Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մեկ լավ լուր եւ մեկ վատ լուր ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբից

 

16 | 05 | 2008 | 21:00 | Հաղորդագրություն-42

 

ԳԱԼԱ ՀԸ վնասատուներից մեկը հեռացվեց Գյումրի քաղաքից` ուղիղ գծով 50 կմ

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը այս հաղորդագրությամբ ուրախությամբ տեղեկացնում է, որ պաշտոնից վերջապես հեռացվել է Գյումրու հարկային տեսչության պետ Մարտին Զիլֆիմյանը, ով ԳԱԼԱ ՀԸ դեմ 2007 թվի հոկտեմբերից նախաձեռնված լայնամասշտաբ հարձակման ճակատներից մեկի հրամանատարն էր: Այդ նա էր, որ հոկտեմբերի 16-ին իր աշխատասենյակ հրավիրելով ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանին, մոտ մեկ ժամ ապարդյուն համոզում, հորդորում, ապա պահանջում էր եթեր չտրամադրել Լ.Տեր-Պետրոսյանին աջակցող քաղաքական ուժերի ներկացուցիչներին: Այդ անելիս հաշվի չէր առնում, որ ինքը մեր` հարկատուներիս հաշվին է նստում այդ աշխատասենյակում ու պարտավոր է ծառայել մեզ եւ ոչ թե սահմանափակել մեր Խոսքի եւ մամուլի ազատության իրավունքը: Սա այն նույն Մարտին Զիլֆիմյանն է, ով մեկ րոպե անգամ չկորցրեց դատարան դիմելիս` ԳԱԼԱ ՀԸ դեմ հարկային օպերլիազորների նկարած 26.566.100 դրամը ստանալու համար. պլան պիտի կատարեր: Սա այն նույն Մարտին Զիլֆիմյանն է, ով 1 օր անգամ չսպասեց դատարանի վճռից հետո ու դիմեց ԴԱՀԿ-ին ԳԱԼԱ ՀԸ-ից դատարանի արտանկարած գումարը բռնագանձելու պահանջով, ու ծածուկ երազում էր գուցե, որ այդպիսով վերջապես կկարողանա ծնկի բերել հեռուստաընկերությանն ու հաճոյանալ վերադասին: Սա այն նույն Մարտին Զիլֆիմյանն է, ով աշխատաժամին բանուգործը թողած գնում էր Գյումրու թատերական հրապարակ` մասնակցելու նախագահական թեկնածու Ս.Սարգսյանի աջակցության շոու-հանրահավաքներին: Սա նույն այն Մարտին Զիլֆիմյանն է, ով Սպիտակում տարածքային հարկային տեսչության պետ աշխատած ժամանակ զրոյական (պետական բյուջեի նկատմամաբ որեւէ պարտավորության բացակայության վկայությամբ) տեղեկանք էր տվել Ախթամար արտադրական կոպերատիվին, որն այդ պահին 9,6 մլն դրամի պարտք ուներ պետական բյուջեին:

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը սրտանց շնորհավորում է բոլոր գյումրեցի գործարարներին Մարտին Զիլֆիմյանին Գյումրու հարկային տեսչության պետի պաշտոնից հեռացվելու առթիվ: Բոլոր նրանց, ովքեր մատաղ ունեին խոստացած այս կապակցությամբ, բարի ժամանց ենք մաղթում եւ ասում.-Թող ընդունելի մատաղ լինի:

 

Միաժամանակ խոր մտահոգություն ենք հայտնում Ապարան քաղաքի եւ Ապարանի տարածաշրջանի բոլոր գործարարների եւ հարկատու իրավաբանական անձանց ապագայի հնարավոր ռիսկերի եւ մասամբ անկանխատեսելի զարգացումների վերաբերյալ. Մարտին Զիլֆիմյանը հիմա էլ նշանակվել է Ապարանի տարածքային հարկային տեսչության պետ. նրա ծառայությունները հենց այնպես մոռանալ չեն կարող վերեւում: Անկեղծորեն ցավում ենք ապարանցիների համար:

 

Առայժմ անհայտ է մնում Մարտին Զիլֆիմյանի կարիերայի այս շրջադարձի պաշտոնական մեկնաբանությունը. արդյո՞ք վարչապետ Տ.Սարգսյանն է հանձնարարել հեռացնել նրան համակարգից ու հանձնարարությունը լրիվ չեն կատարել..., կամ որոշել են առայժմ նրան հեռացնել աղետի գոտուց եւ ուշադրության կենտրոնից, արդյո՞ք ՀՊԾ պետ Վահրամ Բարսեղյանն է նպատակահարմար գտել իր ամենահավատարիմ գործակատարին հեռացնել Գյումրի քաղաքից, մինչեւ լավ ժամանակներ գային: Դժվար է ասել. մայիսի 16-ին ժամը 16-ին, 16:30-ին, 16:50-ին, երբ Գյումրու հարկային տեսչությունում Երեւանից ժամանած պաշտոնյաները ներկայացնում էին նոր պետին, ՀՊԾ լրատվական ծառայությունում տառացիորեն տեղյակ չէին, թե արդյո՞ք Մարտին Զիլֆիմյանը հեռացվել է իր պաշտոնից, եւ արդյո՞ք նրա փոխարեն նոր մարդ է նշանակվել այդ պաշտոնին:

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը միամտություն չունի կարծելու, թե Մարտին Զիլֆիմյանի պաշտոնական փոխատեղումը համակարգը բարեփոխելու  ռազմավարություն մաս է կազմում: ԳԱԼԱ ՀԸ վրա կատարված հարկային հարձակման պլանի իրականացման գլխավոր պատասխանատուն եղել եւ մնում է ՀՊԾ պետ Վահրամ Բարսեղյանը, ով հեռուստաընկերության ՍՊԸ-ում հարկային ստուգումները սկսելուց 5 օր առաջ հարցազրույց տալով Հայոց Աշխարհ թերթում (2007 թվի հոկտեմբերի 25-ին) ասել էր, թե ... Իրականում, Հարկային պետական ծառայության աշխատակիցներն արդեն տեւական ժամանակ է, ինչ պլանային ստուգում են անցկացնում ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր հանդիսացող Չապ ՍՊԸ-ում, որը, ի գիտություն բոլորի, բացի հեռուստատեսային գործունեությունից, զբաղվում է այլ ձեռնարկատիրական գործունեությամբ եւ, ցավոք, ոչ բարեխղճաբար:..., ինչով փաստորեն ուղղորդել էր 5 օր անց սկսվելիք ստուգման ընթացքը եւ ելքը: Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը, ինչպես նաեւ ազատ խոսքը պաշտպանող մազմահազար քաղաքացիները բոլոր հնարավոր միջոցները ներդնելու են Խոսքի ազատության բոլոր վնասատուների պաշտոնանկման եւ օրինական պատժի օրը մոտեցնելու համար:  

 

Խոսքի ազատության թշնամիների ցանկը համալրեց եւս մեկ վնասատու

 

Այսօր ժամը 16-ի հատվածում, այն ժամանակ, երբ Գյումրու հարկային տեսչության շենքի առաջ կայանել էին աշխատակիցների մոտավորապես 32 ավտոմեքենաները եւ Երեւանից ժամանած պաշտոնյաների ջիփը, երբ Գյումրու հարկային տեսչության շենքում աշխատակիցներին էր ներկայացվում ծառայության նոր պետը` Խաչիկ Երոյանը, Գյումրու հարկային տեսչության պետի ծառայողական ավտոմեքենայի վարորդ Արտակ Հարությունյանը, ով ժրաջանորեն ինչ-որ ցելոֆանե տոպրակներ էր տեղափոխում հարկայինի շենքից ծառայողական ավտոմեքենայի մեջ, մինչեւ հոգու խորքը ազդվելով ԳԱԼԱ ՀԸ նկարահանող օպերատորի նկարահանումից, հարձակվեց փողոցում իր գործով տարված օպերատոր Արտյոմ  Ադամյանի տեսախցիկի վրա եւ երկու անգամ հարվածեց տեսախցիկին, ապա, մտնելով հարկային տեսչության շենքի նախասրահ, բռնեց այնտեղ գտնվող ԳԱԼԱ ՀԸ լրագրող Արմինե Վարդանյանի թեւից ու քաշքշելով նրան փորձեց դուրս վռնդել: Տեսախցիկին  հարվածելու դրվագները նկարահանվել եւ ցուցադրվել են հեռուստաընկերության լրատվական թողարկումներում: Արմինե Վարդանյանը անհապաղ զանգահարել է Ոստիկանության Գյումրու բաժին, տեղեկացրել իր եւ օպերատորի վրա կատարված հարձակման մասին: Ոստիկանները ժամանել են 5 րոպեից: Ոստիկանատանը լրագրողն ու օպերատորը հայտարարություն ու բացատրություն տվեցին իրենց վրա կատարված հարձակման եւ աշխատանքի խոչընդոտման մասին:

 

Այսով Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը լրջագույն կասկածներ է հայտնում հարկայինի վարորդ Արտակ Հարությունյանի մարդկային եւ տղամարդկային որակների վերաբերյալ. երիտասարդ աղջկա եւ տեսախցիկի հետ ձեռքերի ֆիզիկական զորությամբ խոսողները իշխանության համակարգում տեղ չունեն, այսպիսիք հոգեբուժական միջամտության անհետաձգելի կարիք ունեն, դրանց թույլ տալ մեքենա վարել, նույնն է, թե երեխայի օրորոցի վրա գույնզգույն նռնակներ կախել ....: Կրկնակի վիրավորական է, որ այս վայրենին աշխատավարձ է ստանում մեր վճարած հարկերից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր իրավական համակարգում անհնար է ակնկալել լկտի վարորդի համապատասխան պատիժը, անպատասխան հույս ենք հայտնում, որ երիտասարդը սիրահոժար համաձայն կլինի, որ իր հետ խոսեն այն լեզվով, որով ինքը խոսում է աղջիկների հետ: Կոչ ենք անում Գյումրու հարկային տեսչության նորանշանակ պետին` պատժել վարորդների պատիվը խայտառակած այս երիտասարդին, իսկ ավելի լավ է` ազատել նրան աշխատանքից ավելի շուտ, քան նրան քրեական պատասխանատվության կենթարկեն:

 

Հ.Գ. Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը եւ շտաբի համակարգողները մայիսի 16-ին ժամը 18:20-ի եւ 20:00-ի միջակայքում (լուրը առաջին անգամ տարածվել է ԳԱԼԱ ՀԸ ժամը 18-ի լրատվական թողարկման մեջ) ստացել են ավելի քան 2 տասնյակ շնորհավորական հեռախոսազանգ եւ SMS` Մարտին Զիլֆիմյանի պաշտոնանկման առթիվ: Շտաբի ունեցած տեղեկություններով, մի շարք գյումրեցի գործարարներ, այս երկար սպասված իրադարձությունը նշում են տոնական սեղանի շուրջ: 

 

Այս պատմության բոլոր մանրամասներ` հարակից փաստաթղթերով կարող եք գտնել www.asparez.am կայքում:  


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter