Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

 

12 | 03 | 2008 | 20:30 | Հաղորդագրություն-20

 

ՉԱՊ ՍՊԸ-Գյումրու հարկային տեսչություն միացյալ դատաքննության վերջին նիստում Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդ.Նահապետյանը չկամեցավ, որ ապացույցներ ներկայացվեն դատարան ու վկաներ հարցաքննվեն դատարանում

 

Մարտի 12-ին ժամը 11-ին սկսված նիստում ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդ.Նահապետյանը համառոտ ներկայացրեց դատաքննության կասեցման պատմությունը, ապա ընդունեց ՀՀ ԿԱ ՀՊԾԱ ԳՀՏ նոր ներկայացուցչի լիազորագիրը եւ սկսեց հերթով մերժել ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանի միջնորդությունները:

 

(ա) Փաստաբանի միջնորդություններից առաջինը վերաբերվում էր Հարկայինի վիճարկվող ակտում արծարծված այն 14 իրավաբանական անձանց հարկային գործերը դատարանի դահլիճ բերելուն: Այս տնտեսավարողները իրենց բացատրագրերում գրել էին, թե իրենք գովազդային պատվերներ են տվել ԳԱԼԱ ՀԸ-ին, իսկ դրամական ելքերի դիմաց որեւէ հաշվապահական փաստաթուղթ չեն ստացել. այսպիսով, այդ բացատրագրերի հիման վրա Հարկային ստուգողները եզրահանգման են եկել, թե ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ն եկամուտներ է ունեցել, եւ թաքցրել է դրանք: Փաստաբանը, նշելով, որ վիճարկվող ակտում նշված փաստական հանամանքների ապացուցման բեռն ընկնում է ակտը կազմող կողմի վրա, պնդեց իր միջնորդությունը, դատարանին բացատրելով, որ Հարկային մարմինը ՙհանդիպակաց ստուում՚ հասկացությունը իր ակտում սահմանափակել է միայն մի քանի տնտեսավարողներից բացատրարեր ստանալով ու դրանք ակտին կցելով, չեն ստուգվել նրանց բացատրարերում նշված հանամանքները հիմնավորող (կամ չհիմնավորող) փաստերն ըստ նրանց հաշվապահական փաստաթղթերի: Այլ խոսքով` բոլորովին պարզ չէ, թե այդ տնտեսավարողները ի՞նչ ֆոնդերից են վճարել ՉԱՊ ՍՊԸ-ին, կանխի՞կ են վճարել, թե՞ փոխանցումով, եւ այլն: Ըստ այդ բացատրագրերի, ստացվում է, որ կոնկրետ մարդը ասում է, թե կոնկրետը մարդուն դրամ է տվել եւ ասում է, թե դա վճարել է  ՍՊԸ-ին պատկանող հեռուստաընկերության ծառայության համար, իսկ սա ստուգելու համար հարկային մարմինը որեւէ այլ ստուգում չի իրականացրել: Արդյո՞ք այդ դրամական ելքերը արձանարված են այդ ընկերությունների հաշվապահական փաստաթղթերում, եթե ոչ, ապա ինչի՞ հիման վրա են նրանք պնդում, թե դա եղել է իրենց տնտեսավարող ընկերություններից պատվեր ՉԱՊ ՍՊԸ-ին: Ահա այս հանգամանքները պարզելու նպատակով փաստաբանը միջնորդեց դատարան ներկայացնել ՉԱՊ ՍՊԸ-ին իբր պատվիրատու ընկերությունների հարկային գործերը: Բացի այդ փաստաբանը համեմատական վերլուծության համար միջնորդեց դատարան ներկայացնել Շիրակի մարզում գործող մյուս երեք տեղական հեռուստաընկերությունների հարկային գործերը, որպեսզի հնարավոր լիներ դրանք ուսումնասիրելով պատասխանել, ողջամի՞տ են արդյոք հարկային մարմինների կողմից ԳԱԼԱ ՀԸ-ին վերագրված եւ իբր թաքցված եկամուտները: Դրանց հետ մեկտեղ փաստաբանը միջնորդեց դատարան ներկայացնել նաեւ ՉԱՊ ՍՊԸ հարկային գործը:

 

Հակընդդեմ հայցով պատասխանող կողմը` ՀՀ ԿԱ ՀՊԾ Գյումրու հարկային տեսչությունը, որը այս նիստին ներկայացել էր առանց երեք երեւանյան օպերլիազորների, ու խոսում էր միայն երեւանից ժամանակ իրավաբանի բերանով, առարկեց այս միջնորդության դեմ, գնահատելով այն, որպես դատաքննությունը անհարկի երկարաձգելու փորձ: Դատավորը, այս իրավաբանի յուրաքանչյուր խոսքից հետո հարցնում էր մյուս ներկայացուցիչներին, արդյոք նրանք ավելացնելու բան ունեն, որին գյումրեցի հարկային օպերլիազորներն ու իրավաբանը պատասխանում էին, թե իրենք համակարծիք են ասվածին:

 

Ի վերջո առաջին միջնորդությունից հետո դատավորը 15 րոպե ընդմիջում հայտարարեց, ու քառորդ ժամից վերադառնալով դահլիճ հայտարարեց, թե որոշել է այն մերժել:

 

(բ) ՉԱՊ ՍՊԸ փաստաբան Կարեն Թումանյանն իր երկրորդ միջնորդությամբ խնդրեց դատարան հրավիրել ՍՊԸ դեմ կասկածելի բացատրարեր ներկայացրած տնտեսավարող ընկերությունների պատասխանատուներին` որպես վկաներ հարցաքննվելու: Փաստաբանը պնդեց, որ այդ բացատրագրերում եղած տեղեկությունների ճշտման, դրանց հաստատման կամ ժխտման այլ եղանակ ուղղակի չկա: Հարկային մարմնի ներկայացուցիչը նորից առարկեց միջնորդության դեմ, պնդելով նույնը, թե դա ընդամենը դատաքննությունը երկարաձգելու նպատակ ունի: Դատավորն, արդեն առանց ընդմիջման եւ առանց խորհրդակցական սենյակ անցնելու, որոոշեց այս միջնորդությունը եւս մերժել:

 

(գ) ՉԱՊ ՍՊԸ ՍՊԸ փաստաբան Կարեն Թումանյանն իր երրորդ միջնորդությամբ խնդրեց որպես վկա դատարանի դահլիճ հրավիրել ՀՀ Հեռուստատեսություն եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին, որովհետեւ, ակտի տուգանային սանկցիաների հիմքերից մեկը այն թղթերն են, որոնք Գ.Ամալյանը, առանց դրա իրավունքն ունենալու ստորագրել, կնքել եւ տրամադրել է հարկային օպերլիազորներին: Բանն այն է, որ առանց օրինական իրավունքի, Գ.Ամալյանը հեռուստաընկերություններից մի քանի տարի շարունակ արդեն ստանում է նրանց ծրագրերի գրանցամատյաններից համառոտ քաղվածքներ: Փաստաբանը բացատրեց, որ այդ տվյալները հեռուստաընկերությունները, այդ թվում ԳԱԼԱ հեռուստաընկերությունը Հանձնաժողովին տրամադրում են կամավոր եւ դրանք խորհրդատվական ու հանձնաժողովի աշխատանքներին օժանդակելու բնույթ ունեն, այդ տվյալները հաղորդվել են էլեկտրոնային ճանապարհով, դրանք ստորագրված ու կնքված չեն եղել հեռուստաընկերության կողմից, ու դրանք փաստաթղթային կշիռ ուղղակի չունեն: Իսկ Գ.Ամալյանը անհասկանալի եւ անհայտ իրավունքով իր կնիքով կնքել է դրանք, իր ձեռամբ` ստորագրել ու տրամադրել հարկային մարմնին: Իսկ հարկային մարմինները ինքնիրավչությամբ արտադրված այս թղթերի հիման վրա կազմել են իրենց տուգանքների մի մասը, այնինչ, գործող օրենսդրությամբ ՀՌԱՀ-ը հարկային ստուգումների համար տեղեկատու աղբյուր չէ:

 

Հարկայինի ներկայացուցիչ իրավաբանը նորից առարկեց միջնորդության դեմ` նույն պատճառաբանությամբ: Դատավորը, նորից առանց խորհրդակցական սենյակ անցնելու, տեղում որոշեց մերժել այս միջնորդությունը եւս:

 

Այնուհետեւ Հարկային մարմնի դեմ հակընդդեմ հայցը ներկայացրեց ՉԱՊ ՍՊԸ փաստաբանը: Նրա 45 րոպե տեւած ելույթում հանգամանորեն ներկայացվեցին այն բոլոր կասկածելի հանգամանքները, ակտ կազմողների ապօրինի գործողություններն ու անհիմն փաստարկները, օրենսդրության խախտումներով ձեռք բերված տեղեկությունները, որոնցով կազմված ակտը հարկավոր է անվավեր ճանաչել: Իր ելույթում, ի թիվս այլ մեկնաբանությունների, փաստաբանը նաեւ բացատրեց, որ ՀՌԱՀ-ին ներկայացված տվյալներում Գովազդ տողում ՍՊԸ-ն ներառել է երեք տեսակի գովազդ` առեւտրային, սոցիալական եւ ինքնաովազդ: Իսկ հարկային մարմինը այդ ամենը համարելով առեւտրային գովազդ, եկամուտ է հաշվարկել այդ ամենի դիմաց, այնինչ հանրահայտ է, որ աշխարհում որեւէ հեռուստաընկերություն ինքնագովազդի համար ինքն իրեն դրամական պատվեր չի տալիս:

 

Հարկայինի ներկայացուցիչը չկամեցավ որեւէ բան ավելացնել իրենց բուն հայցին եւ ՉԱՊ ՍՊԸ հակընդդեմ հայցին տված իրենց պատասխանին:

 

Դատավորը ուսումնասիրեց գործի երկու հատորներում առկա փաստաթղթերը:

 

ՍՊԸ փաստաբանը, դատավորի այն հարցին, թե այլ միջնորդություններ ունի՞ արդյոք, պատասխանեց, թե` ունի, բայց դրանք չի ներակայացնում, որովհետեւ միեւնույն է դատավորը դրանք մերժելու է: Փաստաբանը ավելացրեց նաեւ այս ամբողջ դատաքննությունը ԳԱԼԱ ՀԸ եթերազրկելու նպատակ է հետապնդում եւ դատական պայքարը պատրաստ է շարունակել Եվրոպական ատյանում:

 

Դատավորը, ավարտելով դատաքննությունը, հայտարարեց, որ վճիռը այս միացյալ գործով կհրապարակի մարտի 19-ին ժամը 16-ին:   

 

Վերլուծելով իրադրությունը, 2007 թվի դեկտեմբերի 17-ից մինչեւ 2008 թվի մարտի 12-ը ընթացած ՀՀ ԿԱ ՀՊԾԱ ԳՀՏ-ՉԱՊ ՍՊԸ միացյալ գործերի դատաքննության ամբողջ ընթացքը, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը հայտարարում է, որ դատարանը ակնհայտորեն շահագրգիռ չէր վեճի հանգամանքները պարզող փաստերի ու փաստարկների ուսումնասիրման հարցում եւ ակնհայտորեն շտապողականություն էր ցուցաբերում մարտի տասներկուսի նիստում: Այսպես արդարադատություն իրականացնել ուղղակի անհնարին է: Տարակուսելի է միայն, թե ինչու այս միացյալ գործով վճիռը հրապարակելու համար դատավորը ժամկետ հայտարարեց մարտի 19-ին ժամը 16-ին եւ ոչ թե հենց մարտի 12-ին, ասենք դատաքննությունն ավարտելուց 20 րոպե անց:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter