Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ԺՈՂՈՎՈՒ~ՐԴ

 

26 | 03 | 2008 | 10:30 | Հաղորդագրություն-31 (լրացված)

 

Մարտի 25-ին Ժամը 17:15-ին ԳԱԼԱ Հեռուստաընկերությունը, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը Ազատությունը հարգող եւ գնահատող հանրության, մոտ 1 տասնյակ հազար հայորդիների եւ այլազգի բարեկամների շնորհիվ ետ մղեց Հարկային տեսչության 161 օր տեւած գրոհը մինչեւ ելման դիրքեր:

 

ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ն Համահայկական հանգանակության շնորհիվ կարողացավ ԴԱՀԿ-ին վճարել ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության նկարած եւ ՀՀ Վարչական դատարանի արտանկարած 26.899.986 դրամ (մոտ 90.000 Ամերիկյան դոլար) պարտքը:

 

Արդեն փակվել էր հարկայինի նկարած եւ դատարանի արտանկարած պարտքը, բայց բազմաթիվ զանգեր էինք ստանում, որ մարդիկ շարունակում են իրենց բանկային փոխանցումները կատարել ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանի բանկային հաշվեհամարին, շարունակում էին գալ ԳԱԼԱ  Հեռուստաստուդիա իրենց նպաստը բերելու այս գործին: ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը (Ժառանգություն կուսակցություն) ուղղակի պնդեց ու պարտադրեց իր նվիրատվությունը հեռուստաընկերությանը: Նախորդ օրը, երբ դեռ մոտ 2,5 մլն դրամի հանգանակման կարիք կար, ԳԱԼԱ ՀԸ եթերում հարցազրույց տալուց հետո ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը (Ժառանգություն կուսակցություն) 30.000 դրամ նվիրաբերելով պատմեց, թե առաջարկել է Զ.Փոստանջյանին իր գումարը նույնպես բերել Գյումրի, ինչին վերջինս կատակով պատասխանել է, թե այդ հաճույքն ինքն անձամբ է ուզում վայելել:

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության Շտաբը շարունակում է իր մտահոգությունը հայտնել առ այն, որ լրջագույն ահազանգեր ունենք, թե արտերկրից արված մի քանի հարյուր դրամական փոխանցումները տեղ չեն հասնում, կամ դեռ տեղ չեն հասնում: Մեր ձեռքի տակ ունենք փոխանցումների անդորրագրեր, որոնց հետքերով բանկեր այցելելիս, պատասխանում են, թե այդ գումարը դեռ չկա:

 

Փաստացի արտերկրից ունենք առայժմ ընդամենը 5 հանգանակություն, ահա.

 

Ստեփան Նազարյան (Հոլիվուդ, Լոս-Անջելես, ԱՄՆ)- 100 ԱՄՆ դոլար,

Հակոբ Փահլևանյան (Գլենդեյլ, Լոս-Անջելես, ԱՄՆ)- 100 ԱՄՆ դոլար (գյումրեցի Սեթո պապի բարեկամներ)

Նվարդ Միքայելյան (ԱՄՆ)- 100 ԱՄՆ դոլար,

Սաշա Կչանյան (ԱՄՆ)- 50 ԱՄՆ դոլար,

Մովսես Անդիկյան, ԱՄՆ-ից, 250 ԱՄՆ դոլար,

Դիաննա Զաքարյան, Իսպանիայից, 50.000 դրամ,

Լաուրա Բալասանյան, ԱՄՆ-ից, 100 դոլար,

Զավեն Հովհաննիսյան, ԱՄՆ, Լոս-Անջելեսից, 500 ԱՄՆ դոլար,

Էդիկ Գրիգորյան, Գերմանիայից, 185 հազար դրամ, եւ ապա էլի 60 հազար դրամ:

Աշոտ  (ԱՄՆ, Արիզոնա նահանգ)-500 ԱՄՆ դոլար

 

Բոլոր վերոհիշյալ նվիրատվությունները արվել են կամ հատուկ գրասենյակային ծառայությունների կամ ազգականների եւ բարեկամների միջոցով, որեւէ մեկը բանկային ճանապարհով չի ստացվել:

 

ԳԱԼԱ ՀԸ պաշտպանությանը մասնակցած Մարդկանց ցուցակներում (www.asparez.am աջ վերին սյունակ), բազմաթիվ են օտար երկրներից նվիրատվությունների հիշատակությունները: Հարկավոր է հաշվի առնել, որ դրանք նույնպես բանկային ճանապարհով չեն ստացվել, այլ մարդիկ արտերկրից զանգել են իրենց հայաստանյան ազգականներին եւ իրենց անունից ստուդիա են ուղարկել իրենց սրտի կամեցած չափով գումար, պայմանով, որ ապա կուղարկեն, կամ արդեն դրամն ուղարկել են այդ ազգականների անունով:

 

Այս փառահեղ պատմությունը 10 հազարից ավելի ընտանիք են գրել: Այդ ամենը հանրությանը կներկայացվի առաջիկայում հնարավոր բոլոր մանրամասներով:

 

Իսկ մինչ այդ,

Մենք Մարտի 25-ը Խոսքի ազատության պաշտպանության Հաղթանակի Տոն ենք հայտարարում:

 

Լրացուցիչ մանրամասները, վերլուծությունները եւ ստացվող լրացուցիչ տեղեկությունները կհաղորդվեն լրացուցիչ:  

 

ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության հանգանակության համառոտ հաշվապահությունը. 

 

Համահայկական դրամահավաք մարաթոնի ընթացքում`                     մարտի 19-25-ը ԳԱԼԱ ՀԸ բերված դրամի եւ բանկի դրամային հաշվին փոխանցված դրամի հարաբերակցության հանրագումար 
       
  Ընդամենը Առձեռն Բանկով Օրերը
Մարտի 19 8075000 7048170 1026830 Մարտի 19
Մարտի 20 3474500 2623500 851000 Մարտի 20
Մարտի 21 3999500 3025000 974500 Մարտի 21
Մարտի 22 2721500 2721500 0 Մարտի 22
Մարտի 23 628800 628800 0 Մարտի 23
Մարտի 24 4975250 4131400 843850 Մարտի 24
Մարտի 25 2583950 1578950 1005000 Մարտի 25
  26458500 21757320 4701180  
         
Կարիքը` 26 899 986  դրամ էր` Վճիռ + դատական ծախս + ԴԱՀԿ 5%:
Մնացորդը` հանգանակված գումարը վճարելուց հետո` 441 486 դրամ է, որ գանձվելու է ՉԱՊ ՍՊԸ բանկային հաշվից:
Մնացորդը ՍՊԸ բանկային հաշվին այժմ կազմում է հաշվին 98 514 դրամ:

 

Առաջիկա 1-2 օրերին կհանվի ՍՊԸ դրամական միջոցների եւ գույքի վրա սահմանված կալանքը:

 

Բանկային փոխանցումների վերաբերյալ տվյալներ.

 

  Բանկային փոխանցումների քանակը Դրամային հաշվին բանկային փոխանցված գումարը Օրական փոխանցումների միջին թվաբանական մեծությունը` դրամ/փոխանցում 
19 մարտի 166 1 026 830 6186
20 մարտի 105 851 000 8105
21 մարտի 105 974 500 9281
22 մարտի ՇԱԲԱԹ ՇԱԲԱԹ ՇԱԲԱԹ
23 մարտի ԿԻՐԱԿԻ ԿԻՐԱԿԻ ԿԻՐԱԿԻ
24 մարտի 79 843 850 10682
25 մարտի 48 1 005 000 20938
  503 4701180 9346

 

Վճարումները ԴԱՀԿ-ին.

 

   21 մարտի, 2008, ԴԱՀԿ 1-ին գանձումը 15021500 դրամ
   24 մարտի, 2008, ԴԱՀԿ 2-րդ գանձումը 8400000 դրամ
   25 մարտի, 2008, ԴԱՀԿ 3-րդ գանձումը 3037000 դրամ
   Ընդամենը ԴԱՀԿ կանխիկ գանձումը 26458500 դրամ

 

 

 

 

 


Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ Հեռուստաընկերության պաշտպանության շտաբը իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց հնարավորությունների սահմաններում նվիրատվություններ կատարեցին ԳԱԼԱ ՀԸ եւ իրենց Խոսքի ազատության պաշտպանության օգտին:

 

Շտաբի համակարգողներ Լեւոն Բարսեղյան, Վահան Թումասյան, Արթուր Ասլանյան

 

Բոլոր պարզաբանումների համար եւ արտերկրից ուղարկած դրամական օժանդակությունների իրազեկման համար կարող եք դիմել Լեւոն Բարսեղյանին +374 91 821 363 հեռախոսահամարով, [email protected] էլեկտրոնային հասցեով: 

 

Այս պատմության բոլոր մանրամասներ` հարակից փաստաթղթերով կարող եք գտնել www.asparez.am կայքում:


ԳԱԼԱ ՀԸ հեռուստամարաթոնի ընթացքում հեռուստաընկերությանը դրամական օժանդակություն անելու համար բանկային հաշվի համարներ
Փ Ա Ռ Ք Ի   Ց ՈՒ Ց Ա Կ Ը

Այստեղ բերված են այն բոլոր Մարդկանց անունները եւ հիշատակումները,

ովքեր ԳԱԼԱ Հեռուստանկերության ծանր ժամին իրենց դրամական հանգանակը բերեցին

Խոսքի ազատության պաշտպանությանը

 

Այս մարդիկ գրում են

Հայաստանի Ազատության պաշտպանության նորագույն պատմությունը

 

Առձեռն` 19 մարտի 2008
Առձեռն` 20 մարտի 2008
Առձեռն` 21 մարտի 2008
Առձեռն` 22 մարտի 2008
Առձեռն` 23 մարտի 2008
Առձեռն` 24 մարտի 2008
 
Բանկային` 19 մարտի 2008
Բանկային` 20 մարտի 2008
Բանկային` 21 մարտի 2008

 

Մենք երախտապարտ ենք

նրանց բոլորին

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter