Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ԳԱԼԱ հեռուստաընկերությունը 20 ժամ եթերազրկված մնալուց հետո շարունակում է բարեհաջող կերպով հեռարձակել իր հաղորդումները

 

21 | 04 | 2008 | 16:00 | Հաղորդագրություն-39

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

 

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները ապրիլի 16-ին Գյումրու ԳԱԼԱ ՀԸ տարածք այցելեցին ժամը 12-ին` չորս ժամ այն բանից առաջ, երբ ԳԱԼԱ ՀԸ-ն պիտի սկսեր իր երեկոյան հեռուստատեսային աշխատանքը (Հեռուստաընկերությունը աշխատանքային օրերը հաղորդումները եթեր է հեռարձակում առավոտյան ժամը 9-ից 13-14-ը, իսկ երեկոյան` ժամը 16-ից` գիշերվա ժամը 2-ը): Նրանք ներկայացել էին բազմաչարչար հեռուստաաշտարակի մոտ` կատարելու Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումն այն մասին, որ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ն պարտավոր է ազատել Գյումրու քաղաքապետարանի տնօրինման տակ գտնվող Գյումրու հին հեռուստաաշտարակն իր անտենայից: ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, այդ որոշման վերաբերյալ ՍՊԸ ներկայացրած բողոքն ուսումնասիրելուց հետո ապրիլի 14-ին, ժամը 14-ին հրապարակած իր որոշմամբ ուժի մեջ էր թողել անտենան աշտարակի վրայից հանելու ԸԻ դատարանի որոշումը: Իսկ Ընդհանուր իրավասության դատարանը հենց հաջորդ օրը դիմել էր ԴԱՀԿ ծառայությանը: 

 

Հեռուստաաշտարակի վրա անտենա տեղադրելն ու այն հանելը տեխնիկապես որոշակի բարդություններ պարունակող աշխատանք է, իսկ ԴԱՀԿ աշխատակիցները ներկայացել էին առանց համապատասխան մասնագետի: ԳԱԼԱ ՀԸ-ում հարկային հարձակման հետեւանքով` գովազդատուների պարտադրական հրաժարումից եւ եկամուտնեի շեշտակի նվազման պատճառով, այդ աշխատանքը կատարել կարողացող տեխիկական աշխատողը այլեւս չի աշխատում այստեղ:

 

ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանը ԴԱՀԿ աշխատակիցների հորդորել է ապամոնտաժման աշխատանքները հետաձգել եւ առայժմ թույլ տալ հեռուստաընկերության աշխատել մինչեւ մասնագետ կգտնեն, ինչին ԴԱՀԿ խմբի պատասխանատու Գ.Մաթեւոսյանից մերժում է ստացել: Ապրիլի 16-ին ԳԱԼԱ ՀԸ-ն տարածել է հայտարարություն, որում մասնավորաբար ասվում է. ԳԱԼԱ հեռուստաընկերության ժամանակավոր եթերազրկումը Հայաստանում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակի պայմաններում հղի է անկանխատեսելի զարգացումներով, մասնավորապես` հանրապետության երկրորդ քաղաքում£ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների նախաձեռնած ապամոնտաժման հետագա գործողությունների համար ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանը որեւէ պատասխանատվություն չի կրում£ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների հապճեպ գործողությունները հիմք են տալիս ենթադրելու, որ ԳԱԼԱ հեռուստաընկերության օր առաջ եթերազրկումը իշխանությունների համար օրակարգային թիվ մեկ խնդիր է մնում:

 

Արդյունքում ԳԱԼԱ ՀԸ-ն ստեղծման օրվանից եւ ՀՀ իշխանությունների մի ամբողջ խումբ նախահարձակ ներկայացուցիչների հետ առճակատման ընթացքում, ԴԱՀԿ աշխատակիցների միջամտության արդյունքում առաջին անգամ եթեր դուրս չելավ. վերջիններս անջատեցին ստուդիայից հաղորդակ մտնող ազդանաշանային հաղորդալարերը, ինչի իրավունքը չունեին: Բանն այն է, որ դատարանի վճիռը սահամանում է միայն հեռարձակող անտենայի` ալեցիրի հանումը աշտարակի վրայից, ընդամենը: Իսկ ԴԱՀԿ նվիրյալները քիչ էր մնացել իրենց հետ բերած մետաղահատ սղոցով կտրեին դեպի անտենա գնացող, բավականաչափ հաստ մալուխը: Վերջին պահին հասկանալով, որ այդ գործողությունը հղի է իսկապես հիմար հետեւանքներով, (այդպիսի բան դատարանի վճռով չէր նախատեսված, ու այդպիսի մալուխը հատելուց հետո այլեւս կցելն անհնարին է, իսկ նորի համար ԴԱՀԿ-ն մոտ 3 մլն դրամ պիտի ծախսել), գնացել էին պակաս զվարճալի ճանապարհով` պահանջելով Հաղորդակի (transmitter) խցի բանալին, մտել էին այնտեղ, եւ անջատել թողարկման ստուդիայից այստեղ եկող, հաղորդակ մտնող հաղորդալարերը, ապա կնքել դրանք` որ չօգտագործվեն: Վահան Խաչատրյանը այդ ընթացքում դիմել էր ԴԱՀԿ ծառայության պետին, խնդրելով 10 օր ժամանակ տալ` անտենան ինքնուրույն ապամոնտաժելու համար, ինչին այս ծառայությունում անելանելիություն ցուցանող թեւաթափությամբ պատասխանել էին, թե օգուտ չունի, միեւնույն է` եթերազրկելու են: 

 

Ապրիլի 17-ի իրադարձությունները վեր էին բոլոր տեսական կանխատեսումներից: Առավոտյան, վաղօրոք պլանավորած այցով` ժամը 9:00-10:05 ԳԱԼԱ ՀԸ այցելեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջ.Փեննինգտոնը, եղավ թողարկման ստուդիայում, հրակայուն հեռուստաաշտարակի մոտ, հանգամանորեն զրուցեց հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանի հետ: Նրա այցից մոտ 1 ժամ անց անսպասելիորեն հեռուստաընկերության հիմնադրին զանգեց ԴԱՀԿ Գյումրու բաժնի պետը եւ նախորդ օրվա իր դիրքորոշումից էականորեն տարբերող դիրքորոշմամբ տեղեկացրեց, որ իրենք ստուդիայի հետ պրոբլեմներ չունեն, չեն էլ ուզում ունենալ, ապա իր աշխատակիցներին ուղարկեց իրենց դրած կնիքները հանելու: Ապրիլի 17-ին ժամը 12:00-ից ԳԱԼԱ ՀԸ-ն վերականգնեց իր հաղորդումների եթերային հեռարձակումը:   

 

Սա արտակարգ տարօրինակ դիպված է, որ որեւէ հիմնավոր բացատրության առայժմ չունի: Շտաբի ունեցած տեկությունների համաձայն, Գյումրու ավագանին պատրաստվում է, վերջապես, իր նիստում քննարկել կամեցողներին աշտարակի վրա անտենա կամ այլ սարքավորումներ դնելու սակագին որոշելու հարցը, իսկ, քաղաքապետը, որքան էլ տարօրինակ կթվա իր վեցամսյա գործողությունների ֆոնին, իբր պատրաստակամություն է հայտնել ավագանու սահմանած գնից զգալի զեղչեր անել: Վերջին երկու տեղեկությունները ստուգել չի հաջողվել:

 

Սրա հետ մեկտեղ, բացարձակ անհասկանալլի ու անգամ անհավատալի էր նույն օրը, կեսօրին մոտ համահայկական հեռարձակման ծածկույթ ունեցող երկու հեռուստաընկերությունների լրագրողական նկարահանող խմբերի հայտնվելը ԳԱԼԱ հեռուստաընկերությունում` տեղի ունեցողը նկարահանելու եւ լուսաբանելու պատրաստակամությամբ: Հ1 եւ հ2 հեռուստաընկերությունների անցած վեցամսյա ծանրագույն վարչական պատերազմի ընթացքում ոչ մի անգամ չեկան, չզանգեցին, որպիսություն չհարցրին ու ոչինչ, ոչ մի տող չլուսաբանեցին կոնֆլիկտից ու հիմա, երբ մեկ օր առաջ ԴԱՀԿ-ն արգելանք է դնում աշտարակի օգտագործման վրա եւ քսան ժամ հետո նահանջում ելման դիրքեր եւ այլեւս չի խոչընդոտում աշտարակի օգտագործումը հաղորդումների հեռարձակման համար, իշխանություններից ավելի պրոիշխանական այս հեռուստաընկերությունները ... հիշել էին իրենց առաքելությունը: 

 

Մեր ունեցած տեղեկություններով, ԳԱԼԱ ՀԸ հիմնադիրը, աշխատակազմից եւ Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի անդամներից որեւէ մեկը դեկտեմբերի 17-ից հետո որեւէ բանակցություն չի վարել Գյումրու քաղաքապետի հետ: Դեկտեմբերի 17-ը այն երկուշաբթին, էր, երբ քաղաքապետարանի լրատվության բաժնի պետը քաղաքապետի անունից հաղորդեց, որ անցած 27 ամիսների աշտարակի օգտագործման համար քաղաքապետը կամենում է համայնքային բյուջե ստանալ ամսական 200.000-ական դրամ եւ բանակցությունները տապալվեցին:

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը առայժմ տարակուսած է իշխանությունների վարքի այս աննախադեպ եւ դրական փոփոխությամբ: Ստացվում է, որ սրանք, ով 6 ամիս շարունակ արհամարհում էին հանրության կարծիքը, թքած ունեին  Խոսքի ազատության պրոբլեմների, մամուլի գրաքննության մասին ոլորտային մասնագետների քննադատությունների վրա, մեկ էլ այնքան զգայուն են դառնում հենց այն օրն առավոտ կանուխ, երբ Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) քննարկվելու էր Հայաստանում առկա իրավիճակի մասին բանաձեւի նախագիծն ու ընդունվելու էր այն, երբ այստեղ ամենասուր տոներով արդեն հնչել էր Հայաստանում բազմակարծության բացակայության եւ ԳԱԼԱ ՀԸ դեմ սանձազերծված վարչական պատերազմի մասին, այն նույն օրը, երբ երեկոյան կողմ Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում (Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության հարցերով հանձնաժողով) քննարկվելու էր նույն անդուր պատմությունը: Ու այնքան էին դառել զգայուն, որ ԴԱՀԿ-ին հրաժարեցրին իր գործողություններից, այնքան` որ ԳԱԼԱ ՀԸ եթերազրկման համար անձնուրաց պայքար մղող եւ երեւացողներից վերջին հրամանատարին` Գյումրու քաղաքապետին բերման են ենթարկում մինչեւ ԳԱԼԱ ՀԸ հետ հաշտվողականության տրամադրության. ....ԳԱԼԱ ՀԸ հետ միշտ էլ լավ հարաբերություններ ենք ունեցել, .... հիմա էլ լավ հարաբերությունների մեջ ենք .... անկախ անձնական հարցերը ... , ասել էր Վ.Ղուկասյանը նույն ապրիլի 17-ի, նույն սկլերոզոտ Հ1-ի եթերում եղած` ԳԱԼԱ ՀԸ մասին ռեպորտաժի մեջ: Ֆանտաստիկա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հոկտեմբերին Գյումրու ՏԻՄ ընտրություններն են, շուտով կպարզվի, որ երկրագունդն էլ է կլոր:

 

Այն հանգամանքը, որ ԳԱԼԱ ՀԸ քսանժամյա եթերազրկումը լուսաբանած Հ1 եւ հ2 կայանների ռեպորտաժների կարմիր թելը ԳԱԼԱ ՀԸ-ն եթերում է երգն էր, եւ ընդամենը մի քառորդ բերան` ատամների արանքից ասվեց, թե հեռուստաընկերությունը եթերազրկվել է, վկայում է այն, որ լավատեսական տրամադրությունների լեյթմոտիվը դեռ մնում է այս կայանների լրատվական քաղաքականության հրամայականը, ու այդ զույգ բացառիկ, աննման, աննախադեպ եւ անզուգական ռեպորտաժները նախատեսված էին արտաքին օգտագործման համար` Ստրասբուրգ, Վաշինգտոն, տեղական մի քանի  դեսպանատներ եւ միջազգային կառույցներ:

 

Խոսքի ազատության  եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը հայտարարում է, որ, եթե իշխանությունների վարքի փոփոխությունը պայմանավորված է իրենց նախորդած գործողությունների եւ/կամ դրանց մղումների վերանայմամբ, մենք ողջունում ենք այդ քայլը: Այդ դեպքում նրանք պարտավոր են էլի մի շարք քայլեր կատարել` մտածել հեռուստաընկերությանը հասցված վնասի հատուցման եւ մեղքերի թողության մասին: Եթե երկրորդը մինչեւ Քրիստոսի երկրորդ գալուստը որեւէ կերպ չի ակնկալվում, ապա` վնասի հատուցման տեխնոլոգիաներ կան: Օրինակ. ռեժիմը վերցնում եւ զոհաբերում է (աշխատանքից ազատելու ձեւով) 1-2 կամ 3 հարկային չաղլիկ օպերլիազորի` ԳԱԼԱ ՀԸ-ում հարկային ստուգումների ընթացքում գործող օրենսդրության թույլ տված կոպտագույն ոտնահարումների, պաշտոնական դիրքի չարաշահման համար, ու վերադարձնում է հեռուստաընկերությունից  բռնագանձված 27 մլն դրամը, հետո` իր փախցրած գավազդատուներին է ետ փախցնում ... եւ այսպես շարունակ:

 

Հակառակ եւ անցանկալի պարագայում, եթե առաջիկայում պարզվի, որ իշխանություններն ավելի արդյունավետ դավադրություն են մոգոնել ու ապացուցվի, որ այս աննախադեպ ազատականացումը տեղի է ունեցել  ինչ-ինչ քաղաքական նկատառումներով, կամ միջազգային հանրության եւ միջպետական կառույցների ազդեցության արդյունքում, ապա իշխանությունները ավելի տհաճ իրավիճակում են հայտնվելու: Ներողություն ենք հայցում, բայց իշխանությունների վարքի երկրորդ կանխավարկածի հրապարակման բոլոր բարոյական իրավունքներն ունենք:

 

Այս պատմության բոլոր մանրամասներ` հարակից փաստաթղթերով կարող եք գտնել www.asparez.am կայքում:  


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter