Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



Մարտի 25-ը Խոսքի ազատության պաշտպանության տոն է դառնալու

 

ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության Համահայկական մարաթոնը ամենայն հավանականությամբ իր հաղթական ավարտին կհասնի մարտի 25-ին. արդեն հանգանակվել է 23 մլն 924 հազար դրամ, որից 23.421.500 դրամը ԴԱՀԿ-ն տարել է

 

24 | 03 | 2008 | 23:50 | Հաղորդագրություն-30

 

Մարտի 24-ին ամբողջ օրը բուռն կերպով շարունակվում էր ԳԱԼԱ Հեռուստաընկերության պաշտպանության դրամահավաք մարաթոնը, մարդիկ շարունակում էին մարաթոնի առաջին օրվա պես այցելել հեռուստաստուդիա եւ իրենց նվիրատվությունները կատարել ԳԱԼԱ ՀԸ հեռարձակման լիցենզիան փրկելու համար: Բոլորը միանգամայն հստակ գիտակցում էին, որ Հարկայինի նկարած եւ դատարանի արտանկարած ակտի գումարը բետբյուջե չվճարելու դեպքում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կառգրավի հեռուստաընկերության ամբողջ գույքն ու այն կդնի էլեկտրոնային աճուրդի` մինչեւ վաճառվի ու դատարանի վճռով սահմանված գումարը գանձվի բյուջե: Իսկ այդ ընթացքում հեռուստաընկերությունը ուղղակի եթերազրկված կլիներ եւ գուցե` կսնանկանար: 

 

Սուրբ Զատկի տոնին մի հետաքրքիր միջադեպ էր տեղի ունեցել նվիրատուներից մեկի հետ: Մի վանաձորցի տիկին հասել էր Գյումրի իր նվիրատվությունը (5000 դրամ) կատարելու, եւ այդ մասին հեռուստաընկերության եթերում հայտարարելուց հետո ստուդիա զանգահարեցին Գյումրու հեռուստառադիոտեխնիկայի վաճառասրահներից մեկից եւ պատրաստակամություն հայտնեցին տիկնոջը նվիրել մեկ հեռուստացույց:

 

Մարտի 24-ին ԳԱԼԱ ՀԸ էին այցելելու ԴԱՀԿ աշխատակիցները եւ բռնագանձելու էին մնացած գումարը: Այդ իսկ պատճառով օրը հայտարարված էր վճռական: Ժամը 20:30-ի դրությամբ այդ օրվա ընթացքում հանգանակվել է մոտ 5 մլն դրամ: Ժամը 16-ին մոտ նրանք այցելեցին ստուդիա եւ մոտ ժամը 20-ին բռնագանձեցին 8 մլն 400 հազար դրամ: Այսպիսով «ՉԱՊ» ՍՊԸ-ից Պետբյուջեին վճարած գումարի հանրագումարը կազմեց 23 մլն 421 հազար 500 դրամ: Մնացած գումարի ետեւից նրանք համաձայնեցին գալ երեքշաբթի` մարտի 25-ին:

 

Ստորեւ ներկայացվում է այս պատմության համառոտ հաշվապահությունը.

 

ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ից գանձվելիք մայր գումարը ըստ ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդ.Նահապետյանի վճռի  25.116.700
Դատական ծախսեր, որ ըստ վճռի` գանձվելու են «ՉԱՊ» ՍՊԸ-ից` որպես դատական վեճում պարտված կողմ 502.334
Նախորդ 2 հոդվածների հանրագումարը 25.619.034
ԴԱՀԿ միջամտության գինը` + 5%. ԴԱՀԿ միջամտությանը դիմել է Գյումրու հարկային տեսչությունը` Դատարանի վճռի կամավոր կատարմանը անգամ 24 ժամ չսպասելով:    1.280.952
Բռնագանձման հանրագումարը ԴԱՀԿ 5%-ի հետ 26.899.986
 
ԴԱՀԿ բռնագանձած 1-ին գումարը մարտի 21-ին 15.021.500
ԴԱՀԿ բռնագանձած 2-րդ գումարը մարտի 24-ին 8.400.000
«ՉԱՊ» ՍՊԸ դրամական հաշվին 2007 թվի դեկտեմբերի 3-ից մինչ օրս կուտակված եւ արգելանքի տակ գտնվող գումարը  540.000
Փաստացի վճարված կամ վճարվածին համարժեք  գումարի հանրագումարը` նախորդ երեք հոդվածների հանրագումարը 24.3.2008 20:00 23.961.500
 
Վճարման ենթակա գումարի մնացորդը 2.938.486
«ՉԱՊ» ՍՊԸ-ում հանգանակված գումարից կանխիկ մնացորդը, որ հավաքվել է ԴԱՀԿ երկրորդ բռնագանձումից հետո, մարտի 24-ի ժամը 21:30-ի դրությամբ  502.500
Հանգանակության մնացած կարիքը (ենթադրաբար մարտի 25-ի համար), որ կփակի ԳԱԼԱ ՀԸ դեմ հարկային հարձակման ծախսերը ամբողջությամբ  2.435.986

 

Մարտի 19-ին դրամահավաքի հեռուստատեսային մարաթոնի մեկնարկին որպես թիրախ էր հայտարարված դատավորի վճռով սահմանված 25.116.700 դրամը (նախորդող հաղորդագրություններում երբեմն նշվել է 25.120.000 դրամը. դատարանի վճիռը դեռ չենք ունեցել ձեռքի տակ): Ապա, քանի, որ «ՉԱՊ» ՍՊԸ-ն անկարող էր այդ գումարը անհապաղ վճարել Պետական բյուջե, (իսկ ՀՀ Գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի «անհապաղ» բառի մեկնաբանությունը այստեղ կիրարկվող չէր, այլապես կարելի կլիներ մի 72 ժամ էլ ձգել վճարումը :), մինչեւ հանգանակվեր ամբողջ գումարը), հաջորդ իսկ օրը Գյումրու հարկային տեսչությունը դեռ քնից չելած` անհապաղ դիմել էր Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը, իսկ վերջինս էլ, առաջնորդվելով ՀՀ «ԴԱՀԿ մասին» օրենքի 28 եւ 30 հոդվածներով, որոշեց բռնագանձել լրացուցիչ 5 տոկոս գումար իր ծառայության համար: Արդյունքում Հանգանակման կարիք ունեցող գումարի չափը աճեց մոտ 1,25 մլն դրամով:

 

Փաստաթղթեր.

 

ԴԱՀԿ 2008 թվի մարտի 21-ի 08-333/08 կատարողական վարույթի մասին որոշման  գրությունը  այստեղ է »»»

 

ԴԱՀԿ 2008 թվի մարտի 21-ի 08-333/08 կատարողական վարույթի մասին որոշման  առաջին էջը այստեղ է »»»

ԴԱՀԿ 2008 թվի մարտի 21-ի 08-333/08 կատարողական վարույթի մասին որոշման  երկրորդ էջը այստեղ է »»»

 

(Ավելի ուշ կայքում կտեղադրվեն նաեւ այլ հարակից փաստաթղթեր, այդ թվում ԳԱԼԱ ՀԸ-ի հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ից ԴԱՀԿ գանձումները վկայող անդորրագրերը):

 

Գյումրու հարկային տեսչությունը երեւի ենթադրում էր, որ որքան «անհապաղ» ինքը դիմի ԴԱՀԿ-ին, այնքան «անհապաղ» կսնանկանա ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ն եւ հեռուստաընկերությունը վերջապես կեթերազրկվի: Բայց սրանք մոռացել էին մի քանի հանգամանք, որոնցին գլխավորը ազատ ապրել կամեցող ժողովրդի ոգին էր: Մոտ 1 տասնյակ հազար ընտանիք ջանք չխնայեց ու իր խնայողություններն ու հաճախ էլ` վերջին խնայողությունները նվիրաբերեց Խոսքի ազատությանն եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանությանը:   

 

Երեք օրերի ընթացքում բանկի դրամային հաշվին փոխանցված եւ ԳԱԼԱ ՀԸ բերված դրամի հարաբերակցության հանրագումար 
     
Ընդամենը Առձեռն Բանկով Օրերը
8075000 7048170 1026830 Մարտի 19
3598000 2623500 974500 Մարտի 20
3876000 3025000 851000 Մարտի 21
2721500 2721500 0 Մարտի 22
628800 628800 0 Մարտի 23
5027400 4131400 896000 Մարտի 24
      Մարտի 25
23926700 20178370 3748330  

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության Շտաբը շարունակում է իր մտահոգությունը հայտնել առ այն, որ լրջագույն ահազանգեր ունենք, թե արտերկրից արված մի քանի հարյուր դրամական փոխանցումները տեղ չեն հասնում, կամ դեռ տեղ չեն հասնում: Մեր ձեռքի տակ ունենք փոխանցումների անդորրագրեր, որոնց հետքերով բանկեր այցելելիս, պատասխանում են, թե այդ գումարը դեռ չկա:

 

Փաստացի արտերկրից ունենք առայժմ ընդամենը 3 հանգանակություն, ահա.

 

Մովսես Անդիկյան, ԱՄՆ-ից, 250 ԱՄՆ դոլար,

Դիաննա Զաքարյան, Իսպանիայից, 50.000 դրամ,

Լաուրա Բալասանյան, ԱՄՆ-ից, 100 դոլար` «Գագիկ Թերզյան» գրասենյակի միջոցով,

Զավեն Հովհաննիսյան, ԱՄՆ, Լոս-Անջելեսից, 500 ԱՄՆ դոլար,

Էդիկ Գրիգորյան, Գերմանիայից, 185 հազար դրամ, եւ ապա էլի 60 հազար դրամ:

 

Բոլոր վերոհիշյալ նվիրատվությունները արվել են կամ հատուկ գրասենյակային ծառայությունների կամ ազգականների եւ բարեկամների միջոցով, որեւէ մեկը բանկային ճանապարհով չի ստացվել:

 

ԳԱԼԱ ՀԸ պաշտպանությանը մասնակցած Մարդկանց ցուցակներում (www.asparez.am աջ վերին սյունակ), բազմաթիվ են օտար երկրներից նվիրատվությունների հիշատակությունները: Հարկավոր է հաշվի առնել, որ դրանք նույնպես բանկային ճանապարհով չեն ստացվել, այլ մարդիկ արտերկրից զանգել են իրենց հայաստանյան ազգականներին եւ իրենց անունից ստուդիա են ուղարկել իրենց սրտի կամեցած չափով գումար, պայմանով, որ ապա կուղարկեն, կամ արդեն դրամն ուղարկել են այդ ազգականների անունով:

 

Մարտի 25-ը խոստանում է դառնալ Խոսքի ազատության պաշտպանության  տոն մեզ բոլորիս համար: Այդ օրը, շնորհիվ աշխարհասփյուռ հազարավոր հայորդիների եւ մի քանի տասնյակ այլազգի բարերարների, ոսկե տառերով է գրվելու Ազատ խոսքի եւ ազատ մամուլի հայաստանյան պատմության մեջ:

 

Մարտի 25-ը դեռ երկար են հիշելու բոլոր այն պաշտոնյաները որոնք ողնաշարային վախ ունեն ազատությունից, ու` այն խղճուկները բոլոր, ով մոռանալով, որ մեր տված հարկերից վճարվելով, մեզ պիտի ծառայեին, հեզաքնքուշ նազանքով, իրենք իրենց կեղծելով ու ամենուր գարշահոտություն տարածելով ծառայեցին իրենց տերերին եւ մեր բոլորի սիրելի Հայաստանի շնչին նստած վարչահրամայական ռեժիմին:  

 

Բայց սրանով ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության պայքարը չի ավարտվում: Մարտի 25-ը դեռ հարկավոր է նվաճել. արդեն վստահ ենք, որ հանրությունը մարտի 25-ին կկարողանա հանգանակել պակասող գումարն ու վերջակետ դնել Հարկայինի հարձակման խայտառակ ջախջախմանը: Ապա հետեւելու է ՀՀ Վարչական դատարանի վճռի բողոքարկումը Հայաստանի հնարավոր բոլոր դատական ատյաններում, որոնցից, հաշվի առնելով ՀՀ քաղաքական իրադրությունը, դատարանների անմնացորդ նվիրումը գործադիր իշխանությանը, անկեղծ ասած հանրությունը եւ Շտաբը արդարադատության հույսեր չունեն:

 

Ապա այս վեճն անցնելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ լսվելու է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2 հոդվածների կոպտագույն խախտումների մասերով. 6-րդ` արդար դատավարության իրավունքի խախտման, եւ 10-րդ` Խոսքի եւ մամուլի ազատության իրավունքի խախտման: Այս դատական ատյանում հեռուստաընկերությունը շահելու է վերջապես, այստեղ վերջապես լինելու է արդարադատություն, այստեղ վճռվելու է, որ ՀՀ Կառավարությունը հատուցելու է հեռուստաընկերությանը հասցված բոլոր վնասները, եւ այն նեղությունը, որ տրվեց հեռուստադիտողներին ու նրանց, ով նույնիսկ մեկ անգամ չէր դիտել ԳԱԼԱ ՀԸ հաղորդումները, այլ լսել էր ընկերության մասին` հեռվանց:   

 

Առաջիկայում` դեռ օրախնդիր է ԳԱԼԱ ՀԸ հեռարձակման անտենայի տեղադրման վայրի կամ կառույցի հայթայթման հարցը:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռեժիմը այնուամենայնիվ, խախտե;լով բարոյականության բոլոր երեւակայելի ու աներեւակայելի նորմերը, իր ձեռքում եղած բոլոր հնարավոր միջոցներով կշարունակի արգելել գովազդատուներին գովազդ պատվիրել ԳԱԼԱ ՀԸ-ին, (ինչն անում է սկսած 2007 թվի նոյեմբերի 1-ից), կարիք կունենանք մտածելու եւ գտնելու հեռուստաընկերությանը կայուն կամ հարաբերականորեն կայուն աղբյուրներից ֆինանսավորում գտնելու. ԳԱԼԱ ՀԸ-ն արդեն 5 ամիս է աշխատում է որպես իսկական Հանրային հեռուստաընկերություն այնպես, որ հանրությունը երբեք չի մտահոգվում, թե իրենից այստեղ ինչ-որ բան են թաքցնում:            

 

Եւ վերջապես, ԳԱԼԱ ՀԸ-ն մի աննախադեպ անակնկալ է նախապատրաստում հանրության համար, որի մասին կհաղորդվի հաջորդիվ:  Իսկ մինչ այդ, վաղը հաղթելու ենք Մենք` բոլորս:

 

Մարտի 25-ը Խոսքի ազատության պաշտպանության տոն է դառնալու:


Դրամական ուղղակի նվիրատվություններ իրականացնելու համար հարկավոր կլինի այցելել ԳԱԼԱ Հեռուստաընկերության գրասենյակ Գյումրի, Վ.Սարգսյան փ., 4/1 հասցեով. Շարլ Ազնավուրի հրապարակ, արեւմտյան շենք, մուտքը բակի կողմից:

 

Բանկային փոխանցումների եւ պարտքով դրամական օժանդակության համար հարկավոր է զանգահարել հեռուստաընկերություն` հետեւյալ հեռախոսահամարներով. +374 312 31819, +374 312 31889, կամ զանգահարել ուղիղ ԳԱԼԱ Հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանին հետեւյալ բջջային հեռախոսահամարով. + 374 91 43 55 63: Փոխանցումներ կատարելուց անմիջապես հետո խնդրում ենք զանգել եւ տեղյակ պահել այդ մասին:   

 

Դրամական հաշվի համար

Վահան Խաչատրյան

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ՓԲԸ, «ԳՅՈՒՄՐԻ» Մասնաճյուղ

հ/հ 2410 3101 2610

 

Դոլարային հաշվի համար

For transfers in USD

Intermediary Bank:

Deutsche Bank Trust Company Americas, New York

SWIFT: BKTR US 33

Beneficiary’s bank:

UNIBANK, Armenia, SWIFT: UNIJ AM 22 

Acc: 0443 7920

“UNIBANK” CJSC GYUMRI BRANCH

Beneficiary: Khachatryan Vahan

Account: 2410 3111 2618

 

Հարգանոք`

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ Հեռուստաընկերության պաշտպանության շտաբի

համակարգողներ Լեւոն Բարսեղյան, Վահան Թումասյան, Արթուր Ասլանյան

 

Այս հաղորդագրություն-կոչի հետ կապված բոլոր պարզաբանումների համար կարող եք դիմել Լեւոն Բարսեղյանին +374 91 821363 հեռախոսահամարով, [email protected] էլեկտրոնային հասցեով: 

 

Այս պատմության բոլոր մանրամասներ` հարակից փաստաթղթերով կարող եք գտնել www.asparez.am կայքում:


 

ԳԱԼԱ ՀԸ հեռուստամարաթոնի ընթացքում հեռուստաընկերությանը դրամական օժանդակություն անելու համար բանկային հաշվի համարներ »»»
Փ Ա Ռ Ք Ի   Ց ՈՒ Ց Ա Կ Ը

Այստեղ բերված են այն բոլոր Մարդկանց անունները եւ հիշատակումները,

ովքեր ԳԱԼԱ Հեռուստանկերության ծանր ժամին իրենց դրամական հանգանակը բերեցին

Խոսքի ազատության պաշտպանությանը

 

Այս մարդիկ գրում են

Հայաստանի Ազատության պաշտպանության նորագույն պատմությունը

 

Առձեռն` 19 մարտի 2008
Առձեռն` 20 մարտի 2008
Առձեռն` 21 մարտի 2008
Առձեռն` 22 մարտի 2008
Առձեռն` 23 մարտի 2008
Առձեռն` 24 մարտի 2008
 
Բանկային` 19 մարտի 2008
Բանկային` 20 մարտի 2008
Բանկային` 21 մարտի 2008

 

Մենք երախտապարտ ենք

նրանց բոլորին

 

 


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter