Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Նվազ կարծրատիպեր, առավել վստահություն

խաղաղ լուծումների համար ծրագիր

 

Ծրագրի ժամկետները.  

2010 թվի ապրիլի 15-ից, 2011 թվի մարտի 31

 

Ծրագրի աշխարհագրությունը

 

Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանամերձ գոտիների ու փախստականների կոմպակտ բնակեցման տարածքների երիտասարդություն: 

 

Ծրագրի մասնակից շահառուները.
 
Մոտավորապես 600 ակտիվ երիտասարդ (15-30 տարեկան) Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանամերձ գոտիների ու փախստականների կոմպակտ բնակեցման տարածքներից, այդ թվում 20 երիտասարդ լրագրող կամ քաղաքացիական լրագրությամբ զբաղվող երիտասարդներ, ղարաբաղյան կոնֆլիկտի վերլուծաբաններ, ԶԼՄ-ների, կարծրատիպերի, բազմակարծության եւ բազմազանության, ինչպես նաեւ կոնֆլիկտաբանության ոլորտների մասնագետներ:

 

Ծրագրի գործողությունները եւ բաղադրիչները.  

 

1. Սահմանամերձ տարածքների եւ փախստականների բնակեցման վայրերի երիտասարդների համար կազմակերպել եւ անցկացնել սեմինար ուսուցումներ հետեյալ թեմաներով.

  • նախապաշարմունքների եւ կարծրատիպերի վնասները եւ դրանց հաղթահարումը,

  • հակամարտությունների կանխարգելումներ եւ լուծումներ, միջնորդական առաքելություն, ղարաբաղյան կոնֆլիկտի համանման համաշխարհային կոնֆլիկտների պատմություն եւ պրակտիկան,

  • ղարաբաղյան կոնֆլիկտի պատմություն եւ ընթացիկ իրավիճակ:

Այս խմբերի ակտիվ երիտասարդությունը ձեւավորելու է իր խորհուրդները (Հայաստան+Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջան), որոնք հանդիպելու են Վրաստանում կլոր սեղանի շուրջ:

 

2. ԲՈՒՀ-երի լրագրողական ֆակուլտետների բարձր կուրսեցի ուսանողների, լրագրությամբ զբաղվել կամեցող ոչպրոֆեսիանալ երիտասարդների եւ քաղաքացիական լրագրությամբ զբաղվող երիտասարդների խմբի ձեւավորում, հատուկ ուսուցում, հեռուստատեսային, տպագիր եւ ինտերնետային լրագրողական արտադրանքի թողարկում (կենցաղ, երիտասարդական հետաքրքրություններ, խոհանոց, կրթություն, մշակույթ, հակամարտության կարգավորման տեսլականներ եւ այլ թեմաներով):

 

3. Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի այս ծրագրող շահառու խմբերի անմիջական եւ գործնական շփումներ Վրաստանում` ստեղծագործական սեմինարների ժամանակ, ինչպես նաեւ հեռուստատեսային, տպագիր եւ ինտերնետային լրագրողական արտադրանքի թողարկում եւ ինտերնետային անդրսահմանային հաղորդակցություն:

 

4. Ծրագրի մոտ 60 շահառուների (երիտասարդական խմբեր, երիտասարդ լրագրողներ, փորձագետներ) մասնակցությամբ եզրափակիչ կոնֆերանսի անցկացում Վրաստանում` ծրագրի արդյունքներն ամփոփելու եւ հնարավոր զարգացումները նախանշելու համար:  

 

Ծրագրի ղեկավար` Լեւոն Բարսեղյան, ԺԱԱ խորհրդի նախագահ,
 

Հայաստան, Գյումրի, Պուշկինի փ., 96: Հեռ. 0312 50622 (Ասպարեզ),

[email protected] կամ [email protected] 


Ծրագրի ընթացը

 

Ուսուցումներ մարզային եւ ԼՂ երիտասարդության ակտիվի համար.

 

1. Նոյեմբերյան, հուլիս 2010

 

   
   
   

 

2. Հադրութ, Լեռնային Ղարաբաղ, հուլիս 2010

 

   
   
   

 

3. Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղ, օգոստոս 2010

 

   
   
   

 

4. Մարտունի, Լեռնային Ղարաբաղ, օգոստոս 2010

 

 

   
   
   

 

5. Կապան, օգոստոս 2010

 

   
   
   

 

6. Իջեւան, օգոստոս 2010

 

   
   
   

 

7. Բերդ, օգոստոս 2010

 

   
   
   

 

8. Գորիս, օգոստոս 2010

 

   
   
   

 

 

 

Տեղեկություններ ծրագրի մասին

 

Անվանումը.

Նվազ կարծրատիպեր,

առավել վստահություն

խաղաղ լուծումների համար

 

Ծրագրի իրականացման ժամկետները.

15.04.2010-31.03.2011


Օժանդակող կազմակերպությունը.

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության

հայաստանյան դեսպանատունS:\Information and F3G\308-1 Display Material\FCO Corporate Identity\BE YEREVAN ENGLISH FILES\BE_Logo_small JPEG.jpg


Armenian young journalists' blog

Կամուրջ-Bridge


Azerbaijani young journalists' blog

"Körpü"-Bridge


Ծրագրի աշխատակիցների եւ ներգրավված փորձագետների թիվը.

16 հոգի

 

Ծրագրի աշխարհագրությունը.

 

Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանամերձ գոտիների ու փախստականների կոմպակտ բնակեցման տարածքների երիտասարդություն.

 

Հայաստան. Նոյեմբերյան, Իջեւան, Բերդ, Կապան, Գորիս:

Լեռնային Ղարաբաղ. Ստեփանակերտ, Հադրութ, Մարտունի

 

Գործընկերներ.

Տեղական հասարակական կազմակերպություններ,

Ադրբեջանի ժուռնալիստների միություն:  


Ծրագրի փորձագետները.

կենսագրականները pdf

 

Ստեփան Գրիգորյան

Արթուր Պապյան

Արմեն Մելքոնյան

Հարություն Մանսուրյան

Գեղամ Վարդանյան


Սեմինարների ուսուցման նյութեր

 

pdf ձեւաչափով.

 

Ստեփան Գրիգորյան.

Ղարաբաղյան հակամարտության ներկա իրավիճակը

 

Արթուր Պապյան.

Թշնամու կերպարը

 

Արթուր Պապյան.

Հանդուրժողականության դասընթաց լրագրողների համար

 

Արթուր Պապյան.

Ընդհանուր խորհուրդներ բազմազանության մասին հրապարակումների վերաբերյալ

 

Արմեն Մելքոնյան.

Հակամարտությունների Կարգավորում եւ կառավարում

 

ppt ձեւաչափով.

 

Արթուր Պապյան.

Թշնամու կերպարը

 

Արթուր Պապյան.

Հակամարտությունների կարգավորում  

 

Արթուր Պապյան.

Տեխնոլոգիաներ հանուն խաղաղության. գաղափարներ խրամատներից 


Ծրագրի ամբողջական արժեքը.

144.610 ֆունտ ստերլինգին համարժեք դրամ, որից

 

Ա. Դրամաշնորհը. 128.110 ₤, որի ճշգրիտ կեսը հատկացվել է հայաստանյան կողմին` Ժուռնալիստների Ասպարեզ ակումբին, մյուս կեսը` ադրբեջանական կողմին` Ադրբեջանի ժուռնալիստների միությանը:

 

Յուրաքանչյուր կողմի դրամաշնորհային գումարի բաշխումը հետեւյալն է.

  • Տեխնիկասարքավորումներ.      9.500 ₤,

  • Ճանապարհորդական ծախսեր, փոխադրամիջոցներ, հյուրանոց, օրապահիկ եւ այլն. 21.180 ₤,

  • Վարչական ծախսեր.                 7.640 ₤,

  • Ուսուցումների քննարկումների ծախսեր, ներառյալ փորձագետների վճարները` 15.640 ₤,

  • ԶԼՄ ծախսեր 1.455 ₤

  • Ծրագրի արդյունավետության ուսումնասիրություն եւ գնահատում 1.750 ₤,

  • Նյութերի եւ հաշվետվությունների գրքերի տպագրություն, թարգմանություններ. 6.900 ₤,

Կատարվելիք աշխատավարձային եւ հոնորարային վճարներից պետությանը պարտադիր սոցիալական վճարների եւ եկամտահարկի տեսքով վճարվելու է 3.885 ₤ համարժեք դրամ(դրամաշնորհային գումարի`6.05%):

 

Բ. Սեփական ներդրում.

Կամավորական աշխատուժ, առկա գույք եւ դրամական միջոցներ` դրամական արտահայտությամբ` 8.055 ₤: 

 

Ծրագրի բյուջեին եւ գործողություններին մանրամասնու-թյամբ ծանոթանալու համար դիմեք [email protected] հասցեով:  



 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter