Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

 

26 | 02 | 2008 | 23:00 | Հաղորդագրություն-16 

 

Փետրվարի 26-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Խաչատրյանի նախաահությամբ շարունակվեց Գյումրու քաղաքապետարանը ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի եւ ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի գործերը միացյալ դատաքննությունը:

 

Նախորդ օրը ՉԱՊ ՍՊԸ ներկայացուցիչ Կարեն Թումանյանը հանդես էր եկել միջնորդությամբ, որով դատարանից խնդրել էր դատատեխնիկական-շինարարական փորձաքննություն նշանակել` վիճարկվող հեռուստաաշտարակի կառուցվածքի, դրա վրա տեղադրված սարքավորումների, աշտարակի մատույցների, դրա գրաված տարածքի, տեղադրման վայրի եւ այլ հանգամանքները պարզելու համար: Դատավոր Արմեն Խաչատրյանը ընդմիջում էր հայտարարել մինչեւ փետրվարի 26-ը ժամը 12-ը:

 

Այսօր վերսկսելով դատաքննությունը, դատավորը հրապարակեց իր որոշումը միջնորդության մասին, որով մերժել էր միջնորդությունը:

 

ՉԱՊ ՍՊԸ ներկայացուցիչ Կարեն Թումանյանը միջնորդեց խնդրո առարկա հեռուստաաշտարակը` իր վրա առկա սարքավորումներով հետազոտել տեղում որպես գործին առնչվող ապացույցներ: Այս միջնորդությունը դատավորը բավարարեց: Քաղաքապետարանը այսօր ներկայացնող իրավաբանական բաժնի պետ Արա Սարգսյանը միջնորդեց արագացված դատաքննություն իրականացնել: Դատավորը, չնայած մերժեց այս միջնորդությունը, բայց իր հետագա գործողություններով ապացուցեց, որ ավելի արագացված դատաքննություն բնության մեջ հազադեպ է պատահում:

 

ՉԱՊ ՍՊԸ ներկայացուցիչը միջնորդեց դատարանինª ներկայացնել Հեռուստաաշտարակի` սեփականության վկայականի բնօրինակը եւ աշտարակը քաղաքապետարանի սեփականությունը ճանաչելու դատական որոշումը ու այդ որոշման համար հիմք հանդիսացած այլ փաստաթղթերը: Դատավորը, ինչպես եւ սպասվում էր, մերժեց այս միջնորդությունը:

 

Նա ներկայացրեց դատաքննության կարգը, լսեց քաղաքապետարանի հայցվորին, ապա ՉԱՊ ՍՊԸ ներկայացուցիչը հարցեր հղեց Ա.Սարգսյանին, որը հարցերին պատասխանելու փոխարեն կարճ ելույթներ էր ունենում ու մեկնաբանություններ էր անում: Մի քանի այդպիսի հարցերի արդյունքում ՍՊԸ ներկայացուցիչը ստիպված եղավ դատավորի ուշադրությունը հրավիրել պատասխանողի ներկայացուցչի վարքի վրա: Ապա, երբ դատավորը հանեց Կարեն Թումանյանի հարցերից մեկը, փաստաբանը միջնորդեց 3 օր ժամանակ հատկացնել` դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար: Դատավորը` ընդմիջում հայտարարեց ընդամենը 30 րոպե:

 

30 րոպե անց, վերսկսված դատաքննության ժամանակ ՉԱՊ ՍՊԸ-ից ստանալով ինքնաբացարկի միջնորդությունը եւս 30 րոպե ընդմիջում հայտարարեց, ապա վերադառնալով ասաց, թե միջնորդության հիմքերը սուբյեկտիվ են, ու այն մեժելու որոշում է կայացրել:

 

Այնուհետեւ ՍՊԸ ներկայացուցիչ Կարեն Թումանյանը ներկայացրեց ՍՊԸ պատասխանը եւ պատասխանեց քաղաքապետարանի ներկայացուցիչ Արա Սարսյանի հարցերին:

 

Այսօրվա նիստի ավարտին` 5-րդ ժամում դատավորն անցավ ապացույցների ուսումնասիրմանը, այնուհետեւ հայտարարեց, որ նիստն ընդմիջվում է մինչեւ փետրվարի 28-ը ժամը 10:30-ը, իսկ փետրվարի 27-ին` ժամը 12:30-ին Գյումրի, Վ.Սարսյան փ., 6/1 հասցեում տեղի է ունենալու հեռուստաաշտարակի, դրա գտնվելու տարածքի եւ աշտարակի վայրի զննությունը: ՍՊԸ ներկայացուցիչը տարակուսանք հայտնեց, թե կասկածում է, որ դատարանը կկարողանա ապահովել իր կողմից բավարարված միջնորդության պայմանները, մասնավորաբար` զննությանը ՀՌԱՀ մասնագետի ներգրավումը, զննության հեռուստանկարահանումը, լուսանկարահանումը եւ այդ նյութերի կցումը զննության արձանագրությանը: Դատավորը պնդեց իրենը եւ ներկաների մոտ տպավորություն թողեց, որ ինքը մետրը ձեռին ելնելու է աշտարակի կատարը եւ այն չափագրելու է: Իսկ, թե ինչպես է զննելու եւ հաշվառելու դրա վրա գտնվող սարքավորումները, թե ով է տեսագրելու եւ լուսանկարելու զննման պրոցեսը, հանելուկ մնաց:

 

Փետրվարի 27-ին ժամը 12:30-ին Գյումրու հին հեռուստաաշտարակի տարածքում հետաքրքիր զարգացումներ են սպասվում. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մարդիկ հնարավորություն են ունենալու տեսնելու, թե ինչպես է դատավորը բարձրանում հեռուստաաշտարակի վրա այն զննելու պարտականությամբ: Իհարկե դա տեղի չէր ունենա, եթե դատավորը բավարարեր նախորդ օրը ՉԱՊ ՍՊԸ ներկայացուցչի միջնորդությունը` դատատեխնիկական շինարարական փորձաքննություն անցկացնելու մասին. մասնագետները խնդրո առարկա գույքը կզննեին, կուսումնասիրեին, կփաստագրեին ու կներկայացնեին դատարանին:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter