Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

 

26 | 02 | 2008 | 11:00 | Հաղորդագրություն-15 

 

Սկսվեց Գյումրու քաղաքապետարանը ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի եւ ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի գործերը միացյալ լսումը

 

Փետրվարի 25-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Խաչատրյանի նախագահությամբ սկսվեց Գյումրու քաղաքապետարանը ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի եւ ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի գործերը միացյալ լսումը:

 

Դատաքննության սկզբում ներկայացան կողմերը. ՉԱՊ ՍՊԸ-ն ներկայացնում են տնօրեն Կարինե Հարությունյանը եւ Փաստաբանական պալատի անդամ, փաստաբան Կարեն Թումանյանը, իսկ Գյումրու քաղաքապարանը ներկայացնում էր քաղաքապետարանի իրաբանական բաժնի մասնագետը:

 

ՉԱՊ ՍՊԸ ներկայացուցիչ Կարեն Թումանյանը միջնորդեց թույլ տալ նկարահանել դատաքննության ամբողջ ընթացքը եւ տեսագրության մեկ օրինակը կցել գործին, որովհետեւ, ինչպես ներկայացրեց վերջինս իր միջնորդության մեջ, այս գործը հանրային մեծ հնչողություն է ստացել, եւ տարբեր ԶԼՄ-ներ ու լրարողներ տարբեր կերպ են մեկնաբանում դատարանի դահլիճում տեղի ունեցող իրադարձությունները: Քաղաքապետարանի ներկայացուցիչը առարկեց: Դատավորը մի քանի անգամ առարկության հիմքեր հարցրեց, ինչին քաղաքապետարանի ներակայցուցիչը ոչինչ չպատասխանեց, ընդամենը ասաց,-Չենք ուզում, որ նկարահանվի:-Դատավորը, առաջնորդվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսրքի 114 հոդվածի երրորդ մասով, որոշեց արգելել նկարահանումները դատաքննության ընթացքում: 

 

Այնուհետեւ ՉԱՊ ՍՊԸ ներկայացուցիչ Կարեն Թումանյանը հանդես եկավ նոր միջնորդությամբ, որով դատարանից խնդրեց դատատեխնիկական-շինարարական փորձաքննություն նշանակել` վիճարկվող հեռուստաաշտարակի, կառուցվածքի, դրա վրա տեղադրված սարքավորումների, աշտարակի մատույցների, դրա գրաված տարածքի, տեղադրման վայրի եւ այլ հանգամանքները պարզելու համար: Քաղաքապետարանի ներկայացուցիչը այս անգամ էլ առարկեց միջնորդության դեմ, ասելով.-Չեմ ընդունում միջնորդությունը:- Դատավորը ստիպված եղավ հարցնել,- Առարկու՞մ եք:-Դրական պատասխան ստանալով, դատավոր Արմեն Խաչատրյանը ընդմիջում հայտարարեց մինչեւ փետրվարի 26-ը ժամը 12-ը:

 

Դատարանի դահլիճում գործի ընթացքին էին հետեւում Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի ներակայացուցիչները, մոտ 1 տասնյակ լրագրողներ, ուսանողներ` իրավաբանական ֆակուլտետներից եւ ուրիշներ:   


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter