Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի հաղորդագրությունը եւ ԿՈՉԸ

 

18 | 03 | 2008 | 19:00 | Հաղորդագրություն-22

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի

 

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ

 

ՈՒղղված բոլոր ազատ քաղաքացիներին, լրատվամիջոցներին, լրագրողներին, քաղաքացիական հասարակությունը ներկայացնող հաստատություններին, միջազգային կազմակերություններին, ազատ խոսքին, ԶԼՄ-ներին ու քաղաքացիական հասարակությանն աջակցելու կոչված հաստատություններին, դիվանագիտական առաքելություններին եւ բոլոր նրանց, ովքեր հարգում են

Ազատությունը, ՀՀ Սահմանադրությունը, հարակից օրենսդրությունը եւ

ՀՀ բոլոր միջազգային պարտավորությունները

 

Հարգելի Ժողովուրդ, ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը Հայաստանի տարբեր մարզերից եւ արտասահմանից աջակցելու համար հեռուստաընկերության հիմնադրի անունով բացվել են բանկային հաշվեհամարներ, որոնք ներկայացվում են ստորեւ.

 

Դրամական հաշվի համար

Վահան Խաչատրյան

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ՓԲԸ, «ԳՅՈՒՄՐԻ» Մասնաճյուղ

հ/հ 2410 3101 2610

 

Դոլարային հաշվի համար

For transfers in USD

Intermediary Bank:

Deutsche Bank Trust Company Americas, New York

SWIFT: BKTR US 33

Beneficiary’s bank:

UNIBANK, Armenia, SWIFT: UNIJ AM 22 

Acc: 0443 7920

“UNIBANK” CJSC GYUMRI BRANCH

Beneficiary: Khachatryan Vahan

Account: 2410 3111 2618

 

 

Չնայած այն հանգամանքին, որ դրամահավաքի կոչը տարածվել է մարտի 17-ի առավոտնից, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը եւ Հեռուստաընկերություն տնօրինությունը արդեն մի քանի հարյուր հեռախոսազանգ են ստացել աջակցության պատրաստակամություն հայտարարություններով:

 

ԳԱԼԱ ՀԸ հեռուստաեթերում մարտի 17-ին հյուրընկալվել է Շտաբի համակարգող Լեւոն Բարսեղյանը եւ հանրությանը հանգամանորեն բացատրել ստեղծված կացությունը եւ հեռուստաընկերությա եթերազրկման իրական ռիսկը, ապա պատասխանել է ավելի քան 50 հեռուստադիտողների հարցերին: Հաղորդումից հետո մինչեւ գիշերվա ժամը 1-ը չէին լռում Լ.Բարսեղյանի եւ ԳԱԼԱ ՀԸ հեռախոսները: Մարդիկ զանգում եւ իրենց աջակցությունն էին հայտնում հեռուստաընկերությանը, պատրաստակամություն էին հայտնում 1000 դրամից մինչեւ 1500 դոլարի նվիրատվություն կատարել հեռուստաընկերությանը:

 

Լոս-Անջելեսից, Փարիզից, Մոսկվայից մի քանի հեռախոսազանգեր են են եղել Շտաբ եւ հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանին, մարդիկ ինտերնետից ծանոթանալով տեղի ունեցողին, եւ պլանավորվող դրամահավաքի հեռուստամարաթոնին, պատրաստակամություն էին հայտնում մասնակցել դրամահավաքին, հորդորում էին չհուսահատվել եւ վստահեցնում, որ կկարողանան հավաքել այնքան գումար, որ բավարարի հարկայինի «նկարած» տուգանքը փակելուն: 

 

Մարտի 17-ի կեսօրից մինչեւ այս պահը մի քանի տասնյակ հեռախոսազանգեր են եղել Երեւանից, Վանաձորից եւ Շիրակի մարզի համայնքներից` ուղղված Շտաբի համակարգող Լ.Բարսեղյանին եւ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանին` նույն առաջարկություններով եւ դիրքորոշումներով: Մարդիկ հարցնում էին բանկային հաշվի որեւէ համար, ինչն արդեն այս հաղորդագրությամբ տարածվում է:  

 

Գյումրեցի բանաստեղծ Հաբեթ Մուրադյանը իր հեղինակած գրքի 200 օրինակ նվիրելու պատրաստակամություն հայտնեց, որª վաճառվի ու ստացված հասույթը տրամադրվի ԳԱԼԱ հեռուստաընկերությանը:

 

Բազմաթիվ մարդիկ զանգում եւ հայտարարում են, որ  իրենք «ամեն ձեւ» կանգնած են ԳԱԼԱ-ի կողքին ու թույլ չեն տալու, որ հեռուստատեսությանը հանկարծ «փողով կրեն»:

 

Ահա Լ.Բարսեղյանի ստացած SMS-ներից մեկը. «Սիրելի Լեւոն ջան, 62 տարեկան եմ, ախատանք չունեմ, թոշակ չեմ ստանում, 1000 դրամ ունեմ, սիրով կտամ»: Ահա մեկ ուրիշ SMS.«Ես ողջունում եմ ձեզ, ես չեն պատկերացնում, որ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը չգործի, որովհետեւ բացի այդ ալիքից մենք դիտում ենք OPT-ն եւ PTP-ը: Ուզում էի, որ ԳԱԼԱ-ն գործեր ամբողջ Հայաստանում, որ բոլորն էլ գիտենային, ինչ է իրականում կատարվում, ես ել եմ ձեզ հետ եւ պայքարելու եմ մինչեւ վերջ, ցանկանում եմ mec հաջողություն»:

 

Չնայած այն հանգամանքին, որ հեռուստամարաթոնի մեկնարկը հայտարարված է Գյումրվա ժամանակով մարտի 19-ին, առավոտյան ժամը 9:00-ին, այսօոր, մարտի 18-ին օրվա ընթացքում արդեն մի քանի տասնյակ անհամբեր գյումրեցիներ այցելել են հեռուստաընկերություն եւ իրենց նվիրատվությունները թողել այստեղ, մի հաշվապա, երեք ընկերներ բոլորովին չեն ներկայացել, մի գործարար թողել է 200.000 դրամ: Ժամը 18:00-ի դրությամբ  հավաքված գումարը կազմում էր 295.000 դրամ: Այս պահին հեռուստաընկերությունը արդեն վազող տողով հաղորդում է նվիրատուների եւ նվիրաբերած գումարների մասին:

 

Հիշեցնում ենք. 

Հեռուստամարաթոնի մեկնարկը լինելու է. 

 

Լոս-Անջելեսի ժամանակով, մարտի 18, ժամը 21:00

Վաշինգտոն, ԿՕ Ժամանակով, մարտի 19, ժամը 00:00 

Մոսկվայի ժամանակով, մարտի 19, ժամը 08:00

Լոնդոնի ժամանակով, մարտի 19-ին, ժամը 05:00

Փարիզի, Վիեննայի, Ամստերդամի, Բրյուսելի ժամանակով մարտի 19, ժամը 06:00

Ստամբուլի ժամանակով մարտի 19, ժամը 07:00

Սիդնեյի եւ Մելբուրնի ժամանակով, մարտի 19, ժամը 16:00

 

Հեռուստամարաթոնի ավարտը. 25.665.100 դրամ

(կամ մոտ 84.000 ամերիկյան դոլար, մոտ 58.000 եվրո)

 

Խնդրում ենք, բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն բանկային փոխանցումներով մասնակցել ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության մարաթոնին, հնարավորության դեպքում փոխանցումը կատարելուց անմիջապես հետո տեղեկացնել ԳԱԼԱ ՀԸ + 374 312 31819, + 374 312 31889, կամ Հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանին` + 374 91 435563, կամ  Պաշտպանության շտաբի համակարգող Լեւոն Բարսեղյանին` + 374 91 821 363, կամ [email protected] էլեկտրոնային հասցեով:          

  

ԳԱԼԱ ՀԸ օգնության դրամահավաքի կոչը հանրությանը

 

Մարտի 19-ին Գյումրվա ժամանակով առավոտյան ժամը 9-ին մեկնարկում է ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը ֆինանսական աջակցություն ցույց տալու համար նախաձեռնված հեռուստամարաթոնը: Հեռուստամարաթոնը ցուցադրվելու է ԳԱԼԱ Հեռուստաընկերության եթերումª Շիրակի մարզում: Նպատակը` 1 օրվա ընթացքում խոսքի ազատությունը եւ ԳԱԼԱ ՀԸ աշխատանքը գնահատողների օգնությամբ հավաքել 25 միլիոն 665 հազար հարյուր դրամ: Սա այն գումարն է, որ Հայաստանի հարկային մարմինները որպես տույժուտուգանք կազմել են առանց պատշաճ հիմքերի: Նույն օրը ժամը 16-ի ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդ.Նահապետյանը հրապարակելու է ՀՀ Կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության Գյումրու հարկային տեսչություն-ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ դատական միացյալ գործերով վճիռը: Մենք պարտավոր ենք պատրաստ լինել ցանկացած տարբերակի: Եթե դատավորը բավարարի հարկայինի հայցը, ինչ շատ հավանական է, ԳԱԼԱ ՀԸ-ն կամ ստիպված կլինի անմիջապես վճարել գումարը եւ շարունակել պայքարը վնասի փոխհատուցում ստանալու համար` մնալով եթերում եւ շարունակելով աշխատել, կամ ուղղակի ստիպված կլինի եթերազրկվել, որովհետեւ այդ գումարը բռնագանձելու համար պետությունը աճուրդի կհանի հեռուստաընկերության գույքը: Դրա հետեւանքով ՍՊԸ-ն կկորցնի իր ունեցած հեռարձակման լիցենզին, որ գործունեության ժամկետը սպառվում է 2012 թվին միայն: Իսկ եթերում մնալով սեփական իրավունքների համար պայքարելը շատ ավելի շահեկան ու նպատակահարմար է քան` եթերազրկված:      

 

Հարգելի Ժողովուրդ,

 

Խնդրում ենք Ձեր հնարավորությունների եւ կարեցածի չափով մասնակցել մարաթոն-դրամահավաքին. նվիրաբերվող կամ պարտքով տրվող յուրաքանչյուր լուման եւ յուրաքանչյուր դրամը կարող են վճռական լինել:  

 

Պահը վճռական է ոչ միայն հեռուստաընկերության, այլեւ մեզ բոլորիս համար.  խնդիրը միայն հեռուստաընկերությունը չէ, խնդիրը մեր բոլորի Խոսքի, մտքի, տեղեկատվության, արտահայտման, կարծիքի եւ տեսակետի Ազատությունն է: Մենք թույլ չպիտի տանք, որ հեռուստաընկերությունը եթերազրկվի: Խոսքի ազատությունը թանկարժեք հաճույք է: Ազատությունը գին ունի: Մենք պարտավոր ենք վճարել այդ գինը:

 

Առանց մեր Խոսքի ազատության մենք չկանք, միացե’ք մեզ:

 

Դրամական ուղղակի նվիրատվություններ իրականացնելու համար հարկավոր կլինի այցելել ԳԱԼԱ Հեռուստաընկերության գրասենյակ Գյումրի, Վ.Սարգսյան փ., 4/1 հասցեով. Շարլ Ազնավուրի հրապարակ, արեւմտյան շենք, մուտքը բակի կողմից:

 

Բանկային փոխանցումների եւ պարտքով դրամական օժանդակության համար հարկավոր է զանգահարել հեռուստաընկերությունª հետեւյալ հեռախոսահամարներով. +374 312 31819, +374 312 31889, կամ զանգահարել ուղիղ ԳԱԼԱ Հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանին հետեւյալ բջջային հեռախոսահամարով. + 374 91 43 55 63: 

 

Բանկային կորդինատներ եւ հաշվի համարը կհաղորդվի լրացուցիչ:  

 

Բոլոր նվիրատվություններն ու պարտքով տրվող գումարները կստանան պատշաճ իրավաբանական գրանցում: 

 

Հարգանոք` Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ Հեռուստաընկերության պաշտպանության շտաբի

համակարգողներ Լեւոն Բարսեղյան, Վահան Թումասյան, Արթուր Ասլանյան

 

Այս հաղորդագրություն-կոչի հետ կապված բոլոր պարզաբանումների համար կարող եք դիմել Լեւոն Բարսեղյանին +374 91 821363 հեռախոսահամարով, [email protected] էլեկտրոնային հասցեով: 


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter