Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ

ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

 ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության հեռուստամարաթոն դրամահավաքը դառնում է  ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արդեն հանգանակվել է 18 մլն 221 հազար 500 դրամ, որից 15.021.500 դրամը ԴԱՀԿ-ն տարել է արդեն ուրբաթ երեկոյան

 

22 | 03 | 2008 | 23:00 | Հաղորդագրություն-28

 

Չնայած Մարտի քսաներկուսը Ավագ շաբաթն էր ու նախատոնական օր, ամբողջ օրը չէր դադարում մարդկանց հոսքը Գյումրու ԳԱԼԱ Հեռուստաընկերություն` հանգանակելու այն գումարը, որ հարկավոր է հարկայինի նկարած ակտի գումարը պետբյուջե վճարելու համար: Այս օրը Յունիբանկի Գյումրու մասնաճյուղը չի աշխատում եւ բանկային փոխանցումների մասին որեւէ տեղեկություն չկա, այդպես կլինի նաեւ վաղը: Ժամը 21:15-ի դրությամբ հեռուստաընկերություն բերվող առձեռն դրամով օրվա ընթացքում հանգանակվել է 2.672.500 դրամ: Ամբողջությամբ հանգանակված գումարը կազմում է 18.221.500 դրամ, որից 15.021.500 դրամը նախորդ օրը` մարտի 21-ին երեկոյան ԴԱՀԿ աշխատակիցները պատշաճ իրաբանաբական գրանցումներով բռնագանձել է:

 

Հանգանակության վիճակագրությունը հետեւյալն է.

 

 

Դատարանի վճռով սահմանված     գումարի չափը

 

 

25116700

 

Հանգանակու-թյան օրերը

դրամ

մայր գումարից տոկոս

Մարտի 19

8075000

32.15

%

Մարտի 20

3598000

14.33

%

Մարտի 21

3876000

15.43

%

Մարտի 22

2721500

10.84

%

 Ընդամենը

18270500

72.74

%

Պակասող մնացորդը

6846200

27.26

%

 

Հայաստանյան ԶԼՄ-ներից ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության համար նվիրատվություններ են իրականացրել Գյումրու «Շրջապատ» եւ «Հինգշաբթի» շաբաթաթերթերը, Վանաձորի «ԼՈՌԻ» հեռուստաընկերությունը, եւս մեկ հեռուստաընկերություն Լոռու մարզից, «Առավոտ» օրաթերթը, «Հետք» էլեկտրոնային հանդեսը, «168» ժամ թերթը, ԱԼՄ հեռուստաընկերությունը, ԼՂՀ-ից «ԴԵՄՈ» թերթը, «Karabakh-open.com» կայքը: Հանգանակությանը մասնակցել են նաեւ ավելի քան 30 տասնյակ լրագրողներ Գյումրուց, Երեւանից, Վանաձորից, ԼՂՀ-ից:         

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության Շտաբի եւ հեռուստաընկերության նախաձեռնությամբ մարտի 19-ին Գյումրու ժամանակով ժամը 9-ին մեկնարկած հեռուստատեսային մարաթոնը նպատակ ուներ կարճ ժամկետում հանգանակել հարկայինի նկարած գումարը, վճարել պետբյուջե, այդպիսով պաշտպանել հեռարձակման լիցենզիան ու շարունակել վիճարկել այդ վճիռը հայաստանյան եւ եվրոպական դատական ատյաններում, այդ թվում պահանջել հեռուստաընկերությանն ու հիմնադրին հասցված վնասի լիակատար հատուցում:

 

Առայժմ տեղեկություններ չկան Վահան Խաչատրյանի անունով Յունիբանկում բացված դոլարային հաշվին արտերկրից արված եւ արվող օժանդակությունների մասին, բանկային գործի մասնագետների խոսքով` այդ հանգանակությունները կարող են տեղ հասնել մի քանի օր ուշացումով, ինչը կարող է լրջագույնս խոչընդոտել ամբողջական գումարը գոնե մինչեւ երկուշաբթի հանգանակելուն:

 

 

 

 Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը եւ կոչը

Ազատությունը գնահատող մարդկանց

 

Հարգելի հայրենակիցներ, եւ Ազատ խոսքը գնահատող մարդիկ, շարունակում ենք դիմել Ձեր զորակցությանն ու աջակցությանը.

 

Եթե մինչեւ երկուշաբթի` մարտի 24-ը չկարողանանք հանգանակել եւս 6 մլն 846 հազար 200 դրամ, ԳԱԼԱ հեռուստաընկերության գույքը կառգրավվի եւ կդրվի էլեկտրոնային աճուրդի, որպեսզի ՀՀ Վարչական դատարանի վճիռը բռնագանձման մասին կատարվի:

 

Աջակցությունը կարող է լինել ինչպես նվիրատվության տեսքով, այնպես էլ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանին տրվող դրամական պարտքի կամ վարկի տեսքով: Այդ ամենը պատշաճ իրավաբանական գրանցում կստանա:  

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբը դիմում է բոլորի օգնությանը, խնդրում է հնարավոր բոլոր աջակցությունները: Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանում եթերազրկվի եւս մեկ հեռուստաընկերություն:  

 

Դրամական ուղղակի նվիրատվություններ իրականացնելու համար հարկավոր կլինի այցելել ԳԱԼԱ Հեռուստաընկերության գրասենյակ Գյումրի, Վ.Սարգսյան փ., 4/1 հասցեով. Շարլ Ազնավուրի հրապարակ, արեւմտյան շենք, մուտքը բակի կողմից:

 

Բանկային փոխանցումների եւ պարտքով դրամական օժանդակության համար հարկավոր է զանգահարել հեռուստաընկերություն` հետեւյալ հեռախոսահամարներով. +374 312 31819, +374 312 31889, կամ զանգահարել ուղիղ ԳԱԼԱ Հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանին հետեւյալ բջջային հեռախոսահամարով. + 374 91 43 55 63: Փոխանցումներ կատարելուց անմիջապես հետո խնդրում ենք զանգել եւ տեղյակ պահել այդ մասին:   

 

 

Դրամական հաշվի համար

Վահան Խաչատրյան

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ՓԲԸ, «ԳՅՈՒՄՐԻ» Մասնաճյուղ

հ/հ 2410 3101 2610

 

Դոլարային հաշվի համար

For transfers in USD

Intermediary Bank:

Deutsche Bank Trust Company Americas, New York

SWIFT: BKTR US 33

Beneficiary’s bank:

UNIBANK, Armenia, SWIFT: UNIJ AM 22 

Acc: 0443 7920

“UNIBANK” CJSC GYUMRI BRANCH

Beneficiary: Khachatryan Vahan

Account: 2410 3111 2618

 

Հարգանոք`

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ Հեռուստաընկերության պաշտպանության շտաբի

համակարգողներ Լեւոն Բարսեղյան, Վահան Թումասյան, Արթուր Ասլանյան

 

Այս հաղորդագրություն-կոչի հետ կապված բոլոր պարզաբանումների համար կարող եք դիմել Լեւոն Բարսեղյանին +374 91 821363 հեռախոսահամարով, [email protected] էլեկտրոնային հասցեով: 

 

Այս պատմության բոլոր մանրամասներ` հարակից փաստաթղթերով կարող եք գտնել www.asparez.am կայքում:


 

ԳԱԼԱ ՀԸ հեռուստամարաթոնի ընթացքում հեռուստաընկերությանը դրամական օժանդակություն անելու համար բանկային հաշվի համարներ »»»
Փ Ա Ռ Ք Ի   Ց ՈՒ Ց Ա Կ Ը

Այստեղ բերված են այն բոլոր Մարդկանց անունները եւ հիշատակումները,

ովքեր ԳԱԼԱ Հեռուստանկերության ծանր ժամին իրենց դրամական հանգանակը բերեցին

Խոսքի ազատության պաշտպանությանը

 

Այս մարդիկ գրում են

Հայաստանի Ազատության պաշտպանության նորագույն պատմությունը

 

Առձեռն` 19 մարտի 2008
Առձեռն` 20 մարտի 2008
Առձեռն` 21 մարտի 2008
 
Բանկային` 19 մարտի 2008
Բանկային` 20 մարտի 2008
Բանկային` 21 մարտի 2008

 

Մենք երախտապարտ ենք

նրանց բոլորին


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter