-ին, ինչպես Երեւանում կազմակերպվող հանրահավաքների մնացած օրերին, Գյումրու ավտոկայանում կեսօրից հետո բացակայում էին Երեւան մեկնող միկրոավտոբուսները: Ինչպես տեղեկացանք Գյումրու ավտոկայանի հերթապահից, մինչ ժամը 12:00-ը Երեւան մի քանի միկրոավտոբուս մեկնել են: Նրա խոսքերով`«միկրոավտոբուսներ մեկնել են, ուղակի ուշ-ուշ են գնում»: Ինչպես բացատրեց ուղեւորափոխադրություն իրականացնող «Տրանս-ակնթարթ» ընկերության աշխատակիցը, միկրոավտոբուսներ կան` ուղղակի քիչ են, ուրբաթ, շաբաթ, կիրակի եւ երկուշաբթի օրերին ուղեւորներն համեմետաբար ավելի շատ են լինում, իսկ միկրոավտոբուսները` քիչ, դրա համար էլ երբեմն նման խնդիրներ լինում են:  »»»


Գյումրու որոշ դպրոցների աշակերտներ դեռ սպասում են անվճար սննդին

 

22 | 09 | 2011 | 22:20 | ակնարկ

 

Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) շրջանակում հանրակրթական դպրոցների տարրական օղակը (1-4-րդ դասարաններ) արդեն երկրորդ տարին է, ինչ  ստանում է անվճար սնունդ: Ինչպես մեզ հետ  հեռախոսազրույցում հայտնեց Երեւանում գտնվող ՊՀԾ-ի ղեկավարներից մեկը` Էդուարդ Շիրինյանը, ծրագիրը գործել է նաեւ 2004-2008թթ-ին. ծրագրից օգտվել են Շիրակի մարզի դպրոցները, բայց ոչ Գյումրու: »»»


Բիզնես գաղափարների մրցույթ Գյումրիում

 

22 | 09 | 2011 | 22:10 | ռեպորտաժ

 

Սեպտեմբերի 22-ին Գյումրու տեխնոպարկի գլխավոր օպերատորը` Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը, կազմակերպել էր մամուլի ասուլիս` ճարտարագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող բիզնես գաղափարի ընտրության համար իրականացվող մրցույթի մասին ծանուցելու նպատակով:

 

-Հրապարակային ծանուցումը հնարավորություն կտա հնարավոր հայտատուներին տեղեկացված լինել անցկացվելիք մրցույթին եւ ժամանակին ներկայացնելու հայտերը,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գուրգեն Պարոնյանը,-մրցույթի հայտերի վերջնաժամկետը նոյեմբերի 4-ն է, մինչեւ ժամը 18:00, դրանից ուշ ներկայացված հայտերը կմերժվեն: »»»


Պարգեւներ ու կոչումներ շնորհվեցին շիրակցիներին

 

22 | 09 | 2011 | 22:10 | ռեպորտաժ

 

ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում, որը կայացավ Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հայրենիքին մատուցած ծառայությունների եւ երկրի զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրերով պարգեւներ եւ պատվավոր կոչումներ, ինչպես եւ ՀՀ վարչապետի շնորհակալագրեր ստացան մարզի մի շարք պետական, համայնքային ու մշակութային գործիչներ: »»»


Անկախության պահանջատերը ժողովուրդն է, կայացման համար պայմաններ ստեղծողը` իշխանությունները

 

22 | 09 | 2011 | 13:20 | ակնարկ

 

Արցախյան շարժում, 88-ի երկրաշարժ, ապա հայ-ադրբեջանական պատերազմ եւ շրջափակում. ահա այսպիսի հանգամանքներում ծնունդ առավ հայկական 3-րդ հանրապետությունը: Բախվելով այն բոլոր դժվարություններին, որոնք չշրջանցեցին հետխորհրդային ոչ մի պետություն` իրենց ձեւավորման սկզբնական շրջանում, թերեւս, քաղաքական եւ բարոյահոգեբանական հանգամանքների բերումով մեր դժվարությունների չափաբաժինը ավելի «առատաձեռն էր»: Չնայած այս ամենին, մեր պետությունն արդեն չափահաս է:

 

-Այո՛, Հայաստանը, չնայած դժվարություններին, խորդուբորդություններին, արդեն կայացած է իր պետական կառուցվածքով,-ասում է քաղաքագետ Մհեր Աթյանը,-պետության բնութագրական չափանիշներով` օրենսդիր, գործադիր, դատական մարմիներով, բանակով եւ խորհրդանշաներով: Բայց, ըստ էության, երկիրը դեռ անցումային շրջանում է` ամբողջատիրականից ժողովրդավարականի, եւ բացթողումներ կան` դեռ չի ձեւավորվել իրավական, սոցիալական պետություն, քաղաքացիական հասարակություն: »»»


Ոստիկանները ստիպված են բացատրություն գտնել բերման ենթարկելու կամ` «հրավիրելու»` տեսագրված իրենց գործողություններին

 

21 | 09 | 2011 | 22:20 | հայտարարություն

 

Այսօր առավոտյան Երեւանում, Մարտիրոս Սարյանի արձանի մոտ, մի խումբ անձինք բողոքի ակցիա են կազմակերպել` կապված Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի հետ: 12 հոգի որոշել էին քայլերթով գնալ Հանրապետության հրապարակի մատույցներ եւ բողոքել Անկախության տոնական զորաշքերթին օտար զորամիավորումների եւ նրանց դրոշների բերման դեմ, եթե այդպիսիք լինեին: Ես այդ նախաձեռնության կազմակերպիչներից եւ մասնակիցներից մեկն եմ եղել: Առավոտյան ժամը 9-ին եղել եմ Սարյանի արձանի մոտ եւ տեսել եմ ավելի քան 20 ոստիկանների: »»»


«Եթե հայերը չլինեին, Ստամբուլը Ստամբուլ կդառնա՞ր»

 

 

21 | 09 | 2011 | 22:15 | ռեպորտաժ

 

 

Հայկական մշակույթը չի սահմանափակվում միայն հայկական լեռնաշխարհում, այն ճանաչելի է նաեւ ողջ Եվրոպայում: Այս գաղափարի հաստատումն էր սեպտեմբերի 20-ին «Հրանտ Դինք» հիմնադրամի,  Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ու Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Արեւմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետները» խորագրով ցուցադրութունը: »»»


Լեւոն Բարսեղյան. «Հիմա երջանիկ են էն մարդիկ, ովքեր երազում էին մեր անկախության զորահանդեսին ռուսական դրոշներ տեսնել»

 

21 | 09 | 2011 | 22:12 | հարցազրույց

 

Այսօր Երեւանում բողոքի երթ էր տեղի ունեցել ընդդեմ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին Ռուսաստանի դրոշի ներքո ռուսական զորախմբի մասնակցության: Ակցիայի նախաձեռնողներից էր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ում, ակցիան սկսվելուց քիչ անց ոստիկանները բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք: 3 ժամ անց նրան ու Առնո Կուռին ազատ էին արձակել: Դեպքի մանրամասների հետ կապված զրուցեցինք Լ. Բասեղյանի հետ: »»»


Ոստիկանները հարամեցին անկախության իմ առավոտը

 

21 | 09 | 2011 | 22:10 | մեկնաբանություն

 

Արթնանալով անկախության լուսաբացին` մտադիր էի իմ խորհրդածություններով կիսվել անկախության, դրա անձնական ու հասարակական ընկալումների, մեր անկախության պատմական, քաղաքական, հոգեբանական ու բարոյական նրբերանգների մասին: Սակայն իմ այս ցանկությունը հօդս ցրվեց, երբ համացանցային լրատվությունից տեղեկացա, որ անկախության առավոտյան ոստիկանություն են տարել իմ անձնական ընկեր Լեւոն Բարսեղյանին ու ֆեյսբուքյան ընկեր Առնո Կուրին: »»»


Գյումրու մի շարք դպրոցներում դասագրքերի պակաս կա

 

21 | 09 | 2011 | 22:05 | ակնարկ

 

Չնայած ԿԳՆ բոլոր հավաստիացումներին, որ կրթական համակարգի բարեփոխումները կընթանան սահուն եւ չեն խոչընդոտի կրթության գործի արդյունավետ կազմակերպմանը` հանրապետության դպրոցներում շարունակում են ի հայտ գալ այնպիսի երեւույթներ, որոնք հետեւանքն են նույն այդ բարեփոխված կրթական համակարգի ու իրենց հետ բերում են մի շարք արհեստական դժվարություններ: »»»


Ֆեյսբուքյան թեժ քննարկումներ Հայաստանի անկախության օրվա եւ շքերթին ռուսական ռազմուժի ներկայության շուրջ

 

21 | 09 | 2011 | 22:00 | վերլուծություն

 

Այս օրերին Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվ քննարկումներ են տեղի ունենում Հայաստանի անկախության օրվա եւ դրա տոնակատարությունների շուրջ: Facebook-ում ստեղծվել էր ցանցային միջոցառում` «Հայաստանի Անկախության տոնին օտար զորախմբերի և դրոշների դեմ» կարգախոսով, որտեղ ասվում էր, որ «մեր անկախության տոնին նվիրված ռազմական շքերթին օտար երկրների դրոշներն ու զորքերը անելիք չունեն, եւ դրա հետ կապված քայլերթ է անցկացվելու»: »»»


Անկախությունը տոն է արդյոք բոլորի՞ համար…

 

21 | 09 | 2011 | 19:00 | մեկնաբանություն

 

Այսօր սեպտեմբերի 21-ն է, 20 տարի առաջ հենց այս օրը  մեր երկիրը դարձավ անկախ: Պետականորեն մեր երկրում այսօր տոնական օր է, բայց կարծես ժողովրդի շրջանում բացակայում է այդ տոնական տրամադրությունը: Օրվան նվիրված միջոցառումները կենտրոնացված են քաղաք-հանրապետություն Երեւանում, իսկ մեր քաղաքում` Գյումրիում, տոնական տրամադրություն ստեղծող ոչինչ չկա: Իսկ «Ձեզ համար այսօր տո՞ն է» հարցի շուրջ էլ գյումրեցիների կարծիքներն հակասական էին. »»» 


Ի՞նչ տվեց մեզ անկախությունը

 

20 | 09 | 2011 | 21:40 | ակնարկ

 

1991 թվականի սեպտեմբերի 21-ին անկախության հանրաքվեի ժամանակ հայ ժողովրդի 94 տոկոսը կողմ արտահայտվեց անկախությանը: 1991 թվականի սեպտեմբերի 23-ին անկախության հռչակումով սկիզբ դրվեց Հայաստանի երրորդ հանրապետության պատմությանը: Անկախության հռչակումից հետո շատ երկրներ` Թուրքիան, Ռուսաստանը, Կանադան եւ այլն ճանաչեցին Հայաստանի անկախությունը:

 

Եթե Խորհրդային Միության կազմում հայ ժողովուրդը զրկված էր ինքնուրույն ներքին ու արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունից, ապա Հայաստանի անկախության հռչակումից հետո մեր իշխանություններն ազատ էին ինքնուրույն ներքին ու արտաքին քաղաքականություն վարելու հարցում: »»» 


Քոչարյանը կարող է վերադառնալ միայն ինտրիգների միջոցով

 

20 | 09 | 2011 | 19:00 | մեկնաբանություն

 

Ոչ անհայտ Վարդան Օսկանյանը, ով եղել ու մշտապես ընկալվել է որպես քոչարյանական ռեժիմի գործիչ, հրապարակայնորեն բացահայտել է իր շեֆի մտադրությունները: «168 ժամ» թերթին տված հարցազրույցում նախկին արտգործնախարարն հայտարարել է. «Իմ ենթադրությունն այն է, որ Քոչարյանը վերջիվերջո քաղաքական ներգրավվածություն ունենալու է: Նախ` խորհրդարանական ընտրություններն են: Այնտեղ, ես կարծում եմ, որ ինչ-որ դրսեւորում կլինի»: Չնայած Օսկանյանը նշել է, որ քաղաքական գործունեություն իրականացնելու մասին Քոչարյանի հետ որեւէ պայմանավորվածություն չունի, սակայն սա չպետք է հալած յուղի տեղ ընդունել, ինչպես այն բոլոր կուրծքծեծոցիները, որ անում է նա: »»»


Անկախ Հայաստանի լույսն ու ստվերը

 

20 | 09 | 2011 | 19:00 | ակնարկ

 

Սեպտեմբերի 21-ին, ուղիղ 20 տարի առաջ` անկախության հանրաքվեի անցկացումով, հիմք դրվեց Հայաստանի 3-րդ հանրապետության ձեւավորմանը: Քաղաքական իրողություն, որը շրջադարձային եղավ մեր երկրի ու ժողովրդի համար:

 

Իսկ ահա այսօր Հայոց անկախությունը արդեն 20 տարեկան է: Հայաստանն իր բազմադարյան պատմությամբ, մշակույթով, արդար ու հարատեւ պայքարով, հայորդիների խիզախ եւ անձնազոհ մաքառումով միշտ ձգտել է անկախության: Անկախ քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելությունից, մասնագիտական կողմորոշումից` այս կարծիքի հետ համաձայն են բոլորը: Անկախության գաղափարը բոլորի համար միանշանակ է, տարբեր է արդեն կայացած անկախ Հայաստանի ընկալումը: »»»


Մեր օրերի վարպետ Մկրտչի ոչ եռանկյունաձեւ դարբնոցը

 

20 | 09 | 2011 | 17:45 | Ակնարկ

 

Մետաղակտորների ու ձողերի անկանոն կտորներ, զարդանախշվող կիսավարտ դարպաս ու պատրաստի բազրիքների տեսականի: Սա դարբնոցի միայն առաջին տպավորությունն է…Ապա բոցկլտացող քուրա, այն անմար պահելու համար ածուխ  ու երեւակայություն` անթիվ, անհամար…

 

Այսպիսին է վարպետ Մկրտչի դարբնոցը: Չէ, խոսքը բնավ էլ հայտնի ֆիլմի 5 Մկրտիչներից որեւէ մեկի մասին չէ, ոչ էլ նրանց եռանկյունի դարբնոցի: Նա մեր օրերի դարբինն է` իր քառանկյուն դարբնոցով: Ու հնագույն արհեստի ավանդներն այս տոհմում էլ ամուր հիմքեր ունեն: Արհեստի հմտությունները պապերից անցել է որդիներին ու թոռներին, օրեցօր ծաղկել ու կատարելագործվել: Ընտանեկան դարբնոցն այսօր ավելի քան 60 տարվա պատմություն ունի: »»»


«Մեր հայրենիքը բանակից վերադարձել է ու արդեն հասուն է…»

 

20 | 09 | 2011 | 17:40 | լուր

 

 

Շիրակի մարզային գրադարանի փոքր սենյակում երգում ու արտասանում էին արվեստի բաժնի մշտական ընթերցող-ուսանողները:

 

«Հանգրվան կանչող փարոս… միշտ հին ու նոր Հայաստան…» ու նման արտահայտություններն հաճույքով էին լսում նեղ սենյակում հազիվ տեղավորված աշխատողներն ու տնօրեն Գեւորգ Ամիրյանը: Կարճատեւ ու հագեցած միջոցառումը նվիրված էր ՀՀ անկախության 20-ամյակին: Հայրենի եզերքի կարոտը կանչում է երգերում, ինչպես միշտ, բանաստեղծություններում հայրենիքի տխուր  անցյալն է` թշնամիներով  շրջապատված… ու կոտորածից հետո նորից վեր է հառնում Հայաստանը,  պարում է հայն ու նորից ուրախ երգում: »»»


Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի նահանգ

 

20 | 09 | 2011 | 17:40 | մեկնաբանություն

  

20 տարվա անկախություն ունենալով հանդերձ, Հայաստանը դեռեւս շարունակում է մնալ Ռուսաստանի ենթակայության տակ, ու ամեն քայլ անելիս մեր ղեկավարները համաձայնության են գալիս Ռուսաստանի ղեկավարների հետ: ՀՀ կառավարությունը անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիր է մշակել եւ տարածել հայերեն ու ռուսերեն, ինչը որոշակի դժգոհություն է առաջացրել հայ հասարակության շրջանում: Հասարակության շրջանում ավելի մեծ դժգոհություն ու զայրույթ է առաջացրել այն, որ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված շքերթին մասնակցելու են նաեւ ռուսական զորախմբեր Ռուսաստանի դրոշի ներքո: »»»


Տիգրան Համասյան. «Գյումրին մոռանալու բան չէ»

 

20 | 09 | 2011 | 12:50 | ռեպորտաժ

 

Բարեգործական համերգաշարով Հայաստանում է հայազգի աշխարհահռչակ ջազ-երաժիշտ, հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Տիգրան Համասյանը: «Տիգրան Համասյան սոլո տրիոն» (Տիգրան Համասյան` դաշնամուր, Սամ Մինայե` բաս, Արի Հոենիգ` հարվածայիններ) Հայաստանում ներկայացնում է նոր` «A Fable» կատարումն ու համանուն ձայնասկավառակը: Համերգներից առաջացած ողջ հասույթը կտրամադրվի «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» բարեգործական ՀԿ-ի ծրագրերի իրականացմանը: »»»


Եռագույն օրագրերը դպրոցներ հասան ուշացումով

 

20 | 09 | 2011 | 12:50 | լուր

 

Կարմիր, կապույտ, ծիրանագույն, Հայաստանը դու ես. սրանք ոչ թե հայտնի երգերի բառերն են, այլ այն օրագրերի գույներն ու կարգախոսը, որոնց մեջ այս ուսումնական տարում կդրվեն հայ դպրոցականների գնահատականները. անկախության տոնին ընդառաջ պետբյուջեի հաշվին Հայաստանի բոլոր աշակերտներին որպես նվեր բաժանվել են դրոշի գույները խորհրդանշող օրագրեր: »»»


Հայաստանի անկախությունն ու Ռուսաստանի ռազմական մահակը

 

19 | 09 | 2011 | 21:00 | մեկնաբանություն

 

Ռուսամոլությունն ու  ռուսահպատակությունը Հայաստանի «ազգային» իշխանությունները միս ու արյուն են դարձրել մեր երկրի եւ ժողովրդի համար: Այդ պարտադրված հպատակությունը նույն ստրկամտության դրսեւորումներից է, որից իր պատմության ընթացքում միշտ էլ տուժել է մեր ժողովուրդը. կորցրել է պետություն ու պետականություն, նվաստացել օտարների առաջ, խեղել ու խեղաթյուրել ազգային արժեքները: »»»


Գյումրիում եւս նշվեց սմայլիկի կամ ժպիտիկի օրը

 

19 | 09 | 2011 | 21:00 | ռեպերտաժ

 

1982 թվականի սեպտեմբերի 19-ին` առավոտյան ժամը 11 անց 44 րոպեին է ծնվել սմայլիկը կամ ժպիտիկը: Ասում են, այս օրը ստացած նամակները, որոնց վրա սմայլիկի նշան կա, անպատճառ երջանկություն են բերում: Օրվա նշանաբանն է`բարի գործ արա, օգնիր ինչ-որ մեկին ժպտալ:

 

Սեպտեմբերի 19-ին  Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում  սմայլիկի  օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպվել` կենտրոնի  համակարգչային կենտրոնի ղեկավար Զարուհի Գեւորգյանի եւ համակարգչային դասավանդող Արփինե Սարգսյանի նախաձեռնությամբ: »»»


Հրդեհ Գյումրիում. կա երկու տուժած, այրվել է մեքենա

 

19 | 09 | 2011 | 19:40 | լուր

 

Սեպտեմբերի 19-ին ժամը 14:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գյումրու Տերյան-Տիգրանյան փողոցների խաչմերուկներում տեղակայված բենզալցակայանում: Ըստ փրկարար ծառայության տեղեկատվության, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Տեղ հասնելով փրկարարները պարզել են, որ այրվել է բենզալցակայանին կից գտնվող ավտոտնակում կայանված «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենան: »»»


Սնահավատություն կամ կույր վախ. որտեղի՞ց են գալիս դրանք

 

19 | 09 | 2011 | 15:20 | մեկնաբանություն

 

Զգուշանալ ուրբաթ 13-ից, սատանայի թիվը համարվող 666-ից, երբ սեւ կատուն հատի ճանապարհը, ապա այն փոխել, շեմին չկանգնել, հատկապես որեւ մեկի չբարեւել, ոչ մի պարագայում աղբը չթափել գիշերով… Այս շարքը կարելի է շարունակել անվերջ կամ այնքան, ինչքան թույլ կտա մարդու սնահավատության սահմանը: Տարբեր վախեր, ֆոբիաներ, որոնք սահմանափակում են մեր արարքները, գործողությունները, անգամ ցանկությունները: Վերջին հաշվով` իրենից ի՞նչ են ներկայացնում այս տարօրինակ վախերը, ե՞րբ են ծնունդ առել եւ ինչի՞ց: »»»


Գյումրու թիվ 6 մանկական երաժշտական դպրոցն սպասում է շինարարություն սկսելուն

 

19 | 09 | 2011 | 15:15 | ակնարկ

 

1990-ականներից մինչ օրս տնակային պայմաններում է  գործում Գյումրու Ա.Ե. Շիշյանի անվան թիվ 6 մանկական երաժշտական դպրոցը: Ներկայումս այստեղ  սովորում է 210 աշակերտ, իսկ աշխատում  33 ուսուցիչ:

 

-Մինչ երկրաշարժը, երբ շենքը գտնվում էր Երեւանյան խճուղում` նկուղային հարկում, ունենինք 480 աշակերտ,-հիշում է մասնագիտությամբ դաշնակահար, տնօրեն Հարություն Ասատրյանը: »»»


«Սարդարապատ» շարժման հայտարարությունը.

 

19 | 09 | 2011 | 14:10 | հայտարարություն

 

Անկախության հանրաքվեի և Հայաստանի հանրապետության 20-ամյակը պատեհ առիթ է հասկանալու համար հայոց պետականության ներկա վիճակը և հեռանկարները:

 

Երրորդ հանրապետությունը լույս աշխարհ եկավ դառնալու համար այն անցումային միավորը, որը պետք է խորհրդային կայսրության փլատակների տակից հաներ Խորհրդային Հայաստանը, ստեղծեր հայկական բանակ և ազատագրեր Արցախը,` դարձնելով Հայաստանը միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ: »»»


Աշխատանքային տետրերը դպրոցներում պարտադիր չեն, բայց ցանկալի են, ինչը նորից նշանակում է պարտադիր

 

19 | 09 | 2011 | 13:30 | վերլուծություն

 

Նոր ուսումնական տարին սկսված է, դպրոցներում ժամանակակից պահանջներին համապատասխան կրթության գործի կազմակերպման դժվարություններն ու դժգոհությունները` նույնպես:   Դասագրքերի, դասարանային ֆոնդերի ու դպրոցներում հավաքագրվող այլ գումարներից բացի ծնողներին այսօր անհանգստացնում է եւս մեկ խնդիր. պարտադի՞ր են արդյոք աշխատանքային տետրերը դպրոցներում, թե ոչ: »»»


Թշնամանքն ու ատելությունը որպես քաղաքական կատեգորիա

 

17 | 09 | 2011 | 18:00 | մեկնաբանություն

 

Այնպես է ստացվել, որ Հայաստանում քաղաքական գործիչների ու ուժերի փոխհարաբերությունները կառուցվել են ոչ թե պետականակենտրոն մտածողության ու հանդուժողականության, այլ անձնական համակրությունների ու հակակրությունների, փոխադարձ ատելության ու թշնամանքի վրա. ով ում հետ է լավ կամ վատ, ով ում է սիրում կամ չի սիրում, ով պապուս թվին իմ հասցեին թթու, կծու կամ քաղցր խոսքեր է ասել: »»»


Էջեր անցյալից ու ներկայից

 

17 | 09 | 2011 | 17:45 | ակնարկ

 

Տիկին Էմման 67 տարեկան է, թոշակառու, ապրում է Գյումրու Ավտոկայան տնակային թաղամասում` որդու, հարսի ու թոռնուհու հետ: Քսաներեք տարում` նշանդրեք, ամուսնություն, թոռան ծնունդ ու այդ ամենն այս փոքր, անհրապույր տնակում…

 

Տնակի «մեծ» կոչվող հյուրասենյակի պատին փակցրած դստեր` Էմիլյայի նկարն ամեն անգամ հիշեցնում է 1988-ի աղետի մասին: »»»


Որ թոռնիկը պարապ չմնա, կամ` պայքար գործազրկության դեմ

 

17 | 09 | 2011 | 17:15 | հետաքննություն

 

Դեռ 2010 թվականին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն ԲարսեղյանըՇիրակի մարզպետարանի աշխատակցի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար 3 հարցում էր ուղարկել մարզպետ Աշոտ Գիզիրյանին. «...Կ.Ս.  (անուն-ազգանունը հարցման մեջ լրիվությամբ է տրված) անունով մարդ աշխատե՞լ է մարզպետարանում եւ, եթե այո, ապա ե՞րբ է աշխատել եւ ի՞նչ պաշտոն է զբաղեցրել»:

 

2010թ. օգոստոսի 8-ին Շիրակի մազպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը տեղեկացրել էր, որ «2009 թվականի հուլիսի 1-ին Կ.Ս.-ի հետ կնքվել է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր եւ նա երկու ամիս` 2009 թվականի հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 30-ը աշխատել է ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության սպասարկման բաժնում»: »»»


Գյումրիում հայկական տարազների տողանցք էր

 

17 | 09 | 2011 | 13:10 | լուր

 

Մուշ, Վան, Սասուն, Վասպուրական, Էրզրում, Զանգեզուր, Կարին, Տիգրանակերտ ու այսպես պատմական Հայաստանի գրեթե բոլոր նահանգներին ու գավառներին բնորոշ տոհմիկ տարազների համահավաք ցուցադրություն Գյումրիում. սեպտեմբերի 16-ին Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդիսականին տոհմիկ հայկական տարազներին ծանոթացրեց պոլսահայ «Դալար» երգի ու պարի համույթը: Հայկական տարազների տողանցքը նվիրված էր ՀՀ անկախության 20-ամյակին: »»»


Գործատուն իրավունք չունի կամայականորեն կենսաթոշակային տարիքի հասած անձին ազատել աշխատանքից

 

17 | 09 | 2011 | 13:10 | ակնարկ

 

Այսօր շատերը բողոքում են աշխատանքի ընդունվելու հարցում գործատուների կողմից կամայականորեն կիրառվող տարիքային սահմանափակումից` նշելով, որ կան աշխատանքներ, որտեղ տարիների կուտակած փորձն է կարեւոր: Շատ քաղաքացիներ` ունենալով մասնագիտական համապատասխան ունակություններ, հասուն տարիքի պատճառով չեն կարող աշխատանք գտնել:

 

Այս հարցով կին զրուցակիցներիցս մեկն ասաց, որ աշխատել է Արտակարգ իրավիճակների վարչությունում, բայց դեռ կենսաթոշակի տարիքի չէր հասել, երբ տարիքային սահմանափակում մտցրեցին եւ իրեն ազատեցին աշխատանքից` առանց հաշվի առնելու, որ երեխաներ ունի եւ ծեր կնոջ է խնամում: »»» 


Ավարտվել են Գյումրու Ռուսթավելի փողոցի թիվ 5 տրանսֆորմատորային ենթակայանի վերանորոգման աշխատանքները

 

17 | 09 | 2011 | 13:10 | լուր

 

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի  գլխավոր ճարտարագետ Գրիգոր Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ռուսթավելի փողոցում տեղակայված երեք տրանսֆորմատորային ենթակայաններից երկուսի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտված են, իսկ երրորդում աշխատանքներն ընթացքի մեջ են: Նրա խոսքերով, մասնավորապես Ռուսթավելի փողոցի թիվ 5  ենթակայանում աշխատանքներն ավարտվել են անցած շաբաթ: »»»


Այս թռուցիկը տարածվել է Զվարթնոց օդանավակայանի նոր մասնաբաժնի բացման ժամանակ հյուրերին 

 

16 | 09 | 2011 | 22:10 | թռուցիկ                             in English

Հարգելի հյուրեր,

Օդանավակայանի շենքում դուք տեսնելու եք հայ մեծ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի վրձնին պատկանող «Թել են մանում» (մեկնման սրահ) եւ «Երկանք» որմնանկարները (նախագահական սրահ), որը 70-ականների սկզբին ստեղծվել է գյումրեցի բանվորների եւ աշխատավորների վճարած գումարներով. տասնյակ հազարավոր մարդիկ իրենց աշխատավարձերից մասհանումներ եւ նվիրատվություններ են կատարել, որպեսզի Մինասն ստեղծի այդ եւ այլ որմնանկարները: Դրանք տարիներ շարունակ զարդարել են Գյումրին: »»» 


Ում համար` ներդաշնակություն, ում համար` հացի կարոտություն

 

16 | 09 | 2011 | 21:45 | մեկնաբանություն

 

Սերժ Սարգսյանը օգոստոսի 15-ին հանդիպելով սոցիալ-տնտեսական ոլորտի ու տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ, խոսել է անկախության, հայոց պետության զարգացման, տնտեսության, բանակի ու էլի լավ-լավ բաների մասին: Հասկանալի է, որ անկախության տոնական միջոցառումների օրեր են եւ որպես հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ` Սերժ Սարգսյանը պետք է ինչ-որ բան ասի այդ կապակցությամբ: Սակայն պետք չէ շահարկելով անկախության գաղափարը` կեղծիքների շարան բաց թողնել: Իրականության գունազարդումն էլ չափ ու սահման ունի: »»»


Հայաստանի պատանիները կփորձեն նվաճել  գործարար աշխարհը

 

16 | 09 | 2011 | 21:40 | ռեպորտաժ

 

Սեպտեմբերի 15-ին «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության Շիրակի մարզի ներկայացուցչությունում տեղի ունեցած շրջանավարտների հիմնադիր ժողովի ժամանակ մարզում գործող 9-ը աշակերտական ընկերությունները միավորվեցին մեկ ասոցացիայի մեջ: Ասոցացիայի հիմնական նպատակը ընկերությունների միջեւ գործող կապը եւ շփումները էլ ավելի ամրացնելն  ու սերտացնելն է: »»»


Էլիտար 8 վագոն ցորենը գտնվում է Գյումրիում

 

16 | 09 | 2011 | 21:40 | ռեպորտաժ

 

Ինչպիսի՞ն էր տարին ցորենի սերմնաբուծության եւ սերմնարտադրության ծրագրից օգտվողների համար: Սեպտեմբերի 16-ին Գյումրու թիվ 20 դպրոցում գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանն անդրադառնալով այս ծրագրին, ասաց, որ տարին բարենպաստ էր գյուղատնտեսության համար:

 

Ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դ.Սարգսյանի, այս ծրագրից օգտվելու համար կարեւորվում է  հողատարածքների մեծ չափերը` մինչեւ 3 հա եւ ավելի, նաեւ դրանց ոռոգելի լինելը ու երկարաժամկետ վարձակալության մասին վկայականը: »»»


«Անձնագիր չկա, պետք է սպասեք 10-15 օր».-ասում են անձնագրային բաժանմունքներ դիմած քաղաքացիներին

 

16 | 09 | 2011 | 21:30 | հետազոտություն

 

Արդեն երկու-երեք օր է լրատվամիջոցներում եւ հասարակության շրջանում լուրեր են պտտվում, թե Հայաստանում նոր անձնագրեր չեն տրամադրում եւ  դրանք կլինեն մի քանի օրից:

 

Անձնագրերի հետ կապված խնդիրը լայնորեն քննարկվում է նաեւ Facebook սոցիալական ցանցում: Ահա մի քանի մեջբերումններ այդ քննարկումներից. »»»


Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Լ.Բարսեղանի բողոքի լսումն ընդդեմ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր աշխատող Հ.Մովսեսյանի որոշման

 

16 | 09 | 2011 | 13:30 | հաղորդագրություն

 

Այսօր` սեպտեմբերի 16-ին, ժամը 16-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում (Երեւան, Նժդեհի փ., 23) շարունակվելու է ԺԱԱ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի վերաքննիչ բողոքի լսումն ընդդեմ ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՇՄ քննչական բաժնի քննիչ Հովհաննես Քաղցրիկյանի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին 15.04.2011թ. որոշումը վերացնելու բողոքին ի պատասխան ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մերժման: »»»


Փրկենք Թռչկանի ջրվեժը

 

15 | 09 | 2011 | 20:00 | ռեպորտաժ

 

Այսօր` սեպտեմբերի 15-ին, ֆեյսբուքյան «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» խմբի որոշ անդամներ, ԶԼՄ-ների եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ այցելեցին «Թռչկանի ջրվեժ»` տեսնելու համար, թե ինչ աշխատանքներ են իրականացվում այնտեղ կառուցվող ՀԷԿ-ում: Մեր այցելության ժամանակ ջրվեժում ոչ ոք չկար եւ շինաշխատանքներ չէին ընթանում:

 

Ըստ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանի, կառավարությունը ծրագիր է մշակել փոքր համայնքների զարգացման համար ՀԷԿ-եր կառուցելու ուղղությամբ: Սակայն, եթե այստեղ կառուցվող ՀԷԿ-ը չհամապատասխանի բնապահպանական նորմերին եւ չափանիշներին, Թռչկանի ջրվեժը կարող է վերանալ: »»»


ՕԵԿ-ն ունի երեք ճանապարհ ու մեկ կիսաճանապարհ

 

15 | 09 | 2011 | 19:55 | մեկնաբանություն

 

Եթե Կոնգրեսին չհաջողվի արտահերթ ընտրություններ պարտադրել իշխանություններին, եւ քաղաքական դաշտը բնականոն հունով գնա հերթական խորհրդարանական ընտրությունների, կուսակցությունները մեկ-երկու ամսվա ընթացքում պետք է հստակեցնեն իրենց մասնակցության ձեւաչափն ու կուսակցական ցուցակները: Սա լուրջ խնդիր է բոլոր քաղաքական ուժերի համար էլ. լուրջ խնդիր է եւ քաղաքական, եւ առեւտրային (խոսքը մեզանում լայն տարածում ունեցող քաղաքական առեւտրի մասին է), եւ հետագայում արեւի տակ իրենց տեղն ունենալու տեսանկյունով: »»»


Մանրանկարչության ու գեղանկարչության սինթեզի վարպետը

 

15 | 09 | 2011 | 19:50 | դիմանկար

 

-Ամեն մի նյութականում պիտի փնտրել հոգեւորը, կարեւորն ու մաքուրը,   թռչունների երամը նյութական է, նյութական է նաեւ տիեզերքը, բայց նույնքան սինվոլիկ են ու հոգեւոր:  Ու այդպես էլ ստեղծվում են  մանրանկարչության իսկակական թեմաները,-բացատրում է գյումրեցի գեղանկարիչ Վարդեւառ Շամամյանը:

 

Նա ծնվել է Երեւանում` գյումրեցի քանդակագործի ընտանիքում: Հայրը` Մկրտիչ Շամամյանը, իր մոնումենտալ գործերով ճանաչված է եղել Հյուսիսային Կովկասում, ժամանակին եղել է նաեւ Միջին Ասիայի քանդակագործների միության նախագահ: »»»


Արցախի լրատվական դաշտի պերճանքն ու թշվառությունը...

 

15 | 09 | 2011 | 19:45 | վերլուծություն

 

Արցախում այլընտրանքային մամուլ գրեթե չկա: Անկախացումից հետո արցախյան մամուլում նման լուսավոր կետերն են եղել` 1999 թ. լույս տեսնող «10-րդ նահանգը», 2004-2008 թթ. հրատարակվող «Դեմո» շաբաթերթը եւ 2005-2008 թթ. գործող Karabakh Open էլեկտրոնային թերթը: Այս պարբերականներից առաջինը փակվել է ԼՂՀ նախկին նախագահի ճնշումների պատճառով, իսկ երկրորդը եւ երրորդը, ըստ այդ լրատվամիջոցների խմբագիրների` «հետաքրքրության պակասի» պատճառով: »»»


«Կումայրի» արգելոցի մեջ մտնող շինությունների 50 տոկոսը անմխիթար վիճակում է

 

15 | 09 | 2011 | 12:54 | ակնարկ

 

«Կումայրի» արգելոցը կազմավորվել է 1980 թվականին կառավարության որոշմամբ, որի նպատակը եղել է Գյումրի քաղաքի տարածքում 19-րդ դարից պահպանված պատմական նշանակություն ունեցող  1800 կառույցների  պահպանումը: Երկրաշարժից հետո այդ շինությունների մեծ մասը դարձել է վթարավտանգ: Դրանց մեծ մասը բնակարանային շինություններ են:

 

2008 թվականին կառավարությունը հանրապետության ութ քաղաքներ ճանաչեց որպես քաղաքաշինության հատուկ կարգավորման ռեժիմի գոտիներ: Դրանց մեջ էր Գյումրին իր պատմական կենտրոնով՝ Կումայրի արգելոցով: »»»


Վրացական պետհամարանիշ ունեցող 302 վարորդի` շուրջ 195 միլիոն դրամ վարկ

 

15 | 09 | 2011 | 12:15 | վերլուծություն

 

Շիրակի մարզում 302 վրացական պետհամարանիշով տրանսպորտային միջոցների վարորդներին մեքենաների մաքսազերծման համար պետական բյուջեից, վարկերի տեսքով,  տրամադրվել է շուրջ 195 մլն դրամ, միջին հաշվով` 645.690 դրամ կազմում է մեկ վարկը:

 

Հիշեցնենք, որ վրացական պետհամարանիշով մեքենաների հետ կապված խնդիրը բացվեց 2011 թվականի փետրվարի 5-ից ուժի մեջ մտած մաքսային օրենսգրքի փոփոխություններով, որոնք էլ առաջացրեցին »»»


Մինչեւ ե՞րբ պիտի լռենք…. նորից բանակի մասին

 

15 | 09 | 2011 | 12:15 | ակնարկ

 

«Պետությունը հզոր է իր բանակով», «Հզոր բանակը պետության հիմքն է». այս եւ նմանատպ կաղապարային արտահայտությունները շատերը շահարկում են` կոծկելու ու թաքցնելու բանակում տիրող կեղտն ու աղտեղությունը; Արտաքուստ ամեն ինչ լավ ու հրաշալի թվացող հայկական զորամասերում կատարվում են անհասկանալի ու տարօրինակ, ոչ մի կերպ չբացատրվող ու չմեկնվող երեւույթներ: Վկան են օրեցօր ավելացող սպանություններն ու զորակոչվելուց հետո զանազան հոգեկան խեղումներ ստացած երիտասարդների թվի աճը: Նաեւ զանազան վեճերի ու «ռազբորկաների» համար ստիպված նախասահմանաված 2 տարին անորոշ ժամանակով երկարելն ու ամեն տեսակ «չաստ նայողների» չգրված, բայց հաստատուն ու անհասկանալի օրենքներով առաջնորդվելը: »»»


Մեկ գիշերվա մեջ հազարավոր դոլարներ մսխող բիրդան աղաները մեծ բանաստեղծի կյանքը փրկելու համար գումար չունեն

 

15 | 09 | 2011 | 12:10 | մեկնաբանություն

 

Մեկ գիշերվա մեջ հազարավոր դոլարներ մսխող բիրդան աղաները մեծ բանաստեղծը կյանքը փրկելու համար գումար չունեն

 

Մեր ժամանակների լավագույն բանաստեղծներից Հովհաննես Գրիգորյանը ծանր հիվանդությամբ գտնվում է Երեւանի հիվանդանոցներից մեկում: Նրա կյանքը փրկելու համար հարկավոր է բուժումն իրականացնել արտասահմանում, որն արժե 50 հազար դոլար: Այժմ հանգանակություն է կատարվում այդ գումարն հավաքելու համար: Չնայած Ֆեյսբուքով, հասարակական այլ խողովակներով, անգամ Հայլուրով բարձրաձայնվում է այդ մասին, սակայն մինչ օրս շատ քիչ գումար է հավաքվել: »»»


Գյումրու շատ դպրոցներ հոգեբաններ չունեն

 

15 | 09 | 2011 | 12:05 | ակնարկ

 

-Պայմանավորված դպրոցի ֆինանսական վիճակով, դպրոցի տնօրենի հայեցողությամբ` հանրակրթական հաստատություններում կարող է գործել կամ չգործել հոգեբանի հաստիքը,-ինձ հետ զրույցում ասում է Շիրակի մարզի կրթության վարչության առաջատար մասնագետ Ջեմմա Ավետիսյանը:

 

Գյումրու թվով 13 դպրոցներում հոգեբանների հաստիքների լինել-չլինելու մասին հարցում կատարելուց հետո պարզ դարձավ, որ նշված դպրոցներից  միայն 5-ում են ներկայումս աշխատում  հոգեբաններ (յուրաքանչյուրում` 1-ական, բացառությամբ ներառական կրթություն իրականացնողների, որտեղ կարող են լինել 2-3 հոգեբաններ): »»»


Ժ.Աթոյան. «Չեմ ընդունում ինձ առաջադրված մեղքը, ես մեղավոր չեմ»

 

15 | 09 | 2011 | 12:00 | ռեպորտաժ

 

Սեպտեմբերի 14-ի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց արցախյան շարժման մասնակից Ժորա Աթոյանի գործով դատավարությունը: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով եւ 325 հոդվածի առաջին մասով` ՀՀ եւ ԼՂՀ  սահմանների ինքնապաշտպանության ժամանակ վիրավորված լինելու մասին փաստաթղթերը կեղծելու եւ դրանցով զինվորական կենսաթոշակ եւ դրամական աջակցություն ստանալու մեջ` պետությանը հասցնելով 8.733.879 ՀՀ դրամի չափով վնաս: »»»


Բայց դե դժվար են հասկանում էլի, դժվար. գողության հետքերը մնում են դեռ

 

13 | 09 | 2011 | 21:25 | մեկնաբանություն

 

Շիրակի մարզպետարանի կայքէջը լռելյայն արձագանքեց գրագողության մասին հայտարարությանը: Սեպտեմբերի 12-ին ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կայքէջում տեղադրված «Հայտարարություն … գրագողության մասին» նյութից հետո, որում նշվում էր այն մասին, որ մարզպետարանի պաշտոնական կայքէջում տեղադրված մի քանի նյութեր վերցված են «Ասպարեզ» ակումբի կայքից, մարզպետարանի կայքէջի համապատասխան նյութերը փոփոխության են ենթարկվել: »»» 


Արմատականությունը որպես ուղիղ ճանապարհ

 

13 | 09 | 2011 | 21:20 | մեկնաբանություն

 

Հայ ազգային կոնգրեսի սեպտեմբերի 9-ի հանրահավաքը տալու էր մեկ հարցի պատասխան. ինչպիսի՞ն են լինելու ՀԱԿ-ի քայլերը առկախված երկխոսության պայմաններում: Եւ ընդհանրապես, Կոնգրեսն ինչպե՞ս է դիմավորելու, անցկացնելու ու ճանապարհելու քաղաքական աշունը, որն ավանդաբար համարվում է ակտիվացման ու իր մեջ հեղափոխության նախադրյալներ պարունակող շրջան: »»» 


Ո՞ւմ գլխին է ընկնելու քարը

 

13 | 09 | 2011 | 21:15 | ակնարկ

 

Գյումրու Իսահակյան 9 շենքի բնակիչները ապրում են «Անիի ավերակներում»: Կոտրված ապակիներ, թափված ծեփոններ, կտուրից կախված երկաթի ու քարի կտորներ, որոնք սպառնում են պոկվել եւ ընկնել անցորդների գլխին: Գյումրու Իսահակյան 9 շենքի մոտից անցնելիս ակամա արագացնում ես քայլերդ` փորձանքից հեռու: Շուրջ 90 տարեկան այս շենքը երկրաշարժից եւ երկարատեւ շահագործումից դարձել է 3-րդ աստիճանի վթարային: Եւ ժամանակ առ ժամանակ շենքը զգացնել է տալիս իր տարիքն ու երկրաշարժի հետեւանքները` կրկնվող ինքնափլուզումների տեսքով: Մինչդեռ այս շենքում արդեն 23 տարի, ահն ու դողը սրտերում, մարդիկ են բնակվում: »»»


Գյումրու թվով 3 միջնակարգ դպրոցներում սովորում է 1320 աշակերտ

 

13 | 09 | 2011 | 21:10 | ակնարկ

 

Գյումրիում դպրոցների վերակազմակերպման արդյունքում այս ուսումնական տարուց ծայրամասային թվով երեք` թիվ 8, թիվ 18 եւ թիվ 27 դպրոցները` համապատասխանաբար 284, 598, 438 աշակերտներով, կգործեն որպես միջնակարգ: Այստեղ սովորում են 1-12 դասարանցիներ: Մանկավարժների կրճատումներ այս դպրոցներում չեն եղել, հավաստիացնում են տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարները: »»»


Հայտարարություն … գրագողության մասին

 

12 | 09 | 2011 | 18:55 | վերլուծություն

 

Շիրակի մարզպետարանի պաշտոնական նոր կայքում ներկայումս տեղադրված են նյութեր, որոնցից մի քանիսը վերցված են Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կայքից եւ, որոնց հեղինակներն են ակումբի լրագրողները: Այդ նյութերը մարզպետարանի պաշտոնական կայքում տեղադրված են որոշակի, երբեմն էլ աննշան տեխնիկական փոփոխություններով, սակայն լրագրողական շարադրանքը, նյութի կառուցվածքը, հղումներն ու մեջբերումները հիմնականում «Ասպարեզ» ակումբի կայքի հրապարակումների հետ համընկնում են: »»»


Ռ.Աճեմյան.«Իսկ ապագա արվեստագետների` ուսանողների գործերում գերակշռողը հուսահատությունն է, հուսալքությունը»

 

12 | 09 | 2011 | 18:30 | ակնարկ

 

Պատվոգրեր, դրամական բազմաթիվ խրախուսանքներ, հանգստյան ուղեգրեր, արտասահմանյան տարբեր գործուղումներ. ահա այն ամենը, ինչ ունեցել են Լենինականում արվեստագետն ու արվեստաբանը: Արվեստի ու արհեստի հազարավոր գործեր գրավել ու բերել են հյուրերին Լենինական: Մի աչքով չեն բավարարվել հյուրերը, մի հայացքով չեն հասկացել ոչինչ. ու շատ են եկել, շատ են հարցուփորձ արել ու շատ հիացել: Գյումրեցի արվեստագետն էլ հպարտ է եղել իր գործով ու հարազատ քաղաքով:

 

Այսօր, սակայն, այլ է կյանքը Գյումրիում: Այն, որ արվեստն ու արվեստագետն աստիճանաբար հեռանում են երբեմնի արվեստների ու արհեստների քաղաքից, հաստատում են բոլորը, ու միաժամանակ ասում, որ կան մնայուն արժեքներ ու թող դրանք միշտ մնայուն էլ մնան քաղաքում: Ավաղ, նրանց կողքին նորերը քիչ են ստեղծվում ու  համարյա էլ չկան: »»»


«Բյուջեն ճեղքվածք է տվել. օգնություն չկա…»

 

12 | 09 | 2011 | 18:25 | ակնարկ

 

Գրիգորյանների 9 անձից բաղկացած ընտանիքը 2002-ից  ապրում է այս պայմաններում: Նրանք տարբերվում են կից ապրող հարեւաններից. անօթեւանի կարգավիճակ չունեն, չունեն նաեւ հույս այլ բնակարան ստանալու:

 

1988-ի երկրաշարժի հետեւանքով կորցրել են բնակարան, իսկ 1991-ին  ստացել նորը քաղաքի Անի թաղամասում: Ու այստեղ են ապրել Գրիգորյաններն իրենց երեք որդիների հետ: 1993-ին, երբ մահանում է ընտանիքի հայրը` Պետրոս Գրիգորյանը, որդիներն ու կինն ընկնում են պարտքերի մեջ ու ստիպված վաճառում բնակարանը: 2002-ին գնում են նշված տնակն ու բնակվում այստեղ մինչ օրս: Որդիներից մեկն այսօր ապրում է Ռուսաստանում: »»»


Խաչի բարձրացման կամ Խաչվերաց տոն

 

12 | 09 | 2011 | 18:20 | լուր

 

Խաչվերացը քրիստոնեական տոն է, որը նշվում է Հայ Առաքելական, Կաթոլիկ եւ ՈՒղղափառ եկեղեցիների կողմից:

 

-Խաչվերացը մեր Սուրբ Խաչին նվիրված տոն է,-ասում է Տեր Նշան քահանան:-Խաչը մեր փրկության համար բարձրացնում է եկեղեցին: Եթե մարդը հեռանում է խաչից, հեռանում է իր փրկության հույսից եւ խոցելի ենք դառնում սատանայի համար: »»»


Լ.Բարսեղյան. «Արման Ավետիսյանի մասին ասածս «թռավ իր պայմանավորվածությունից» արտահայտությունը բոլորովին այլ պայմանավորվածության մասին է»

 

10 | 09 | 2011 | 22:30 | ռեպորտաժ

 

Ինչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի 9-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանի հայցով նախնական լսումն ընդդեմ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի: »»»


Չօգտվել, թե օգտվելուց շնչահեղձ լինել. Գյումրու հասարակական զուգարանները այցելու գրեթե չունեն

 

10 | 09 | 2011 | 22:20 | ակնարկ

 

Այսօր Գյումրու կենտրոնական հատվածում 5 հասարակական զուգարաններ կան` մեկը Հաղթանակի զբոսայգում, մյուսը Օղակաձեւ այգում, երրորդը Գորկա կամ կենտրոնական զբոսայգում, չորրորդը կենտրոնական շուկայի տարածքում, հինգերորդը` ավտոկայանի տարածքում: Դրանք գործում են վաղ առավոտից մինչ ուշ երեկո, իսկ դրանց` միմյանցից միջեւ ընկած հեռավորությունը, մոտ 700-1000 մետր է: Բայց այդ զուգարաններից օգտվելու համար, ինչպես ասում են մեր համաքաղաքացիները, մարդ առնվազն պետք է զուրկ լինի հոտառությունից, կամ էլ` քիթը փակ օգտվի, հակառակ դեպքում այնտեղ մտնելն անհնար է: Այդ ռիսկին դիմում են միայն ամենահամարձակները... »»»


Ինչու՞ հրաժարական տվեց Կարեն Կարապետյանը

 

10 | 09 | 2011 | 17:20 | մեկնաբանություն                                             Համլետ Կիրակոսյան

 

Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականը ինչքան էլ պաշտոնապես ներկայացվի «սեփական դիմումի համաձայն», այնուամենայինիվ դա չի կարող չունենալ ներիշխանական ու ներքաղաքական ինչ-որ դրդապատճառ կամ ենթատեքստ: Նման բարձրաստիճան պաշտոնյայի հրաժարականը հենց այնպես չի լինում: Մանավանդ Հայաստանում: »»»


Տեղական ինքնակառավարման 15-ամյակի միջոցառումը Գյումրու Վարդանանց հրապարակում

 

10 | 09 | 2011 | 12:45 | ֆոտոռեպորտաժ

 

Ժամանակի շունչը

 
»»»

Սեփական կարծիքն արտահայտելու դեմ արշավը շարունակվում է

 

09 | 09 | 2011 | 21:40 | մեկնաբանություն

 

Լրատվամիջոցների ու լրագրողների դեմ իշխանությունների եւ իշխանության սպասարկուների կողմից սանձազերծված դատական հայցերն արդեն անցնում են չափն ու սահմանը` նմանվելով իսկական աբսուրդի թատրոնի:

 

Հերթական զավեշտը «Հրապարակ» օրաթերթի դեմ սկսված դատական գործն է: Այստեղ զավեշտալին ոչ միայն այն է, որ օրաթերթը հարկադիր կատարողի այցելությունից է միայն տեղեկացել ինչ-որ դատական գործի մեջ ներքաշվելու մասին, այլեւ այն, որ արգելվել է «Հրապարակին» այդ գործով որեւէ մեկնաբանություն ու տեղեկատվություն հրապարակել` մինչեւ գործով վերջնական վճիռ կայացնելը: Այս վերջինն արդեն աբսուրդների աբսուրդն է, չտեսնված ու չլսված բան: Ինչու՞, ո՞ր օրենքով... այս հարցերին պատասխան չկա ու չի էլ կարելի ինչ-որ հոդաբաշխ բացատրություն գտնել: Այսինքն`քիչ է, որ լրատվամիջոցին ներքաշում են »»»


«Աշխատանքի տոնավաճառ»-ում աշխատանք է գտնում տոնավաճառ այցելող գործազուրկների 2-4 տոկոսը

 

09 | 09 | 2011 | 21:35 | ռեպորտաժ

 

2008 թվականից Զբաղվածության պետական ծառայությունը Գյումրիում կազմակերպում է  «Աշխատանքի տոնավաճառ»: Այս տարին եւս բացառություն չէր, պետական բյուջեի ֆինասավորմամբ եւ «Գյումրու զբաղվածության մարզային կենտրոն»-ի նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում կազմակերպվել էր հերթական «Աշխատանքի տոնավաճառ»-ը: »»»


Արման Ավետիսյանն ընդդեմ Լեւոն Բարսեղյանի գործով դատաքննությունը սկսված է

 

09 | 09 | 2011 | 21:30 | լուր

 

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 9-ին դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, սկսվեց «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանի քաղաքացիական հայցի լսումն ընդդեմ Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի:

 

Արման Ավետիսյանը Լեւոն Բարսեղյանին ներկայացրած «Պատիվն ու արժանապատվությունն արատավորող »»»


Գյումրիում բացվեց «Զարգացման հայկական բանկի» մասնաճյուղ

 

09 | 09 | 2011 | 21:30 | լուր

 

Սեպտեմբերի 9-ին Գյումրու Գորկու փողոցում բացվեց «Զարգացման հայկական բանկի» նոր մասնաճյուղ:  Ինչպես տեղեկացրեց բանկի վարչության անդամ Գրիգորի Զաքարյանը, Գյումրու մասնաճյուղը այս տարվա ընթացքում բացված թվով երրորդն է Վանաձորի եւ Արցախի մասնաճյուղերից հետո:

 

-Հուսով ենք, որ մեր նորամուտը կբարձրացնի մրցակցությունը բանկերի միջեւ` դրանով իսկ մատչելի դարձնելով բանկային ծառայությունները Գյումրու, Շիրակի մարզի եւ հարակից բնակավայրերի բնակչության համար: Որքան շատ լինեն բանկային մասնաճյուղերը Գյումրիում, »»»


«Ինչո՞ւ իմ ազատությունը պահպանելու համար պիտի պարտադրված լինեմ հեռանալու իմ երկրից...»

 

09 | 09 | 2011 | 20:10 | հարցազրույց        աղբյուրը` Իրատես դե ֆակտո

 

«Վեր կաց, եղբայր», «Զինվորի երգը», «Քեզ, իմ սիրելիս», «Հուսո առագաստ»… Երգահան Արմեն Մովսիսյան հայաստանյան ունկնդրին հայտնի է այս երգերով: ՈՒնի չորս անհատական ձայնասկավառակ («Մեր մանկության աստղաթիռը», «Մանչս», «Հուսո առագաստ» և «Խելառ իմ երգ»): Նրան համարում են հեղինակային երգի վարպետ: Արմեն Մովսիսյանը 2007-ից բնակվում է Լոս Անջելեսում: «Իրատես de facto»-ի հարցերին Արմեն Մովսիսյանը պատասխանեց համացանցի միջոցով: »»»


Գյումրու որոշ դպրոցներում շախմատի առաջին դասը դեռ չի կայացել. դասասենյակները պատրաստ չեն    

09 | 09 | 2011 | 13:30 | լուր

 

Ինչպես արդեն հայտնել ենք, 2011-2012 ուստարում  հանրակրթական դպրոցներում շախմատը դասավանդվելու է որպես պարտադիր առարկա: Մինչ սեպտեմբերի 1-ը Գյումրի է տեղափոխվել շախմատի համապատասխան սեղաններ, աթոռներ: Այս գույքի պատրաստման, տեղափոխման հարցերով զբաղվել է «Բելիս» ՍՊԸ-ն: Դպրոցներում գույքի բաշխումը պայմանավորված է եղել դասարանում աշակերտների թվով: Դպրոցի տնօրեններից մեկի հավաստմամբ` 12 սեղանի եւ 24 աթոռի համար կառավարությունն հատկացրել է մոտ 299.000 դրամ:  »»»


«Չարանենգորեն լափում ու հարստահարում են, ու իբր թե հոգ են տանում...»

 

09 | 09 | 2011 | 11:40 | մեկնաբանություն

 

Հայկական բանակում վերջին շրջանում կատարվող իրադարձություններին այսօր արդեն հասարակությունը «մանկասպանություն» անվանումն է տալիս: Մինչ պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածաշրջանում ամենահզոր ու կայացած բանակը ունենալու հորջորջումները, հայկական բանակում խաղաղ պայմաններում շարունակում են զոհվել ժամկետային զինծառայության մեկնած հայորդիները:

 

Սեպտեմբերի 7-ի առավոտյան, ժամը 07:00-ի սահմաններում հերթական ողբերգական դեպքն է գրանցվել. Ասկերանի մարտական հենակետերում հերթապահություն իրականացնելու ժամանակ  սպանվել է Էջմիածնի զինկոմիսարիատից զորակոչված, 19-ամյա Հայկ Վասիլի Մկրտչյանը: »»»


2013-ին Գյումրին առաջադրվելու է որպես նախկին ԽՍՀՄ մշակութային մայրաքաղաք, առանց Մինասի որմնանկարների ...

 

08 | 09 | 2011 | 22:00 | ռեպորտաժ

 

Դեռեւս 2011-ի հունիսին էին մեկնարկել ՀՀ տարածքային կառավարման եւ մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ իրականացվող Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդես (մարզային «ArtExspo») եւ մրցույթ-փառատոնի նախապատ-րաստական աշխատանքները: Եռօրյա միջոցառումը նվիրված է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին, քանի որ 15 տարի առաջ բազմաթիվ մշակութային օջախներ հանձնվել են համայքնային կառավարմանը, եւ միջոցառումը կազմակերպիչները գնահատում են որպես յուրատեսակ հանրային հաշվետվություն: »»»


Մասիսը, հայկական շուրջպարը, զարդանախշերը, նուռը, խաղողը հյուրընկալվել են Շիրակի մարզում

 

08 | 09 | 2011 | 20:15 | ռեպորտաժ

 

Հայաստանի մարզերը` յուրաքանչյուրը 9 տաղավարով Գյումրիում այսօր անցկացված Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսին ներկայանում էին արվեստի ու արհեստի իրենց նմուշներով` անհատական ու կոլեկտիվ աշխատանքներով:

 

Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում  Ֆրունզիկ Մկրտչյանը` տարբեր կերպարներով,  թախծոտ ժպտում էր մի քանի տաղավարներից: -Ա~խ, գյումրեցի եք, շատ եք նայում այդ գործերին, բայց իմացե´ք, նա բոլորինս է,-մատնանշելով մեծանուն դերասանի նկարները, փայտե փորագրությունները` ասում էին մշակույթի ու արվեստի ներկայացուցիչները, ցուցահանդեսի այցելուները: »»»


Մեղադրյալի աթոռին այս անգամ ազատամարտիկ Ժորա Աթոյանն է… 

 

08 | 09 | 2011 | 18:45 | ռեպորտաժ

 

Դեռեւս 2010 թվականի մարտից Շիրակի մարզում սկսվել էր Երկրապահ կամավորականների միության հայցն ընդդեմ արցախյան հերոսամարտի 30 մասնակիցների դեմ: Նրանք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր բանեցնելով պետությունից մեծ չափի գումարներ շորթելու մեջ:

 

Սեպտեմբերի 8-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանում սկսվեց Երկրապահ կամավորականների միության նախկին անդամ, արցախյան պատերազմի մասնակից Ժորա Աթոյանի գործով դատավարությունը: »»»


ԱՄՆ-ը նորից հիշեցնում է Հայաստանում կեղծված ընտրությունների մասին

 

08 | 09 | 2011 | 18:30 | մեկնաբանություն

 

Վերջին օրերին Wikileaks կայքի միջոցով շրջանառության մեջ դրված գաղտնի տեղեկությունները Հայաստանի ներքաղաքական իրողությունների վերաբերյալ` չպետք է պատահականություն համարել: Թեեւ կայքը հրապարակել ու հրապարակում է փաստեր, որոնք, այսպես թե այնպես, ծանոթ են հայ հանրությանը, սակայն դրանք իրենց մեջ պարունակում են մի շարք նրբերանգներ ու գնահատականներ, որոնք կարող են ուղղորդիչ դեր խաղալ առաջիկա ներքաղաքական գործընթացներում:

 

Միայն այն, որ հրապարակված փաստաթղթերի գերակշիռ մասը վերաբերում է 2008-2010 թվականների քաղաքական իրադարձություններին, ինչ-որ բան արդեն իսկ ասում է: »»»


«Զգոն եւ ուշադիր եղեք Ձեր համայնքներում առկա մշակութային արժեքների նկատմամբ...»

 

08 | 09 | 2011 | 18:20 | զգուշացում

 

Այսօր` սեպտեմբերի 8-ին Գյումրու կենտրոնական` Վարդանանց հրապարակում ընթացող Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդես, մրցույթ-փառատոնի ընթացքում   Հայաստանի 10 մարզերից եկած հյուրերին եւ գյումրեցիներին Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերադարձման խմբի անունից` Հասմիկ Մելքոնյանը, Վահան Թումասյանը և Լեւոն Բարսեղյանը տարածեցին հայտարարություն: »»»


Բանաստեղծուհին այցելել էր իր մանկության ու որբության քաղաքը

 

07 | 09 | 2011 | 20:00 | լուր

 

Գյումրու Գեղագիտական կենտրոնի հարկի տակ սեպտեմբերի 7-ին հավաքվել էին գրքի ու գրականության նվիրյալները: Պատճառը ծնունդով շիրակցի բանաստեղծուհու` Մետաքսեի «Մենք ենք ու մենք» խորագրով գրքի շնորհանդեսն էր: Միջոցառումը Գյումրիում անցկացնելու նախաձեռնությունը Գեղագիտական կենտրոնի տնօրեն Սուսաննա Մկրտչյանինն էր, ում հրավերով էլ Մետաքսեն Գյումրիում էր:

 

-Թեեւ Արեւշատում եմ ծնվել, բայց իմ մանկության ու որբության տարիներն անցել են հենց այս քաղաքում,-շնորհանդեսը Գյումրիում անցկացնելն այսպես է մեկնաբանում  բանաստեղծուհին:

 

 Գիրքը լույս է տեսել պետպատվերով: Այն բանաստեղծուհու 50 տարիների գրական վաստակի ընտրանին է, որին ավելացել են նաեւ վերջին տարիների ստեղծագործությունները: »»»


«Այս հարցում կարող է օգնել քահանան, եթե արտակարգ պատահարի ժամանակ նա էլ փրկարարների հետ դեպքի վայրում լինի…»

 

07 | 09 | 2011 | 20:00 | ռեպորտաժ

 

Երեւանում արդեն գործում է 911 հերթապահ փրկարարական ծառայությունը, այն Գյումրիում դեռ չի գործում, բայց տեսլականը կա: Այս մասին սեպտեմբերի 7-ին Շիրակի թեմի առաջնորդարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը:

 

-Հանդիպման մտահղացումը վաղուց կար եւ ահա` արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա կապակցությամբ շնորհավորելը հարմար առիթ հանդիսացավ այս հրավերի համար,-ողջունելով »»»


Ձեռքերդ հեռու բանակից, այ հաստավիզներ

 

07 | 09 | 2011 | 14:50 | մեկնաբանություն

 

Հայոց բանակում կատարվողը այլ բան չես անվանի, քան ազգային աղետ: Որքան էլ չարագուշակ թվա այս արտահայտությունը, այլ կերպ չի կարելի բնութագրել խաղաղ պայմաններում հայ զինվորների սպանություններն ու ինքնասպանությունները, խոշտանգումներն ու ստորացումները: Եւ այս ամենը հայ մարդու ձեռքով:

 

Ինչպես ամեն մի ոլորտ ու կառույց, հայոց բանակն էլ ճշգրտորեն արտացոլում է մեր պետության ու հասարակության մեջ տիրող բարոյահոգեբանական վիճակն ու բարքերը, մարդկային հարաբերություններն »»»


Գյումրեցիները աջակցեցին անապահով դպրոցականներին

 

07 | 09 | 2011 | 14:50 | ռեպորտաժ

 

Սոցիալապես անապահով երեխաների դպրոց գնալը խրախուսելու եւ դպրոցականների կրթական մակարդակը բարձրացելու նպատակով սեպտեմբերի 6-ին «Նոր Սերունդ» ՀԿ-ի երիտասարդների նախաձեռնությամբ շուրջ 41 սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցականներ ստացան պայուսակներ եւ գրենական պիտույքներ:

 

«Ունեցե´ք ձեր ներդրումը երեխաների կրթության գործում» ակցիան մեկնարկել էր դեռեւս օգոստոսի 22-ից: ՀԿ-ի երիտասարդական եւ մանակապատանեկան ակումբի կամավորները քաղաքի գրենական պիտույքների ավելի քան »»»


Ուսանողներն ակնկալում են գործարարների օգնությունը

 

07 | 09 | 2011 | 14:00 | ռեպորտաժ

 

Չնայած այն բանին, որ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում ուսման վարձերի թանկացում չի լինի ոչ այս, ոչ էլ հաջորդ տարիներին, վարձավճարների չափերը հասարկությունն ու հատկապես ուսանողները շարունակում են գնահատել «թանկ» բառով:

 

Հատկապես վերջին տարիներին ուսանողներից շատերն են օգտվում զանազան զեղչային համակարգերից կամ բարեգործական հիմնադրամներից` ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանալու համար: Սակայն այդ ծառայությունները ոչ բոլոր ուսանողների համար են եւ հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար տարեկան ամենաքիչը 180.000, իսկ ամենաշատը 350.000 դրամ վճարելը, իրոք, բարդ է: »»»


Ոստիկաններին սովորեցնում են ինչպես կանխարգելել ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի տարածումը

 

06 | 09 | 2011 | 22:50 | լուր

 

Սեպտեմբերի 6-ին «Նոր Սերունդ» ՀԿ գրասենյակում գործող «Սեռական առողջության տեղեկատվական կենտրոն»-ը կազմակերպել էր «ՄԻԱՎ-ԴԻԱՀ»-ի կանխարգելումը հասարակության շրջանում» թեմայով սեմինար-դասընթաց, որը շարունակվելու է նաեւ սեպտեմբերի 7-ին:

 

Սեմինարը նախատեսված էր Գյումրու Ոստիկանության անչափահասների գծով բաժանմունքի 7 ծառայողների համար` նպատակ ունենալով բարձրացնել  »»»


Սերժ Սարգսյանը ժողովրդին մրից հանում, մրջուրն է քցում

 

06 | 09 | 2011 | 18:45 | մեկնաբանություն

 

Գործարարները տեղ չպետք է ունենան խորհրդարանում: Այս արտահայտությունը վերջին շրջանում առավել հաճախակի է հնչում Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում: Ընդ որում, հատկանշական է, որ դա հնչեցնում են ոչ միայն ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այլեւ իշխանությունները:

 

Հայ ազգային կոնգրեսը հաշվել է, որ այսօր խորհրդարանում 70-ից ավելի պատգամավոր զբաղվում է բիզնեսով, ինչը օրենքի խախտում է: »»»


Անօթեւան ու միայնակ կինն ապրում է դրսում

 

06 | 09 | 2011 | 18:45 | դիմանկար 

 

-Սաղ ձմեռ կնստեի էս քարին, կհենվեի պատին…ողնաշարս արդեն կցավար… Գիշերը քամին կոռնար, թիփին տարբեր կողմերից կուգար, երեսիս կզարգեր, ադիալով կփաթթվեի, օր չմրսեի: Կրակի մոտը կնստեի, բայց քամուց կրակն էլ  կմարիր….ու ըդոր հետ նաեւ մենակությունս…Շատ դաժան էր, սարսափելի օրեր էին, ահավոր էր…

 

Այսպես է այս տարի ձմեռել 62-ամյա Եղտիարյան Սուսաննան, դրսում` ի տես բոլորի ու բոլորից անտեսված: Դրսում հայտնվել է դեռեւս »»»


Անօթեւանությունն ու արտագաղթը Գյումրիում շարունակում են մնալ լուրջ հիմնախնդիրներ

 

06 | 09 | 2011 | 18:40 | Ասուլիս

 

Սեպտեմբերի 6-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում անցկացված ասուլիսում «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ներկայացրեց կենտրոնի վերջին երկու տարիների կատարած աշխատանքները, որոնք առնչվում են Գյումրիում առկա անօթեւանության, բնակարանային իրավունքի պաշտպանվածության, բնակբաշխման խնդիրներին:  

 

-Հիմնականում անցած տարի Մուշ-2 թաղամասում բնակարան ստացած բնակիչների բնակարանների  »»»


Բանակում տիրող կացության գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է

 

06 | 09 | 2011 | 18:40 | հայտարարություն

 

Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման ընթացքում, Արցախյան պատերազմի զինադադարի կնքումից հետո հայկական բանակն անցել է զարգացման դժվարին ուղի:  Այդուհանդերձ, չնայած որոշակի ձեռքբերումներին, բանակում իշխում է խորհրդային բանակից ժառանգած եւ այսօրվա օլիգարխիկ իշխանության արատներով պայմանավորված ոչ կանոնադրային քրեական հարաբերությունների մոդելը: Վերջինիս հետեւանքով բռնության, խոշտանգումների ու սպանության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության բազմաթիվ երիտասարդներ: »»»


Վնասատուները պետք է գտնվեն ոչ թե իշխանության մեջ, այլ բոլորովին այլ տեղ

 

05 | 09 | 2011 | 22:30 | մեկնաբանություն

 

Իշխանության ներկայացուցիչները, եւ ոչ միայն նրանք, մի հետաքրքիր ձեւ են գտել հակադարձելու իրենց քննադատողներին, հատկապես, երբ վերջիններս հանդես են գալիս իշխանափոխության միջոցով գործող վարչակազմից ազատվելու կոչերով: Իշխանություններն այս դեպքում անմիջապես մի 15-20 տարով ետ են գնում ու հիշում Լեւոնի «ցուրտ ու մութ» տարիները, Վանոյի «քաջագործությունները», ՀՀՇ-ական գործիչների կառուցած առանձնատներն ու ձեռք բերած բիզնեսները, եւ այլն, եւ այլն... »»»


ՀՅԴ-ն վերից վար պետք է տուն ուղարկի  ժողովրդին կեղեքող իշխանությանը

 

05 | 09 | 2011 | 22:30 | ռեպորտաժ

 

«Ընտրական իրավունքի պաշտպանության» հասարակական շարժման «Քվեն ուժ է» նախաձեռնության շրջանակներում սեպտեմբերի 3–ին ՀՅԴ Գյումրու կոմիտեն հանրահավաք էր կազմակերպել Թատերական հրապարակում: Հանրահավաքի մասնակիցները, որոնց թիվը, ըստ տարբեր տվյալների, տատանվում էր 300-500-ի սահմաններում, հրապարակ էին բերել «Դաշնակցության քվեն ուժ է», «Այլեւս այսպես ապրել չի կարելի», «Քո քվեն երեխայիդ ապագան» է եւ այլ կարգախոսներով պաստառներ: »»»


Դպրոցներում ներառական կրթություն իրականացնելը պահանջում է ֆինանսավորում

 

05 | 09 | 2011 | 22:30 | ակնարկ

 

2010 թվականից ԿԳ նախարարի հրամանով Հայաստանում գործում է 60 ներառական դպրոց. դրանցից  4-ը` թիվ 1. 7. 11 եւ 40 դպրոցները  Գյումրիում են, որտեղ սովորում են  կրթական հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: Ներառական կրթություն իրականացնող դպրոցների ընտրությունը, ըստ Շիրակի մարզի կրթության վարչության առաջատար մասնագետ Ջեմմա Ավետիսյանի, պայմանավորված է  տվյալ դպրոցում հատուկ կարիք ունեցող երեխաների թվով: »»»


Գյումրիում աղբահանությունը ցանկալիից ցածր մակարդակի վրա է

 

05 | 09 | 2011 | 22:30 | ակնարկ

  

Ներկայումս, ինչպես պնդում են քաղաքային իշխանությունները, աղբահանության խնդիրը Գյումրիում կարգավորել են, ամեն օր վաղ առավոտյան համապատասխան կազմակերպությունները դատարկում են քաղաքի բոլոր աղբամանները, իսկ հարկ եղած դեպքում էլ օրը երկու անգամ են դրանք դատարկվում:

 

Մինչդեռ որոշ օրերի ու որոշակի տարածքներում կարելի է հանդիպել հակառակ պատկերի: Աղբամանները բերնիբերան լցված են, դրանց շուրջ վխտում են »»»


ԿԳ փոխնախարար. «…ոչ մի արտառոց բան չկա երբ մեկ թեկնածու է ընտրություններում, որովհետեւ մենք փոքր ազգ ենք…»

 

03 | 09 | 2011 | 17:30 | ռեպորտաժ

 

Սեպտեմբերի 3-ին ԳՊՄԻ-ում տեղի ունեցավ ռեկտորի ընտրությունը: Նիստը նախագահող Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, որ նաեւ մանկավարժական ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահն է, նախ շնորհավորեց ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` չմոռանալով շնորհավորել նաեւ ՀՀ եւ ԼՂՀ անկախության 20-ամյակները:

 

2011-ի հունիսի 20-ին  ԿԳՆ կողմից մրցույթ էր հայտարարվել ԳՊՄԻ ռեկտորի թափուր տեղի համար:  »»»


Մենախոսությունը լրագրություն չէ, լրագրողը քննադատելուց բացի հարցի լուծման ուղիներ պետք է ներկայացնի

 

03 | 09 | 2011 | 17:30 | հարցազրույց

 

Ի՞նչ վիճակում է այսօր մասնագիտական լրագրությունը եւ խոսքի ազատությունը մեր երկրում: Արդյո՞ք լրատվամիջոցներն ապահովում են բազմակարծություն: ԶԼՄ-ների դաշտում տիրող իրավիճակի հետ կապված զրուցեցինք «Գոլոս Արմենի» թերթի Գյումրու թղթակից Յուրի Հարությունյանի հետ:

 

-Պարոն Հարությունյան, արդյոք  գործող ԶԼՄ-ներն Հայաստանում ապահովու՞մ են բազմակարծության մթնոլորտ: »»»


Իշխանությունը նորից թոզ է փչում

 

02 | 09 | 2011 | 21:10 | մեկնաբանություն

 

Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի ձերբակալությունը ինչքան էլ վերաբերի զուտ իրավական դաշտին, այնուամենայնիվ իր հիմքում ունի նաեւ ներքաղաքական ենթատեքստ: Չի կարելի բացառել նաեւ ներխմբային շահերի գործոնը: Որպես կանոն, մեզանում կամ խոշոր շնաձկերը ավելի խոշորներին կուլ են գնում կամ էլ այդ շնաձուկը ինչ-որ բան սխալ է արել, ու ախպերությունը հիմա պատժում է նրան:  Թե որ հնարավոր տարբերակն է Մարգար Օհանյանի դեպքում դարձել առաջնային, առայժմ դժվար է ասել: »»»


Վարչապետն ու մարզպետը Սարակապի նորաբաց դպրոցում թենիս խաղացին

 

02 | 09 | 2011 | 21:10 | ռեպորտաժ

 

Շիրակի մարզում սեպտեմբերի 2-ին եւս մեկ բարեկարգ դպրոց ավելացավ:

 

Շինաշխատանքներն իրականացվել են «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի ֆինանսավորմամբ: 2,2 հեկտար տարածքում կառուցված երկհարկանի շինությունն իր հարկի տակ  216 աշակերտ ընդունելու հնարավորություն ունի: Այս ուսումնական տարում  առաջին դասարանցիներ թվի աճ է գրանցվել. այս տարի 14 առաջին դասարանցի կա գյուղում, մինչդեռ 2010-ին 11-ն էր:  »»»


Ռեկտորը վստահեցնում է. ԳՊՄԻ-ում վարձավճարների թանկացում չի լինի

 

02 | 09 | 2011 | 21:00 | ակնարկ

 

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը գիտելիքի, գրի եւ դպրության օրը նշեց ու նոր ուսումնական տարին դիմավորեց տոնական տրամադրությամբ: Մանկավարժականի ռեկտոր Վարդեվան Գրիգորյանի շնորհավորանքից ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի բարեմաղթանքներից հետո, մարզի մայր բուհ ուսանողի կարգավիճակով առաջին անգամ ոտք դրեց 81 ուսանող: »»»


Փրկարարները գնահատում են իրենց անցած ուղին

 

02 | 09 | 2011 | 21:00 | ասուլիս

 

Սեպտեմբերի 4-ը Արտակարգ իրավիճակների աշխատակցի օրն է, ինչի կապակցությամբ Երեւանում սեպտեմբերի 5-ին մեծ շքերթ կանցկացվի ՀՀ նախագահի, վարչապետի, օտարերկրյա հյուրերի մասնակցությամբ:  

 

Իրենց տոնին ընդառաջ` սեպտեմբերի 2-ին Շիրակի մարզի փրկարարները մամլո ասուլիս էին հրավիրել, որի ժամանակ անդրադարձան կառույցի անցած ուղուն, ոլորտում առկա խնդիրներն ու կատարած աշխատանքներին:  »»»


Հայկական 2-րդ hանրապետությունը 20 տարեկան է

 

02 | 09 | 2011 | 21:00 | ակնարկ  

 

Այսօր` սեպտեմբերի 2-ին լրանում է «ԼՂՀ հռչակման մասին» հռչակագրի ընդունման 20-ամյակը: Հայկական 2-րդ հանրապետությունը ձեւավորվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում եւ թրծվեց պատերազմի բովում: Այն ծնունդ առավ հայ ժողովրդի բացառիկ հերոսության եւ հայրենասիրության շնորհիվ: 20 տարի անց` հետադարձ հայացք գցելով Արցախի անցած ուղուն, յուրաքանչյուր հայի սիրտ լցվում է հպարտության զգացումով: »»»

Գյումրու «մշեցիները» չեն դադարում դժգոհել իրենց բնակարանների վիճակից

 

02 | 09 | 2011 | 20:50 | ակնարկ

  

22 տարի սրտի  թրթիռով նոր բնակարանի սպասող Ստեփան պապը 2010 թվականի հուլիսի 9-ին Գյումրու «Մուշ-2» թաղամասում շահագործման հանձնված 1056 բնակարանի սեփականատերերից մեկը դարձավ:  Շահագործման հանձնվելուց երկու օր հետո արդեն նա տեղափոխվեց իր նոր բնակարանը`17 շենք, 38 բնակարան:

 

Մեկ սենյականոց բնակարանում բնակվող Ստեփան Մովսիսյանը միայնակ թոշակառու է, ստանում է ընդամենը 24.000 դրամ թոշակ, չի աշխատում, »»»


Կույրերը պատմեցի մի շիշ ձեթի ու իրենց խնդիրների մասին

 

02 | 09 | 2011 | 20:45 | ասուլիս

  

Ամբողջ պատմությունը սկսվել էր մեկ շիշ ձեթից: Շիրակի մարզի կույրերի միավորման նախագահ Ալբերտ Թորոսյանը հրաժարվել է Գայանե Մեսրոպյանին տրամադրել եռամսյակը մեկ նրան հասանելիք մեկ լիտր բուսայուղն ու վիրավորել էր նրան, ասում է Գայանեն: Այսօր ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ասուլիս հրավիրած  Գայանեն Մեսրոպյանը, պատվի ու արժանապատվության դիրքերից բացատրում էր. »»»


Շիրակցի դահուկորդը դարձավ աշխարհի չեմպիոն`չունենալով որեւէ պետական աջակցություն

 

02 | 09 | 2011 | 12:00 | հարցազրույց

  

Անվադահուկասպորտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանն առաջին անգամ ունեցավ հաղթող: 19 պետություն, 30 մասնակից եւ ոչ ավել, ոչ պակաս …  դահուկասպորտի աշխարհի հայազգի չեմպիոն:

 

Չեմպիոնը Շիրակի մարզից է` Աշոցքից: Սպորտային ընտանիքում մեծացած Սերգեյ Միքայելյանը պրոֆեսիոնալ դահուկասպորտով զբաղվել է դեռեւս 9 տարեկանից: Ռուսաստանում կայացած բաց առաջնության մասնակից է  »»»


Բանաստեղծուհի Մետաքսեն «սրբերի» շարքին դասեց Հայաստանի պաշտոնյաներին`Արեւշատ եւ Նոր Կյանք համայնքներում հիմնանորոգված դպրոցների համար

 

01 | 09 | 2011 | 22:45 | ռեպորտաժ

 

Այս տարի Շիրակի մարզի լավագույն գյուղական համայնք ճանաչված Նոր Կյանք եւ Արեւշատ գյուղերում հիմնանորոգված երկու դպրոցների բացման արարողությանը սեպտեմբերի 1-ին մասնակցեցին հանրապետական եւ մարզային իշխանության ներկայացուցիչները` փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, մարզպետ Աշոտ Գիզիրյանը: »»»


Հերթական խոնարհումը Ռուսաստանի առաջ.

հուշատախտակների բացում Պատվո բլուրում

 

01 | 09 | 2011 | 20:00 | լուր

 

Այսօր Գյումրու Պատվո Բլուր հուշահամալիրի բակում բացվեցին հուշատախտակներ, որոնք այցելուներին կպատմեն այն մասին, որ 2010 թվականի օգոստոսի 20-ին հուշահամալիրի բացման արարողությանը մասնակցել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ բոլոր այն մարդկանց, ովքեր կազմակերպել եւ իրենց ներդրումն են ունեցել Պատվո Բլուրի վերակառուցման գործում:

 

Զինվորական հուշահամալիրը հիմնվել է դեռեւս 1856 թվականին` Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Նիկոլայ Մուրավյովի կարգադրությամբ, որտեղ թաղված է   »»»


Առաջին քայլերը դեպի նոր կյանք

 

01 | 09 | 2011 | 17:45 | լուր

 

Բազմաթիվ մանուկներ այսօր սրտի թրթիռով առաջին անգամ դպրոց եկան. շփոթված, մի քիչ վախվորած, բայց մեծ ուրախությամբ: Սպիտակ վերնաշապիկներով, կոստյումներով ու պայուսակներով տղաները մեծ լրջությամբ կանգնած էին ծնողների կողքին, նրանց հետ հրաշալի  համադրություն էին կազմում գեղեցիկ  հագնված, երփներանգ ծաղկեփնջերով աշխույժ  աղջիկները:

 

-Երեկ ամբողջ օրը անհամբեր սպասում էի, թե երբ եմ դպրոց գալու,-պատմում է այսօրվանից արդեն դպրոցական Աննան, »»»


Օյունջյան դպրոց-վարժարանում այս տարի առաջին դասարանցիների թիվը կտրուկ ավելացել է

 

01 | 09 | 2011 | 17:35 | լուր

 

Սեպտեմբերմեկյան մեկնարկն այլեւս տրված է, ուսումնական նոր տարին էլ սկսված: Հետեւում են օգոտսոսյան եռուզեռը, հագուստ ու գրենական պարագաներ գնելու մրցավազքը:

 

Ուսանողներից ու աշակերտներից զատ` գիտելիքի օրը տոն է նաեւ բազմաթիվ այն մանուկների համար, ովքեր վախվորած ու անհաստատ քայլերով, բայց գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամությամբ սկսում են դպրոցական կյանքի տարեգրությունը: »»»


Հերթական վրաերթը Գյումրիում

 

31 | 08 | 2011 | 16:30 | լուր

 

Օգոստոսի 30-ի երեկոյան ժամը 22:15-ի սահմաններում Գյումրու Սերգեյ Համբարձումյանի (նախկին Պուշկինի) փողոցի Վարդանանց հրապարակ գնացող հատվածում անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի մեքենան վրաերթի է ենթարկել 1983 թվականին ծնված Գյումրու Մարմաշենի խճուղու 209/081 տնակի բնակչուհի Սիլվա Համլետի Հակոբյանին եւ դիմել փախուստի: Տուժողին դեպքի վայրից շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրու Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: »»»


Ամռան փուշը ձմռան նուշն է. հայ տանտիկինները զբաղված են փակոցով

 

31 | 08 | 2011 | 15:40 | ակնարկ

 

Անուշահամ բույրերով, պայծառ ու գունագեղ ամառը իր տեղ զիջում է ոչ պակաս անուշահամ աշնանը: Ամառային եւ աշնանային բարիքների հրաշալի տեսականին շուտով կանհետանա շուկայի վաճառասեղաններից, իսկ սրանց որոշ «ներկայացուցիչների» էլ դեռ կարելի կլինի հանդիպել` միայն թե թանկ գներով, հետեւաբար ոչ բոլորին մատչելի: Բայց մինչ այդ, մեր մայրիկները եւ տատիկներն արդեն իսկ պատրասվում են «այդ փորձությանը». նրանք պահածոյացնում են մրգերը եւ բանջարեղենը, ձգտում են դրանցում ամբարել ամռան ողջ ջերմությունը: »»»


Բլոգն ու բլոգոսֆերան` բլոգերների աչքերով

 

30 | 08 | 2011 | 11:20 | ակնարկ

 

Անձնական, հեղինակային, կոլեկտիվ կամ սոցիալական, բաց, թաքնված, կորպորատիվ, ակումբային կամ հասարակական, թեմատիկ եւ ընդհանուր. սրանք բլոգի տեսակներն են, որոնք լինում են  քաղաքական, կենցաղային, ճանապարհորդական, կրթական, մասնագիտական եւ այլ թեմատիկ ուղղվածություններով, իսկ ըստ նյութերի տեսակների տարանջատում ենք`  ֆոտոբլոգ, վիդեոբլոգ, տեքստային եւ երաժշտական բլոգներ: »»»


Դպրոցի նախկին տնօրենը չի կարողանում հանդիպել մարզպետին եւ իր ասելիքը փոխանցում է ԶԼՄ-ների միջոցով

 

30 | 08 | 2011 | 22:30 | լուր

 

-Ես բողոքող չեմ, ճիշտ հասկացեք, այստեղ հարցը վերաբերում է իմ արժանապատվությանը, խնդիրը մի ամիս շուտ կամ մի ամիս ուշ ազատվելու մեջ չէ, այլ` իմ իրավունքները պաշտպանելու,-Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում իր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Գյումրու թիվ 28 դպրոցի նախկին գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Համլետ Ավետիսյանը: »»»

 


Ընդունելության շրջանը փակվում է

 

30 | 08 | 2011 | 17:15 | ակնարկ

 

Գյումրու բուհերում ընդունելության բակալավրի աստիճանի քննություններն արդեն ավարտվել են: Մարզում դիմորդների թիվը` 12-ամյա կրթական համակարգին անցնելու եւ Հայաստանի դպրոցներում շրջանավարտներ չունենալու հետեւանքով, ինչպես եւ ենթադրում էին, քիչ էր: Իսկ այժմ բուհերում մեկնարկել են մագիստրատուրայի քննությունները:

 

-Դիմումները դեռ ընդունվում են եւ այդ պատճառով էլ դիմորդների կոնկրետ թիվը չեմ կարող նշել,-մեզ հետ զրույցում ասաց Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Ալեքսանյանը,-մագիստրատուրայի համար նախատեսված է 104 վճարովի ուսուցման եւ 38 պետպատվերի տեղ, որից 4-ը` տարկետման իրավունքով: »»»


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական

 



Որոնում


Եղանակը Գյումրիում


Հայտարարություն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դռան վրա.

միլիցոնց մուտքը ակումբ անցանկալի է

»»»



Armenian young journalists' blog

«Կամուրջ»-Bridge

 


Azerbaijani young journalists' blog

"Körpü"-Bridge

 


 

«Նվազ կարծրատիպեր,

առավել վստահություն

խաղաղ լուծումների համար»Ծ

 


 

«Հաշվետվողականությունը

եւ հանրային մասնակցությունը

տեղեկատվության

ազատության միջոցով»

ԾՐԱԳԻՐ

 

Լրացված է 2010 թվի դեկտեմբերի 1-ին

 

Ուշագրավ տեղեկատվական հարցումներ եւ պատասխաններ

Լրացված. 11 հունիսի, 2010


 «Հաշվետվողականությունը տեղեկատվության ազատության միջոցով» ծրագիրը:


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ


Հարավային Կովկասի իրավապաշտպանների ցանց


Հայկ Բարսեղյանի պատկերասրահը

wwww.am


 


ՀԱԵ Շիրակի թեմի

սոցիալ-կրթական կենտրոն



Գյումրու հիմնախնդիրների ցանկը


ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ


Վտարանդի հայ գրողների և մտավորականների միության հայտարարությունը

ընդդիմադիր ուժերի կոնգրեսում


2008 թ. մայիսի 26





Գյումրու ԱՐԱՔՍ հյուրանոց


ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ

1996, 1999, 2002, 2005 ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

«Վարպետ» կրծքանշանակիրներ,

ՀՀ «ՏԻ մասին» օրենքը




Հայաստանի Ազգային Ժողով


Հայաստանի Կառավարություն


Էլեկտրոնային կառավարում


ՀՀ դատական համակարգ


ՀՀ Փաստաբանական պալատ


 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով


Հայաստանի կենտրոնական բանկ


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով


Հայաստանի համայնքների միություն 



Մեզ հետ կարող եք կապվել. հեռախոս` 374 312 50622: Հասցե. Հայաստան 3102, Գյումրի, Պուշկինի փ. 96:

Էլ. հասցե. levon@asparez.am info@asparez.am asparezclub@yahoo.com 

 


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 30-ին, ժամը 19:25:00-ին (GMT = 16:05:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter