Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության հեռուստամարաթոն դրամահավաքը դառնում է  ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արդեն հանգանակվել է 15 մլն 550 հազար դրամ

 

22 | 03 | 2008 | 13:00 | Հաղորդագրություն-27

 

Շարունակվում է Գյումրիում գործող ԳԱԼԱ Հեռուստաընկերության պաշտպանությանն ուղղված դրամահավաք մարաթոնը: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հազարավոր մարդիկ կամավոր կերպով դրամահավաք են իրականացնում Գյումրի քաղաքում գործող այս հեռուստաընկերությանը ծանրագույն ճգնաժամից դուրս բերելու համար: Ճգնաժամային իրադրությունը ստեղծվել է հեռուստաընկերության դեմ ՀՀ գործադիր իշխանության մի քանի ճյուղերի եւ Գյումրու քաղաքապետարանի համատեղ վարչական հարձակման հետեւանքով, ապա դատարանների կողմնակալ դատավարություններով կայացված վճիռների արդյունքում:

 

Ըստ ՀՀ Վարչական դատարանի մարտի 19-ի վճռի ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ԱՊԸ-ն պարտավոր էր անհապաղ պետբյուջե վճարել 25 մլն 116 հազար 700 դրամ, եւ մոտ 500 հազար դրամ, որպես դատական ծախսեր: 2007 թվի դեկտեմբերի 3-ից Գյումրու Հարկային տեսչության հայցով արդեն արգելանք էր դրվել ընկերության սարքավորումների, բանկային եւ դրամարկղային միջոցների վրա: 4,5 ամիս շարունակ հեռուստաընկերթյունը որեւէ գովազդային պատվեր չի ունեցել: Հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանը այդ ընթացում իր դրամական խնայողություններով պահպանել է հեռուստաընկերությունը, աշխատակազմը եւ բոլոր հաղորդաշարերը, այդ թվում, լրատվական ծավալուն թողարկումները, հարցազրույցների շարքերը, մանկական եւ այլ ժամանցային, մշակութային հաղորդաշարերը: Հեռուստաընկերությունը հնարավոր մանրամասներով եւ օպերատիվությամբ լուսաբանել է նախընտրական պաքարը, ընտրությունների ընթացքում տեղի ունեցած զանգվածային խախտումները, հետընտրական զարգացումները, համաժողովրդական հուզումներն ու հանրահավաքները:  

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության Շտաբի եւ հեռուստաընկերության նախաձեռնությամբ մարտի 19-ին Գյումրու ժամանակով ժամը 9-ին մեկնարկած հեռուստատեսային մարաթոնը նպատակ ուներ կարճ ժամկետում հանգանակել հարկայինի նկարած գումարը, վճարել պետբյուջե, այդպիսով պաշտպանել հեռարձակման լիցենզիան ու շարունակել վիճարկել այդ վճիռը հայաստանյան եւ եվրոպական դատական ատյաններում, այդ թվում պահանջել հեռուստաընկերությանն ու հիմնադրին հասցված վնասի լիակատար հատուցում:

 

Հանգանակության մարաթոնի մասին լուրերը մեծ արագությամբ տարածվեցին Հայաստանով մեկ, ապա` մոտ 6-10 ժամում ամբողջ աշխարհի հայությունն ու այս խնդրով շահագրգիռ մարդիկ իմացան մեկնարկելիք աննխադեպ միջոցառման մասին: Վեբ կայքերի կառավարիչները, բլոգերները, ֆորումների եւ չաթերի «մշտական բնակիչները», ԶԼՄ-ների, ՀԿ-ների հասարակական շարժումների, պաշտոնական ու ոչպաշտոնական միավորումների տեղեկատվական հոսքերի կառավարիչները աննախադեպ օպերատիվությամբ տարածեցին ու տարածում են տեղեկություն մարաթոնի մասին:

 

Հանգանակության մարաթոնի առաջին օրը` մարտի 19-ին (ստուդիա բերված կանխիկ դրամով եւ ՅՈՒՆԻԲԱՆԿ-ի դրամային հաշվին) հանգանակվեց 8 մլն 75 հազար դրամ` կամ «պահանջվող» գումարի 32 տոկոսը:

 

Հանգանակության մարաթոնի առաջին օրը` մարտի 20-ին հանգանակվեց  3 մլն 598 հազար դրամ` կամ «պահանջվող» գումարի մոտ 14 տոկոսը: 

 

Հանգանակության մարաթոնի երրորդ օրը` մարտի 21-ին հանգանակվեց 3 մլն 876 հազար դրամ` կամ «պահանջվող» գումարի 15 տոկոսը:

         

Հանգանակու-թյան օրերը դրամ ՀՀ Վարչական դատարանի վճռած մայր գումարից տոկոս
     
Մարտի 19 8075000 32.15 %
Մարտի 20 3598000 14.33 %
Մարտի 21 3876000 15.43 %
15549000 61.91 %

  

Հանգանակության 3 առաջին օրերի ընթացքում, մինչեւ մարտի 21-ը, ժամը 21:30-ը Կանխիկ եւ Բանկային դրամային հաշվի վրա եղած գումարի հանրագումարը կազմում է 15 մլն 549 հազար դրամ` անհրաժեշտ մայր գումարի 61,91 տոկոսը: Սա մեծագույն հաջողություն է, որ պատիվ է բերում բոլոր նրանց, ովքեր ուշադրության են արժանացնում այս խնդիրը:

 

Առայժմ տեղեկություններ չկան Վահան Խաչատրյանի անունով Յունիբանկում բացված դոլարայի հաշվին արտերկրից արված եւ արվող օժանդակությունների մասին, բանկային գործի մասնագետների խոսքով` այդ հանգանակությունները կարող են տեղ հասնել մի քանի օր ուշացումով, ինչը կարող է լրջագույնս խոչընդոտել ամբողջական գումարը գոնե մինչեւ երկուշաբթի հանգանակելուն:

 

Մարտի 21-ին «ՉԱՊ» ՍՊԸ այցելեցին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները` կատարողական թերթիկով: Նրանք նախ ուսումնասիրեցին դեկտեմբեր 3-ից արգելանքի տակ գտնվող գույքը եւ դրամական միջոցները (որոնք մի քանի հազար դրամով ավելացել էին 4,5 ամսվա ընթացքում, եւ որոնք ընկերույթունը չէր կարող ծախսել): Համոզվեցին, որ ամեն ինչ տեղում է, ոչինչ չի պակասել:   

 

Ապա ընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանի հետ քննարկումներից հետո, գանձեցին Համաժողովրդական հանգանակությամբ հավաքված եւ այդ պահին ստուդիայում գտնվող ամբողջ գումարը` 15 մլն 21 հազար 500 դրամ` մետաղադրամներն էլ հետը:

 

ԴԱՀԿ աշխատակիցները տեղեկացրին, որ իրենց ծառայության համար բռնագանձելու են դատարանի վճռով սահմանված գումարի եւս 5 տոկոսի չափով գումար (մոտ 1,2 մլն դրամ), այն բանի համար, որ դատական վեճում պարտված կողմը` «ՉԱՊ» ՍՊԸ-ն անհապաղ չի վճարել պահանջված գումարը պետբյուջե, եւ Հարկայինը դիմել է ԴԱՀԿ միջամտությանը:

 

Բացի այդ Դատարանի վճռով հաստատվել է 500.000 դրամ դատական ծախս` ի վնաս պարտված կողմի:

 

Այսպիսով Հայաստանում գոծող վարչական ռեժիմը իր ամբողջ հզորությունը գործի դնելով ջանում է քամել Հեռուստաընկերությունը, հաշվի չառնելով թերեւս մեկ բան. Հանրությունը աննախադեպ պատրաստակամություն է ցուցաբերում իր ազատությունները պաշտպանելու, իր ունեցած Ազատ հեռուստաընկերության   այց բացառիկ նմուշը պաշտպանելու եւ այդպիսով էլ ավտորիտարիզմի դեմ պայքարում իր ներդրումն ունենալու գործում:      

 

Հանգանակության հեռուստամարաթոնը շարունակվում է: Այն ուշագրավ եւ մասամբ սպասված ձեւեր է ստանում, եթե առաջին օրերին մարդիկ հեռավոր գյուղական համայնքներից անձամբ գալիս հասնում էին ստուդիա, հիմա համայնքներում հանգանակում են, ցուցակ են կազմում եւ 1-2 հոգով գումարը բերում են հեռուստաընկերություն: հետզհետե ու անշեղորեն աճում է Երեւանից, Վանաձորից եւ Հայաստանի այլ համայնքներից  հանգանակություններ կատարողների թիվը: Աճումէ  բանկայինն փոխանցումներով կատարվող հանգանակությունների թիվն ու մասը հանգանակվող գումարի մեջ: Մոտավորապես կարող ենք ասել, որ նման է ձնագնդի էֆեկտին: Երեւանից մի քանի գործարարներ կատարել են մի քանի 100.000, 200.000-ական դրամի նվիրատվություններ, մեկ այլ գործարար հանգանակության առաջին երեկոյան բերել էր 1 մլն դրամ, իսկ մարտի 21-ին մեկ այլ գործարար` էլի երեւանից նվիրաբերեց մեկուկես մլն դրամ:

 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ որքան մեծ է նվիրաբերվող գումարը, նվիրաբերողներն այնքան ավելի շատ են կամենում գաղտնի մնալ` հրաժարվում են իրենց անձը հանրությանը հայտնի դարձնելուց: Պատճառը Հայաստանում հաստատված ավտորիտար ռեժիմի հալածանքներից հեռու մնալու ցանկությունն է:

 

Հարգելի հայրենակիցներ, եւ Ազատ խոսքը գնահատող մարդիկ, շարունակում ենք դիմել Ձեր զորակցությանն ու աջակցությանը.

 

Եթե մինչեւ երկուշաբթի` մարտի 24-ը չկարողանանք հանգանակել եւս 10 մլն 66 հազար 7 հարյուր դրամ, ԳԱԼԱ հեռուստաընկերության գույքը կառգրավվի եւ կդրվի էլեկտրոնային աճուրդի, որպեսզի ՀՀ Վարչական դատարանի վճիռը բռնագանձման մասին կատարվի:

 

Աջակցությունը կարող է լինել ինչպես նվիրատվության տեսքով, այնպես էլ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանին տրվող դրամական պարտքի կամ վարկի տեսքով: Այդ ամենը պատշաճ իրավաբանական գրանցում կստանա:

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբը դիմում է բոլորի օգնությանը, խնդրում է հնարավոր բոլոր աջակցությունները: Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանում եթերազրկվի եւս մեկ հեռուստաընկերություն:  

 

Դրամական ուղղակի նվիրատվություններ իրականացնելու համար հարկավոր կլինի այցելել ԳԱԼԱ Հեռուստաընկերության գրասենյակ Գյումրի, Վ.Սարգսյան փ., 4/1 հասցեով. Շարլ Ազնավուրի հրապարակ, արեւմտյան շենք, մուտքը բակի կողմից:

 

Բանկային փոխանցումների եւ պարտքով դրամական օժանդակության համար հարկավոր է զանգահարել հեռուստաընկերություն` հետեւյալ հեռախոսահամարներով. +374 312 31819, +374 312 31889, կամ զանգահարել ուղիղ ԳԱԼԱ Հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանին հետեւյալ բջջային հեռախոսահամարով. + 374 91 43 55 63: Փոխանցումներ կատարելուց անմիջապես հետո խնդրում ենք զանգել եւ տեղյակ պահել այդ մասին:   

 

Դրամական հաշվի համար

Վահան Խաչատրյան

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ՓԲԸ, «ԳՅՈՒՄՐԻ» Մասնաճյուղ

հ/հ 2410 3101 2610

 

Դոլարային հաշվի համար

For transfers in USD

Intermediary Bank:

Deutsche Bank Trust Company Americas, New York

SWIFT: BKTR US 33

Beneficiary’s bank:

UNIBANK, Armenia, SWIFT: UNIJ AM 22 

Acc: 0443 7920

“UNIBANK” CJSC GYUMRI BRANCH

Beneficiary: Khachatryan Vahan

Account: 2410 3111 2618

 

Հարգանոք`

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ Հեռուստաընկերության պաշտպանության շտաբի

համակարգողներ Լեւոն Բարսեղյան, Վահան Թումասյան, Արթուր Ասլանյան

 

Այս հաղորդագրություն-կոչի հետ կապված բոլոր պարզաբանումների համար կարող եք դիմել Լեւոն Բարսեղյանին +374 91 821363 հեռախոսահամարով, [email protected] էլեկտրոնային հասցեով: 

 

Այս պատմության բոլոր մանրամասներ` հարակից փաստաթղթերով կարող եք գտնել www.asparez.am կայքում:

ԳԱԼԱ ՀԸ հեռուստամարաթոնի ընթացքում հեռուստաընկերությանը դրամական օժանդակություն անելու համար բանկային հաշվի համարներ »»»
Փ Ա Ռ Ք Ի   Ց ՈՒ Ց Ա Կ Ը

Այստեղ բերված են այն բոլոր Մարդկանց անունները եւ հիշատակումները,

ովքեր ԳԱԼԱ Հեռուստանկերության ծանր ժամին իրենց դրամական հանգանակը բերեցին

Խոսքի ազատության պաշտպանությանը

 

Այս մարդիկ գրում են

Հայաստանի Ազատության պաշտպանության նորագույն պատմությունը

 

Առձեռն` 19 մարտի 2008
Առձեռն` 20 մարտի 2008
Առձեռն` 21 մարտի 2008
 
Բանկային` 19 մարտի 2008
Բանկային` 20 մարտի 2008
Բանկային` 21 մարտի 2008

 

Մենք երախտապարտ ենք

նրանց բոլորին


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter