Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

 

29 | 02 | 2008 | 21:00 | Հաղորդագրություն-18 

 

ՀՀ ՇՄ Ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Գյումրու քաղաքապետարանի հայցնն ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի եւ մերժեց ՉԱՊ ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի

 

Փետրվարի 29-ին, ժամը 15:00-ին երկուեւկես րոպեում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Խաչատրյանը հրապարակեց իր վճիռը Գյումրու քաղաքապետարանը ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի եւ ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի միացյալ գործերի մասին:

 

Դատարանը առանց երկար-բարակ հիմնավորումների վճռեց բավարարել քաղաքապետարանի հայցն ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ին, պարտավորեցնելով վերջինիս ապամոնտաժել աշտարակի վրայից իր հաղորդումների հեռարձակման անտենան եւ մալուխը: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում 1 ամիս անց, իսկ կամավոր չկատարելու դեպքում կիրականացվի ԴԱՀԿ ծառայության միջոցով եւ պատասխանողի ծախսերով:

 

Վճռի հրապարակման պահին դատարանի դահլիճում չկային ոչ հայցվորի ոչ էլ պատասխանողի ներկայացուցիչները: Կողմերը համոզված էին, թե ինչպիսի վճիռ է կայացվելու: 

 

Վճռի կայացումից հետո ՉԱՊ ՍՊԸ հիմնադիր սեփականատեր Վահան Խաչատրյանը, պատասխանելով Ազատություն ռադիոկայանի տեղական թղթակցի հարցին, ասաց, -Մենք աշտարակը չենք տալու:      

 

Պայքարը ԳԱԼԱ ՀԸ եթերազրկան դեմ անցնում է հերթական փուլ: Դատարանի վճռի ուժի մեջ մտնելու վերջին` 30-րդ օրը ՉԱՊ ՍՊԸ-ն բողոքարկելու է ՀՀ ՇՄ ԸԻ դատարանի վճիռը Վերաքննիչ քաղաքացիական դատարան: Ապա` Մարդու իրավունքների եվրոպական դատարան:  

 

Մեր ունեցած տեղեկություններով, Գյումրու քաղաքապետը ՇՄ Ընդհանուր իրավասության դատարանի կանխակալ դատավոր Ա.Խաչատրյանի այս կանխորոշված վճռի առթիվ որեւէ խնջույք դեռ չի կազմակերպել:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter