Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



Առավել լայնամասշտաբ է դառնում ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության հեռուստամարաթոն դրամահավաքը, արդյունքում արդեն հանգանակվել է «նկարված» գումարի 46,47 տոկոսը եւ հրկիզել են Լ.Բարսեղյանի վարած ավտոմեքենան

 

21 | 03 | 2008 | 04:00 | Հաղորդագրություն-26

 

ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության հեռուստամարաթոնի թիրախը 25.120.100 դրամ հանգանակելն է

 

Գյումրիում մարտի 20-ին ամբողջ օրը շարունակվում էր ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը ֆինանսապես աջակցելու դրամահավաք-մարաթոնը: Մարաթոնին մասնակցում են Հայաստանի մոտավաորապես 60 համայնքների բնակիչներ, այդ թվում վանաձորցիներ, երեւանցիներ, եղեգնաձորցիներ:

 

Օրվա ընթացում ԳԱԼԱ ՀԸ եթերում մշտապես ընթերցվելով եւ վազող տողով հաղորդվել են նվիրատուների անունները: Ստուդիա այցելած մարդկանց մի մասը, հատկապես երիտասարդներն ու երեխաները իրենց կարծիքներն էին հայտնում ԳԱԼԱ ՀԸ մասին, բացատրում էին, թե ինչու են որոշել անպայման նվիրատվություններ կատարել հեռուստաընկերությունը եթերազրկումից փրկելու համար:

 

Օրվա ընթացքում Յունիբանկից ստացվեցին մարտի 19-ի ընթացքում եւ մարտի 20-ին մինչեւ ժամը 14-ի դրությամբ դրամական փոխանցումների վիճակագրությունը: Մոտ 300 նվիրատուների ցուցակը ներկայացվում է այստեղ(մարտի 19) եւ այստեղ (մարտի 20, մինչեւ 14:00):    

 

Ժամը 13:50-ին առձեռն գումարի եւ բանկում դրամային հաշվի վրա եղած գումարի հանրագումարը հասավ 10 մլն դրամի` հարկայինի նկարած ակտի եւ դատավորի վերանկարած գումարի 40 տոկոսին:

 

Բանկային դոլարային հաշվի վրա այդ պահին դեռ 110 դոլար կար, արտերկրից այդ հաշվին փոխանցումների վիճակագրությունը կհստականա 2-3 օրվա ընթացքում:

 

Մարտի 20-ին ժամը 22:30-ի դրությամբ Հանգանակության հանրագումարային թիվը հասավ 11.673.570 դրամի, ինչը կազմում է «պահանջվող գումարի» 46,47 տոկոսը:

 

Օրվա ընթացքում լուրեր ստացվեցին այն մասին, որ ԴԱՀԿ-ն արդեն պատրաստ ունի կատարողական թերթիկը, եւ կարող է հեռուստաընկերություն այցելել արդեն մարտի 21-ին` ուրբաթ օրը եւ ներկայացնել իր պահանջները: Մնացած մոտ 13 մլն դրամի հանգանակությունը դառնում է օրախնդիր:

 

Ժամը 21-ին մոտ, հյուևրընկալվելով Գյումրու «Շանթ» հեռուստաընկերությունում, Գյումրու քաղաքապետ  Վարդան Ղուկասյանը գյումրեցիներին հորդորել է չմասնակցել դրամահավաք մարաթոնին, ասելով թե իրենց դիտավորյալ քամում են ու դատարկում: Այս պարոնը ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության մարաթոնին իր համեստ միջոցներով մասնակցելու փոխարեն իր խելքով բոլորին «բացատրում էր», թե ԳԱԼԱ-ն ՀՀՇ-ից փողերը ստացել է ու հիմա, խաբելով բոլորին դրամահավաք է անում:

 

Այդ պահից ի վեր, ԳԱԼԱ հեռուստաընկերության եւ Խոսքի ազատության պաշտպանության շտաբի բոլոր հեռախոսահամարները չէին լռում գրեթե 2 ժամ, մարդիկ զանազան արտահայտություններով, վիրավորանքներով ու հայհոյանքներով իրենց վրդովմունքն էին արտահայտում Ղուկասյան Վարդանի հիշյալ հայտարարության մասին: Շատերը, ասելով, թե իրենք արդեն մասնակցել են դրամահավաքին, բայց Վ.Ղուկասյանին հակառակ, վաղն էլի են գալու եւ էլի են դրամ բերելու հեռուստաընկերություն:

 

Ժամը 23-ին մարաթոնի 2 օրերի մասին մասին հարցազրույց տալով ԳԱԼԱ ՀԸ եթերում, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության Շտաբի համակարգող Լեւոն Բարսեղյանը տեղեկացրեց, որ այդ պահի դրությամբ հանգանակվել է 11.673.570 դրամ, որից 1.880.000-ը` գտնվում է բանկային դրամային հաշվի վրա: Նվիրատուների թիվն արդեն անցնում է 1500-ից: Որոշ նվիրատուներ ներկայացնում են մի քանի հոգու, կազմակերպություններ: Ստուդիա այցելած եւ նվիրատվություններ կատարած անձանց ցուցակները ներկայացվում են այստեղ (մարտի 19) եւ այստեղ (մարտի 20):

 

Ուղիղ եթերում ընթացող հարցազրույցի ժամանակ մի քանի տասնյակ հեռուստադիտողներ զանգում եւ իրենց զայրույթն էին հայտնում քաղաքապետ Ղուկասյան Վարդանի վերոհիշյալ հայտարարությունների առթիվ, պնդում էին, որ նրան հակառակ, իրենք եւ ուրիշներ լրացուցիչ նվիրատվություններ են կատարելու: Լ.Բարսեղյանն անդրադառնալով Ղուկասյանի հայտարարություններին, ասաց, թե` մարդ է, այդպես է մտածում, իր գործն է, պատահում է, նա էլ է օգտվում Սահմանադրության ընձեռած իրավունքներից: Ավելացրեց նաեւ, որ ինքն ու իր ընկերներն այնքան պարապ չեն, որ մեկնաբանեն Ղուկասյանի մտքերը, դրա ոչ տեղն է, ոչ էլ ժամը: Իսկ բոլոր այն հեռախոսային հաղորդագրություններին, թե Վ.Ղուկասյանի անընդունելի հայտարարությունները իրենց ստիպում են լրացուցիչ հանգանակություններ անել ԳԱԼԱ ՀԸ համար, Լ.Բարսեղյանը արձագանքում էր «Շնորհակալություն Վարդան Ղուկասյանին», բառակապակցությամբ: Հաղորդումն ավարտվեց ժամը 00:20-ին:       

 

Հաղորդման ավարտից 40 րոպե հետո, գիշերը ժամը 1:05-ին, եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի գրասենյակ էր վերադարձել  Լ.Բարսեղյանը, եւ այստեղ էին երկու հերթապահները, 2 անհայտ անձինք, բենզինը լցնելով ակումբի այն մեքենայի վրա, որով Խորհրդի նախագահը ժամանել էր գրասենյակ, հրդեհեցին այն եւ փախան: Մեկը կրեմագույն բաճկոնով էր, մյուսը` սեւ: Հրդեհումը տեւել է մոտ 10 վայրկյան: Հերթապահները այդ պահը տեսել են հսկիչ մոնիտորով եւ անմիջապես դուրս վազել հրդեհը հանգցնելու: Լ.Բարսեղյանը 1:06-ին ահազանգել է ոստիկանություն ու միացել հրշիջման աշխատանքներին: Մեքենան հրդեհվել է եւ բենզինի բաքի կողմից եւ շարժիչի կողմից, ենթադրաբար 1-2 լիտր բենզինի միջոցով: Արագ միացված ակումբի ջրի պոմպի եւ ռետինե խողովակի միջոցով, ավելի քան 20 րոպե ակումբի աշխատակիցները հանգցնում էին կրակը, որը բորբոքվել էր հատկապես շարժիչի մասում` փակ կապոտի տակ եւ անցնում էր սալոն: Ահազանգից 20 րոպե անց` 1:26-ին ժամանեցին ոստիկանները եւ եւս 2 րոպեից` հրշեջները: Այդ պահին հնարավոր էր եղել արդեն հրդեհից փրկել մեքենայի սալոնը, փաստաթղթերը, թափքը եւ պահախուցը: Հրշեջները եւ փրկարարները ջրի շիթով մոտ 15 րոպե սառեցնում էին շարժիչն ու ապարդյուն ջանքերով փորձում ուժով բացել կապոտը: Չունենալով համապատասխան գործիքներ, լինգերով եւ մի փականագործական բանալիով բացեցին այն ու հրդեհը վերջնականապես հանգցրին: Ավելի ուշ ժամանեցին փորձագետները եւ համապատասխան արձանագրություններ կազմեցին: Հրկիզված մեքենան պատկանում է Ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանին, որի թույլտվությամբ արդեն մոտ 1 շաբաթ է մեքենան վարում էր Լ.Բարսեղյանը. վերջինիս մեքենան նորոգվում էր: Հասցված վնասը, նախնական գնահատմամբ կազմում է մոտ 900.000 դրամ: Լուսանկարներ »»»»    

 

ԳԱԼԱ ՀԸ եւ Խոսքի ազատության պաշտպանության Մարաթոնը, այսպիսով նոր զարգացումներ է ստանում, այս հրավառությունը պատահական չէ, Լ.Բարսեղյանի համոզմամբ ուղղակի կապ ունի ինչպես ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության, այդ եւ այլ առիթներով իշխանությունների հասցեին նրա հնչեցրած կոշտ քննադատության, հունվարի 18-ի գիշերը Ակումբի պատուհանի հրդեհման եւ մի քանի անգամ հեռախոսային ահազանգերով իր եւ ակումբի հասցեին հնչեցված ահաբեկումների հետ: Ակումբի պատուհանի հրկիզման նախաքննության հարցաքննությունների ընթացքում նախկինում ակումբի եւ իր հասցեին հնչեցված անստորագիր ահաբեկումների մասին Լ.Բարսեղյանը տեղեկացրել էր իրավապահներին: Փետրվարի 25-ին Ս.Սարգսյանի պաշտպանության համար Գյումրու թատերական հրապարակում կազմակերպված վարչական հանրահավաքի ժամանակ, Վ.Ղուկասյանը վիրավորել ու զրպարտել էր ակումբին, իր խոսքի վերջում զգաստացման կոչելով վերջինիս ու ԳԱԼԱ հեռուստաընկերությանը. «... Մեր քաղաքում մի երկու քաղմաս է մնացել, որ ժողովուրդը զզվում է, դա «Գալա քաղմասն է», մեկ էլ «Ասպարեզ քաղմասը», որ գիշեր-ցերեկ գովերգում են սազերն առած` Լեւոն Տեր-Պետրոսյանին`ՀՀՇ-ի գումարներով, վերջապես, մի քիչ թող նրանք էլ զգաստանան: ... »: Ոստիկանությունը, մի քանի շաբաթ հետաքննելով Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դիմումը այդ նախադասությամբ իրեն վիրավորելու, զրպարտելու եւ ապա` սպառնալու մասին, բացատրություններ ստանալով Վ.Ղուկասյանից, 3 օր առաջ գտել էր, որ. «հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործ չի հարուցվում»: Քաղմասներից զզվող այս պարոնը իր բացատրության մեջ նշել է, որ այդ նախադասությամբ ինքը որեւէ մեկին վիրավորելու կամ զրպարտելու ցանկություն չի ունեցել եւ արտահայտել է իրեն հասած հազարավոր գյումրեցիների կարծիքը: Իսկ ոստիկանության վերոհիշյալ եզրակացությունը այլեւս լիարժեքորեն թույլ է տալիս ամենքին փոփոխել Վ.Ղուկասյանի վերոհիշյալ նախադասության մեջ անձանց անունները իրենց կամեցած անուններով եւ համարձակությամբ արտասանել այդ «միտքը» ինչքան կամենան. հանցակազմ չկա: Իբր: Եւ այլն:

 

Անկախ ամեն ինչից Լ.Բարսեղյանը, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը շարունակում են Մարաթոն-դրամահավաքը. ռեժիմը չի հաջողելու ԳԱԼԱ ՀԸ փակել, նահանջի տեղ չկա. NO PASARAN:  

 

Խոսքի ազատության եւև ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբն ու ԳԱԼԱ ՀԸ աշխատակազմը երախտագիտություն է հայտնում բոլոր նվիրատուներին:

 

Հիշեցնում ենք, որ զանազան գերատեսչությունների ճնշումների երկու դատական գործերի հետեւանքով ԳԱԼԱ ՀԸ-ն 2007 թվի նոյեմբերի 1-ից աշխատում է առանց առեւտրային գովազդային պատվերների, իր ծրագրերում ունենալով ու պահպանելով բոլոր լրատվական եւ վերլուծական հաղորդաշարերը վերածվել է իսկական հանրային հեռուստաընկերության:

 

Ստորեւ` այն բանկային հաշիվները, որոնցով Հայաստանից եւ արտերկրից մարդիկ կարող են իրենց նվիրատվությունները կատարել ու այդպիսով օգնել հեռուստաընկերությանն ու պահպանել այն:

 

ԳԱԼԱ ՀԸ օգնելու Դրամական հաշվի համար

Վահան Խաչատրյան

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ՓԲԸ, «ԳՅՈՒՄՐԻ» Մասնաճյուղ

հ/հ 2410 3101 2610 

 

Դոլարային հաշվի համար

For transfers in USD

Intermediary Bank:

Deutsche Bank Trust Company Americas, New York

SWIFT: BKTR US 33

Beneficiary’s bank:

UNIBANK, Armenia, SWIFT: UNIJ AM 22 

Acc: 0443 7920

“UNIBANK” CJSC GYUMRI BRANCH

Beneficiary: Khachatryan Vahan

Account: 2410 3111 2618

 

 

18.3.2008 առավոտյան 11:00 դրությամբ

 

Չնայած այն հանգամանքին, որ դրամահավաքի կոչը տարածվել է մարտի 17-ի առավոտնից, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը եւ Հեռուստաընկերություն տնօրինությունը արդեն մի քանի հարյուր հեռախոսազանգ են ստացել աջակցության պատրաստակամություն հայտարարություններով:

 

ԳԱԼԱ ՀԸ հեռուստաեթերում մարտի 17-ին հյուրընկալվել է Շտաբի համակարգող Լեւոն Բարսեղյանը եւ հանրությանը հանգամանորեն բացատրել ստեղծված կացությունը եւ հեռուստաընկերությա եթերազրկման իրական ռիսկը, ապա պատասխանել է ավելի քան 50 հեռուստադիտողների հարցերին: Հաղորդումից հետո մինչեւ գիշերվա ժամը 1-ը չէին լռում Լ.Բարսեղյանի եւ ԳԱԼԱ ՀԸ հեռախոսները: Մարդիկ զանգում եւ իրենց աջակցությունն էին հայտնում հեռուստաընկերությանը, պատրաստակամություն էին հայտնում 1000 դրամից մինչեւ 1500 դոլարի նվիրատվություն կատարել հեռուստաընկերությանը:

 

Լոս-Անջելեսից, Փարիզից, Մոսկվայից մի քանի հեռախոսազանգեր են են եղել Շտաբ եւ հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանին, մարդիկ ինտերնետից ծանոթանալով տեղի ունեցողին, եւ պլանավորվող դրամահավաքի հեռուստամարաթոնին, պատրաստակամություն էին հայտնում մասնակցել դրամահավաքին, հորդորում էին չհուսահատվել եւ վստահեցնում, որ կկարողանան հավաքել այնքան գումար, որ բավարարի հարկայինի «նկարած» տուգանքը փակելուն: 

 

Մարտի 17-ի կեսօրից մինչեւ այս պահը մի քանի տասնյակ հեռախոսազանգեր են եղել Երեւանից, Վանաձորից եւ Շիրակի մարզի համայնքներից` ուղղված Շտաբի համակարգող Լ.Բարսեղյանին եւ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանին` նույն առաջարկություններով եւ դիրքորոշումներով: Մարդիկ հարցնում էին բանկային հաշվի որեւէ համար, ինչն արդեն այս հաղորդագրությամբ տարածվում է:  

 

Գյումրեցի բանաստեղծ Հաբեթ Մուրադյանը իր հեղինակած գրքի 200 օրինակ նվիրելու պատրաստակամություն հայտնեց, որª վաճառվի ու ստացված հասույթը տրամադրվի ԳԱԼԱ հեռուստաընկերությանը:

 

Բազմաթիվ մարդիկ զանգում եւ հայտարարում են, որ  իրենք «ամեն ձեւ» կանգնած են ԳԱԼԱ-ի կողքին ու թույլ չեն տալու, որ հեռուստատեսությանը հանկարծ «փողով կրեն»:

 

Ահա Լ.Բարսեղյանի ստացած SMS-ներից մեկը. «Սիրելի Լեւոն ջան, 62 տարեկան եմ, ախատանք չունեմ, թոշակ չեմ ստանում, 1000 դրամ ունեմ, սիրով կտամ»: Ահա մեկ ուրիշ SMS.«Ես ողջունում եմ ձեզ, ես չեն պատկերացնում, որ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը չգործի, որովհետեւ բացի այդ ալիքից մենք դիտում ենք OPT-ն եւ PTP-ը: Ուզում էի, որ ԳԱԼԱ-ն գործեր ամբողջ Հայաստանում, որ բոլորն էլ գիտենային, ինչ է իրականում կատարվում, ես ել եմ ձեզ հետ եւ պայքարելու եմ մինչեւ վերջ, ցանկանում եմ mec հաջողություն»:

 

Չնայած այն հանգամանքին, որ հեռուստամարաթոնի մեկնարկը հայտարարված է Գյումրվա ժամանակով մարտի 19-ին, առավոտյան ժամը 9:00-ին, այսօոր, մարտի 18-ին օրվա ընթացքում արդեն մի քանի տասնյակ անհամբեր գյումրեցիներ այցելել են հեռուստաընկերություն եւ իրենց նվիրատվությունները թողել այստեղ, մի հաշվապահ, երեք ընկերներ բոլորովին չեն ներկայացել, մի գործարար թողել է 200.000 դրամ: Ժամը 18:00-ի դրությամբ  հավաքված գումարը կազմում էր 295.000 դրամ: Այս պահին հեռուստաընկերությունը արդեն վազող տողով հաղորդում է նվիրատուների եւ նվիրաբերած գումարների մասին:

 

Հիշեցնում ենք. 

Հեռուստամարաթոնի մեկնարկը լինելու է. 

 

Լոս-Անջելեսի ժամանակով, մարտի 18, ժամը 21:00

Վաշինգտոն, ԿՕ Ժամանակով, մարտի 19, ժամը 00:00 

Մոսկվայի ժամանակով, մարտի 19, ժամը 08:00

Լոնդոնի ժամանակով, մարտի 19-ին, ժամը 05:00

Փարիզի, Վիեննայի, Ամստերդամի, Բրյուսելի ժամանակով մարտի 19, ժամը 06:00

Ստամբուլի ժամանակով մարտի 19, ժամը 07:00

Սիդնեյի եւ Մելբուրնի ժամանակով, մարտի 19, ժամը 16:00

 

Հեռուստամարաթոնի ավարտը. 25.665.100 դրամ

(կամ մոտ 84.000 ամերիկյան դոլար, մոտ 58.000 եվրո)

 

Խնդրում ենք, բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն բանկային փոխանցումներով մասնակցել ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության մարաթոնին, հնարավորության դեպքում փոխանցումը կատարելուց անմիջապես հետո տեղեկացնել ԳԱԼԱ ՀԸ +374 312 31819, +374 312 31889, կամ Հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանին` + 374 91 435563, կամ  Պաշտպանության շտաբի համակարգող Լեւոն Բարսեղյանին` + 374 91 821 363, կամ [email protected] էլեկտրոնային հասցեով:          

  

ԳԱԼԱ ՀԸ օգնության դրամահավաքի կոչը հանրությանը

 

Մարտի 19-ին Գյումրվա ժամանակով առավոտյան ժամը 9-ին մեկնարկում է ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը ֆինանսական աջակցություն ցույց տալու համար նախաձեռնված հեռուստամարաթոնը: Հեռուստամարաթոնը ցուցադրվելու է ԳԱԼԱ Հեռուստաընկերության եթերումª Շիրակի մարզում: Նպատակը` 1 օրվա ընթացքում խոսքի ազատությունը եւ ԳԱԼԱ ՀԸ աշխատանքը գնահատողների օգնությամբ հավաքել 25 միլիոն 665 հազար հարյուր դրամ: Սա այն գումարն է, որ Հայաստանի հարկային մարմինները որպես տույժուտուգանք կազմել են առանց պատշաճ հիմքերի: Նույն օրը ժամը 16-ի ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդ.Նահապետյանը հրապարակելու է ՀՀ Կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության Գյումրու հարկային տեսչություն-ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ դատական միացյալ գործերով վճիռը: Մենք պարտավոր ենք պատրաստ լինել ցանկացած տարբերակի: Եթե դատավորը բավարարի հարկայինի հայցը, ինչ շատ հավանական է, ԳԱԼԱ ՀԸ-ն կամ ստիպված կլինի անմիջապես վճարել գումարը եւ շարունակել պայքարը վնասի փոխհատուցում ստանալու համար` մնալով եթերում եւ շարունակելով աշխատել, կամ ուղղակի ստիպված կլինի եթերազրկվել, որովհետեւ այդ գումարը բռնագանձելու համար պետությունը աճուրդի կհանի հեռուստաընկերության գույքը: Դրա հետեւանքով ՍՊԸ-ն կկորցնի իր ունեցած հեռարձակման լիցենզին, որ գործունեության ժամկետը սպառվում է 2012 թվին միայն: Իսկ եթերում մնալով սեփական իրավունքների համար պայքարելը շատ ավելի շահեկան ու նպատակահարմար է քան` եթերազրկված:      

 

Հարգելի Ժողովուրդ,

 

Խնդրում ենք Ձեր հնարավորությունների եւ կարեցածի չափով մասնակցել մարաթոն-դրամահավաքին. նվիրաբերվող կամ պարտքով տրվող յուրաքանչյուր լուման եւ յուրաքանչյուր դրամը կարող են վճռական լինել:  

 

Պահը վճռական է ոչ միայն հեռուստաընկերության, այլեւ մեզ բոլորիս համար.  խնդիրը միայն հեռուստաընկերությունը չէ, խնդիրը մեր բոլորի Խոսքի, մտքի, տեղեկատվության, արտահայտման, կարծիքի եւ տեսակետի Ազատությունն է: Մենք թույլ չպիտի տանք, որ հեռուստաընկերությունը եթերազրկվի: Խոսքի ազատությունը թանկարժեք հաճույք է: Ազատությունը գին ունի: Մենք պարտավոր ենք վճարել այդ գինը:

 

Առանց մեր Խոսքի ազատության մենք չկանք, միացե’ք մեզ:

 

Դրամական ուղղակի նվիրատվություններ իրականացնելու համար հարկավոր կլինի այցելել ԳԱԼԱ Հեռուստաընկերության գրասենյակ Գյումրի, Վ.Սարգսյան փ., 4/1 հասցեով. Շարլ Ազնավուրի հրապարակ, արեւմտյան շենք, մուտքը բակի կողմից:

 

Բանկային փոխանցումների եւ պարտքով դրամական օժանդակության համար հարկավոր է զանգահարել հեռուստաընկերությունª հետեւյալ հեռախոսահամարներով. +374 312 31819, +374 312 31889, կամ զանգահարել ուղիղ ԳԱԼԱ Հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանին հետեւյալ բջջային հեռախոսահամարով. + 374 91 43 55 63: 

 

Բանկային կորդինատներ եւ հաշվի համարը կհաղորդվի լրացուցիչ:  

 

Բոլոր նվիրատվություններն ու պարտքով տրվող գումարները կստանան պատշաճ իրավաբանական գրանցում: 

 

Հարգանոք` Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ Հեռուստաընկերության պաշտպանության շտաբի

համակարգողներ Լեւոն Բարսեղյան, Վահան Թումասյան, Արթուր Ասլանյան

 

Այս հաղորդագրություն-կոչի հետ կապված բոլոր պարզաբանումների համար կարող եք դիմել Լեւոն Բարսեղյանին +374 91 821363 հեռախոսահամարով, [email protected] էլեկտրոնային հասցեով: 

 

Այս ամբողջ պատմությունը հանգամանորեն ներկայացված է www.asparez.am կայքում:


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter