Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

 

07 | 02 | 2008 | 19:30 | Հաղորդագրություն-12 

 

ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում սկսվեց ՉԱՊ ՍՊԸ-Գյումրու հարկային տեսչություն գործի դատաքննությունը  

 

Փետրվարի 7-ին ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում սկսվեց Գյումրու հարկայինն տեսչությունն ընդդեմ ՉԱՊ ՍՊԸի եւ ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Գյումրու հարկային տեսչության դատական միացյալ գործերի լսումը:

 

2007 թվի նոյեմբերի 26-ին ՀՀ ԿԱ ՀՊԾ Գյումրու հարկային տեսչությունը դիմել էր ՀՀ Տնտեսական դատարան` ՉԱՊ ՍՊԸ-ից ըստ ՀՊԾ օպերլիազորների ստուգման ակտի 25665100 դրամ տուգանային գումարի եւ ՍՊԸ ունեցած հարկային կանխավճարի տարբերությունը` 25212700 դրամը բռնագանձելու պահանջով: ՉԱՊ ՍՊԸ -ն դեկտեմբերի 17-ին դիմել էր այդ ակտը անվավեր ճանաչելու հայցապահանջով:

 

Փետրվարի 7-ին ժամը 11-ին ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում դատավար Էդ.Նահապետյանի գլխավորությամբ այդ միացյալ գործը սկսեց լսվել փաստորեն սկզբից: Կողմերը ներկայացրին իրենց լիազորագրերը. ՀՀ ԿԱ ՀՊԾ Գյումրու հարկային տեսչության ներկայացուցիչներն էին ստուգումն իրականացրած 6 օպերլիազորներից 5-ը` առանց խմբապետ Գագիկ  Օհանյանի, եւ երկու իրավաբան, իսկ ՉԱՊ ՍՊԸ-ն ներկայացնում էին գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը եւ փաստաբան Կարեն Թումանյանը:

 

Նիստի սկզբում ՉԱՊ ՍՊԸ փաստաբան Կարեն Թումանյանը միջնորդեց` հեռուստաընկերություններին թույլ տալ նկարահանումներ կատարել դատաքննության ընթացքում, ինչին հարկայինի բոլոր 7 ներկայացուցիչները առարկեցին եւ դատավորը որոշեց արգելել նկարահանումները:

 

Ապա Գյումրու հարկային տեսչության իրավաբանը ներկայացրեց հայցը, իսկ ՉԱՊ ՍՊԸ փաստաբանը երկու միջնորդություն ներկայացրեց դատարանին: Դրանցից առաջինով խնդրեց դատահաշվապահական եւ տնտեսագիտական համալիր փորձաքննություն անցկացնել մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար, իսկ մյուսով` միջնորդեց տեխնիկական փորձաքննություն անցկացնել ակտում տեղ գտած մի քանի փաստարկների իսկությունը ստոգելու համար:

 

Մասնավորաբար առաջին միջնորդության եզրափակիչ մասում ասվում է.

 .... Խնդրում եմ

1. Ըստ հայցի` ՀՀ Կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության աշխատակազմի Գյումրու հարկային տեսչության ընդդեմ Չապ ՍՊ ընկերության (այսուհետ Ընկերություն) 25212.7 հազար դրամ բռնագանձելու պահանջի մասին եւ Չապ՚ ՍՊ ընկերության հակընդդեմ հայցը ընդդեմ ՀՀ Կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության աշխատակազմի Գյումրու հարկային տեսչության ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային  պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության 1-ին եւ Գյումրու մարզային բաժինների 2007թ  նոյեմբերի 12-ի թիվ 1034621 ակտն անվավեր ճանանչելու պահանջի մասին գործով նշանակել դատահաշվապահական-տնտեսագիտական համալիր փորձաքննություն, որի պարզաբանմանն առաջադրել հետեւյալ հարցերը.

1. Տնտեսագիտական տեսակետից, ելնելով Շարա ՍՊ ընկերության կողմից առանց փաստաթղթի 2006թ. դեկտեմբերի 21 եւ 30-ին Չապ ՍՊ ընկերության ֆիրմային անվանումը պարունակվող Բենգալյան կրակներ ձեռք բերելը կարո՞ղ է դիտարկվել որպես Չապ ՍՊ ընկերության կողմից սահմանված կարգով չգրանցված կամ լիցենզիա չունենալու պայմաններում իրականացված գործունեություն, թե՞ ոչ:

2. Եթե այդ գործունեությունը դիտարկվում է, որպես սահմանված կարգով չգրանցված կամ լիցենզիա չունենալու պայմաններում իրականացված գործունեություն, ապա, ելնելով կոնկրետ այդ ժամանակաշրջանի իրացման շրջանառությունից, որքա՞ն է կազմում Հարկերի մասին ՀՀ օրենքի 26 հոդվածի կարգով 2006թ. դեկտեմբերի 21 եւ 30-ին ընկած ժամանահատվածում իրականացված գործունեության ընթացքի համար հաշվարկված տուգանքի չափը:

3. Տնտեսագիտական տեսակետից, Չապ ՍՊ ընկերությունը ԳԱԼԱ հեռուստաընկերության միջոցով Գյումրի քաղաքում 01.09.2005--30.09.2007թթ կտրվածքով կարո՞ղ էր ունենալ 2111-2982 հազար դրամ միջին ամսական եկամուտ առևտրային գովազդի պատվերի տեսքով, երբ ԳԱԼԱ ՀԸ հեռարձակման դաշտում գործում են տեղական եւս երեք հեռուստաընկերություն եւ 3 տեղական ռադիոընկերություն, եւ երբ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը մյուսներից ամենաերիտասարդն է (Ցայգ՚ ՀԸ, հեռարձակում է սկսած 1992 թվի մայիսի 10-ից, Շիրակ հանրային հեռուստաընկերություն (նախկինում` Շիրակ հեռուստաընկերություն)-գործում է 1992 թվի հոկտեմբերի 28-ից, Շանթ հեռուստաընկերություն-ործում է 1994 թվի հունվարի 1-ից որպես լրատվական հաղորդաշար, իսկ 1995-ի հունիսի 22-ից` որպես հեռուստաընկերություն, ԳԱԼԱ հեռուստաընկերություն-գործում է 2005 թվի սեպտեմբերի 1-ից): Այսինքն, Գյումրի քաղաքի հեռուստագովազդային շուկան ունի՞ այնպիսի ունակություն կամ հզորություն, որ այստեղ գործող 4 տեղական հեռուստաընկերություններից ամենաերիտասարդ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը կարողանար իր գործունեության առաջին 25 ամիսների ընթացքում ունենալ միջին ամսական հաշվով 2111-2982 հազար դրամ գովազդային եկամուտ:

4. Հայաստանյան փորձով` հեռուստատեսության ինքնագովազդը իր հեռարձակման միջոցով ուղղակի եկամտաբեր գործունեությու՞ն է, թե՞ ոչ, այսինքն, հեռուստաընկերությունը իր մասին իր հաղորդումներում ինքնագովազդ (Օրինակ. Դիտեցեք մեր ալիքը..., Մեր ալիքը դարձավ 5 տարեկան ... , ...ըստ այսինչ հետազոտողի, մեր ալիքն ունի այսքան վարկանիշ ...., հեռուստաալիքի լոգոտիպի համակարգչային անիմացիա, երաժշտական հոլովակ ալիքի մասին, կանչեր, քառյակ եւ այլն) հեռարձակելիս, դրամական պատվեր տալի՞ս է ինքն իրեն, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս է դա տեղի ունենում հաշվապահական տեսանկյունից:

5. Օտարերկրյա փորձով` հեռուստատեսության ինքնագովազդը իր հեռարձակման միջոցով ուղղակի եկամտաբեր գործունեությու՞ն է, թե՞ ոչ, այսինքն, հեռուստաընկերությունը իր մասին իր հաղորդումներում ինքնագովազդ հեռարձակելիս դրամական պատվեր տալի՞ս ինքն իրեն, թե՞ ոչ:

6. Հեռուստարդյունաբերության հայաստանյան փորձի տեսանկյունից, կիրառելի՞ է գովազդի հեռարձակման այն տարբերակը, երբ ոչ գովազդային հաղորդումները գովազդով` գովազդային շարքով (բլոկով), ընդմիջելիս, հեռուստաընկերությունը իր մասին ինքնագովազդը, սոցիալական գովազդը հեռարձակում է առեւտրային գովազդից հետո կամ առաջ` շարունակաբար` մեկ հաղորդման (բլոկի) մեջ, դրանք` հեռուստադիտողին շփոթության մեջ չգցելու համար, պատշաճ կերպով սահմանազատելով միմյանցից:

7. Ըստ Չապ ՍՊ ընկերության հաշվապահական հաշվառման փաստաթղթերի, 2005-2007թթ-ի դրությամբ, որքա՞ն առեւտրային գովազդ է արտադրվել եւ հեռարձակվել:

8. Ըստ Չապ ՍՊ ընկերության, հաշվապահական հաշվառման փաստաթղթերի, 2005-2007թթ-ին որքա՞ն գումար է մուտքագրվել ընկերության դրամարկղ եւ հաշվի համարին` առևտրային գովազդ արտադրելու եւ հեռարձակելու ծառայություններ մատուցելու համար:

9. Չապ ՍՊ ընկերության մուտքագրած գումարների շարժի հիմնավորումները համապատասխանու՞մ են արդյոք Հաշվապահական հաշվառման մասին, Դրամակղային գործառնությունների մասին  ՀՀ օրենքների եւ Ընկերության հաշվապահական հաշվառման փաստաթղթերի տվյալներին:

10. Հաշվապահական հաշվառման եւ դրամարկղային գործառնությունների վարման տեսակետից, ինչպիսի՞ խախտումներ են թույլ տրվել Չապ ՍՊ ընկերությունում, 2005-2007թթ-ի ժամանակաշրջանում:

11. Չապ ՍՊ ընկերության կողմից հաշվապահական հաշվառում վարելու, հաշվապահական հաշվետվություններ կազմելու եւ ներկայացնելու տեսակետից, պարտավո՞ր էր վարել առանձին գովազդային հաշվառում, առանձնացնել առեւտրային եւ ոչ առեւտրային, ինչպես նաեւ ինքնագովազդների տեւողությունները եւ այն առանձնացված ներակայացնել ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին, թե ոչ:

12. Եթե Չապ ՍՊ ընկերությունը պարտավոր էր վարել առանձին գովազդային հաշվառում` առանձնացնել առեւտրային եւ ոչ առեւտրային, ինչպես նաեւ ինքնագովազդների տեւողությունները եւ այն առանձնացված ներակայացնել ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին, ապա առանձին գովազդային հաշվառում չիրականացնելը եւ դրա մասին հարկային մարմիններին հաշվետվություններ չներկայացնելը որքանո՞վ է հանգեցրել Չապ ՍՊ ընկերության կողմից ներկայացված հաշվապահական փաստաթղթերի սխալ կազմման, շահութահարկի եւ ԱԱՀ հաշվարկման եւ խեղաթուրման:

13. Եթե փորձագետների կողմից փորձաքննության ընթացքում ծագեն պարզաբանման ենթակա, Ընկերությունում արտադրված ու հեռարձակված գովազդի եւ դրանից ստացած եկամտի շարժի վերաբերյալ այլ հարցեր, պատասխանել նաեւ այդ հարցերին: ...

 

Երկրորդ միջնորդության եզրափակիչ մասում ասվում է.

... Խնդրում  եմ

1. Ըստ հայցի` ՀՀ Կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության աշխատակազմի Գյումրու հարկային տեսչության ընդդեմ Չապ ՍՊ ընկերության (այսուհետ Ընկերություն) 25212.7 հազար դրամ բռնագանձելու պահանջի մասին եւ Չապ ՍՊ ընկերության հակընդդեմ հայցը ընդդեմ ՀՀ Կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության աշխատակազմի Գյումրու հարկային տեսչության ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային  պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության 1-ին եւ Գյումրու մարզային բաժինների 2007թ  նոյեմբերի 12-ի թիվ 1034621 ակտն անվավեր ճանանչել պահանջի մասին գործով նշանակել փորձաքննություն, որի պարզաբանմանն առաջադրել հետեւյալ հարցերը.

ա) Ե՞րբ են արտադրվել Շարա ՍՊ ընկերությունից առգրավված Բենգալյան կրակները:

բ) Ի՞նչ եղանակով եւ որտե՞ղ է արտադրվել Բենգալյան կրակները: ...

 

Դատավոր Էդ.Նահապետյանը ընդմիջում հայտարարեց մինչեւ փետրվարի 8-ը: Նիստը կշարունակվի փետրվարի 8-ին ժամը 10:00-ին:

 

Դատարանի դահլիճում գործի մասնակիցներից բացի, գտնվում էին Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի մոտ 20 անդամներ, ԳԱԼԱ ՀԸ, Ցայգ ՀԸ, Ազգ, Առավոտ թերթերի, Ազատություն ՌԿ լրագրողները: 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter