Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մնաց ԳԱԼԱ ՀԸ եթերազրկման լեյթմոտիվի շրջանակներում,

 

14 | 04 | 2008 | 19:30 | Հաղորդագրություն-38

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

  

Գյումրու հին հեռուստաաշտարակը ԳԱԼԱ ՀԸ անտենայից ազատելու վերաբերյալ Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը մնաց ուժի մեջ

 

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ապրիլի 14-ին ժամը 14-ին հրապարակեց Գյումրու հին հեռուստաաշտարակի վերաբերյալ Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի փետրվարի 29-ի վճռի վերաբերյալ ՉԱՊ ՍՊԸ վերաքննիչ բողոքի մասին իր որոշումը: Ինչպես եւ սպասվում էր, ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշեց մերժել ՉԱՊ ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանի բողոքը եւ ՇՄ Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողնել անփոփոխ: Վճիռը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ այն կարելի է բողոքարկել եռամսյա ժամկետում:

 

Ըստ էության այս որոշումը հերթական անգամ ապացուցում է, որ ՀՀ ավտորիտար ռեժիմը մի միլիմետր անգամ չի նահանջել ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը մինչեւ եթերազրկում հետապնդելու ռազմավարությունից: Ոչ ոք տարակույս չունի, որ վերաքննիչ դատարանը նույնպես կգտնի, թե հարկավոր է ազատել քաղաքապատկան եւ հասարակական նշանակություն ունեցող հեեռուստաաշտարակը ԳԱԼԱ ՀԸ հեռարձակող անտենայի տհաճ ծանրությունից:

 

Փաստորեն Գյումրու իշխանությունները եւ դատական ատյանները արդեն 5,5 ամիս է անհնարին են դարձնում Գյումրի քաղաքի սեփականությունը հանդիսացող, ըստ կադաստրի վկայականի` հասարակական  նշանակություն ունեցող հեռուստաաշտարակի օրինական ծառայեցումը իր նպատակին: Գյումրու ավագանին, լիարժեքորեն տեղեկացված լինելով աշտարակի նկատմամբ առնվազն մեկ հեռուստաընկերության եւ ինտերնետային կապի մատակարարման առնվազն մեկ ընկերության առեւտրային հետաքրքրության մասին, հետեւողականորեն իր նիստերի քննարկմանը չի դնում աշտարակի վրա անտենա տեղադրելու սակագին որոշելու հարցը (1), չի որոշում այդ սակագինը (2) եւ չի հանձնարարում Գյումրու քաղաքապետարանին պայմանագրեր կնքել այդ ծառայությունից օգտվել կամեցող ընկերությունների հետ ու համալրել համայնքային բյուջեն այս ընկերությունների օրինական վճարներով  (3): Ստացվել է, որ բազմաթիվ կարիքներ, 3972 անօթեւան ընտանիք, մոտ 300 կմ քարուքանդ փողոց եւ մոտ 300 ավերակ բակեր ունեցող քաղաքի բյուջեն այս միջոցներով չի համալրվում միայն ԳԱԼԱ ՀԸ նկատմամբ ինչ-որ անսահման  չարության եւ անհեռանկար թշնամանքի պատճառով: 

 

Գյումրու քաղաքապետարանը ակնհայտ խտրական վերաբերմունք է ցուցաբերում հին հեռուստաաշտարակի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած երկու ընկերություններին. ԳԱԼԱ Հեռուստաընկերության անտենան հանել տալու համար, առանց որեւէ փոխզիջման, առանց հաշտության բարի կամքի, վերջինիս հիմնադիր ՍՊԸ-ին հալածում է մինչեւ դատական ատյաններ, իսկ Ինտերնետ կապ ապահովող ընկերությունից ոչ գումարներ է գանձում անտենաները աշտարակի վրա տեղադրած պահելու համար, ոչ էլ դիմում է այդ ընկերությանը կամ դատարան` այդ անտենաները աշտարակի վրայից հանելու պահանջով: Ինտերնետ կապ ապահովող այդ ընկերության անտենաները աշտարակի վրա գտնվում են գրեթե նույնքան ժամանակ, որքան ԳԱԼԱ ՀԸ հեռարձակող անտենան է այնտեղ գտնվում:

 

Վերջապես, Գյումրու քաղաքապետարանը` քաղաքապետարանի եւ ավագանու լխավորությամբ չի ուզում հանրությանը պատասխանել, թե ինչի համար է 55 մետրանոց քաղաքապատկան աշտարակը, եթե ոչ` անտենաներ ու համանման սարքավորումներ կրելու:             

 

Ապրիլի 14-ին լրացավ ԳԱԼԱ ՀԸ եւ Հայաստանի վարչական ռեժիմի առճակատման 6 ամիսը: Հիշեցնում ենք, որ կոնֆլիկտը սկիզբ էր առել 2007 թվի հոկտեմբերի 14-ին` այն կիրակի օրը, երբ ԳԱԼԱ ՀԸ-ն համարձակվել էր եթեր հեռարձակել ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթի 22 րոպեանոց տեսագրությունը, որ վերջինս ունեցել էր Մարիոտ-Արմենիա հյուրանոցում սեպտեմբերի 21-ին` իր տասնամյա քաղաքական լռությունից հետո: Այդ եւ հաջորդող 3 օրերին, ԳԱԼԱ ՀԸ ղեկավարները տեղ-տեղ սպառնալի հորդորներ, խնդրանքներ, պահանջներ են ստացել ՀՀ նախագահական պալատից, ԱԱԾ Շիրակի մարզի, Գյումրու հարկային տեսչության, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներից: Չնայած անցած 6 ամիսներին հեռուստաընկերությունը աշխատեց ծանրագույն տնտեսական եւ հոեբանական պայմաններում, ԳԱԼԱ ՀԸ-ն չի փոխել ու չի փոխելու իր լրատվական քաղաքականությունը: Այն շարունակում է հայաստանյան մարզային հեռուստաարդյունաբերության պատմության մեջ չտեսնված բազմակարծություն ապահովել հանրության համար: ԱՆցածը նաեւ 6-ամիս Խոսքի ազատության շարունակվող հաղթարշավի կես տարի էր:     

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը վերահաստատում է իր վճռականությունը` ԳԱԼԱ հեռուստաընկերության եւ քաղաքացիական հասարակության հետ միասին պայքարելու մեր բոլորի խոսքի, կարծիքի, տեսակետի, տեղեկություններ ստանալու եւ տարածելու ազատության համար: ԳԱԼԱ հեռուստաընկերությունը եթերազրկել չի հաջողվի: Մենք իսկապես նահանջի տեղ չունենք: Նահանջի ցանկությունը մեզ անծանոթ է եւ անմեկնելի: Հայտարարում ենք այնպես, ինչպես հայտարարել ենք 6 ամիս շարունակ գրեթե ամեն օր. -Այս բարձունքը չենք հանձնելու: 6 ամիս տեւող այս ամոթալի հարձակման եւ հանդուգն առճակատման բոլոր ուղղակի եւ անուղղակի հետեւանքների պատասխանատունները հայաստանյան ավտորիտար ռեժիմի պարագլուխներն են: Միամտություն չունենք կարծելու, թե սրանք դարձի են գալու մեր հորդորներից ու իրենց խայտառակություններից:

 

Արիություն ունենք պնդելու, որ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիրները, աշխատակազմը, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի անդամները, համակիրները, հարկայինի նկարած պարտքը փակելուն իրենց լուման ու բարոյական ահռելի աջակցություն բերած բազմահազարանոց հանրությունը միացյալ անմնացորդ հավատում է բազմաց Կամքին եւ ոչ մի փշուր չի զիջելու նվաճած Ազատությունից:

 

Այս պատմության բոլոր մանրամասներ` հարակից փաստաթղթերով կարող եք գտնել www.asparez.am կայքում:  


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter