Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ԳԱԼԱ ՀԸ-ն առայժմ անպտուղ բանակցում է Գյումրու մեծ հեռուստաաշտարակի տնօրինության հետ

 

30 | 04 | 2008 | 11:00 | Հաղորդագրություն-41

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

 

ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ նախագահ Վահան Խաչատրյանը 2007 թվի դեկտեմբերի 11-ին (Գյումրու հին հեռուստաաշտարակը ԳԱԼԱ ՀԸ անտենայից ազատելու հայցապահանջով Գյումրու քաղաքապետարան-ՉԱՊ ՍՊԸ դատաքննության երկրորդ օրը) դիմել էր ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց ՓԲԸ (ՀՀՌՑ ՓԲԸ) տնօրեն Ա.Սիմոնյանին, խնդրելով իրեն հաղորդել այդ ՓԲԸ տնօրինման տակ գտնվող Գյումրու մեծ հեռուստաաշտարակից եւ այդ կայանից ԳԱԼԱ ՀԸ 33-րդ դեցիմետրային հաճախականության շահագործման եւ հեռարձակման պայմանները` սակագները, միանվագ վճարները եւ այլն:

 

2007 թվի դեկտեմբերի 18-ին, ՀՀՌՑ ՓԲԸ տնօրեն Ա.Սիմոնյանը պատասխանել էր N550 գրությամբ, որում ասվում է.

 

Գյումրու հզոր, բազմածրագրային հեռուստատեսային հաղորդիչ կայանի տեխնիկական շենքում եւ 180 մ բարձրության հեռուստաաշտարակի վրա Ձեր ընկերության հեռարձակման տեխնիկական միջոցների տեղակայման խնդրին լուծում տալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ տեղեկությունները եւ նյութերը.

 

1. Հեռուստահաղորդակի տեխնիկական տվյալները.

  • Հաղորդակի ճառագայթման հաճախականությունը եւ հզորությունը, հաղորդիչ անտենայի եւ կոաքսիալ մալուխի բնութագրերը, սպառվող էլեկտրաէներգիայի չափը,

  • ստուդիայից դեպի հաղորդիչ կայան ազդանշանի հեռահաղորդման միջոցը` մալուխ կամ ռադիոռելեային գիծ: Վերջինիս դեպքում` հայտնել սարքավորման տիպը (դուպլեքսային, սիմպլեքսային, թույլատրված հաճախակային շերտը, հաղորդիչ եւ ընդունիչ անտենաները)   

2. Հեռարձակման լիցենզիան եւ հաճախությունների հատկացման թույլտվությունները (հեռարձակման, ռադիոկապի):

 

Վերը նշված նյութերն ստանալուց հետո ՀՀՌՑ-ն կտրամադրի անհրաաժեշտ ելակետային տվյալներ` սահմանված կարգով աշխատանքային նախագիծի մշակման համար, որը կներառի ազդանշանի հաստատուն ընդգրկված գոտու եւ կայանում գործող ռադիոէլեկտրոնային միջոցների հետ էլեկտրամագնիսական համատեղելիության հաշվարկը, ինչպես նաեւ ստուդիայից դեպի հաղորդակ հեռահաղորդվող ազդանշանի որակական ցուցանիշները:

 

Աշխատանքային նախագծի տեխնիկական առաջադրանքը նախապես հարմարեցնել ՀՀՌՑ-ի հետ: ...   

 

Թիվ 550 գրությունն ամբողջությամբ այստեղ է

 

2008 թվի ապրիլի 15-ին (մեկ օր այն բանից հետո, երբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը ուժի մեջ թողեց ՇՄ Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով բավարարվեց Գյումրու քաղաքապետարանի հայցը ԳԱԼԱ ՀԸ հեռարձակման անտենան քաղաքապատկան աշտարակի վրայից հանելու մասին եւ մերժեց ՉԱՊ ՍՊԸ հակընդդեմ հայցը այդ աշտարակի նկատմամբ հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին) ՉԱՊ ՍՊԸ նախագահ Վահան խաչատրյանը նոր նամակ ուղարկեց ՀՀՌՑ տնօրենին, որին կցեց ԳԱԼԱ ՀԸ հաղորդակի (transmitter), հաղորդակից անտենա գնացող մալուխի եւ հեռարձակման անտենայի` ալեցիրի տեխնիկական անձնագրերի պատճենները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեռուստաընկերությունը չի տիրապետում ռադիոռելեային սարքավորումների, Վահան Խաչատրյանը, Ա.Սիմոնյանից խնդրել էր` հնարավորության դեպքում կայանի տարածքում մի փոքր սենյակ կամ խուց հատկացնել այնտեղից ԳԱԼԱ ՀԸ օպերատորի օգնությամբ հաղորդումները DVD  նվագարկիչով հեռարձակելու համար (քանի դեռ հեռուստաընկերությունը ռադիոռելայաին կապի չի տիրապետում, Գլխավոր աշտարակից այս տարբերակով հաղորդումները հեռարձակելու դեպքում ուղիղ եթերում ընթացող հաղորդումները կբացառվեին):

 

Այս նամակին ՀՀՌՑ տնօրենը պատասխանել է 2008 թվի ապրիլի 22-ին` իր N118 գրությամբ, որում ասվում է.

 

Ուսումնասիրելով Ձեր կողմից ներկայացված սարքավորումների տեխնիկական անձնագրերը, հայտնում ենք.

 

Հաղորդիչ անտենային ուղղորդվածության դիագրաման հորիզոնական հարթությունում հնարավոր կլինի ապահովել միայն անտենան հեռուստաաշտարակի 180մ նիշում (գագաթին) տեղադրելու դեպքում, որը ներկայումս ամբողջովին զբաղեցված է եւ չի կարող տրամադրվել:

 

Անտենան հնարավոր է մոնտաժել ավելի ցածր նիշերի վրա (100մ կամ 140 մ) ազատ հարթակներում, սակայն դրա համար անհրաժեշտ է ձեւափոխել վերջինիս կառուցվածքը կամ տեղադրել 270 աստիճան ուղղորդվածությամբ սեկտորային այլ անտենա:

 

Երկու դեպքում էլ, հեռուստաաշտարակի կրողունակության եւ հողմային բեռի ստուգիչ հաշվարկ կատարելու համար, ձեզ անհրաժեշտ է ներկայացնել անտենայի քաշի վերաբերյալ տվյալներ, ինչը մենք պահանջել էինք մեր 18.12.2008թ., թիվ 550 գրությամբ:

 

Ինչ վերաբերվում է եթեր ապահովող սարքավորումները ժամանակավորապես կայանում տեղադրելուն, ապա ՀՀՌՑ-ն այդ հարցում չի կարող ընդառաջել Ձեզ` տեխնիկական շենքում ազատ տարածքի (սենյակի) բացակայության պատճառով: ...        

 

Թիվ 118 գրությունն ամբողջությամբ այստեղ է

 

Այսպիսով հաշվի առնելով այն հանգամանքը, որ առայժմ Գյումրու հին` քաղաքապատկան աշտարակի վրա գտնվող անտենայի ճշգրիտ քաշը որոշելու համար հարկավոր է այն հանել աշտարակի գագաթից, իջեցնել եւ կշռել համապատասխան կշեռքով, հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ՀՀՌՑ փորձառու աշխատակազմը, իր ձեռքում ունենալով այդ անտենայի տեխնիկական անձնագիրը, չի կարողանում կամ չի ուզում որոշել անտենայի քաշը, ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանը երրորդ նամակն է հղել ՀՀՌՑ տնօրենին, որն ամբողջությամբ ներկայացվում է ստորեւ.

 

...Հարգելի պարոն Սիմոնյան

 

Տեղեկացնում եմ, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հայտարարած մրցույթի արդյունքներով ԳԱԼԱ հեռուստաընկերությունը 2005 թվի փետրվարին ձեռք է բերել 33-րդ դեցիմետրային կապուղու շահագործման իրավունքը:

 

Մինչ օրս հեռուստաընկերությունը իր հաղորդումները եթեր հեռարձակելու համար  օգտագործել է Գյումրիի հին հեռուստաաշտարակը, որի հետագա շահագործումը այլեւս հնարավոր չէ:

 

Ստացել եմ Ձեր ուղարկած 2 պատասխանները (ուղարկված 2007 թվի դեկտեմբերի 18-ին եւ 2008 թվի ապրիլի 22-ին) իմ նամակներին:

 

Հասկանալով, որ  Ձեր տնօրինման տակ գտնվող Գյումրիի հզոր, բազմածրագրային ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կայանը եւ հեռուստաաշտարակը անկարող է ուղղակիորեն սպասարկել իմ հիմնադրած ԳԱԼԱ ՀԸ 33-րդ դեցիմենտրային հեռարձակման կարիքները այն հեռարձակման սարքավորումներով, որ այժմ ունենք, մասնավորաբար` այն անտենան, որով բարեհաջող կերպով մինչ օրս Գյումրու հին հեռուսաաշտարակից հեռարձակել ենք հաղորդումները, հաշվի առնելով Ձեր բերած լրջագույն հիմնավորումները Գյումրիի հզոր, բազմածրագրային ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կայանը եւ հեռուստաաշտարակից այլ տիպի եւ/կամ կառուցվածքի հեռարձակման անտենայի անհրաժեշտության մասին, ի նկատի ունենալով, որ Ձեր տնօրինման տակ գտնվող հեռուստաաշտարակի կրողունակության ու հողմնային բեռի ստուգիչ հաշվարկ կատարելը լրացուցիչ ջանքեր եւ միջոցներ կպահանջի, գնահատելով Ձեր ու Ձեր ղեկավարած կառույցի փորձառությունը, խնդրում եմ ուղղակի ինձ հաղորդել, թե ի՞նչ տիպի անտենա (տեսակը, մակնիշը եւ քաշը), մալուխ (տեսակը, մակնիշը եւ երկարությունը) եւ ի՞նչ համապատասխան ռադիոռելեային սարք (տեսակը, մակնիշը եւ քաշը) է անհրաժեշտ, որպեսզի մեր գործունեությունը շարունակենք՝ օգտագործելով Գյումրիի հզոր, բազմածրագրային ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կայանը եւ հեռուստաաշտարակը, որպեսզի անտենա-մալուխ-ռադիոռելեային սարքավորումային շղթան համապատասխանի աշտարակի հնարավորություններին:

 

Վստահեցնում եմ, որ Ձեր տրամադրած չափորոշիչներով հիշյալ սարքավորումային շղթան հնարավորինս արագ կգնենք եւ կդիմենք Ձեր ընկերությանը, եթե մեզ համար մատչելի լինեն այդ ամենի գները ու Ձեր ծառայությունների սակագները:

 

Միաժամանակ, ապագայում Ձեզ այսօրինակ նամակներով եւ հարցումներով չծանրաբեռնելու համար, խնդրում եմ տեղեկացնել նաեւ, թե Ձեր նշած եւ մեր ձեռք բերելիք անտենան, մալուխը եւ ռադիոռելեային սարքավորումը Գյումրիի հզոր, բազմածրագրային ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կայանում եւ հեռուստաաշտարակին տեղադրելու ծախսն ինչքա՞ն կկազմի, ու ի՞նչ կարժենա այս ամենը շահագործելով մեր ընկերության հեռարձակման կարիքները սպասարկելու ամսավարձը: ...

 

Կախված այս նամակին Ա.Սիմոնյանի պատասխանից, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը վերջնական եզզրակացության կգա այս հիմնարկության դիրքորոշման եւ ԳԱԼԱ ՀԸ դեմ վարչական պատերազմի ընթացիկ զարգացումների մասին, մասնավորաբար, այն մասին, թե արդյո՞ք ՀՀ ավտորիտար ռեժիմը շարունակում է հեռուստաընկերության եթերազրկման իր երազանքի իրականացման ծրագիրը, թե ոչ:

 

Ապրիլի 28-ին ԳԱԼԱ ՀԸ էին ներկայացել ԴԱՀԿ աշխատակիցները, տեղեկացրել էին, թե լրացել է Վահան Խաչատրյանի գրավոր դիմումով խնդրած այն 10 օր ժամանակը, որ վերջինս անհրաժեշտ էր համարել անտենան հին աշտարակի վրայից ապամոնտաժելու համար, իմացել էին, որ նա բանակցություններ է վարում ՀՀՌՑ տնօրինության հետ` անտենան Գյումրու մեծ աշտարակի վրա տեղափոխելու մասին, հեռացել էին առանց հաղորդումների հեռարձակմանը խոչընդոտելու:

 

Առայժմ արձագանք չկա Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի համակարգող եւ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանի նամակին, որ նա հղել էր Գյումրու ավագանու բոլոր անդամներին, հորդորելով նրանց Ավագանու արտահերթ նիստ նշանակել ու Գյումրու հին աշտարակի վրա սարքավորումներ տեղադրելու սակագին որոշել եւ դրանով վերջ տալ ԳԱԼԱ ՀԸ հեռարձակման եւ Գյումրու քաղաքապետարան-ԳԱԼԱ ՀԸ վնասակար վեճին:

 

Այս պատմության բոլոր մանրամասներ` հարակից փաստաթղթերով կարող եք գտնել www.asparez.am կայքում:  


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter