Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի համակարգող Լ.Բարսեղյանը դիմել է Գյումրու ավագանու անդամներին

 

23 | 04 | 2008 | 22:00 | Հաղորդագրություն-40

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի համակարգող եւ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ապրիլի 23-ին նամակով դիմել է Գյումրու Ավագանու 15 անդամներից յուրաքանչյուրին հորդորելով նրանց Ավագանու արտահերթ նիստ հրավիրել, քննարկել Գյումրու հին հեռուստաաշտարակի վրա անտենաներ տեղադրելու սակագները եւ այդպիսով լուծել Գյումրու քաղաքապետարան-ԳԱԼԱ ՀԸ կեստարյա կոնֆլիկտը:

 

Նամակի տեքստն ամբողջությամբ ներկայացվում է ստորեւ.

 

...Գյումրու Ավագանու անդամներ

 

Գագիկ Ադամյանին,

Արսեն Աղայանին,

Գեւորգ Առաքելյանին,

Արամայիս Բաղրամյանին,

Վահան Գասպարյանին,

Արամ Խաչատրյանին,

Հրայր Խաչատրյանին,

Անդրանիկ Կարապետյանին,

Գեորգի Ղազարյանին,

Կոլյա Ղուկասյանին,

Հրաչ Մելքոնյանին,

Կարապետ Ներսիսյանին,

Չուբար Զարգարյանին,

Հենրիկ Պողոսյանին,

Արտաշես Ջանոյանին

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանից

 

Դիմում

 

Պարոնայք,

 

Ձեզ հայտնի պիտի լինի, որ Գյումրիում գործող ԳԱԼԱ հեռուստաընկերությունը 2005 թվի օգոստոսից իր հաղորդումները հեռարձակելու համար իր հեռարձակող անտենան տեղադրել է Գյումրու հին հեռուստաաշտարակի վրա, որը 2007 թվի նոյեմբերի 5-ից անցել է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ:

 

2007 թվի նոյեմբերի 12-ին Գյումրու քաղաքապետի տեղակալը ԳԱԼԱ ՀԸ եւ ՉԱՊ ՍՊԸ հիմնադիր Վահան Խաչատրյանին տեղեկացրել է, որ 2007 թվի նոյեմբերի 5-ից այդ աշտարակի սեփականության իրավունքը պատկանում է Գյումրու քաղաքապետարանին, պահանջել է այն նախկինում օգտագործելու համար վճարել ամսական 100.000-ական դրամ, եւ տեղեկացրել, որ այդ վճարումներից հետո միայն կարող են բանակցել ապագա վարձակալման մասին: Քաղաքապետի տեղակալին բացատրելով, որ նախկինում աշտարակի օգտագործման դիմաց վճարելու պահանջը օրինական չէ, Վ.Խաչատրյանը հրաժարվել է գործարքից:

 

2007 թվի նոյեմբերի 23-ին Գյումրու քաղաքապետը դիմեց դատարան` աշտարակը հեռուստաընկերության անտենայից ազատելու պահանջով:

 

2007 թվի նոյեմբերի 30-ին, կամենալով միջնորդել խնդրի լուծմանը, ես նամակով դիմեցի Գյումրու քաղաքապետին, հորդորելով հրաժարվել խնդիրը դատական ճանապարհով լուծելուց, եւ այն կարգավորել բանակցություններով: Քաղաքապետը մերժեց առաջարկը, պահանջելով հեռուստաընկերությունից վճարել` աշտարակը նախկինում օգտագործելու դիմաց:

 

2007 թվի դեկտեմբերի 13-ին կրկին դիմեցի քաղաքապետին, առաջարկելով եռակողմ պայմանագիր` հետեւյալ պայմաններով. անցած 27 ամիսներին հեռուստաընկերության կողմից աշտարակն օգտագործելու դիմաց վճարում եմ ես անձամբ, քաղաքապետը հրաժարվում է խնդրի կարգավորման դատական ճանապարհից եւ, առնվազն 6 ամսով եւ որոշակի վարձավճարով, թույլ է տալիս անտենան տեղադրած  թողնել աշտարակի վրա: Ենթադրվում էր, որ այդ համաձայնության հիմքում պայմանավորվելիք վարձավճարները լինելու էին ողջամիտ` համանման ծառայությունների համար գործող շուկայական գներին համաչափ:

 

2007 թվի դեկտեմբերի 17-ին քաղաքապետը, լրատվության բաժնի պետի փոխանցմամբ, տեղեկացրեց, որ անցյալում աշտարակն օգտագործելու համար նպատակահարմար է գտնում պահանջել ամսական 200.000-ական դրամ (ընդամենը ստացվում էր 5.400.000 դրամ), ինչը վճարելուց հետո միայն կարող են բանակցել ապագա վարձակալման կամ վճարի դիմաց անտենա տեղադրելու մասին: Սա, ըստ էության լինելով ոչ ողջամիտ գումարի պահանջ եւ նախնական պայմանավորվածության խախտում, բանակցությունները տարավ փակուղի: Ամսական 200.000 դրամը 1 անտենա տեղադրելու համար չափազանց մեծ գումար է, այն էլ այն ժամանակահատվածի համար, երբ քաղաքապետարանը չի տնօրինել այդ աշտարակը: Գյումրու մեծ աշտարակը, որ գտնվում է ՀՀ Կապի նախարարության ենթակայության տակ, Գյումրու մյուս հեռուստաընկերություններից ստանում է ամսական 130-150 հազար դրամ, այն դեպքում, որ հեռուստաընկերություններին մատուցվող ծառայությունների ցանկը շատ ավելի ընդարձակ է. անտենայի տեղադրում աշտարակի 140-150 մետր բարձրության վրա, հաղորդակի () տեղադրում տարածքում, հաղորդակի սպասարկում, էլեկտրաէներգիայի ծախս (մոտ 35-45 հազար դրամ/ամսական), հաղորդակին հասնող ռադիոազդանշանի` ռադիոռելեային գծի հսկում-սպասարկում եւ այլն: Իսկ քաղաքապետարանի տնօրինման տակ գտնվող աշտարակի դեպքում, խոսքը միայն 1 անտենայի տեղադրման մասին է` 54 մետր բարձրության վրա, մյուս բոլոր ծառայությունները հեռուստաընկերությունը կատարել եւ կատարում է ինքը: Մանավանդ, երբ նույն աշտարակի վրա գտնվող մի քանի այլ անտենաները տնօրինողներին, ըստ իրավաբանական բաժնի պետի, քաղաքապետարանը նախկինում եւ փետրվարի 28-ի դրությամբ որեւէ պահանջ չէր ներկայացրել:

 

Այս ամենի արդյունքում, չտեսնելով աշտարակի վրա ողջամիտ վարձավճարով մեկ անտենա տեղադրելու թույլտվության բարի կամք եւ օրինական հնարավորություն, ՉԱՊ ՍՊԸ-ն ստիպված եղավ աշտարակի նկատմամբ հարկադիր սերվիտուտ սահմանելու հակընդդեմ հայցապահանջով հանդես գալ դատարանում:

 

Ի վերջո, 2008 թվի փետրվարի 29-ին ՀՀ Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել քաղաքապետարանի հայցը եւ պարտադրել հանել այդ անտենան աշտարակի վրայից: Վճիռը ուժի մեջ մտավ մարտի 29-ին: Հեռուստաընկերությոան հիմնադիր ՍՊԸ-ն բողոքարկել է վճիռը վերադաս դատական ատյանում: Բոլորին հասկանալի է, հեռուստաընկերության անտենան աշտարակի վրայից հանելուց չի շահում ոչ ոք, ոչ քաղաքացիներն ու Շիրակի մարզի բնակիչները, ոչ քաղաքապետարանը, ոչ քաղաքապետը, ոչ ավագանու անդամները, ոչ հեռուստաընկերության հիմնադիրն ու աշխատակիցները, ոչ հնարավոր գովազդատուները: Թերեւս կշահեն միայն նրանք` ովքեր այդպես սրտանց կամենում են հեռուստաընկերության եթերազրկումը: Բայց դա կլինի ժամանակավոր ուրախություն, որովհետեւ, ինչպես հասկանում եք, դա հեռուստաընկերության համար ժամանակավոր դժվարություն է լինելու: Ապրիլի 16-17-ին, ԴԱՀԿ աշխատակիցների ջանքերով, հեռուստաընկերությունը 20 ժամով եթերազրկվեց: Արձագանքները Ձեզ նույնպես հայտնի պիտի լինեն:    

 

Ուզում եմ հրավիրել Ձեր ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ ըստ գործող օրենսդրության, համայնքի գույքը վարձակալման տրամադրելու կամ սակագնով օգտագործման տրամադրելու իրավասությունը պատկանում է համայնքի ավագանուն: Բոլոր այն դեպքերում, երբ քաղաքապետի տեղակալը սակագին էր ասում Վ.Խաչատրյանին, երբ Վ.Ղուկասյանը գին էր փոխանցում Լ.Բարսեղյանին, նրանք պետք է հենվեին ավագանու որոշման վրա, իսկ նման որոշում, մեր ունեցած տեղեկություններով, Գյումրու ավագան չի ունեցել եւ դեռ չի կայացրել:

 

Չնայած այս խնդրի շուրջ անցած 5,5 ամիսներին տեղի ունեցած բուռն զարգացումներին եւ ընդարձակ հանրային իրազեկմանը, քաղաքի ավագանին այդպես էլ այս խնդիրը չի առել քննարկման, ավագանու անդամներից ոչ մեկը այս խնդիրը չի առաջարկել ավագանու օրակարգին` քննարկման եւ որոշման կայացման համար, չնայած ակնհայտ է, որ խնդիրը քաղաքի եւ մարզի համար ավելի կարեւոր նշանակություն ունի, քան մի շարք այլ հարցեր, որոնց մասին քննարկումներ են եղել ավագանու նիստերում եւ որոշումներ են կայացվել: Որեւէ մեկը հարց չի առաջադրել քննարկելու այն մասին, թե, եթե մեկը (իրավաբանական կամ ֆիզիկական անձ) հետաքրքրություն ունի այդ աշտարակի վրա անտենա տեղադրելու, ի՞նչ սակագնով կարող է դա անել: Չէ՞ որ դրանից կոնկրետ եկամուտ կունենա քաղաքի բյուջեն ու կշահի համայնքը: 

 

Ես չէի կարծում է, թե այս նամակի կարիքը կլիներ, շարունակ հետաձգել եմ այս նամակի կազմումը, ապա` ուղարկումը, կարծելով, որ ավագանու անդամներն արդեն բավականաչափ տեղեկացված են ու իրենք էլ են խնդիրը գնահատում հույժ կարեւոր, նաեւ  կարծում էի, թե ավագանու անդամները, կամ նրանցից մի քանիսը կնախաձեռնեին աշտարակի վրա անտենա տեղադրելու սակագին սահմանելու հարցի քննարկում եւ կկայացնեին համապատասխան որոշում, ինչի շնորհիվ խնդիրը կկարգավորվեր ավելի քան հեշտությամբ եւ առանց բարդացումների: Մանավանդ, երբ աշտարակի նշանակությունը, ըստ կադաստրի վկայականի, հասարակական է, այսինքն այդ աշտարակի վրա հեռուստաընկերության անտենան տեղադրելը լիովին բավարարում է աշտարակի այն նշանակությանը, ինչին կոչված է այդ կառույցը: Իսկ Գյումրի քաղաքի ավագանու հավաքականությունը ուղղակի այն մարմինն է, որ իրավազոր է  հիմնովին լուծել այս հարցը, փոխադարձ հանդուրժողականության, բարի կամքի, քաղաքի, քաղաքացիների եւ հեռուստաընկերության շահերի պաշտպանության ներդաշնակությամբ:

 

Ես, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը չենք կամեցել եւ չենք կամենում, որ Գյումրու ավագանին այս հարցում անգործության մատնվի:

 

Պարոնայք,

 

Այս նամակով առաջարկում եմ այս խնդրի լուծման համար ավագանու արտահերթ նիստ հրավիրել, ուսումնասիրել եւ քննարկել Գյումրու Վ.Սարգսյան 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի վրա անտենա տեղադրելու օրինական հնարավորությունը, սակագին սահմանել դրա համար եւ հանձնարարել քաղաքապետարանին` համապատասխան պայմանագրեր կնքել բոլոր նրանց հետ, ովքեր կամենում են անտենաներ կամ համանման սարքավորումներ տեղադրել այդ աշտարակի վրա, մասնավորաբար` ԳԱԼԱ ՀԸ եւ ինտերնետային կապ ապահովող ընկերություններից այն մեկի հետ, ովքեր իրենց անտենաները արդեն տեղադրել են աշտարակի վրա` դեռ  քաղաքապետարանի տնօրինման տակ անցնելուց առաջ:

 

Վստահ եմ, որ ԳԱԼԱ ՀԸ համար ընդունելի է անտենայի տեղադրման համար այն ցանկացած սակագինը, որ կհաշվարկվի ողջամտության սկզբունքներով` հաշվի առնելով համանման ծառայությունների համար գործող շուկայական գներն ու պայմանները. մոտ 30կգ կշռող հեռուստատեսային հեռարձակող անտենա` 54-55մ բարձրության վրա եւ այլն: Բոլորովին այլ կլիներ խնդիրը, եթե այդ աշտարակը ծանրաբեռնված լիներ այլ սարքավորումներով ու դրա վրա էլի մեկ անտենայի տեղ չգտնվեր, կամ, եթե համայնքի համար բյուջետային օրինական եկամուտները անհրաժեշտ չլինեին եւ այլն:  

 

Խնդրում եմ հաշվի առնել, որ այս եւ հետագա դատական զարգացումների նախաձեռնողը հեռուստաընկերությունը չի եղել: Միաժամանակ, խորհուրդ եմ տալիս հաշվի առնել այն հանգամանքը, որ այս խնդիրը, հեռուստաընկերությունից ու ձեզնից անկախ պատճառներով, վաղուց ելել է շուկայական կամ ներհամայնքային փոխհարաբերությունների եւ մեր քաղաքի սահմաններից, այն դարձել է մարդկանց հիմնարար ազատությունների պաշտպանության եւ մեկ առանձին մարզային հեռուստաընկերության հեռարձակման հնարավորությունները ինչ-ինչ պատճառներով սահմանափակելու, ինչպես նաեւ` քաղաքական եւ միջազգային հնչողություն ստացած պրոբլեմ:      

 

Դուք եւ Գյումրու ավագանու մյուս անդամները կարող եք ոչ միայն ուղղակի ազդեցություն ունենալ այս կոնֆլիկտի լուծման գործում, այլեւ կարող եք հիմնովին լուծել խնդիրը: Ի՞նչն է Ձեզ խանգարում այդ անել:

 

23 ապրիլի, 2008 ...   

 

Այս պատմության բոլոր մանրամասներ` հարակից փաստաթղթերով կարող եք գտնել www.asparez.am կայքում:  


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter