Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

 

13 | 02 | 2008 | 13:00 | Հաղորդագրություն-14 

 

Գյումրու քաղաքապետարանը ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի եւ ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի գործերը լսվելու են միացյալ

 

Հունվարի 29-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Խաչատրյանը, ծանոթանալով քաղ.գործին ըստ հայցի` Գյումրու քաղաքապետարանը ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի, որոշել է գործն ընդունել վարույթ: Որոշման լուսապատճենը այստեղ է

 

2007 թվի նոյեմբերի 23-ին Գյումրու քաղաքապետարանը հայցով դիմել էր ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրու նստավայր ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի, պահանջելով պարտադրել վերջինիս ապամոնտաժել իրեն պատկանող ԳԱԼԱ ՀԸ-ի հեռարձակման սարքավորումները քաղաքապետարանի տնօրինման տակ անցած Գյումրու հին հեռուստաաշտարակի վրայից: Հեռուստաաշտարակի նկատմամբ քաղաքապետարանը սեփականության վկայական էր ստացել նոյեմբերի 5-ին, 3 տարի հետո այն բանից, երբ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ն նորոգել էր տիրազուրկ աշտարակը, ամրացրել այն, եւ դրա վրա, ի թիվս այլ տնտեսավարողների անտենաների, տեղադրել էր իր հեռուստաընկերության հեռարձակման անտենան:

 

30 նոյեմբերի, 2007, Լ.Բարսեղյանի կոչը Գյումրու քաղաքապետին.

http://www.asparez.am/news/various/30.11.2007-lbcalltomayorgyumri.htm

 

ՉԱՊ ՍՊԸ ներակայացուցիչ, փաստաբան Կ.Թումանյանը 2007 թվի դեկտեմբերի 10-ին, ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում, գործի լսման առաջին նիստի ժամանակ միջնորդեց հակընդդեմ հայց ընդունել վարույթ, որով ՍՊԸ-ն պահանջում էր հարկադիր սերվիտուտ սահմանել աշտարակի եւ դրա տարածքի նկատմամբ: Նախագահող դատավոր Էդ.Նահապետյանը մերժեց միջնորդությունը եւ բացարկ ստացավ: Ապա` բացարկը մերժվեց: Դրան հաջորդեց փաստաբանի հաջորդ միջնորդությունը` գործի քննությունը կասեցնել, մինչեւ իր միջնորդության մերժման որոշումը վերացնելու վերաբերյալ վերադաս դատարանին ուղղված փաստաբանի բողոքի պատասխանը կստացվեր: 2007 թվի դեկտեմբերի 13-ին դատարանը գործի լսումը կասեցրեց: Դա տեղի ունեցավ այն օրը, երբ հատուկ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության համար ստեղծված Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության նորաստեղծ Շտաբը բազմամարդ պիկետ անցկացրեց դատավոր Էդ.Մանուկյանի պատուհանի տակ, նրան ինքնաբացարկի կոչելով: Դատավորն, իհարկե, չհամարձակվեց ինքնաբացարկ տալ:

   

10 դեկտեմբերի, 2007 Դատական լսում, առաջին նիստ.

http://www.asparez.am/mmedia/materials/mayor-galatv-1stsession-court-10.12.2007.htm  

11 դեկտեմբերի, 2007 Դատական լսում, երկրորդ նիստ. 

http://www.asparez.am/mmedia/materials/mayor-galatv-2stsession-court-11.12.2007.htm   

13 դեկտեմբերի, 2007 Դատական լսում, երրորդ նիստ, պիկետ, բանակցություններ քաղաքապետի հետ. 

http://www.asparez.am/mmedia/materials/picket-gala-mayor-court-13.12.2007.html     

 

2007 թվի դեկտեմբերի 17-ին ՉԱՊ ՍՊԸ-ն հայցով դիմեց Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան` ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի, պահանջելով աշտարակի եւ դրա տարածքի նկատմամբ հարկադիր սերվիտուտ սահմանել:  ՇՄ ԱԱ դատարանը դեկտեմբերի 19-ին որոշում կայացրեց հայցադիմումը եւ կից փաստաթղթերը վերադարձնելու մասին: Այս որոշումը հայցվորը բողոքարկեց ՀՀ Վերաքննիչ դատարանին, խնդրելով վերացնել ՇՄ Առաջին ատյանի դատարանի որոշում: ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2008 թվի հունվարի 12-ին որոշել է վերացնել ՇՄ Առաջին ատյանի վերոհիշյալ որոշումը եւ փետրվարի 5-ին նյութերն ուղարկել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության  դատարան: Դատավոր դատավոր Ա.Խաչատրյանը, ղեկավարվելով ՀՀ քաղ.դատ օրենսգրքի 90 հոդվածով, 92 հոդվածի 5-րդ կետով` որոշել է ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Գյումրու  քաղաքապետարանի գործը հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին, ընդունել վարույթ եւ գործի քննությունը նշանակել 2008 թվի փետրվարի 25-ին ժամը 12:30-ին: Որոշման լուսապատճենը այստեղ է

 

17 դեկտեմբերի, 2007, քաղաքապետարանը տապալեց բանակցությունները

հեռուստաաշտարակի մասին

http://www.asparez.am/mmedia/materials/tvtower-galatv-issue-17.12.2007.html

28 հունվարի, 2008, Գյումրու քաղաքապետարանի երկու իրարամերժ

պատասխանները ՉԱՊ ՍՊԸ-ին

http://www.asparez.am/mmedia/gala/gala-gyumri-28.1.2008.htm  

 

Բացի այդ, ՇՄ ԸԻ դատարանը, դատավոր Ա.Խաչատրյանի նախագահությամբ, ծանոթանալով երկու գործերի նյութերին, ... նկատի ունենալով, որ վերը նշված քաղ. գործերին մասնակցում են միեւնույն անձինք` մի գործով հայցվորը` Գյումրու քաղաքապետարանը, մյուս գործով հանդիսանում է պատասխանող, իսկ այդ գործով պատասխանող ՉԱՊ ՍՊ ընկերությունը մյուս գործով հանդիսանում է հայցվոր, հայցադիմումներում նշված պահանջները միմյանց հետ կապված են, ուստի ՀՀ քաղ. դատ օր-ի 89 հոդվածի 2-րդ կետի համաձայն, դատարանը նպատակահարմար է գտնում նշված գործերը միացնել 1 վարույթում:..: Ըստ այդմ, դատարանը որոշել է գործերը միացնել եւ դատաքննություն է նշանակել փետրվարի 25-ին ժամը 12:30-ին:

Որոշման լուսապատճենը այստեղ է

  

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ՇՄ ԸԻ Դատարանի այս որոշումն ուղղակիորեն այն է, ինչ սկսած դեկտեմբերի 10-ից պնդում ու կրկնում են ՍՊԸ փաստաբան Կարեն Թումանյանը, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի ներկայացուցիչները. երկու հայցերն իրար հետ խստորեն փոխկապակված են, եւ հարկավոր է(ր) դրանք քննել միացյալ, իսկ դատավոր Էդ.Նահապետյանը, ինչ-ինչ շահերից ելնելով կամ կաշկանդումների պատճառով, մոռանալով արդարադատություն իրականացնողի իր գերագույն պարտականությունը, մերժել էր հակընդդեմ հայցի վարույթ ընդունումը: Այսպիսով ապացուցվեց, որ դատավոր Էդ.Նահապետյանը, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի գործը քննելիս` դեկտեմբերի 10-13-ի իր գործողություններում ակնհայտ կաշկանդվածություն է ունեցել ու չի տիրապետել արդարադատություն իրականացնելու համար վարքի բավարար ազատության: Փաստաբանի ներկայացրած բացարկը ավելի քան հիմնավոր էր, բացարկի մերժումը` ավելի քան անհիմն: Այս դատավորը, արդեն, որպես ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր, շարունակում է լսել Գյումրու հարկային տեսչություն-ՉԱՊ ՍՊԸ միացյալ գործը, որի դատաքննությունը կասեցվել է մինչեւ հարկային օպերլիազորների ստուգման ընթացքում ՇԱՐԱ ՍՊԸ-ից բռնագրավված Բենգալյան կրակներ արտադրանքի ծագման վայրի եւ ժամանակի վերաբերյալ` իր որոշմամբ նշանակված տեխնիկական փորձաքննության ավարտը:    

 

Վաղը` փետրվարի 14-ին լրանում է ԳԱԼԱ ՀԸ դեմ ՀՀ մերձավտորիտար ռեժիմի լայնամասշտաբ հարձակման 4-րդ ամիսը: ՀՀ Նախագահի աշխատակազմից` Վիկտոր Սողոմոնյան, Գյումրու հարկային տեսչության պետ Մարտին Զիլֆիմյան, ՀՀ ԿԱ ՀՊԾ պետ Վահրամ Բարսեղյան, ՀՀ ԿԱ ԱԱԾ Գյումրու եւ Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյան, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյան, քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյան, ՀՊԾ օպերլիազորներ, քննիչ Քալաշյան եւ այլն: Մենք` բոլորիս ազատությունները հարգողներս, երբեք չենք մոռանալու սրանց, սրանք` Խոսքի ազատության դեմ խայտառակ պատերազմի սանձազերծիչները, իրենց տեղն են գտնելու Խոսքի ազատության համար մղված կռիվների պատմության դասագրքերի հավելվածներում` որպես պետական ու համայնքային պաշտոնյաների անընդօրինակելի նմուշներ ու առաջընթացին հակացուցված պատմական օրինակներ:

 

Առճակատումը շարունակվում է: Մենք գիտենք, որ 4 ամիսը արդեն հաղթանակ է. իրենց ձեռից եկած ամեն բան արեցին հեռուստաընկերությունը լռեցնելու համար. 2 դատական գործ, հեռուստատեսության գնի չափ հարկային պարտքուպահանջ, օրինական ֆինանսավորման աղբյուրների փակում գովազդատուներին ահաբեկելու միջոցով, հսկայական եւ աննախադեպ նյութական ու բարոյական վնասներ: Բան դուրս չեկավ, չի ստացվելու: 

 

Ընկերությունը եւ Խոսքի ազատության ու ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը հետամուտ են լինելու, որ Ազատ խոսքի եւ հեռուստաընկերության վնասատուները պաշտոնանկվեն, արժանի պատիժ ստանան ու փոխհատուցեն ընկերության կրած բարոյական եւ նյութական բոլոր վնասները: 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter