Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



ՕՐԸ ՎՃՌԱԿԱՆ Է.

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

 

ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության հեռուստամարաթոն դրամահավաքը դարձել է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արդեն հանգանակվել է 22 մլն 218 հազար, որից 15.021.500 դրամը ԴԱՀԿ-ն տարել է արդեն ուրբաթ երեկոյան

 

24 | 03 | 2008 | 14:30 | Հաղորդագրություն-29

 

Մարտի 23-ին Սուրբ Զատկի տոնին Մարդիկ շարունակում էին այցելել ԳԱԼԱ Հեռուստաընկերություն եւ իրենց հոգու պարտքը կատարում` իրենց դրամը հանգանակում Հեռուստաընկերության պաշտպանության գործին: Օրվա ընթացքում անձնական նվիրատվությունների տեսքով հանգանակվեց 628.800 դրամ` ամբողջը կանխիկ:

 

Մարտի 24-ի` երկուշաբթի առավոտնից վերսկսեց մարդկանց բուռն հոսքը հեռուստաընկերություն: Կիրակի եւ երկուշաբթի ստուդիա եկող մարդկանց մի մասն արդեն նախորդ օրերին իրենց հանգանակություններն արել էին, բայց լավ տեղեկացված լինելով իրավիճակին ու կամենալով մինչեւ վերջ հասցնել գործը, մասամբ ի հեճուկս մի քանի հատուկենտ չարամիտների, նորից էին գալիս ու նվիրաբերում իրենց դրամը:

 

Մարտի 24-ի ժամը 13-ի դրությամբ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության գործին հանգնակվել է ընդամենը 22 մլն 218 հազար 650 դրամ, որից այդ պահին Յունիբանկի դրամային հաշվին կա 236.000 դրամ:  Մարտի 24-ի առավոտնից մինչեւ ժամը 13-ը արդեն հանգանակվել է 3.319.350 դրամ, որից 1մլն դրամ նվիրող զույգ երիտասարդները ներկայացան որպես Երեւանցի Ախպերություն:  

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության Շտաբը հայտնում է, որ լրջագույն ահազանգեր ունենք առ այն, որ արտերկրից արված մի քանի հարյուր դրամական փոխանցումները տեղ չեն հասնում, կամ դեռ տեղ չեն հասնում: Մեր ձեռքի տակ ունենք փոխանցումների անդորրագրեր, որոնց հետքերով բանկեր այցելելիս, պատասխանում են, թե այդ գումարը դեռ չկա: Երեւանից մի քանի ահազանգեր ունենք, առ այն, որ մի քանի բանկերից արդեն ուրբաթ օրը փոխանցումներ կատարելիս, մերժել են ընդունել դրամը, ասելով, թե  այդ հաշվին չենք կարող վերցնել:

 

Փաստացի արտերկրից ունենք առայժմ ընդամենը 3 հանգանակություն, ահա.

 

Մովսես Անդիկյան, ԱՄՆ-ից, 250 ԱՄՆ դոլար,

Դիաննա Զաքարյան, Իսպանիա, 50.000 դրամ,

Լաուրա Բալասանյան, ԱՄՆ-ից, 100 դոլար` «Գագիկ Թերզյան» գրասենյակի միջոցով:

 

ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության Համահայկական Մարաթոնի հաշվապահական վիճակագրությունը այսպիսին մարտի 24-ի ժամը 13-ի դրությամբ: 

 

  Դատարանի վճռով սահմանված     գումարի չափը  
  25116700  
Հանգանակու-թյան օրերը դրամ մայր գումարից տոկոս
Մարտի 19 8075000 32.15 %
Մարտի 20 3598000 14.33 %
Մարտի 21 3876000 15.43 %
Մարտի 22 2721500 10.84 %
Մարտի 23 628800 2.50 %
Մարտի 24-13:00 3319350 13.22 %
  22218650 88.46 %
Պակասող մնացորդը 2898050 11.54 %

 

 

Դիագրամներ.

 

  

 

 


 Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը եւ կոչը

Ազատությունը գնահատող մարդկանց

 

Հարգելի հայրենակիցներ, եւ Ազատ խոսքը գնահատող մարդիկ, շարունակում ենք դիմել Ձեր զորակցությանն ու աջակցությանը.

 

Եթե մինչեւ երկուշաբթի` մարտի 24-ը չկարողանանք հանգանակել եւս 6 մլն 846 հազար 200 դրամ, ԳԱԼԱ հեռուստաընկերության գույքը կառգրավվի եւ կդրվի էլեկտրոնային աճուրդի, որպեսզի ՀՀ Վարչական դատարանի վճիռը բռնագանձման մասին կատարվի:

 

Աջակցությունը կարող է լինել ինչպես նվիրատվության տեսքով, այնպես էլ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանին տրվող դրամական պարտքի կամ վարկի տեսքով: Այդ ամենը պատշաճ իրավաբանական գրանցում կստանա:  

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբը դիմում է բոլորի օգնությանը, խնդրում է հնարավոր բոլոր աջակցությունները: Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանում եթերազրկվի եւս մեկ հեռուստաընկերություն:  

 

Դրամական ուղղակի նվիրատվություններ իրականացնելու համար հարկավոր կլինի այցելել ԳԱԼԱ Հեռուստաընկերության գրասենյակ Գյումրի, Վ.Սարգսյան փ., 4/1 հասցեով. Շարլ Ազնավուրի հրապարակ, արեւմտյան շենք, մուտքը բակի կողմից:

 

Բանկային փոխանցումների եւ պարտքով դրամական օժանդակության համար հարկավոր է զանգահարել հեռուստաընկերություն` հետեւյալ հեռախոսահամարներով. +374 312 31819, +374 312 31889, կամ զանգահարել ուղիղ ԳԱԼԱ Հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանին հետեւյալ բջջային հեռախոսահամարով. + 374 91 43 55 63: Փոխանցումներ կատարելուց անմիջապես հետո խնդրում ենք զանգել եւ տեղյակ պահել այդ մասին:   

 

 

Դրամական հաշվի համար

Վահան Խաչատրյան

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ՓԲԸ, «ԳՅՈՒՄՐԻ» Մասնաճյուղ

հ/հ 2410 3101 2610

 

Դոլարային հաշվի համար

For transfers in USD

Intermediary Bank:

Deutsche Bank Trust Company Americas, New York

SWIFT: BKTR US 33

Beneficiary’s bank:

UNIBANK, Armenia, SWIFT: UNIJ AM 22 

Acc: 0443 7920

“UNIBANK” CJSC GYUMRI BRANCH

Beneficiary: Khachatryan Vahan

Account: 2410 3111 2618

 

Հարգանոք`

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ Հեռուստաընկերության պաշտպանության շտաբի

համակարգողներ Լեւոն Բարսեղյան, Վահան Թումասյան, Արթուր Ասլանյան

 

Այս հաղորդագրություն-կոչի հետ կապված բոլոր պարզաբանումների համար կարող եք դիմել Լեւոն Բարսեղյանին +374 91 821363 հեռախոսահամարով, [email protected] էլեկտրոնային հասցեով: 

 

Այս պատմության բոլոր մանրամասներ` հարակից փաստաթղթերով կարող եք գտնել www.asparez.am կայքում:


 

ԳԱԼԱ ՀԸ հեռուստամարաթոնի ընթացքում հեռուստաընկերությանը դրամական օժանդակություն անելու համար բանկային հաշվի համարներ »»»
Փ Ա Ռ Ք Ի   Ց ՈՒ Ց Ա Կ Ը

Այստեղ բերված են այն բոլոր Մարդկանց անունները եւ հիշատակումները,

ովքեր ԳԱԼԱ Հեռուստանկերության ծանր ժամին իրենց դրամական հանգանակը բերեցին

Խոսքի ազատության պաշտպանությանը

 

Այս մարդիկ գրում են

Հայաստանի Ազատության պաշտպանության նորագույն պատմությունը

 

Առձեռն` 19 մարտի 2008
Առձեռն` 20 մարտի 2008
Առձեռն` 21 մարտի 2008
 
Բանկային` 19 մարտի 2008
Բանկային` 20 մարտի 2008
Բանկային` 21 մարտի 2008

 

Մենք երախտապարտ ենք

նրանց բոլորին


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter