Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

 

28 | 02 | 2008 | 23:00 | Հաղորդագրություն-17 

 

ՀՀ ՇՄ Ընդհանուր իրավասության դատարանը Գյումրու քաղաքապետարանը ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի եւ ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի միացյալ գործի վճիռը կհրապարակի փետրվարի 29-ին ժամը 15-ին

 

Փետրվարի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Խաչատրյանի նախաահությամբ շարունակվեց Գյումրու քաղաքապետարանը ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի եւ ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի գործերը միացյալ դատաքննությունը:

 

Հերթական նիստը արտագնա էր եւ տեղի ունեցավ վիճարկվող հեռուստաաշտարակի տարածքում` Վ.Սարգսյան 6/1 հասցեով: Դատավորը դատական աշխատակիցների եւ ՀՀ Կապի եւ հեռահաղորդակցության նախարարության աշխատակից մասնագետի օգնությամբ իրականացրեց աշտարակի որոշակի հետազոտություն, որն իրականացնելու միջնորդություն նախորդ օրը ներակայացրել էր ՉԱՊ ՍՊԸ ներակայացուցիչ փաստաբան Կարեն Թումանյանը:

 

Հավաքվածներն ականատես եղան աննախադեպ իրադրության. Դատավոր Արմեն Խաչատրյանը իր օգնականների հետ ժապավենային մետրը ձեռին չափում էր աշտարակի հիմքը, հարեւան կառուցներից ունեցած հեռավորությունը, լուսանկարում էր աշտարակը: Ապա Հովհաննես Պողոսյան մասնագետը մագլցեց աշտարակն ի վեր, ելնելով դրա կատարը, այնտեղից ոռաց, թե այնտեղ է գտնվում մոտ 1,8 մետր բոյով անտենա, որի վրա ոչ մակնիշ կա, ոչ էլ` համար:

 

Զննության արդյունքներով կազմվեց արձանագրություն, որի տակ ստորագրեցին կողմերի ներկայացուցիչները:

 

Փետրվարի 28-ին ժամը 10:30-12:00-ը ՀՀ ՇՄ Ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց գործի քննությունը: Դատավորը ներկայացրեց նախորդ օրը աշտարակի զննության արձանագրությունը: ՍՊԸ ներկայացուցիչը շարունակեց հարցեր հղել քաղաքապետարանի ներակայացուցչին: ՍՊԸ ներկայացուցիչը մի քանի նամակարություն ներկայացրեց դատարանին եւ խնդրեց կցել դրանք գործին: Խոսքը 2007 թվի դեկտեմբերի 3-ին ՍՊԸ-ից Գյումրու քաղաքապետին ներկայացված` հեռուստաաշտարակը վարձելու կամ գնելու  դիմումի, դրան քաղաքապետի տված պատասխանի, ապա ՍՊԸ-ից քաղաքապետին հղված տեղեկության հարցման եւ դրան քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետից ստացված պատասխանի մասին է: (Դրանց վերլուծությունը տես այստեղ. http://www.asparez.am/mmedia/gala/gala-gyumri-28.1.2008.htm) Քաղաքապետարանի ներկայացուցիչը առարկեց այդ փաստաթղթերը ործին կցելու միջնորդության դեմ, բայց դատավորը ընդունեց միջնորդությունը:

 

ՍՊԸ ներկայացուցիչը միջնորդեց դատարանին պահանջել այն ապացույցները, որոնց վերաբերյալ ինքը հարցումներ է արել ՀՀ ՇԽ Ընդհանուր իրավասության դատարանին եւ ՀՌԱՀ նախաահ Գ.Ամալյանին եւ պատասխաններ դեռ չի ստացել: Դատարանը մերժեց միջնորդությունը, ասելով, թե նույն միջնորդությունը երկու օր առաջ եղել է եւ մերժվել է: Փաստաբանը հայտարարությամբ հանդես եկավ, եւ ասաց, որ իր նախորդ միջնորդությունը բոլորովին այլ բովանդակություն ուներ. ինքը միջնորդել էր կասեցնել գործի քննությունը մինչեւ կողմը կստանա ապացույցները եւ կներկայացնի դատարան:    

 

Ի վերջո դատարանը որոշեց ավարտել ործի դատաքննությունը, դատավոր Ա.Խաչատրյանը հայտարարեց, որ վճիռը կհրապարակվի հաջորդ օրը` փետրվարի 29-ին ժամը 15-ին:  

 

Նիստը փակելուց հետո դահլիճում գտնվող լրագրողներից մեկը բացականչեց. - իսկ ինչո՞ւ ոչ 20 րոպե անց:

 

Բանն այն է, որ դատավորը վճիռ հրապարակելու համար ունի օրենքով սահմանված 15 օր ժամանակ: Այս դեպքում հնարավոր արագընթաց դատաքննությամբ շուտափույթ ավարտված դատաքննությունից հետո դատավորին ընդամենը 27 ժամ պետք եկավ վճիռ հրապարակելու  համար: 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter