Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



 

   Իրազեկման եւ շահերի պաշտպանության ծրագիր

 

Դ Ա Ր Պ Ա Ս

ժուռնալիստների

Ասպարեզ ակումբ

հասարակական կազմակերպություն

Հազարամյակի մարտահրավերներ

Հիմնադրամ-Հայաստան

Ծրագիր

Բաց հասարակության ինստիտուտի

օժանդակության

հիմնադրամ-

Հայաստան

 

15 հոկտեմբերի, 2007

ՀՄՀ-Հայաստան ծրագրի ՇԽ անդամ Լեւոն Բարսեղյանի հատուկ կարծիքը շահերի բախման համակարգային դրսեւորումների մասին:

 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի 2007 թվի հոկտեմբերի 9-ի նիստում քննարկված մի հարցի շուրջ

 

Հատուկ կարծիք - 1

 

Ստորեւ բերված հատուկ կարծիքը ստիպված եմ ներկայացնել Շահառուների խորհրդին եւ լայն հասարակությանը, որովհետեւ, կարծում եմ, որ խնդիրը ուղղակիորեն առնչվում է ՀՄՀ-Հայաստան ծրագրի արդյունավետությանը:

 

Քաղվածք ՀՄՀ-Հայաստան ծրագրի ՇԽ նիստից. 9 հոկտեմբերի, 2007

 

  ... Հանդես եկավ ՇԽ անդամ Լ. Բարսեղյանը և ներկայացրեց առաջարկություն կատարել փոփոխություն Կանոնակարգի` ՇԽ անդամների Կառավարման խորհուրդ պատվիրակման դրույթում` նշելով, որ Կառավարման խորհուրդ պատվիրակված ՇԽ անդամները դուրս են գալիս ՇԽ կազմից և իրենց տեղերը լրացվում են առավելագույն ձայներ հավաքած ՇԽ թեկնածուներով: Ներկայացված առաջարկության կապակցությամբ ՇԽ  անդամներն արտահայտեցին իրենց կողմ և դեմ մոտեցումները:
Լ.Բարսեղյանի առաջարկությունը դրվեց քվեարկության և չանցավ 11 դեմ, 3 կողմ (Լ.Բարսեղյան, Ս.Մարտիրոսյան, Վ.Հովհաննիսյան) եւ 1 ձեռնպահ (Ա.Հովհան-նիսյան): ...:
 

Ստորեւ ես մեկնաբանում եմ թե ինչու եմ նման առաջարկություն արել եւ թե ինչպես կարող է տուժել ՀՄՀ-Հայաստան ծրագրի արդյունավետությունը ՇԽ մեծամասնության վերոհիշյալ դիրքորոշման արդյունքում:

 

Նախ այն մասին, թե ինչու չի կարելի գալ Շահառուների խորհուրդ Կառավարման խորհուրդ պատվիրակվելու առանձնահատուկ ցանկությամբ:  

 

Ըստ ԱՄՆ ՀՄԿ եւ ՀՀ Կառավարության Համաձայնագրի[1] ՀՄՀ-Հայաստան ծրագրի գլխավոր ղեկավար մարմինը ՀՄՀ-Հայաստան ծրագրի Կառավարման խորհուրդն է, որը բաղկացած է 11 հոգուց: Կառավարման խորհրդի 11 անդամից 6-ը պետական պաշտոնյաներ են` ՀՀ վարչապետ, 4 ոլորտային նախարարներ եւ ՀՀ նախագահի տնտեսական գծով գլխավոր խորհրդական, իսկ 5 հոգին` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ պիտի լինեն: Համաձայնագիրը նախատեսում է, որ այդ 5 հոգուն Կառավարման խորհուրդ պիտի պատվիրակի ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհուրդը, որը ձեւավորվում է քաղաքացիական հասարակության շահագրգիռ դերակատարների եւ ՋՕԸ-երի մասնակցությամբ` ընտրություններով[2]: ՀՄՀ-Հայաստան ծրագրի գլխավոր փաստաթղթում` Համաձայնագրում, որեւէ տեղ չի նշվում, թե Շահառուների խորհուրդը պարտավոր է միմիայն իր կազմից պատվիրակել քաղաքացիական հասարակության 5 ներկայացուցիչներին:

 

Դեռ 1 տարի առաջ, երբ ձեւավորվեց ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների առաջին գումարման խորհուրդը [25 մայիսի 2006-29 սեպտեմբերի 2007], առաջին նիստում քննարկման առավ իմ առաջարկն այն, մասին, որ արդարացի կլինի Կառավարման խորհուրդ պատվիրակել հայաստանյան ոլորտային լավագույն 5 մասնագետների եւ հնարավոր թեկնածուների թիվը չսահմանափակել միայն ՇԽ անդամներով:[3] Քննարկումից պարզ դարձավ, որ այս մոտեցումն անընդունելի է ՇԽ անդամների ճնշող մեծամասնության համար, եւ, որ նրանք ՇԽ են անցել Ծրագրի Կառավարման խորհուրդ անցնելու գերագույն նպատակով:

 

Ինձ համար ակնհայտ է եւ անվիճելի, որ ՀՄՀ-Հայաստան ծրագրի Կառավարման Խորհուրդ ոլորտային առաջատար եւ իշխանություններից ու գործարար աշխարհից անկախ մասնագետներին` որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ  (գյուղատնտեսություն, ֆինանսներ, վարկեր, բնապահպանություն, ճանապարհաշինարարություն, ջրաշինարարություն եւ այլն) պատվիրակելու դեպքում ծրագրի իրականացումն ավելի կշահեր, քան, երբ ծրագրի նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու եւ ծրագրի ուղղակի շահառուների շահերը պաշտպանելու համար ՇԽ ընտրված մարդիկ անցան Կառավարման խորհուրդ: Այսինքն, կարելի ասել, որ ՇԽ այդ անդամները ՇԽ էին անցել ոչ թե շահառուների շահերի պաշտպանության, այլ ծրագրի կառավարման համար, իսկ լավագույն դեպքում` ծրագրի կառավարմանը մասնակցելու միջոցով` ծրագրի շահառուների շահերը պաշտպանելու համար:

 

Ցավոք, բազմաթիվ բանավեճերից պարզ է դառնում, որ ՇԽ այս եւ նախկին գումարման անդամների մեծամասնության համար Ծրագրի Կառավարման Խորհուրդ պատվիրակված անդամների եւ Շահառուների Խորհրդի առաքելությունների միջեւ գրեթե տարբերություն չկա, դրանց ֆունկցիոնալ առանձնահատկություններն ու, մասնավորաբար, բնական հակադրվածությունը (գլխավոր որոշումներ կայացնող` մի կողմից եւ վերահսկիչ մարմին` մյուս կողմից), կամ չեն ընկալվում (1), կամ նույնացվում են երկու կարեւորագույն մարմիններում լինելու դիտավորությամբ (2):

 

Շահառուների Խորհրդի երկրորդ գումարման կազմը (29 սեպտեմբերի 2007-29 սեպտեմբերի 2008) չփոխելով վերոհիշյալ կարգը, նորից Կառավարման խորհուրդ պատվիրակեց մարդկանց միայն իր կազմից:[4] Չնայած անցած աշխատանքային տարվա ընթացքում տեղի ունեցած հասարակական մի քանի քննարկումներին եւ հորդորներին, ՇԽ հին եւ նոր անդամների ճնշող մեծամասնությունը շարունակում է հավատարիմ մնալ այս արատավոր սկզբունքին:

 

Ծրագրի Կառավարման խորհուրդ քաղաքացիական հասարակությունից 5 անդամների պատվիրակումը միայն Շահառուների խորհրդի կազմից կատարելը ես համարում եմ որպես Ծրագրի եւ Շահառուների խորհրդի շահերի ակնհայտ բախման համակարգային դրսեւորում:

 

Շահերի ակնհայտ բախման համակարգային դրսեւորման մեկ այլ մտահոգիչ հանգամանք է այն, որ Շահառուների խորհրդից Կառավարման խորհուրդ պատվիրակված անդամները շարունակում են մնալ որպես Շահառուների Խորհրդի անդամներ: Մնում է ուրախանալ այն հանգամանքով, որ նրանք միաժամանակ նաեւ ՀՄՀ-Հայաստան ծրագրի ՊՈԱԿ-ի աշխատակիցներ չեն:

 

Ծրագրի Կառավարման խորհրդի առաքելությունը բոլորովին այլ է, քան Ծրագրի Շահառուների Խորհրդի առաքելությունը: Առաջինը` Ծրագրի իրականացման համար որոշում կայացնող գլխավոր մարմինն է, իսկ երկրորդը Ծրագրի շահառուների շահերը ներկայացնող եւ պաշտպանող ու դրանով ծրագրի արդյունավետության վերահսկողության կամ ընդհանրապես ծրագրի հասարակական վերահսկողական մարմինը: Ծրագրի կառավարումից ծնված ցանկացած հնարավոր թերություն կամ սխալ հսկող եւ դրանով Շահառուների շահերը պաշտպանող գերագույն մարմինը Շահառուների խորհուրդն է եւ ուրեմն` Շահառուների Խորհրդի եւ Կառավարման մարմինների անդամների որեւէ մասնակի նույնականացում վնասակար է ծրագրի թե արդյունավետ գործադրման, թե վերահսկողության համար. այդպիսով ՇԽ կազմից որեւէ մեկը չի կարող լինել եւ ԿԽ անդամ:

 

Ինչպես Շահառուների առաջին գումարման Խորհուրդը, այնպես էլ նորակազմ ՇԽ-ն, չնայած բուռն քննարկումներին ու բանավեճերին, ձայների ճնշող մեծամասնությամբ երկու անգամ էլ որոշեց Շահառուների Խորհրդից Կառավարման խորհուրդ պատվիրակված 5 անդամներին թողնել նաեւ Շահառուների Խորհրդի կազմում: Առաջին գումարման 4-րդ նիստում (22 օգոստոսի, 2006)` Շահառուների խորհրդից Կառավարման Խորհուրդ պատվիրակվածների լիազորությունները Շահառուների խորհրդում դադարեցնելու օգտին քվեարկել են 2 հոգի, 10-ը` դեմ, 1-ը` ձեռնպահ:[5] ՇԽ երկրորդ գումարման 1-ին նիստում (9 հոկտեմբերի, 2007) ԿԽ պատվիրակվածների լիազորությունները Շահառուների խորհրդում դադարեցնելու օգտին քվեարկել են 3 հոգի, 11-ը` կողմ, 1-ը` ձեռնպահ[6]: Այս քվեարկություններին նախորդել են բուռն բանավեճեր, բայց մեծամասնությունը մնացել է իր կարծիքին:

 

Այս գաղափարին դեմ քվեարկողների պնդումները թե Կանոնները գործի կեսին չի կարելի փոխել եւ Այսպիսով ԿԽ պատվիրակվածների կապը ՇԽ-ի հետ ավելի ամուր կլինի բավականաչափ թույլ հիմնավորումներ են Շահերի բախման ակնհայտության կողքին:

 

Բացի այդ, պատվիրակվածներին Շահառուների Խորհրդում թողնելու կողմնակիցներից մի քանիսը մտահոգություն են հայտնում, թե Շահառուների խորհրդում նրանց լիազորությունների դադարեցումը կարող է բերել պատվիրակների անվերահսկելիության, իսկ երբ նրանք մնում են ՇԽ անդամներ, ըստ ՇԽ կանոնադրության, պարտավոր են լինում մասնակցել ՇԽ նիստերին, եւ այսպիսով, իբր, մնում են վերահսկելի: Այս մտահոգությունը իրականում արդարացված չէ, որովհետեւ Շահառուների խորհուրդը իրավասու է իր պատվիրակներից հաշվետվություններ պահանջել իր սահմանած ձեւաչափով, դադարեցնել վերջիններիս լիազորությունները, եթե նրանք իրենց գործունեությամբ չեն բավարարում ՇԽ պահանջները` ՀՄՀ-Ծրագրի արդյունավետ իրականացման մասով. չեն կատարում ՇԽ հանձնարարականները եւ այլն (ՇԽ Կանոնակարգ, դ-6 կետ եւ զ գլուխ)[7]:     

 

Մյուս կողմից Շահառուների Խորհրդից ԿԽ պատվիրակվածների լիազորությունները Շահառուների Խորհրդի կազմում դադարեցնելու դեպքում, ըստ նույն Կանոնակարգի, նրանց թափուր 5 տեղերը պիտի լրացվեին քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչների վերջին ընտրությունների արդյունքում առավել քվեներ հավաքած հաջորդող կազմակերպություն-անձանցով: Այս պարագայում, կստացվեր, որ քաղաքացիական հասարակությունը ՀՄՀ-Հայաստան ծրագրի իրականացմանը ակտիվ մասնակցություն կունենար ոչ թե 15 կազմակերպություն-անհատով (բոլորը` ՇԽ անդամներ եւ նրանցից 5-ը նաեւ ԿԽ անդամներ), այլ 20 կազմակերպություն-անհատով` 15-ը միայն ՇԽ անդամներ, 5-ը` միայն ԿԽ անդամներ, ընդ որում ԿԽ պատվիրակված 5 անդամները մշտապես հաշվետու էին լինելու 15 կազմակերպություն-անդամներից բաղկացած Շահառուների Խորհրդին: Մի՞ թե տրամաբանական չէ, որ երկրորդ եւ առայժմ չգործող տարբերակով քաղաքացիական հասարակությունն ավելի որակյալ ազդեցություն կունենար ծրագրի իրականացման ընթացքի վրա: Պարզվում է, որ ՇԽ 15 անդամներից 11-ի համար ակնհայտորեն 15 խելքն ավելի արդյունավետ է, քան` 20-ը: Բայց պարտավոր ենք հիշել, որ Շահառուների Խորհրդի առաջին գումարման ձեւավորման հենց սկզբում` 2006 թվի մայիսի 25-ի նիստում[8] Շահառուների խորհուրդը, առաջնորդվելով միջպետական համաձայնագրով ընձեռնած իրավասությամբ, իր նախնական կազմը 11 հոգուց դարձրեց 15` ՇԽ անդամ դարձնելով 2006 թվի մայիսի 2-ին քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչների ընտրությունների արդյունքներով[9] առավելագուն քվեներ հավաքած հաջորդող 4 կազմակերպություն-անձանցով:

 

Մինչեւ ՇԽ կազմի ընդարձակումը ՇԽ կազմը բաղկացած էր 11 հոգուց. 5-ը` 2006 թվի մայիսի 2-ի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ընտրությունների արդյունքում առավելագույն քվեներ հավաքած 5 կազմակերպություն-անձինք, 2-ը` պատվիրակներ ՋՕԸ-երից, 2-ը` պատվիրակներ ֆերմերային տնտեսություններից, 2-ը` պատվիրակներ շահառու համայնքներից: Բանն այն է, որ 2006 թվի մայիսի 25-ի ՇԽ նիստին եւ դրան նախորդած խորհրդակցությանը ՇԽ 11 անդամներից բացի մեծ էնտուզիազմով մասնակցում էին ՇԽ կազմը ընդարձակվելու դեպքում այստեղ ներգրավվելիք, ընտրությունների արդյունքներով հաջորդող 4-5 կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք բացատրում, հիմնավորում ու, մասամբ, պահանջում էին ՇԽ կազմի ընդարձակում 11-ից 15 հոգու. որ ավելի ընդարձակ կազմով ՇԽ-ն ավելի արդյունավետ կաշխատի, նոր մարդիկ իրենց գիտելիքների ու փորձի շնորհիվ կհզորացնեն Շահառուների խորհուրդը: ՇԽ առաջին գումարման առաջին նիստում ՇԽ 11 անդամներից ներկա 10 անդամները միաձայն կողմ քվեարկեցին ՇԽ կազմը 11-հոգուց 15 դարձնելու օգտին, այսպիսով ՇԽ կազմը ընդարձակվեց, եւ, թվում էր, ծրագրի իրականացման ու քաղաքացիական հասարակության առավել ինտենսիվ մասնակցության օգտին: Ահա թե ինչու է տարօրինակ, որ, ՇԽ կազմը 11-հոգուց 15 դարձնելու օգտին քվեարկած 10 անդամներից[10]  4-ը[11] ՇԽ կանոնակարգը հաստատելիս դեմ եղան Կառավարման խորհուրդ պատվիրակվածների լիազորությունները դադարեցնելուն Շահառուների խորհրդում, երբ այդ դեպքում Շահառուների խորհուրդը կհամալրվեր հաջորդող 5 կազմակերպություններով: Առավել տարօրինակ է, որ այդ հնարավորությանը դեմ եղան նաեւ այն 4 կազմակերպություն-անձանցից երեքը[12], ովքեր համալրել էին Շահառուների խորհուրդը` վերջինս 11-ից 15 հոգի դարձնելու որոշման արդյունքում: Ստացվեց, որ մարդիկ, ովքեր ՇԽ կազմ էին ներգրավվել ՇԽ կազմի ընդարձակման շնորհիվ, եւ 2006 թվին, եւ 2007-ին դեմ եղան ՇԽ կազմի արդյունավետ համալրմանը:

 

ՇԽ երկրորդ գումարման առաջին նիստում, ՇԽ-ից Կառավարման խորհուրդ պատվիրակվածների լիազորությունները Շահառուների խորհրդում դադարեցնելու հարցի շուրջ քննարկումը ցույց տվեց, որ 15-ից 11 անդամներն էլի մնում են այն դիրքորոշմանը, թե 5 պատվիրակները պիտի պաշտոնները համատեղեն Ծրագրի Կառավարման խորհրդում եւ Շահառուների խորհրդում, ու դա, իբր լավագույն տարբերակն է: Այդպես մտածող եւ ՇԽ կազմը հաջորդող 5 ՀԿ-ներով համալրելու գաղափարին դեմ քվեարկած 11 հոգուց[13]  ութը[14] ՇԽ անդամ էր նաեւ անցած գումարման ընթացքում:      

 

Այսպիսով.

Ստացվել է այնպես, որ Ծրագրի գլխավոր որոշում կայացնող մարմինը` Կառավարման խորհուրդը, գրեթե կիսով չափ (11-ից 5 հոգին) բաղկացած է այն մարդկանցից, ովքեր կոչված են հանրային հսկողություն իրագործել ծրագրի իրականացման ընթացքի վրա, այդ թվում եւ Կառավարման խորհրդի գործունեության, եւ նրա ուղղակի ենթակա ՀՄՀ-Հայաստան ծրագրի ՊՈԱԿ-ի աշխատանքի նկատմամբ:

 

Երկու պաշտոնների համատեղումները վաղ թե ուշ, ծրագրի իրականացման ընթացքում որեւէ մեծ կամ փոքր խնդրի ծագման պարագայում բերելու են երկընտրանքի. ՇԽ-ից ԿԽ պատվիրակված 5 հոգին կողմնորոշվելու են` համաձայն լինել պետական 6 պաշտոնյաների հետ Կառավարման Խորհրդու՞մ, թե՞ համաձայնել ՇԽ մյուս 10 անդամների հետ Շահառուների Խորհրդում: Չխորանալով Շահերի հնարավոր բախումների տեսական օրինակների ուսումնասիրման մեջ, նշում եմ միայն, որ հայաստանյան իրական կյանքում ավելի հավանական է (Ա) պատվիրակների կողմնորոշումը դեպի Կառավարման Խորհուրդ, երբ նրանք այս կամ այն կերպ մերձիշխանական են (որպես քաղաքացիական հասարություան ներկայացուցիչներ ՇԽ ընտրված լինելով աշխատում են այս կամ այն պետական հիմնարկում, կամ երազում են աշխատել, կամ աշխատել են ու զանազան կաշկանդումների մեջ են), եւ, (Բ) կողմնորոշվել դեպի ՇԽ-ն, երբ նրանք իսկապես քաղաքացիական հասարակության ներկայացուցչներ են (այսինքն, ուղղակի կամ ենթակայական կապի ու կախման մեջ չեն իշխանությունների որեւէ տեսակից կամ թեւից, եւ ծրագրի ոլորտային գործարար աշխարհից): Այս տարբերակներից որեւէ մեկի (Ա կամ Բ) պարագայում ծրագիրը ենթակա է ռիսկերի:

 

Ահա այս կախումների միայն թեականությունը կամ հնարավորությունը Շահերի բախման հնարավորության ապացույց է, ինչը բացառելը ծրագիրն առավելագույն արդյունավետությամբ իրականացնելու հարցում շահագրգիռ բոլոր կողմերի պարտականությունն է, մանավանդ, երբ այդ անելը այնքան էլ դժվար չէ:

 

29 հոկտեմբերի, 2007

 

ՀՄՀ-ՇԽ անդամ, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ

 

Լեւոն Բարսեղյան

 


[1] ՀՄՀ-Հայաստան ծրագրի պաշտոնական կայք, գլխավոր համաձայնագիր

Հայերեն տարբերակ. http://www.mca.am/new/armversion/pdf/Armenia_Compact%20Main_arm.pdf 

Անգլերեն` գերակա տարբերակ http://www.mca.am/new/enversion/pdf/ArmeniaCompact_eng.pdf   

 

[2] Նույն տեղում. հայերենում` էջ 60, անգլերենում` էջ 45:

[3] ՀՄՀ-Հայաստան ՇԽ 1-ին գումարման  1-ին նիստ. http://www.mca.am/new/armversion/stakeholders_pdf/1/minutes.pdf

[4] ՀՄՀ-Հայաստան ՇԽ 2-րդ գումարման 2-րդ նիստ. http://www.mca.am/new/armversion/stakeholders_2007/minutes2.pdf

[5] ՀՄՀ-Հայաստան ՇԽ 1-ին գումարման  4-րդ նիստ. http://www.mca.am/new/armversion/stakeholders_pdf/4/minutes.pdf  

[6] ՀՄՀ-Հայաստան ՇԽ 2-րդ գումարման 1-ին նիստ http://www.mca.am/new/armversion/stakeholders_2007/minutes1.pdf

[7] ՀՄՀ-Հայաստան ՇԽ կանոնակարգ, http://www.mca.am/new/armversion/stakeholders_by-lows.php

[8] ՀՄՀ-Հայաստան ՇԽ 1-ին գումարման  1-ին նիստ. http://www.mca.am/new/armversion/stakeholders_pdf/1/minutes.pdf

[9] ՇԽ-ում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ընտրություններ http://www.mca.am/new/armversion/minutes_elect_02.05.2006.php

[10]   Հրաչիկ Ջավադյան-Կիրառական հետազոտությունների եւ ագրոբիզնեսի հիմնադրամ,

Արայիկ Հովհաննիսյան-Հայաստանի ավագանիների ասոցիացիա,

Հակոբ Աբրահամյան-Հայաստանի հաշմանդամների Փյունիկ միություն,

Տոնական Ղազարյան-Շենիկ ՋՕԸ, Մամիկոն Գասպարյան-Ջրվեժ Ձորաղբյուր ՋՕԸ,

Վանիկ Սողոմոնյան-Ֆերմերների ազգային միավորում,

Էմին Երիցյան-Հայաստանի համայնքների հանրապետական միություն,

Կարեն Նազարյան-Հայաստանի միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամ,

Լեւոն Բարսեղյան-Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ,

Վարդան Համբարձումյան-Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա ԻԱՄ

[11] Հրաչիկ Ջավադյան-Կիրառական հետազոտությունների եւ ագրոբիզնեսի հիմնադրամ,

Արայիկ Հովհաննիսյան-Հայաստանի ավագանիների ասոցիացիա,

Հակոբ Աբրահամյան-Հայաստանի հաշմանդամների Փյունիկ միություն,

Տոնական Ղազարյան-Շենիկ ՋՕԸ, Մամիկոն Գասպարյան-Ջրվեժ Ձորաղբյուր ՋՕԸ,

 

[12] Աշոտ Ոսկանյան-Ագրոզարգացում ՀԿ, Լեւոն Ներսիսյան-Ա.Դ.Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոն, Վեհանուշ  Հովհաննիսյան-Մեղվիկ ՀԿ

 

[13]  Հրաչիկ Ջավադյան-Կիրառական հետազոտությունների եւ ագրոբիզնեսի հիմնադրամ, Հակոբ Աբրահամյան-Հայաստանի հաշմանդամների Փյունիկ միություն, Տոնական Ղազարյան-Շենիկ ՋՕԸ, Մամիկոն Գասպարյան-Ջրվեժ Ձորաղբյուր ՋՕԸ, Վանիկ Սողոմոնյան-Ֆերմերների ազգային միավորում, Կարեն Նազարյան-Հայաստանի միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամ, Վարդան Համբարձումյան-Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա ԻԱՄ, Նազելի Վարդանյան-Հայաստանի Անտառներ ՀԿ, Աշոտ Ոսկանյան-Ագրոզարգացում ՀԿ, Լիլիթ Ավագյան-Այգաբաց երիտասարդական հետազոտական կենտրոն ՀԿ, Անդրանիկ Հովհաննիսյան-Բնապահպան տնտեսագետների երիտասարդական միություն, Վիլիկ Բարսեղյան-Արարատ ՋՕԸ,

 

[14] Հրաչիկ Ջավադյան-Կիրառական հետազոտությունների եւ ագրոբիզնեսի հիմնադրամ, Հակոբ Աբրահամյան-Հայաստանի հաշմանդամների Փյունիկ միություն, Տոնական Ղազարյան-Շենիկ ՋՕԸ, Մամիկոն Գասպարյան-Ջրվեժ Ձորաղբյուր ՋՕԸ, Վանիկ Սողոմոնյան-Ֆերմերների ազգային միավորում, Կարեն Նազարյան-Հայաստանի միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամ, Վարդան Համբարձումյան-Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա ԻԱՄ, Նազելի Վարդանյան-Հայաստանի Անտառներ ՀԿ, Աշոտ Ոսկանյան-Ագրոզարգացում ՀԿ

 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի մասին օգտակար տեղեկություններ եւ տեղեկատու աղբյուրներ

ըստ ՀՄՀ-Հայաստան ծրագրի գրասենյակի տրամադրած եւ/կամ հրապարակած տեղեկությունների


ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների Խորհրդի անդամների թափուր տեղերի ընտրություններ

 

2007 սեպտեմբերի 29



identity - signature - vertical - outlines


 

 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգման ենթակառուցվածքով նախատեսված ջրաշինարության ամբողջական ծավալները. Excel - 55Kb

 


ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգման ենթակառուցվածքով նախատեսված ջրաշինարության ծավալները.

 

Ըստ մարզերի

 

Արագածոտնի մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Արարատի մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Արմավիրի մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Գեղարքունիքի  մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Լոռու մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Կոտայքի մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Շիրակի մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Սյունիքի մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Տավուշի մարզ

 

Ջրաշինարարական  ծավալներ


Վայոց Ձորի

մարզ


 

 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգելի գյուղատնտեսություն  բաղադրիչի Ջրից դեպի շուկա

ենթաբաղադրիչ . pdf - 87Kb

 


 

 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ճանապարհային բաղադրիչով նախատեսված շինարարության ամբողջական ծավալները.

Excel - 55Kb, pdf - 77Kb

 


ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ճանապարհային բաղադրիչով նախատեսված շինարության ծավալները.

 

Ըստ մարզերի

 

Արագածոտնի մարզ

Ճանապարհաշինական  ծավալներ


Արարատի մարզ

 

Ճանապարհաշինական  ծավալներ


Արմավիրի մարզ

 

Ճանապարհաշինական  ծավալներ


Գեղարքունիքի  մարզ

 

Ճանապարհաշինական  ծավալներ


Լոռու մարզ

 

Ճանապարհաշինական  ծավալներ


Կոտայքի մարզ

 

Ճանապարհաշինական  ծավալներ


Շիրակի մարզ

 

Ճանապարհաշինական  ծավալներ


Սյունիքի մարզ

 

Ճանապարհաշինական  ծավալներ


Տավուշի մարզ

 

Ճանապարհաշինական  ծավալներ


Վայոց Ձորի մարզ

Ճանապարհաշինական  ծավալներ


 

 

 

 


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter