Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



Բուռն կերպով շարունակվում է ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության հեռուստամարաթոն դրամահավաքը

 

19 | 03 | 2008 | 20:00 | Հաղորդագրություն-24

 

Մարտի 19-ին Գյումրվա ժամանակով ժամը 16-ին ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդ.Նահապետյանը հրապարակեց Գյումրու հարկային տեսչություն-«ՉԱՊ» ՍՊԸ միացյալ դատական գործերով վճռը, եւ հաստատեց այն հիմնավոր ենթադրություններն ու կանխատեսումները, որ պիտի բավարարի հարկային տեսչության հայցն ընդդեմ ԳԱԼԱ հեռուստաընկերության: Դատավորը վճռել էր, որ ընկերությունից պիտի բռնագանձվի հարկայինի հայցով պահանջված ամբողջ գումարը` բացառությամբ` 95.000 դրամի: Այդ 95.000 դրամը այն տուգանքի չափն է, որ նկարվել էր հարկայինի կողմից որպես առանց լիցենզավորման Բենգալյան կրակների արտադրության  համար տուգանք: Դատաքննության ընթացքում դատավորը ՍՊԸ կողմից արված մոտ 1 տասնյակ միջնորդություններից բավարարել էր ընդամենը 2 միջնորդություն. մեկը Հարկայինի դեմ հակըննդեմ հայցը վարույթ ընդունելու մասին որոշումն էր, մյուսը Բենգալյան կրակների ծագման վայրն ու ժամանակը պարզելու փորձաքննություան միջնորդությունը: Իսկ այդ փորձաքննության արդյունքում անհնարին էր եղել ապացուցել, որ այդ արտադրանքը «ՉԱՊ» ՍՊԸ-ինն է: Այսպիսով Հարկայինի կազմած առանց պատշաճ հիմքերի ակտի 25.665.100 դրամ տուգանային գումարը նվազելով կազմեց 25.570.100 դրամ:

 

Այսպիսով ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության հեռուստամարաթոնի

թիրախը 25.570.100 դրամ հանգանակելն է:

 

Գյումրիում ժամը 20-ի դրությամբ շարունակվում է ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը ֆինանսապես աջակցելու դրամահավաք-մարաթոնը: Մարաթոնին մասնակցում են Գյումրու, Արթիկի, Մարալիկի, Շիրակի մարզի մի քանի տասնյակ գյուղական համայնքների, Վանաձորի, Երեւանի եւ Հայաստանի մի շարք այլ բնակավայրերի գնակիչներ, ընկերություններ, գործընկերներ: Հեռախոսային իրազեկումներ կան Մոսկվայից, Աթենքից, Ստոկհոլմից, Ամստերդամից, որ այնտեղից մի շարք դրամական փոխանցումներ են եղել ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության համար հիմնադիր Վահան Խաչատրյանի անունով բացված հաշվեհամարին: Արթնացող Լոս-Անջելեսից մի քանի զանգեր կան, որ բանկերը բացվելուն պես սկսելու են փոխանցումներ կատարել Հեռուստաընկերության հաշվին:

 

Հիշեցնում ենք, որ զանազան գերատեսչությունների ճնշումների երկու դատական գործերի հետեւանքով ԳԱԼԱ ՀԸ-ն 2007 թվի նոյեմբերի 1-ից աշխատում է առանց առեւտրային գովազդային պատվերների, իր ծրագրերում ունենալով ու պահպանելով բոլոր լրատվական եւ վերլուծական հաղորդաշարերը վերածվել է իսկական հանրային հեռուստաընկերության:

 

Գյումրվա ժամանակով ժամը 18-ի դրությամբ Հեռուստաընկերությունում հարցազրույցներով ելույթ են ունեցել մոտ 50 հոգի.մշակույթի, արվեստի, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, հյուրեր Շիրակի մարզի այլ բնակավայրից, Երեւանից, Վանաձորից եւ այլք:

 

Ժամը 18-ի դրությամբ արդեն հանգանակվել էր 6,5 մլն դրամից ավելի, ինչը պահանջվող գումարի 25 տոկոսից ավելին է:

 

Ստրեվ բերվող տողերում արտացոլվում այն սոցիալական եւ հասարակական տրամադրությունները որ կան հանգանակության շուրջ: Գյումրիում կարծես տոն լինի, չնայած մթնշաղին մարդիկ ԳԱԼԱ հեռուստաընկերությունում հերթ են կանգնած իրենց լուման ներդնելով հեռուստաընկերության հեռարձակման լիցենզիան փրկելու համար: 

 

Բազմաթիվ գկյուղաբնակներ զանգում, ճշտում են թե արդյո՞ք շարունակվելու է մարաթոնը, ճամփա ընկնե՞ն դեպի Գյումրի, թե՞ թողնեն վաղվան, իմանալով, որ մարաթոնը անընդմեջ շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի հանգանակվել անհրաժեշտ գումարը, ճանապարհ են ընկնում դեպի Գյումրի:

 

Արդեն մարտի 18-ին արված դրամական նվիրատվությունները.

 

Գործարար գյումրեցի` 200.000 դրամ,

Գյումրեցի հաշվապահ`10.000 դրամ,

Կարեն Բարսեղյան` 10.000 դրամ,

Գյումրեցի գործարար` 10 դոլար

Հայկ (ուսանող)` 10.000 դրամ, 3 գյումրեցի ընկերներ` 30.000 դրամ, Հռիփսիմե Մարտիրոսյան` 10.000 դրամ, 

Գյումրեցի դասախոս` 20.000 դրամ,

Գյումրեցի «գործարար համար 1» (այդպես է ներկայացել)` 50.000 դրամ,

Սվետլանա Արղության` դերասանուհի 5000 դրամ,

Կարինե Աթանեսյան, հոգեբան` 10.000 դրամ,

Մանուկ Կիրակոսյան` 3000 դրամ,

 

Մարտի 19-ին` հեռուստամարաթոնի մեկնարկից սկսած եւ հայտարարված.

 

Խաչիկ Վլադիմիրի Սահակյան, թոշակառու` 15.000 դրամ,

Սոնա Գեւորգյան, ուսանողուհի` 5.000 դրամ

Կարեն Կոշտոյան, աշակերտ 5.000 դրամ 

Ժաննա, 10 ամերիկյան դոլար,

Կարեն գործարար, 200 ԱՄՆ դոլար

Սեդրակ Հարությունյան, 5.000 դրամ

Սարգիս Մելիքսեթի Գաբոյան, Երազգավորս գյուղ` 3.000 դրամ,

Լեւոն Բարսեղյան` գումարի չափը չի հրապարակվում,

Հրանտ Մարգարյան, թոշակառու, Արթիկից` փոխանցումով` 5000 դրամ,

Սեյրան Մարտիրոսյան - 10.000դ.,

Լիդա Մեսրոպյան - 10.000դ.,

Անդրանիկ Դավթյան - 1000դ.,

Սերգեյ Գասպարյան - 5000դ.,

Բոյաջյանների ընտանիք - 20.000դ.,

Անուշ Ավոյան - 3000դ.,

Արտյոմ Բադոյան - 1000դ.,

Սվետլանա Կարապետյան - 1000դ.,

Ռոման Զիլբերշտեյն - 5000դ.,

Դավիթ Սերոբյան (գ.Մայիսյան) - 10.000դ.,

Սուսաննա Տոնոյան (Մոսկվա) - 5000դ.,

Հովհաննես (ուսանող) - 5000դ.,

քաղաքացի(չի ներկայացել) - 10.000դ.,

Անդրանիկ Գաբրիելյան - 5000դ.,

Գայանե Գաբրիելյան - 3000դ.,

Աիդա (թոշակառու) - 10.000դ.,

Ռիմա - 20 ԱՄՆ դոլար.,

Գաետանո Գմյուր (8 տարեկան) - 620դ.,

Հրանտ Մարգարյան (թոշակառու, ք. Արթիկ) - 5000դ.:

Գրիշա Գրիգորյան - 5000դ.,

Հովհաննես Սիմոնյան (փորագրիչ) - 10.000դ.,

Հովհաննես Դեմիրճյան(80 տարեկան) - 10.000դ.,

Ստեփան Մանուկյան -30.000 դ.,

Հովիկ - 10.000դ.,

Ազատամարտիկ - 20.000դ.,

Գործարարներ - 20.000դ.,

Գևորգ (գործարար) - 5000դ.,

Արմեն Մկրտչյան - 5000դ.,

Սերոբ Սարյան (արհեստավոր) - 10.000դ.,

Հովիկ Մխիթարյան (Գետքի համայնքապետ) - 10.000դ.,

Կարինե Առաքելյան (տնային տնտեսուհի) - 5000դ.,

Ալեքսան Արզումանյան,

Աշոտ Պապոյան (ՀՊՃՀ առաջատար դասախոսներ) - 20.000դ

Ֆելիքս և Ֆրեդի Մարկոսյաններ (1,5 տարեկան զույգ, Շվեդիա) - 5000դ.,

Վարդան Վարդանյան - 5000դ.,

Սամվել Գևորգյան (ՀԿ աշխատակից) - 5000դ.,

Վարդան Մուրադյան (ՀԿ աշխատակից) - 5000դ.,

Համլետ Մոսինյան (լրագրող) - 10.000դ.,

Գեղեցիկ Ներսիսյան - 2000դ.,

Մհեր Ավագյան (4 տարեկան) - 3000դ.,

Սերյոժա Մարտիրոսյան (14 տարեկան) - 5000դ.,

Արտուշ Մուրադյան - 5000դ.:

Թամարա Բարսեղյան (11 տարեկան),

Արամ (9 տարեկան) - 10 ԱՄՆ դոլար,

Անահիտ Բաղդասարյան – 5000 դ.,

Տիգրանուհի Անդրեասյան (թոշակառու) - 15.000 դ.,

Ժաննա Ժամակոչյան - 10 ԱՄՆ դոլար,

Արմեն Նահապետյան – 5000 դ.,

Վարդանյանների ընտանիք - 50 ԱՄՆ դոլար,

Բաբկեն Բագրատյան (7 տարեկան) - 2000դ.,

Անդրանիկ Գևորգյան - 5000դ.,

3 ընկերներ (չեն ներկայացել) - 100.000դ.,

Վահան Հարությունյան (թոշակառու մանկավարժ) - 1000դ.,

Արա Գյոդակյան (ուսանող, Երևան) - 100 ԱՄՆ դոլար

Քաղաքացի (չի ներկայացել) - 10.000դ.,

Ինգա և Ինեսա Հարությունյաններ (6 և 10 տարեկան) - 5000դ.,

Հրանտ Մարգարյան (թոշակառու, Երևան) - 5000դ.,

Արմինե Վարդանյան - 1000դ.,

Աշոտ Մկրտչյան - 5000դ.,

Լալա և Վալենտինա Թորոսյաններ (3 և 5 տարեկան) - 6000դ.,

Ռուզաննա (տնային տնտեսուհի) - 2000դ.,

Հարությունյանների ընտանիք - 100 ԱՄՆ դոլար,

Ռաֆիկ Մուրադյան (ուսանող, Երևան) - 1000դ.,

Թամարա Սիմոնյան (դասախոս) - 5000դ.,

Ռոզա - 10.000դ., Սեդա - 2000դ., Ցոլակ - 3000դ.,

Վոլոդյա Ալավերդյան (թոշակառու) - 6000դ.,

Ալբերտ, Աշոտ, Համլետ, Մխիթար, Գարիկ (ընկերներ) - 25.000դ.,

Անժելիկա (8 տարեկան) - 500դ.:

Շողիկ Պետրոսյան - 10 եվրո,

Քույր և եղբայր` Աննա, Արման - 920դ.,

Արա Տիգրանյան - 40.000դ.,

Խաչիկ Խաչատրյան - 15.000դ.,

Մարիամ և Սարգիս - 10.000դ.,

Նարեկ Պրիմյան - 15.000դ.,

Գյումրեցի գործարար - 50.000դ.,

Տիգրան (1 տարեկան) - 2000դ.,

Ժորա Մուրադյան - 1000դ.,

Ազատ Դավթյան - 5000դ.,

Լիպարիտ Բարսեղյան - 5000դ.,

Հովհաննես Բայբուրթյան - 20.000դ.,

Աննա Հովհաննիսյան - 5000դ.,

Թոշակառու - 2000դ.,

Ազնիվ Աբրահամյան (83 տարեկան, գ.Ձորակապ) - 10.000դ.,

Շիրազ Աբրահամյան (թոշակառու, գ.Ձորակապ) - 10.000դ.,

Լեռնիկ Մնացականյան (70 տարեկան, գ. Ձորակապ) - 5000դ.,

Հովհաննես Հակոբյան (թոշակառու, գ. Ձորակապ) - 5000դ.,

Տիգրան Պետրոսյան - 12.000դ., 

Նարե Գալստյան (2 տարեկան,գ. Ձորակապ) - 5000դ.,

Թելլի Ալեքյան (ք. Մարալիկ) - 1000դ.: 

Սուսաննա և Լիաննա Պապոյաններ (գ. Ձորակապ) - 5000դ.,

Աստղիկ Վարդանյան (թոշակառու) - 3000դ.,

Ժող.ինստիտուտի ուսանող - 10.000դ.,

Էդգար Առաքելյան (Նոր Ծոեր) - 60.000դ.,

Պայծառ Պետրոսյան (թոշակառու) - 1000դ.,

Մկրտիչ Բաղդասարյան - 1000դ.,

Մկրտիչ և Գիսաննա Կարապետյաններ - 10.000դ.,

Արուսյակ Սերոբյան - 3000դ.,

Լևոն Գրիգորյան - 20.000դ.,

Վանյա Նավասարդյան (թոշակառու) - 10.000դ.,

Ռաֆիկ Հեքիմյան - 3000դ.,

Աշոտ Մխիթարյան (տաքսու վարորդ) - 5000դ.,

Թերեզա Գալստյան - 5000դ.,

կազմակերպության հանրույթ - 30.000դ.,

Միշա Գևորգյան (շինարար) - 5000դ.,

Մարտին Մաթոսյան (ՌԴ քաղաքացի) - 5000դ.,

Արամ և Միհրան (ընկերներ) - 10.000դ.,

Լուսինե Հարությունյան (Ժող. ինստիտուտի ուսանող) - 10.000դ.,

Սամվել Դարբինյան (թոշակառու) - 1000դ.,

Համբարձում Պապոյան - 2000դ.: 

Էդիկ ԲաղդասարյանՀետք» Էլ. հանդես) - 50.000դ.,

Սաթիկ Սեյրանյան(«168 ժամ» թերթ) - 50.000դ.,

Արամ ԱբրահամյանԱռավոտ» օրաթերթ) - 50.000դ.,

Ռոզա (3 տարեկան, ք.Արթիկ) - 1000դ.,

Ժող. ինստիտուտի ուսանողներ - 5000դ.,

Գյումրեցի գործարարներ - 25.000դ.,

Վարուժան Հարությունյան (թոշակառու) - 3000դ.,

Լուսիկ Պետրոսյան - 15.000դ.,

Շուշան Նիկողոսյան - 3000դ.,

Հասմիկ Նահապետյան - 2000դ.,

Անդրանիկ Մարտիրոսյան - 10.000դ.,

Անժիկ Ջանոյան (թոշակառու) - 1000դ.,

Սվետլանա Պողոսյան (թոշակառու) - 1000դ.,

Վրեժիկ, Գոռիկ, Գագիկ, Գարիկ (երեխաներ) - 20.000դ.,

Ռուզաննա Մուրազյան - 1000դ.,

Արտուշ Նահապետյան (թոշակառու, Վրաստան) - 10 լարի + 5000դ.,

Վարդան Զաքարյան - 5000դ.,

Եղոյանների ընտանիք - 20 եվրո,

Մերուժան (դպրոցական) - 50.000դ.,

Գյումրեցի գործարար - 20.000դ.,

Ղազարյանների ընտանիք - 5000դ.,

Կարեն Պետրոսյան - 5000դ.,

Հարություն Թովմասյան (գ. Գետք) - 5000դ.,

Հովհաննես (ուսանող) - 2000դ.,

Ասյա  Սարոյան - 1000դ.,

Ռաֆիկ (թոշակառու) - 1000դ.,

Մկրտիչ (թոշակառու) - 500դ.,

Հրաչ (թոշակառու) - 1000դ.,

Լուսյա Հարոյան - 5000դ.,

Գործազուրկ քաղաքացի - 2000դ.,

Լիլիթ և Արթուր Հովհաննիսյաններ (9 և 5 տարեկան) - 2000դ.,

Անժելա և Աննա Կարա - Գևորգյաններ (11 և 10 տարեկան) - 6000դ.,

Սաթենիկ Կաղզվանցյան - 10.000դ.:

Մարտուն Հատեթյան - 2000դ.,

Ռաֆայել Գրիգորյան - 10 ԱՄՆ դոլար

Սամվել - 4000դ., Շիլլեր Հակոբյան - 6000դ.,

Մինասյանների ընտանիք - 5000դ.,

Հերմինե Մինասյան - 2000դ.,

Հայկ Հովհաննիսյան (ք.Արմավիր) - 5000դ.,

Նիկոլ Մարարյան - 5000դ.,

Հակոբ Մխիթարյան - 3000դ.,

Կառլեն Ճղրիկյան (գ.Ազատան) - 5000դ., 

Լաուրա Չոմարյան (թոշակառու) - 2000դ.,

Մանե Մելքոնյան (2,5 տարեկան) - 5000դ., 

Աշիկ և Անդրեյ Անդրեյաններ (4 և 2 տարեկան) - 10.000դ.,

Վլադիմիր (3 տարեկան) - 1000դ.,

Արամայիս Ազոյան - 3000դ.,

Արթուր Ստեփանյան (12 տարեկան) - 2000դ.,

Կարինե Մարտիրոսյան - 2000դ.,

Բժիշկ Մխիթարյան - 50 ԱՄՆ դոլար,

Արտաշես Հակոբյան - 10.100դ., երիտասարդական ՀԿ - 5000դ.,

Լիլիթ Հովհաննիսյան  և Սամվել Մկրտչյան (գ. Ախուրյան) - 10.000դ.:

Գոհար (մանկավարժ) - 10.000դ.,

Տիգրան (1 տարեկան) - 2000դ.,

Աշոտ Միրզոյան (ճարտարապետ) - 5000դ.,

Բելլա Կարապետյան (թոշակառու) - 5500դ.,

Լիաննա Մկրտչյան (3 տարեկան) - 5000դ.,

Արմեն Հովհաննիսյան - 2000դ.,

Գյումրեցի ուսանող - 1000դ.,

Վահագն Մովսիսյան - 2000դ.,

Բժիշկ Խաժակ - 10.000դ., 

Կամո Մարտիրոսյան (գ.Մայիսյան) - 5000դ.,

Դավթյանների ընտանիք - 10.000դ.,

Նարինե և Ռուբիկ Մանուկյաններ (10 և 12 տարեկան) - 1000դ.,

Արմինե Թումիկյան (14 տարեկան) - 2000դ.,

Անահիտ (տնային տնտեսուհի) - 5000դ.,

Լենա և Արթուր (թոշակառու,Ուկրաինա) - 10.000դ.,

Մի խումբ դպրոցականներ - 7000դ.,

Գյումրեցի մանկավարժ - 12.000դ.,

Խաչատրյանների ընտանիք - 9000դ.,

Ֆլորա և Գոհար Սողոյաններ - 30 ԱՄՆ դոլար,

Գյումրիի թիվ 26 դպրոց - 50.000դ.,

Ֆոտոն վարժարանի 9-րդ դասարան - 1000դ.,

Վարդգես Մարգարյան (գ.Իսահակյան) - 5000դ.,

Կատյա Մխիթարյան (թոշակառու) - 1000դ.,

Գրիգորյանների ընտանիք - 5000դ.,

Մանուկյանների ընտանիք - 15.000դ.,

Սաթենիկ, Աշոտ և Լևոն - 8000դ.,

Արմեն Փահլեվանյան - 5000դ.,

Գեղեցիկ Հարությունյան (գ.Մարմաշեն) - 2000դ.,

Դիանա և Էդմոն Խաչատրյաններ - 2000դ.,

Լուսինե և Էդար Սավդալյաններ - 2000դ.,

Էմին Խաչատրյան-5000դ.,

Ազատատենչ փոքրիկ Գյումրեցի - 5000դ.,

Ցոլակ- 5000դ., Աննա (1.5 տարեկան)-5000դ.,

Հենրիկ Իգիթյան (ինժեներ-շինարար)-10.000դ.,

Ռոզա Մկրտչյան (թոշակառու)-2000դ.,

Մերի Արեւշատյան (աշակերտ)- 4000դ.,

Ալբերտ Առաքելյան (գ.Ազատան)-5000դ.,

Ռուբիկ Չախմախչյան (թոշակառու)- 5000դ.,

Հովիկ Այվազյան-1000դ.,

Ռաֆիկ Ասատրյան- 5000դ.,

Էմմա Հակոբյան- 5000դ.,

Սամվել Աղամիրյանի ընտանիք- 10.000դ.,

Աշիկ Մարտիրոսյան (հաշմանդամ ազատամարտիկ)- 3000դ.,

Միսակ Հակոբյան- 3000դ.,

Էլյա Արշալուսյան- 1 ԱՄՆ դոլար + 500 դ.,

Գեւորգ Խաչատրյան (10 տարեկան)- 1000դ.,

Սուրեն Խաչատրյան-1000դ.,

Սուրեն Խաչատրյան (շինարար)-5000դ.,

Սահրադյան (ուսանող)- 1000դ.,

Անուշավան Խաչատրյան (նկարիչ-օպերատոր)- 5000դ.,

Մուշեղ եւ Շուրա Սիմոնյաններ- 10.000դ.,

Պատվական Սիմոնյան- 2000դ.,

Գեւորգ եւ Արման Մանուկյաններ- 5000դ.,

Հակոբյան (թոշակառու)- 5000դ.,

Օսաննա (թոշակառու)- 1000դ.,

Թամարա (թոշակառու)- 1000դ.,

Գրիգոր (թոշակառու)- 1000դ.:

Կարինե Կարապետյան (մանկավարժ, Երեւան)- 2000դ.,

Հարություն- 5000դ.,

Աղվան (թոշակառու)- 5000դ.,

Հենրիկ Հարությունյան- 20.000դ.,

Լիլիթ եւ Արսեն- 20 ԱՄՆ դոլար,

Անի եւ Տաթեւիկ- 10.000դ.,

Գյումրեցի թոշակառու- 1000դ.,

Էդգար (գ.Ձորակապ)- 10.000դ.,

Արտյոմ Թովմասյան- 10.000դ.,

Տիգրան Մկրտչյան- 10.000դ.,

Ստեփան- 5000դ.,

Երեւանցի թոշակառու- 1000դ.,

Հայաստան եւ Ռուբիկ Կիրակոսյաններ- 2000դ.,

Վիկտորիա Սահակյան եւ Սպարտակ- 10.000դ.,

Էմմա եւ Էլմիրա Թումանյաններ- 2000դ.,

Ոսկան Կիրակոսյան եւ Մարիամ- 3000դ.,

Միսակ Մուրադյան- 3000դ.,

Վահե եւ Լեւոն Պետրոսյաններ- 10.000դ.,

Տիգրան, Սիրանուշ, Արման,

Դավիթ Սարգսյաններ- 10.000դ.,

Գյումրեցի գործարար- 10.000դ.,

Լիա Աղաքարյան (ք.Արթիկ)- 50.000դ.,

Կարեն Հովհաննիսյան եւ ընկերներ- 10.000դ.,

Համլետ Հարությունյան (1 տարեկան, Մոսկվա)- 10.000դ.,

Մի խումբ մանկավարժներ- 20.000դ.,

Էրիկ Հովհաննիսյան (10 ամսական)- 5000դ.,

Կարինե- 5000դ.,

Մի խումբ գործընկերներ- 23.000դ.,

Լուսինե Ալիխանյան- 2000դ.,

Նարինե Հարությունյան (դպրոցական)- 1000դ.,

Վրեժ Մարգարյան (թոշակառու, գ.Կապս)- 5000դ.,

Մարինա Բաբայան- 1000դ.,

Վահան եւ Վարդուհի Գաբոյաններ- 10.000դ.,

Ալբերտ Խաչատրյանործազուրկ)- 3000դ.,

Սիլվա Ջամբազյան (մանկավարժ)- 10.000դ.,

Աննա Հովհաննիսյան (դպրոցական)- 5000դ.,

Սոնա Հարությունյան (թոշակառու մանկավարժ)- 5000դ.,

Գուրգեն Քոչարյան (թոշակառու)- 5000դ.,

Աստղիկ (թոշակառու)- 5000դ.,

Աիդա (թոշակառու)- 2000դ.,

Վարդան -3000դ.,

Գյումրեցի գործարար- 100 ԱՄՆ դոլար,

Վոլոդյա (թոշակառու)- 2000դ.,

Ինեսա (ուսանողուհի)- 3000դ.,

Հովհաննես (հեռուստատեսության աշխատող)- 2000դ.,

Հովիկ Մկոյան (դպրոցական)- 2000դ.,

Գոռ Ալեքսանյան (ուսանող)- 15.000դ.,

Հովհաննես Գեւորգյան- 3000դ.,

Գեւորգ Հակոբյան- 4000դ.,

Վելենկա Ասատրյան (5 ամսական, գ.Քեթի)- 2130դ.,

Հովհաննիսյանների ընտանիք- 1000դ.,

Արտյոմ Բաղդասարյան (4 տարեկան)- 10.000դ.,

Մառլեն Վարդանյան (թոշակառու)- 5000դ.,

Գյումրեցի գործարար- 100 ԱՄՆ դոլար,

Լիլիթ Արզումանյան- 5000դ.,

Փառանձեմ Սահակյան (14 տարեկան)- 5000դ.,

Պապ եւ թոռ Սաշա Խաչատրյաններ- 2000դ.,

Տիգրան Հարությունյան (ուսանող, Մոսկվա)- 5000դ.,

Լենա Պողոսյան (միայնակ թոշակառու, գ.Կապս)- 2000դ.,

Հռիփսիմե Սարգսյան (հաշմանդամ, գ.Կապս)- 2000դ.,

Մանյա Եղոյան (գ.Կապս)- 2000դ.,

Բաղդասար Իսրայելյան (գ.Վահրամաբերդ)-2000դ.,

Գյումրեցի ուսանողուհի- 2000դ.,

Սուսաննա Հովսեփյան (4 տարեկան)- 5000դ.,

Ալվարդ Եղոյան- 2000դ.,

Արա Ավագյան- 5000դ.,

Արթուր-500դ., Ստեփանործարար)- 10.000դ.,

Արմենործարար)- 5000դ.,

Սարգիս  (գործարար)- 10.000դ.,

Արթուր  (գործարար)- 5000դ.,

Դավիթ Ստեփանյան եւ Աղվան-1500դ.,

Նարինե Ավետիսյան (Վանաձորի «ԼՈՌԻ» հեռուստաստուդիա)-50.000դ.,

Գրիշա Ասատրյան- 10 ԱՄՆ դոլար,

Կարեն Ալեքսանյան (դպրոցական)- 2000դ.,

Լաուրա եւ Ռաֆիկ Միսակյաններ- 10.000դ.,  

Ռուզան Գալոյան (1 տարեկան)- 2000դ.,

Ալինա Մարտիրոսյան (2 տարեկան)- 2000դ.,

Գոհարիկ Գյուրջյան  (2.5 տարեկան)-1000դ.,

Նիկոլայ Հարությունյան (4 տարեկան)- 100 ԱՄՆ դոլար,

Էդիկ Պետրոսյան- 5000դ.,

Արտաշես Բոյաջյան- 5000դ.,

Հակոբյանների ընտանիք- 5000դ.,

Անահիտ Հայրապետյան (թոշակառու)- 3000դ.,

Միկրոյի շուկայի մի քանի խանութներ- 23.500դ.,

Ասատուր Գրիգորյան (9 տարեկան)- 3000դ.,

գյումրեցի դասախոսներ- 12.000դ.,

Կարեն Սարոյան (10 տարեկան)- 1000դ.,

Կարեն և Գայանե Գասպարյաններ- 5000դ.,

Լյուդա Սարգսյանործազուրկ)- 5000դ.,

Լաուրա Շմավոնյան (մանկավարժ, ք. Արթիկ)- 5000դ.,

Կարապետ Ռաֆայելյան- 100 ԱՄՆ դոլար,

Ասքանազ Սահակյան- 5000դ.,

Սեդրակ- 10.000դ.,

Սարգիս Պետրոսյան- 100.000դ.,

Ռոստոմ Հովհաննիսյան (1-ին կարգի հաշմանդամ)-5000դ.,

Նարե Հովհաննիսյան (8 տարեկան)- 5000դ.,

Սամվել և Արմեն- 2000դ.,

Մանե (4 տարեկան)- 2000դ.,

Գոռ (6 տարեկան)- 10.000դ.,

Կարեն Խաչատրյան (դպրոցական)- 2000դ.,

Հակոբ և Ալիսա (2 և 3 տարեկան)- 2000դ.,

Արտաշես Սարգսյան- 10.000դ.,

Հարություն Բադոյան- 1000դ.,

Վալտեր Պետրոսյան- 1000դ.,

Շուշաննա Արիստակեսյան- 1000դ.:

Համլետ Մխիթարյան- 1000դ.,

Անժելա և Աննա Կարա-Գևորգյաններ- լրացուցիչ 10.000դ.,

Ռիմա Մելոյան (թոշակառու մանկավարժ)- 5000դ.,

Թելման Հովհաննիսյան (11 տարեկան)- 3000դ.,

Մի խումբ գործընկերներ- 25.000դ.+10 ԱՄՆ դոլար,

Լևոն-10 ԱՄՆ դոլար, բժշկուհի Դիանա Սուքիասյան- 15.000դ.,

Գյումրեցի գործարար- 100.000դ.,

Արևշատ գյուղի ազատ խոսքի մի խումբ կողմնակիցներ- 34.000դ.,

Օֆիկ Սարգսյան (թոշակառու)- 1000դ.,

Գևորգ Փահլևանյան- 5000դ.,

Հայկ Դավթյան- 1500դ.,

Քրիստինե և Հերմինե Գալստյաններ- 5000դ.,

Ջեյմս Մանուկյան- 10.000դ.,

Ալբերտ Հովհաննիսյան (12 տարեկան)- 5000դ.,

Էրիկ Սադոյան- 1000դ.,

Աշոտիկ Պետրոսյան- 1000դ.,

Զուրաբ Գույիրիձե- 11.110դ.,

Սևակ Խաչատրյան (գ.Կառնուտ)- 10.000դ.,

Հենրիկ Դավթյան (գ.Մեծ Մանթաշ)- 5000դ.,

Անահիտ Պետրոսյան- 1000դ.,

Անյա Գևորգյան- 1000դ.,

Լիդա Մկրտչյան- 1000դ.,

Համեստ Հովհաննիսյան- 2000դ.,

Անտոնյան (թոշակառու)- 1000դ.,

Սիլվա, Արմանուշ Ղազարյաններ (թոշակառուներ)- 3000դ.,

Իվետա Ամիրյան- 5000դ.,

Համատիրության նախագահ- 5000դ.,

Արա և Արտյոմ Հակոբյաններ- 1000դ.,

Լիլիթ Սիմոնյան (ուսանողուհի)- 1000դ.,

Հայկ և Ելենա Նորյաններ (3 և 8 տարեկան)- 5000դ.,

Գարեգին, Տիգրան, Լենա,Գրիգոր Ազարյաններ- 5000դ.,

Ֆելիքս և Լյովա (եղբայրներ)- 30.000դ.,

Արմեն Մկոյան- 5000դ.,

Լարիսա Առաքելյան` 2 եղբայրների հետ- 2000դ.,

Հրաչ Վարդանյան- 10.000դ.,

Արմեն Գրիգորյան- 5000դ.,

Ամալյա Զաքարյան (5-րդ դասարան)- 1000դ.,

Վոլոդյա Գրիգորյան (փականագործ)- 10 ԱՄՆ դոլար,

Նազելի Հակոբյան- 2000դ.,

Անժելա Մարտոյան- 2000դ.,

Արթուր Փահլևանյան- 1000դ.,

Հենրիկ Գալստյան-2000դ.,

Լաուրա Մսրյան` թոռնիկների հետ- 10.000դ.,

Վոլոդյա Սարգսյան (թոշակառու)- 5.000դ.,

Մի խումբ բուժաշխատողներ- 50.000դ.:

 

Խոսքի ազատության եւև ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբն ու ԳԱԼԱ ՀԸ աշխատակազմը երախտագիտություն է հայտնում բոլոր նվիրատուներին:

 

Ստորեւ` այն բանկային հաշիվները, որոնցով Հայաստանից եւ արտերկրից մարդիկ կարող են իրենցվ նվիրատվությունները կատարել ու այդպիսով օգնել հեռուստաընկերությանն ու պահպանել այն:

 

ԳԱԼԱ ՀԸ օգնելու Դրամական հաշվի համար

Վահան Խաչատրյան

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ՓԲԸ, «ԳՅՈՒՄՐԻ» Մասնաճյուղ

հ/հ 2410 3101 2610 

Դոլարային հաշվի համար

For transfers in USD

Intermediary Bank:

Deutsche Bank Trust Company Americas, New York

SWIFT: BKTR US 33

Beneficiary’s bank:

UNIBANK, Armenia, SWIFT: UNIJ AM 22 

Acc: 0443 7920

“UNIBANK” CJSC GYUMRI BRANCH

Beneficiary: Khachatryan Vahan

Account: 2410 3111 2618

 

 

18.3.2008 առավոտյան 11:00 դրությամբ

 

Չնայած այն հանգամանքին, որ դրամահավաքի կոչը տարածվել է մարտի 17-ի առավոտնից, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը եւ Հեռուստաընկերություն տնօրինությունը արդեն մի քանի հարյուր հեռախոսազանգ են ստացել աջակցության պատրաստակամություն հայտարարություններով:

 

ԳԱԼԱ ՀԸ հեռուստաեթերում մարտի 17-ին հյուրընկալվել է Շտաբի համակարգող Լեւոն Բարսեղյանը եւ հանրությանը հանգամանորեն բացատրել ստեղծված կացությունը եւ հեռուստաընկերությա եթերազրկման իրական ռիսկը, ապա պատասխանել է ավելի քան 50 հեռուստադիտողների հարցերին: Հաղորդումից հետո մինչեւ գիշերվա ժամը 1-ը չէին լռում Լ.Բարսեղյանի եւ ԳԱԼԱ ՀԸ հեռախոսները: Մարդիկ զանգում եւ իրենց աջակցությունն էին հայտնում հեռուստաընկերությանը, պատրաստակամություն էին հայտնում 1000 դրամից մինչեւ 1500 դոլարի նվիրատվություն կատարել հեռուստաընկերությանը:

 

Լոս-Անջելեսից, Փարիզից, Մոսկվայից մի քանի հեռախոսազանգեր են են եղել Շտաբ եւ հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանին, մարդիկ ինտերնետից ծանոթանալով տեղի ունեցողին, եւ պլանավորվող դրամահավաքի հեռուստամարաթոնին, պատրաստակամություն էին հայտնում մասնակցել դրամահավաքին, հորդորում էին չհուսահատվել եւ վստահեցնում, որ կկարողանան հավաքել այնքան գումար, որ բավարարի հարկայինի «նկարած» տուգանքը փակելուն: 

 

Մարտի 17-ի կեսօրից մինչեւ այս պահը մի քանի տասնյակ հեռախոսազանգեր են եղել Երեւանից, Վանաձորից եւ Շիրակի մարզի համայնքներից` ուղղված Շտաբի համակարգող Լ.Բարսեղյանին եւ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանին` նույն առաջարկություններով եւ դիրքորոշումներով: Մարդիկ հարցնում էին բանկային հաշվի որեւէ համար, ինչն արդեն այս հաղորդագրությամբ տարածվում է:  

 

Գյումրեցի բանաստեղծ Հաբեթ Մուրադյանը իր հեղինակած գրքի 200 օրինակ նվիրելու պատրաստակամություն հայտնեց, որª վաճառվի ու ստացված հասույթը տրամադրվի ԳԱԼԱ հեռուստաընկերությանը:

 

Բազմաթիվ մարդիկ զանգում եւ հայտարարում են, որ  իրենք «ամեն ձեւ» կանգնած են ԳԱԼԱ-ի կողքին ու թույլ չեն տալու, որ հեռուստատեսությանը հանկարծ «փողով կրեն»:

 

Ահա Լ.Բարսեղյանի ստացած SMS-ներից մեկը. «Սիրելի Լեւոն ջան, 62 տարեկան եմ, ախատանք չունեմ, թոշակ չեմ ստանում, 1000 դրամ ունեմ, սիրով կտամ»: Ահա մեկ ուրիշ SMS.«Ես ողջունում եմ ձեզ, ես չեն պատկերացնում, որ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը չգործի, որովհետեւ բացի այդ ալիքից մենք դիտում ենք OPT-ն եւ PTP-ը: Ուզում էի, որ ԳԱԼԱ-ն գործեր ամբողջ Հայաստանում, որ բոլորն էլ գիտենային, ինչ է իրականում կատարվում, ես ել եմ ձեզ հետ եւ պայքարելու եմ մինչեւ վերջ, ցանկանում եմ mec հաջողություն»:

 

Չնայած այն հանգամանքին, որ հեռուստամարաթոնի մեկնարկը հայտարարված է Գյումրվա ժամանակով մարտի 19-ին, առավոտյան ժամը 9:00-ին, այսօոր, մարտի 18-ին օրվա ընթացքում արդեն մի քանի տասնյակ անհամբեր գյումրեցիներ այցելել են հեռուստաընկերություն եւ իրենց նվիրատվությունները թողել այստեղ, մի հաշվապահ, երեք ընկերներ բոլորովին չեն ներկայացել, մի գործարար թողել է 200.000 դրամ: Ժամը 18:00-ի դրությամբ  հավաքված գումարը կազմում էր 295.000 դրամ: Այս պահին հեռուստաընկերությունը արդեն վազող տողով հաղորդում է նվիրատուների եւ նվիրաբերած գումարների մասին:

 

Հիշեցնում ենք. 

Հեռուստամարաթոնի մեկնարկը լինելու է. 

 

Լոս-Անջելեսի ժամանակով, մարտի 18, ժամը 21:00

Վաշինգտոն, ԿՕ Ժամանակով, մարտի 19, ժամը 00:00 

Մոսկվայի ժամանակով, մարտի 19, ժամը 08:00

Լոնդոնի ժամանակով, մարտի 19-ին, ժամը 05:00

Փարիզի, Վիեննայի, Ամստերդամի, Բրյուսելի ժամանակով մարտի 19, ժամը 06:00

Ստամբուլի ժամանակով մարտի 19, ժամը 07:00

Սիդնեյի եւ Մելբուրնի ժամանակով, մարտի 19, ժամը 16:00

 

Հեռուստամարաթոնի ավարտը. 25.665.100 դրամ

(կամ մոտ 84.000 ամերիկյան դոլար, մոտ 58.000 եվրո)

 

Խնդրում ենք, բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն բանկային փոխանցումներով մասնակցել ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության մարաթոնին, հնարավորության դեպքում փոխանցումը կատարելուց անմիջապես հետո տեղեկացնել ԳԱԼԱ ՀԸ +374 312 31819, +374 312 31889, կամ Հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանին` + 374 91 435563, կամ  Պաշտպանության շտաբի համակարգող Լեւոն Բարսեղյանին` + 374 91 821 363, կամ [email protected] էլեկտրոնային հասցեով:          

  

ԳԱԼԱ ՀԸ օգնության դրամահավաքի կոչը հանրությանը

 

Մարտի 19-ին Գյումրվա ժամանակով առավոտյան ժամը 9-ին մեկնարկում է ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը ֆինանսական աջակցություն ցույց տալու համար նախաձեռնված հեռուստամարաթոնը: Հեռուստամարաթոնը ցուցադրվելու է ԳԱԼԱ Հեռուստաընկերության եթերումª Շիրակի մարզում: Նպատակը` 1 օրվա ընթացքում խոսքի ազատությունը եւ ԳԱԼԱ ՀԸ աշխատանքը գնահատողների օգնությամբ հավաքել 25 միլիոն 665 հազար հարյուր դրամ: Սա այն գումարն է, որ Հայաստանի հարկային մարմինները որպես տույժուտուգանք կազմել են առանց պատշաճ հիմքերի: Նույն օրը ժամը 16-ի ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդ.Նահապետյանը հրապարակելու է ՀՀ Կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության Գյումրու հարկային տեսչություն-ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ դատական միացյալ գործերով վճիռը: Մենք պարտավոր ենք պատրաստ լինել ցանկացած տարբերակի: Եթե դատավորը բավարարի հարկայինի հայցը, ինչ շատ հավանական է, ԳԱԼԱ ՀԸ-ն կամ ստիպված կլինի անմիջապես վճարել գումարը եւ շարունակել պայքարը վնասի փոխհատուցում ստանալու համար` մնալով եթերում եւ շարունակելով աշխատել, կամ ուղղակի ստիպված կլինի եթերազրկվել, որովհետեւ այդ գումարը բռնագանձելու համար պետությունը աճուրդի կհանի հեռուստաընկերության գույքը: Դրա հետեւանքով ՍՊԸ-ն կկորցնի իր ունեցած հեռարձակման լիցենզին, որ գործունեության ժամկետը սպառվում է 2012 թվին միայն: Իսկ եթերում մնալով սեփական իրավունքների համար պայքարելը շատ ավելի շահեկան ու նպատակահարմար է քան` եթերազրկված:      

 

Հարգելի Ժողովուրդ,

 

Խնդրում ենք Ձեր հնարավորությունների եւ կարեցածի չափով մասնակցել մարաթոն-դրամահավաքին. նվիրաբերվող կամ պարտքով տրվող յուրաքանչյուր լուման եւ յուրաքանչյուր դրամը կարող են վճռական լինել:  

 

Պահը վճռական է ոչ միայն հեռուստաընկերության, այլեւ մեզ բոլորիս համար.  խնդիրը միայն հեռուստաընկերությունը չէ, խնդիրը մեր բոլորի Խոսքի, մտքի, տեղեկատվության, արտահայտման, կարծիքի եւ տեսակետի Ազատությունն է: Մենք թույլ չպիտի տանք, որ հեռուստաընկերությունը եթերազրկվի: Խոսքի ազատությունը թանկարժեք հաճույք է: Ազատությունը գին ունի: Մենք պարտավոր ենք վճարել այդ գինը:

 

Առանց մեր Խոսքի ազատության մենք չկանք, միացե’ք մեզ:

 

Դրամական ուղղակի նվիրատվություններ իրականացնելու համար հարկավոր կլինի այցելել ԳԱԼԱ Հեռուստաընկերության գրասենյակ Գյումրի, Վ.Սարգսյան փ., 4/1 հասցեով. Շարլ Ազնավուրի հրապարակ, արեւմտյան շենք, մուտքը բակի կողմից:

 

Բանկային փոխանցումների եւ պարտքով դրամական օժանդակության համար հարկավոր է զանգահարել հեռուստաընկերությունª հետեւյալ հեռախոսահամարներով. +374 312 31819, +374 312 31889, կամ զանգահարել ուղիղ ԳԱԼԱ Հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանին հետեւյալ բջջային հեռախոսահամարով. + 374 91 43 55 63: 

 

Բանկային կորդինատներ եւ հաշվի համարը կհաղորդվի լրացուցիչ:  

 

Բոլոր նվիրատվություններն ու պարտքով տրվող գումարները կստանան պատշաճ իրավաբանական գրանցում: 

 

Հարգանոք` Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ Հեռուստաընկերության պաշտպանության շտաբի

համակարգողներ Լեւոն Բարսեղյան, Վահան Թումասյան, Արթուր Ասլանյան

 

Այս հաղորդագրություն-կոչի հետ կապված բոլոր պարզաբանումների համար կարող եք դիմել Լեւոն Բարսեղյանին +374 91 821363 հեռախոսահամարով, [email protected] էլեկտրոնային հասցեով: 

 

Այս ամբողջ պատմությունը հանգամանորեն ներկայացված է www.asparez.am կայքում:


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter