Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու հին հեռուստաաշտարակին վերաբերվող Գյումրու քաղաքապետարան-ՉԱՊ ՍՊԸ գործը լսվելու է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում ապրիլի 11-ին ժամը 11:30-ին

 

11 | 04 | 2008 | 21:30 | Հաղորդագրություն-37

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

  

Գյումրու հին հեռուստաաշտարակին վերաբերվող Գյումրու քաղաքապետարան-ՉԱՊ ՍՊԸ գործը լսվելու է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը կընթերցվի ապրիլի 14-ին ժամը 14-ին

 

Ապրիլի 11-ին Երեւանում` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավոր Տիգրան Սահակյանի  նախագահությամբ լսվեց Գյումրու հին հեռուստաաշտարակի վերաբերյալ Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի վճռի վերաբերյալ ՉԱՊ ՍՊԸ վերաքննիչ բողոքը:

 

Փետրվարի 29-ին կայացված վճռով ՍՊԸ-ն պարտավոր է Գյումրու քաղաքապետարանի տնօրինման տակ գտնվող Գյումրու հին հեռուստաաշտարակի վրայից հանել ԳԱԼԱ ՀԸ հաղորդումների հեռարձակող անտենան: 

 

40 րոպե տեւած դատական լսման սկզբում Գյումրու քաղաքապետարանի Իրավաբանական բաժնի պետ Արա Սարգսյանը դեմ է արտահայտվել նիստի տեսանկարահանմանը: Դատավորը հարցրեց այդ դիրքորոշման պատճառը, եւ որեւէ օբյեկտիվ բացատրություն չստանալով, նկարահանումն արտոնել է: Սա առաջին դեպքն է հայաստանյան վարչական ռեժիմի եւ ԳԱԼԱ ՀԸ առճակատման կեստարյա պատմության ընթացքում, երբ մի քանի տասնյակ դատական նիստերի ընթացքում (Գյումրու քաղաքապետարան-ՉԱՊ ՍՊԸ եւ Գյումրու հարկային տեսչություն-ՉԱՊ ՍՊԸ) հնարավոր եղավ գոնե մեկ նիստում հեռուստատեսային նկարահանումներ իրականացնել:

 

Դատավորը ներկայացրեց վերաքննիչ բողոքը, որ ուղարկվել էր դատարան մարտի 28-ին: Դատավորը նիստի ավարտին հայտարարեց, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը կհրապարակվի ապրիլի 14-ին ժամը 14-ին:

 

Այս պատմության բոլոր մանրամասներ` հարակից փաստաթղթերով կարող եք գտնել www.asparez.am կայքում:  


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter