Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



 

   Իրազեկման եւ շահերի պաշտպանության ծրագիր

 

Դ Ա Ր Պ Ա Ս

ժուռնալիստների

Ասպարեզ ակումբ

հասարակական կազմակերպություն

Հազարամյակի մարտահրավերներ

Հիմնադրամ-Հայաստան

Ծրագիր

Բաց հասարակության ինստիտուտի

օժանդակության

հիմնադրամ-

Հայաստան

 

13 նոյեմբերի, 2007

ՀՄՀ-Հայաստան ծրագրի ՇԽ անդամ Լեւոն Բարսեղյանի հայտարարույթունը Շահառուների խորհրդի նոյեմբերի 2-ի նիստի նախագահողի վարքի մասին:

 

Զանգվածային լրատվամիջոցներին,

ՀՄՀ-Հայաստան ծրագրի շահառուներին,

Ծրագրի Շահառուների Խորհրդի անդամներին,

Ծրագրի ՊՈԱԿ տնօրենին եւ աշխատակազմին,

Ծրագրի Կառավարման խորհրդի բոլոր անդամներին,

ՀՄ Կորպորացիայից հայաստանյան ծրագրում ներկայացուցիչներին,

բոլոր հետաքրքրված կողմերին     

 

Հայտարարություն

 

Հազարամյակի մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան ծրագրի Շահառուների Խորհրդի 2007 թվի նոյեմբերի 2-ի նիստում տեղի ունեցած սկանդալի մասին

 

Ես` Լեւոն Բարսեղյանս, ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների Խորհրդի անդամ եմ, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահը: Պարտավոր եմ Ձեզ եւ հանրությանը տեղեկացնել ՀՄՀ-Հայաստան Ծրագրի Շահառուների Խորհրդի նիստում տեղի ունեցած մտահոգիչ միջադեպի մասին, որը բացի իմ` ՇԽ անդամիս իրավունքների կոպտագույն խախտում լինելը, ամենախայտառակ նախադեպերից մեկն է ՀՄՀ-Հայաստան ծրագրի 1-ամյա պատմության մեջ:

 

ՀՄՀ-Հայաստան Շահառուների խորհրդի[1] 2007 թվի նոյեմբերի 2-ի նիստում նիստը նախագահող, Գյուղատնտեսության աջակցության հանրապետական Կենտրոն պետական ՓԲԸ տնօրեն, Ագրոզարգացում ՀԿ նախագահ, ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի, Կառավարման խորհրդի անդամ, ՀՀ Պետական ագրարային համալսարանի դասախոս Աշոտ Ոսկանյանը, խախտելով Շահառուների Խորհրդի կանոնակարգը եւ տարրական վարքի կանոնները, հայտարարեց, թե քվեարկության չի դնելու իմ` այս հայտարարության հեղինակիս առաջարկությունը Ծրագրի կարեւորագույն խնդիրներից մեկի կարգավորման առնչությամբ:

 

Խնդիրը.

Ինչպես հայտնի է, ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհուրդը ձեւավորվում է քաղաքացիական հասարակության եւ Ջրօգտագործողների ընկերությունների շահագրգռություն հայտնած ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող տարեկան ընտրությունների միջոցով. առավելագույն քվեներ հավաքած թեկնածուները 1 տարով դառնում են ՇԽ անդամներ: ՇԽ երկրորդ գումարումը կազմվել է 2007 թվի սեպտեմբերի 29-ին[2]: Այդ ընտրություններն անցկացվել են շահագրգիռ կազմակերպությունների հաստատած ընտրակարգով[3], որի համաձայն, ընտրություններին մասնակցելու իրավունք չունեին ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների մարմինների պաշտոնյաները:     

 

Ըստ ՀՄՀ-Հայաստան ծրագիրը կարգավորող հիմնական փաստաթղթի` միջպետական համաձայնագրի[4], Ծրագրի կառավարման գլխավոր մարմնի` Կառավարման խորհրդի 11 անդամներից 5-ը պիտի լինեն քաղաքացիական հասարակությունից, որոնց Կառավարման խորհուրդ պիտի պատվիրակի Շահառուների խորհուրդը[5]: Ծրագրի Շահառուների խորհուրդը իր կանոնակարգով[6] սահմանել է, որ այդ 5 հոգուն պատվիրակում է իր կազմից եւ դա անում է փակ գաղտնի քվեարկությամբ[7]: Շահառուների Խորհուրդը այս կանոնին հավատարիմ, հոկտեմբերի 12-ի իր նիստում անցկացրեց փակ-գաղտնի քվեարկություն, որին մասնակցեցին ՇԽ բոլոր անդամները որպես ընտրողներ` յուրաքանչյուրը 5 թեկնածուի օգտին քվեարկելու իրավունքով, եւ` ՇԽ 10 անդամները` որպես թեկնածուներ: ՇԽ կազմի մյուս 5 անդամները քվեարկությունից առաջ հանել էին իրենց թեկնածությունները: Թեկնածուները հավաքել են հետեւյալ քվեները` ըստ նվազման. 11, 9, 9, 8, 8, 7, 7, 6, 5, 5 [8], եւ առավելագույն քվեներ հավաքած 5 հոգին հայտարարվել են ԿԽ անդամներ:

 

Խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ ես, ստուգելով ինձ հասած տեղեկությունները, հոկտեմբերի 20-22-ին պարզեցի, որ Շահառուների Խորհրդի ընտրություններին, ի թիվս այլոց, մասնակցել է Անդրանիկ Հովհաննիսյանը, որը, Բնապահպան տնտեսագետների երիտասարդական միություն ՀԿ նախագահը լինելուց բացի, քաղաքացիական ծառայող է, ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ, ինչը հաստիքային աշխատանք է[9]: 2007 թվի սեպտեմբերի 29-ի քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչների ընտրության թեկնածուական հայտում նա չի ներկայացրել իր հաստիքային աշխատանքը (հայտի 2.3 կետ): Ա.Հովհաննիսյանը ընտրական հայտը լրիվ չի լրացրել[10], ինչը 2007 թվի սեպտեմբերի 4-ին հաստատված ընտրակարգի խախտում է[11]: Ընտրական հանձնաժողովը, չիմանալով այդ մասին եւ, ըստ ներկայացված փաստաթղթերի, Ա.Հովհաննիսյանին համարելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, գրանցել է որպես ընտրող ու թեկնածու: Քվեարկության արդյունքում[12] նա դարձել է ՇԽ անդամ: Ապա ՇԽ անդամ Ա.Հովհաննիսյանը (ի դեմս իր կողմից լիազորված Սամվել Լեւոնի Մերթարջյանի[13]), մասնակցել է ՇԽ 2007 թվի հոկտեմբերի 12-ի նիստին, երբ փակ ու գաղտնի քվեարկությամբ ընտրվել են ԿԽ  5 պատվիրակները[14]:

 

Ստացվել է, որ ՇԽ ընտրություններին եւ Կառավարման խորհուրդ ՇԽ պատվիրակներին պատվիրակելու ընտրությանը մասնակցել է մարդ, որն այդ իրավունքը չի ունեցել: Իսկ սա նշանակում է, որ ՇԽ կազմից Կառավարման խորհուրդ պատվիրակման հոկտեմբերի 12-ի քվեարկության արդյունքներում անճշտությունը կազմում է 1 քվե, ինչն ազդեցիկ է առավելագույն քվեներ հավաքած 5 անձանց ճշգրիտ որոշման խնդրում: Ա.Հովհաննիսյանի փոխարեն  ՇԽ-ում լինելու իրավունք ունեցող 15-րդ` մեկ այլ անդամի մասնակցության դեպքում քվեարկության  արդյունքները կարող էին բոլորովին այլ լինել, եւ թե ինչպես կարող էին բաշխվել քվեները, դժվար է ասել[15]:

 

Ելնելով վերոհիշյալ փաստերից եւ հանգամանքներից, ես անհրաժեշտ համարեցի դրանք ներկայացնել Շահառուների խորհրդի նոյեմբերի 2-ի արտահերթ նիստում, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անդրանիկ Հովհաննիսյանը նոյեմբերի 2-ի նիստին չէր մասնակցում, առաջարկեցի հաջորդ նիստին հրավիրել նրան եւ լսել նրա բացատրությունները կամ մեկնաբանությունները այս խնդրի շուրջ:

 

Ապա, ի զարմանս ինձ եւ Շահառուների խորհրդի մի քանի այլ անդամների, պարզվեց, որ ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը նույնպես տեղյակ էր Անդրանիկ Հովհաննիսյանի հետ կապված պրոբլեմին: Տնօրենը նշեց, որ Անդրանիկ Հովհաննիսյանը ՊՈԱԿ-ին տեղեկացրել է, թե ինքը Շահառուների Խորհրդի ընտրություններին մասնակցելիս չի իմացել պետական կառավարման մարմնում աշխատողների վերաբերյալ սահմանափակման մասին, եւ այդ պատճառով է մասնակցել այդ ընտրություններին: Ըստ ՊՈԱԿ տնօրենի, Ա.Հովհաննիսյանը բանավոր հրաժարվել է ՇԽ կազմում իր տեղից:

 

ՇԽ նոյեմբերի 2-ի նիստի ժամանակ իմ ունեցած տեղեկությունների հավաստիությունը ՊՈԱԿ տնօրենից իմանալուց հետո ներկայացրի հետեւյալ առաջարկությունը. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շահառուների խորհրդի կազմում ընտրակարգի խախտմամբ հայտնված մարդ է մասնակցել Կառավարման խորհուրդ քաղաքացիական հասարակությունից պատվիրակների ընտրության փակ-գաղտնի քվեարկությանը եւ այդ մեկ մարդու քվեարկությունը ստացված արդյունքների դեպքում էական անճշտություններ է առաջացնում  5 առավել քվեներ հավաքած թեկնածուներին որոշելիս, առաջարկում եմ անվավեր հայտարարել հոկտեմբերի 12-ի փակ-գաղտնի քվեարկության արդյունքները եւ մոտակա օրերին անցկացնել Շահառուների խորհրդից Կառավարման խորհուրդ պատվիրակելիք 5 անդամների ընտրությունների վերաքվեարկություն:

 

Եւ որպեսզի տպավորություն չստեղծվեր, թե ես այդ առաջարկությունն անում եմ, որովհետեւ առաջին քվեարկության արդյունքում ԿԽ անցնելու համար բավարար քվե չեմ հավաքել, ես հայտարարեցի նաեւ, որ անկախ հնարավոր վերաքվեարկության ցանկացած արդյունքից, հրաժարվում եմ լինել Կառավարման Խորհրդում:

 

Իմ առաջարկությունը պաշտպանեց եւ պնդեց նաեւ Շահառուների խորհրդի անդամներից Արթուր Սաքունցը (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ): Առաջարկությունը մոտ 1 ժամ քննարկվեց, արտահայտվեցին բոլոր նրանք, ովքեր կամեցան արտահայտվել, այդ թվում ՇԽ անդամների մեծ մասը, ՊՈԱԿ տնօրեն Ա.Հովսեփյանը, ներկա այլ ՀԿ ներկայացուցիչները: Ծավալվեց բուռն բանավեճ:

 

Նկատելով, որ նախագահողը խուսափում է քվեարկության դնել իմ առաջարկը, ստիպված մի քանի անգամ կրկնեցի առաջարկս, բացատրեցի, որ նիստը նախագահողն իրավունք չունի ՇԽ անդամներից որեւէ մեկի առաջարկությունը քվեարկության չդնել: Ի վերջո, չնայած իմ բազմաթիվ պնդումներին` քվեարկության դնել իմ առաջարկը, նիստը նախագահող Աշոտ Ոսկանյանը հրաժարվեց այդ անել: Նա ուղղակի հայտարարեց, որ այդ առաջարկը քվեարկության չի դնելու: Փաստորեն նա, վերազանցելով նախագահողի լիազորությունները, չարաշահեց իր դիրքը, հրաժարվեց կատարել իր` նախագահողի պարտականություններից մեկը:

 

Հանրությանը պիտի հայտնի լինի, որ Շահառուների խորհրդի բոլոր անդամները Խորհրդում իրենց իրավասություններով հավասար են միմյանց, որեւէ մեկը որեւէ արտոնություն կամ առավելություն մյուսի նկատմամբ չունի: Միակ բացառությունը վերաբերվել է եւ վերաբերվում է ՇԽ նիստերը նախագահողին, որին, ՇԽ Կանոնակարգի համաձայն, ամեն անգամ ընտրում են նիստի սկզբում: Նիստերի նախագահողի պարտականությունները մինչ հիմա եղել են բացառապես տեխնիկական, ոչ ոք, նախորդ մոտ 25 նիստերն ու հանդիպումները նախագահելիս, իրավասու չի եղել որակական միջամտություն ունենալ քննարկվող հարցերին, գնահատել[16] որեւէ առաջարկություն կամ քվեարկություն` ժամանակավրեպ, անպատեհ, ուշացած կամ պատեհ, ու ոչ մի նախագահող մինչեւ հիշյալ դեպքը, չի դրսեւորել այնպիսի անհարգալից վարք ՇԽ մյուս անդամների նկատմամբ, ինչպես վարվեց Աշոտ Ոսկանյանը: ՇԽ նիստի նախագահողը ուղղակի պարտավոր էր քվեարկության դնել ՇԽ անդամի առաջարկը: ՇԽ նիստը նախագահող անդամը իրավազոր չէ որոշել ՇԽ մեկ այլ անդամի առաջարկի արդարացիությունը կամ օրինականությունը կամ միջազգային համաձայնագրին անհամապատասխանությունը եւ, այդպիսով,  առաջարկի արգելակման կամ կասեցման գործողություններ ծավալել:

  

ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում հաստիքային աշխատանք ունեցող քաղաքացիական ծառայողի մասնակցությամբ Շահառուների խորհրդից Կառավարման խորհուրդ 5 անդամների պատվիրակումը, ՇԽ նիստի նախագահողի իրավասությունների չարաշահումն ու Շահառուների Խորհրդի անդամների իրավունքների կամայական սահմանափակումը լրջորեն ստվերեց այն սկզբնական ժողովրդավարությունը, որ կար ծրագրում եւ Շահառուների խորհրդում: Այժմ, իմ խոր համոզմամբ, այդպիսի քվեարկությունից հետո, Կառավարման խորհրդի ՇԽ-ի պատվիրակները բավարար լեգիտիմությամբ չեն օժտված եւ չեն կարող համարվել քաղաքացիական հասարակության պատվիրակված ներկայացուցիչներ Կառավարման Խորհրդում[17]:

 

Անկախ ՇԽ նիստի նախագահողի նման վարքի դրդապատճառներից, տեղի ունեցածը գնահատում եմ Շահառուների խորհրդի անդամի իրավունքների դիտավորյալ սահմանափակում, ու կոչ եմ անում Շահառուների Խորհրդի մյուս անդամներին, ՊՈԱԿ տնօրենին, ՀՄ Կորպորացիայից Հայաստանյան ծրագրում ներկայացուցիչներին, Կառավարման խորհրդի մյուս անդամներին` արտահայտել իրենց պաշտոնական գնահատականները եւ մեկնաբանությունները տեղի ունեցածի մասին:

 

Նիստը նախագահողի նման վարքը ուղղակիորեն վնասեց այն ոգուն, ինչ դրված էր ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի գաղափարաբանության մեջ[18]: Աշոտ Ոսկանյանի ցուցաբերած վարքի վնասակար հետեւանքներից մեկն այն է, որ ծրագրի շահառուների եւ շահառուներին ներկայացնող հասարակական կազմակերպությունների աչքում որոշակիորեն վարկաբեկվեց Շահառուների Խորհուրդը. առաջարկածս հարցի շուրջ քվեարկությունը եւ, մանավանդ, առաջարկիս հնարավոր ընդունումը կարդարացներ կամ կվերականգներ հավատը Ծրագրում քաղաքացիական հասարակության որակյալ եւ ազնիվ մասնակցության նկատմամբ:

 

Ես եւ ՇԽ անդամներից վերոհիշյալ խնդիրներով մտահոգ իմ գործընկերները օժտված ենք մեզ ընտրող-պատվիրակողների պատգամների հաստատակամությամբ եւ չենք պատրաստվում որեւէ զիջման գնալ Կառավարման խորհուրդ ՇԽ պատվիրակների ընտրության վերաքվեարկության հարցում:

 

Վերաքվեարկության վերաբերյալ նոյեմբերի 2-ի ՇԽ նիստում արած իմ առաջարկը ուժի մեջ եմ թողնում այնքան ժամանակ, քանի դեռ այն քվեարկության չի դրվել կամ քանի դեռ չեմ համոզվել, որ առաջարկն իմաստը կորցրել է, ինչը խիստ անհավանական է, իսկ Աշոտ Ոսկանյանի վարքը ժամանակ անց դիտվելու է որպես ճարահատ ու փոքրիկ խոչընդոտ Շահառուների Խորհրդի անդամների գործողություններին:

 

Ես եւ Շահառուների խորհրդի համախոհ անդամները անհրաժեշտ եւ բավարար բոլոր ջանքերը ներդնելու ենք ծրագրում մեր լիազորությունների իրականացման ճանապարհի բոլոր տեխնիկական խոչընդոտները հաղթահարելու, եւ այդպիսով ծրագրի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն ունենալու, Շահերի բախումների եւ կոռուպցիոն որեւէ դրսեւորման կանխարգելման ու բացառման ուղղությամբ այնքան ժամանակ, քանի դեռ հավատում ենք, որ հասարակական գործունեությամբ այս գործընթացների վրա ազդելու հնարավորություն կա:

 

Մինչ այդ, պարտավոր եմ զգուշացնել, որ վերոհիշյալ հանգամանքների բերմամբ ՀՄՀ-Հայաստան ծրագրին հասնելիք հնարավոր բոլոր վնասների գլխավոր պատասխանատու-ներից մեկը ՇԽ նոյեմբերի 2-ի նիստի նախագահող Աշոտ Ոսկանյանն է:

 

 

13 նոյեմբերի, 2007

 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի ՇԽ անդամ

 

Լեւոն Բարսեղյան     


[1] Ծրագրի շահառուների շահերը պաշտպանող, հանրային վերահսկողության խորհուրդ, որը ստեղծվել է միջպետական համաձայնագրի շրջանակներում քաղաքացիական հասարակության եւ ջրօգտագործողների ընկերությունների ներկայացուցիչներից, բաղկացած է 15 հոգուց:

[2] ՀՄՀ-Հայաստան ՇԽ սեպտեմբերի 29-ի ընտրություններ. http://www.mca.am/new/armversion/pdf/Minutes%20of%20Election%20Committee%20Metting%20N1_ARM.pdf

[3] ՀՄՀ-Հայաստան ՇԽ ընտրությունների կարգ, 4 սեպտեմբերի 2007 . http://www.mca.am/new/armversion/pdf/procedure_draft_final%20_2_.pdf

[4] ՀՄՀ-Հայաստան ծրագրի պաշտոնական կայք, գլխավոր համաձայնագիր

Հայերեն տարբերակ. http://www.mca.am/new/armversion/pdf/Armenia_Compact%20Main_arm.pdf 

Անգլերեն` գերակա տարբերակ http://www.mca.am/new/enversion/pdf/ArmeniaCompact_eng.pdf   

[5] ՀՄՀ-Հայաստան ծրագրի ԿԽ մյուս 6 անդամները պետական պաշտոնյաներ են. վարչապետ, փոխվարչապետ, 3 ոլորտային նախարարներ եւ

նախագահի տնտեսական գծով գլխավոր խորհրդական:  

[6] ՀՄՀ-Հայաստան ՇԽ կանոնակարգ, http://www.mca.am/new/armversion/stakeholders_by-lows.php

[7] ՀՄՀ-Հայաստան ՇԽ կանոնակարգ, զ-1 կետ, http://www.mca.am/new/armversion/stakeholders_by-lows.php

[8] Քվեարկության արդյունքների մասին ՇԽ նիստի արձանագրությունը  http://www.mca.am/new/armversion/stakeholders_2007/minutes2.pdf

[9] Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության վեբ կայք. http://www.youthpolicy.am/am/?nid=10

[10] 2007 թվի սեպտեմբերի 29-ի ՀՄՀ-Հայաստան ծրագրի ՇԽ ընտրություններին մասնակցության հայտը:

    http://www.mca.am/new/armversion/pdf/hayter/12.pdf

[11] ՀՄՀ-Հայաստան ՇԽ Ընտրակարգ, 4.9.2007 http://www.mca.am/new/armversion/pdf/procedure_draft_final%20_2_.pdf

[12] [12] ՀՄՀ-Հայաստան ՇԽ սեպտեմբերի 29-ի ընտրություններ. http://www.mca.am/new/armversion/pdf/Minutes%20of%20Election%20Committee%20Metting%20N1_ARM.pdf

[13] 12.10.2007 ՇԽ նիստի մասնակցության լիազորագիր.  http://www.mca.am/new/armversion/stakeholders_2007/documents2.pdf

[14] ՀՄՀ-Հայաստան ծրագրի ՇԽ հոկտեմբերի 12-ի նիստի համառոտագիր. http://www.mca.am/new/armversion/stakeholders_2007/summary2.pdf

[15] քվեները կարող էին բաշխվել հետեւյալներից ցանկացած կերպ. 12-10 (111), 10-8 (91), 10-8 (91), 9-7 (81), 9-7 (81), 8-6 (71), 8-6 (71), 7-5 (61), 6-4 (51), 6-4(51):

[16] Խոսքը կարծիք հայտնելու մասին չէ:  Գնահատական բառն այստեղ օգտագործված է որեւէ առաջարկի նկատմամբ նիստը նախագահողի դիրքից ՇԽ անդամների վերաբերմունքի որակական փոփոխության բերելուն ուղղված գործողությունը կամ գործողությունների համախումբը:

[17] Բոլորովին այլ կլիներ իրադրությունը, եթե հոկտեմբերի 12-ի քվեարկությամբ առավելագույն քվեներ հավաքած ԿԽ 5 պատվիրակները գերազանցեին 6-րդ տեղը զբաղեցրած թեկնածուներին առնվազն 3 քվեով. 1 քվեի անճշտությունն այս պարագայում ազդեցիկ չէր լինի:

[18] Դրա տարրական հետեւանքներից մեկը կարող է լինել այն, որ ապագայում լուրջ վեճեր են ծավալվելու հենց նիստերի սկզբում այն բանի համար, թե ով է նախագահելու նիստը, որովհետեւ այսուհետ լինելու են նիստի ժամանակ հնչող որեւէ կամ բոլոր առաջարկությունները կամայականորեն քվեարկության դնել-չդնելու իրական սպառնալիքներ: Չարաշահումներ եւ շահարկումներ կարող են ծագել ցանկացած առաջարկության քվեարկության դնել-չդնելու արհեստական հարցի շուրջ. ... որքանո՞վ է այսինչ առաջարկը համապատասխանում Համաձայնագրին, որքանով չի հակասում դրան, գուցե արժե նախ իրավաբաններից կամ հենց կորպորացիայից ճշտել կոնկրետ առաջարկի համապատասխանությունը Համաձայնագրին, ապա միայն այն դնել քվեարկության ... եւ այլն: Ակնհայտ է, որ ՇԽ անդամի առաջարկության արհամարման նախադեպը անկանխատեսելի վնասներ կարող է բերել ՀՄՀ-Հայաստան ծրագրին, ինչ արդյունքում Շահառուների խորհուրդը կարող է հայտնվել խաղից դուրս վիճակում. Կառավարման խորհուրդը (քաղաքացիական հասարակությունից պատվիրակված, հիմնականում ոչ լեգիտիմ, անդամների հետ մեկտեղ) կկառավարի, ՊՈԱԿ-ը կիրականացնի ծրագիրը, իսկ մենք` ՇԽ անդամներս կներքաշվենք սուբօրդինացիոն ու նոմենկլատուրային վեճերի մեջ, այնինչ արդեն մի քանի մարտահրավերներ կան բուն ծրագրի իրականացման արդյունավետության ապահովման դաշտում:


 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի մասին օգտակար տեղեկություններ եւ տեղեկատու աղբյուրներ

ըստ ՀՄՀ-Հայաստան ծրագրի գրասենյակի տրամադրած եւ/կամ հրապարակած տեղեկությունների


ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների Խորհրդի անդամների թափուր տեղերի ընտրություններ

 

2007 սեպտեմբերի 29



identity - signature - vertical - outlines


 

 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգման ենթակառուցվածքով նախատեսված ջրաշինարության ամբողջական ծավալները. Excel - 55Kb

 


ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգման ենթակառուցվածքով նախատեսված ջրաշինարության ծավալները.

 

Ըստ մարզերի

 

Արագածոտնի մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Արարատի մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Արմավիրի մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Գեղարքունիքի  մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Լոռու մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Կոտայքի մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Շիրակի մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Սյունիքի մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Տավուշի մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Վայոց Ձորի

մարզ


 

 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգելի գյուղատնտեսություն  բաղադրիչի Ջրից դեպի շուկա

ենթաբաղադրիչ . pdf - 87Kb

 


 

 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ճանապարհային բաղադրիչով նախատեսված շինարարության ամբողջական ծավալները.

Excel - 55Kb, pdf - 77Kb

 


ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ճանապարհային բաղադրիչով նախատեսված շինարության ծավալները.

 

Ըստ մարզերի

 

Արագածոտնի մարզ

Ճանապարհաշինական  ծավալներ


Արարատի մարզ

 

Ճանապարհաշինական  ծավալներ


Արմավիրի մարզ

 

Ճանապարհաշինական  ծավալներ


Գեղարքունիքի  մարզ

 

Ճանապարհաշինական  ծավալներ


Լոռու մարզ

 

Ճանապարհաշինական  ծավալներ


Կոտայքի մարզ

 

Ճանապարհաշինական  ծավալներ


Շիրակի մարզ

 

Ճանապարհաշինական  ծավալներ


Սյունիքի մարզ

 

Ճանապարհաշինական  ծավալներ


Տավուշի մարզ

 

Ճանապարհաշինական  ծավալներ


Վայոց Ձորի մարզ

Ճանապարհաշինական  ծավալներ


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter