Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության համար հանգանակված գումարը կազմում է 29.756.630 դրամ, ինչը 2.856.644 դրամով գերազանցեց անմիջական կարիքը 

 

07 | 04 | 2008 | 19:00 | Հաղորդագրություն-35

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

  

Գյումրիում ստեղծված Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը մարտի 19-ից 25-ը ԳԱԼԱ ՀԸ հետ անցկացրեց ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության հեռուստատեսային հանգանակություն-մարաթոն, որի նպատակն էր հանգանակել Հայաստանի ավտորիտար ռեժիմի հարձակման արդյունքում 2007 թվի նոյեմբերի 12-ին ՀՀ ԿԱ ՀՊԾ կազմած ակտով եւ դրանում առկա կեղծ ու ոչ պատշաճ իրավաբանական հիմքերով նկարված 25.116.700 դրամի տուգանային գումարը, վճարել այն պետական բյուջե եւ դրանով պահպանել հեռարձակման հաճախականության լիցենզիան, աշխատատեղերը, ազատ եւ միայն հանրությունից կախված հեռուստաընկերությունը եւ վերջապես մեր բոլորի Խոսքի, արտահայտման, կարծիքի, տեղեկատվության ազատությունը:

 

Մարաթոնը, չնայած մեկնարկեց Գյումրիում եւ Շիրակի մարզում, շատ արագ ծավալվեց Հայաստանով մեկ, ապա հասավ մինչեւ Եվրոպա, Միացյալ Նահանգներ, ՌԴ ծայր արեւելք` Պրիմորյե: Հազարավոր մարդիկ իրենց դրամական նպաստը բերեցին Խոսքի ազատության պաշտպանությանը: Նրանց մոտ մեկ քառորդը երբեք չի դիտել Գյումրու ԳԱԼԱ ՀԸ հաղորդումները, բայց իրենց հանգանակություններով նպատակահարմար գտավ այդպես իր բողոքը հայտնել հայաստանյան հասարակական-քաղաքական բարքերի նկատմամբ: Մարաթոնը դարձավ Համահայկական: Նվիրատվություններ կատարեցին անհատներ, խմբեր, գործարարներ, թոշակառուներ, ուսանողներ եւ դասախոսներ, դպրոցականներ, աշակերտներ, ուսուցիչներ եւ դպրոցական հանրույթներ, լրագրողներ, ԶԼՄ-ներ, հասարակական գործիչներ, հասարակական կազմակերպություններ, պատգամավորներ, թաղային հեղինակություններ, իրավապահ համակարգի աշխատակիցներ, արտագնա աշխատողներ, տնային տնտեսուհիներ, գործազուրկներ եւ շատ ուրիշներ: Նվիրատվությունները կազմում են 2104 տող, այդ թվում 542 տող` բանկային փոխանցումների ճանապարհով: Հանգանակության մասնակիցների ճշգրիտ թիվը որոշել խիստ դժվար է: Բանն այն է, որ մի քանի հարյուր դեպքերում նվիրատուները ներկայացել են խմբերով. Մի խումբ ընկերներ, թիվ -- վարժարան, կամ դպրոց եւ այլն: Մոտավոր հաշվումներով եւ վերլուծությամբ Խոսքի ազատության պաշտպանության հանգանակությանը մասնակցել է մոտ 10.000 հոգի:

 

ԳԱԼԱ ՀԸ եւ Խոսքի ազատության պաշտպանության հանգանակությունը ընթացել է 7 օր շարունակ, մարտի 19-25-ը, եւ հետաքրքիր զուգադիպությամբ ներառել է Ավագ Շաբաթվա մեծ մասը եւ Սուրբ Զատիկը: Մարաթոնն իսկապես դարձավ փորձությունների շաբաթ, հազարավոր մարդիկ ոտքի ելան եւ ապացուցեին, որ Խոսքի ազատությունն իրենց համար մեծագույն արժեք է, որ իրենք պատրաստ են այն պաշտպանել այս եւ, եթե անհրաժեշտություն լինի` այլ միջոցներով էլ: Մարաթոնի երկրորդ գիշերն անհայտ անձինք հրկիզեցին մարաթոնի կազմակերպիչներից եւ Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի համակարգողներից մեկի վարած ավտոմեքենան, զգալի վնաս պատճառելով, ու կարծելով, թե այդպիսով կկարողանան ինչ-որ կերպ բեկում մտցնել Խոսքի ազատության հաղթարշավում, վախեցնել այս մարդկանց եւ այլն: Գյումրու քաղաքապետը մեքենայի հրկիզման դեպքից մոտ 3 ժամ առաջ եզրափակելով իր հարցազրույցը Գյումրիում գործող մեկ այլ հեռուստաընկերության եթերում, ուղղակիորեն կոչ արեց հեռուստադիտողներին չմասնակցել հանգանակությանը, չօգնել ԳԱԼԱ ՀԸ-ին ... հաջորդ օրը հանգանակությունները շարունակվեցին նոր թափով:

 

Հայաստանում գործող ավտորիտար ռեժիմը այս պարագայում խայտառակ պարտություն կրեց: Հայաստանյան ներքին քաղաքական զարգացումների` մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների, քաղաքական բանտարկությունների, խոշտանգումների, գրաքննության, զանգվածային ահաբեկությունների եւ այլ այլանդակությունների ֆոնին սա փոքր, բայց խորհրդանշական հաջողություն էր.

 

         Հաջողվեց փրկել ազատ եւ ինքնուրույն լրատվական քաղաքականություն վարող հեռուստաընկերությունը,

         Հաջողվեց պահպանել մի քանի տասնյակ աշխատատեղ Գյումրի քաղաքում,

         Հաջողվեց պահպանել հեռարձակման հաճախականության լիցենզիան,

         1 պատմական նախադեպ ստեղծվեց, առ այն, որ հանրությունը պատրաստ է պաշտպանել այն հեռուստաընկերությունը, որը գործով է ապահովել բազմակարծություն ու իր գործն անելով ընդդիմացել է քողարկված եւ բացահայտ գրաքննությանը:

 

Այս դասերն ունի Հայաստանում իշխող ավտորիտար ռեժիմը եւս: Սրա պարագլուխներն ու առանձնակի դաժանությամբ անձնուրացություն ցուցաբերածները նորանոր դավեր են նյութելու` մեր Ազատությունը սահմանափակելու եւ անհնազանդներին պատժելու համար: Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը հայտարարում է, որ բոլոր հնարավոր հարձակումները, դավադրություններն ու գրոհները համարժեք պատասխաններ են ստանալու, մեր ազատությունների դեմ ոտնձգողները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ, հանրության արհամարանքով եւ աստծո անեծքով: Երբ ոտնձգում են Ազատությունը, միակ չափման միավորը դառնում է Կամքը: Դրամը, վարչական ռեսուրսները, ոստիկանական լկտիություններն ու պաշտոնական ցինիզմը, սպառնալիքներն ու դավադրությունները մանրուքներ են Ազատության Կամքի առաջ: Պարտավոր էինք զգուշացնել, զգուշացնում ենք:

 

Հարկային տեսչության գրոհը ԳԱԼԱ ՀԸ դեմ մեկնարկեց 2007 թվի հոկտեմբերի 16-ին եւ տեւեց  մինչեւ 2008 թվի մարտի 25-ը` 161 օր: Այդ ամբողջ ընթացքում ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ն չկարողացավ անգամ 1 դրամ ծախսել, աշխատեց ծանրագույն ֆինանսատնտեսական եւ հոգեբանական պայմաններում: Այդ կես տարում ունեցավ ընդամենը 540.000 դրամ եկամուտ, կորցրեց բոլոր գովազդատուներին, որոնք, չդիմանալով ռեժիմի ճնշումներին, դեռ մինչեւ նոյեմբերի 1-ը դադարեցրին իրենց պատվերները ԳԱԼԱ ՀԸ-ում եւ, մասամբ տեղափոխվեցին Գյումրու այլ հեռուստաընկերություններ: ԳԱԼԱ ՀԸ-ն այժմ էլ, ինչպես 5 ամիս շարունակ, որեւէ գովազդ չունի իր եթերում, երբեմն-երբեմն հատուկենտ հայտարարություններ են լինում: Ենթադրվում է, որ հարկայինները նախկինում ԳԱԼԱ ՀԸ վճարած ամսական հարկերը այլեւս տանելու են կամ ստանալու են Գյումրիում գործող այլ հեռուստաընկերություններից: Սա խայտառակ ու աննախադեպ պատմություն է. ռեժիմի գործիքների միջոցով գովազդատուների նկատմամբ իրականացված ահաբեկումների եւ ճնշումների հետեւանքով ԳԱԼԱ ՀԸ-ն այլեւս դադարել է գովազդային շուկայում մրցակից լինել տեղական այլ հեռուստաընկերություններին եւ հասկանալի կերպով գովազդային պոտենցիալը վերաբաշխվել է նախկին 4 ընկերություններից երեքի վրա: ԳԱԼԱ ՀԸ-ն թեպետ իրավաբանորեն մնում է որպես շահույթ հետապնդող` ՍՊԸ-ի մաս, փաստորեն արդեն 5 ամիս է շահույթ չհետապնդող է եւ չունի շահույթներ, այսինքն վերածվել է կամ վերածվում է իսկական հանրային հեռուստաընկերության (հանրային կոչվող էն բանի հետ խնդրում ենք չշփոթել): Այս ալիքով մարդիկ ամբողջական հաղորդումներ, հարցազրույցներ ու ֆիլմեր են դիտում առանց գովազդային ընդմիջումների: Այսկերպ շարունակվելու դեպքում ՉԱՊ ՍՊ Ընկերության հարկային հաշվետվությունները խելագարության կարող են հասցնել հարկային որոշ պաշտոնյաների (ՍՊԸ-կազմում միայն հեռուստաընկերությունն է), ԱԱՀ ցուցանիշը կարող է լինել կոշկակարի կրպակի վճարած ԱԱՀ ցուցանիշին համահավասար, իսկ շահութահարկ կարող է ամենեւին չլինել: Տխուր հետեւությունները մնում են հարկայինի իմաստուններին: Հիմա իրենք դատապարտված են այս հարկային պակասը մեկ այլ տեղից լրացնել, կամ ... ԳԱԼԱ ՀԸ-ին վերադարձնել իրենց գովազդատուներին, ինչը գրեթե անհավանական է. ավտորիտար ռեժիմներն այնքան իմաստուն չեն, որքան` բռի: Ահա այսպիսի ազատ շուկայական հարաբերություններ:

 

Հարկայինի հարձակման մասով կրկնակի խայտառակություն է այն փաստը, որ այս հարկային գրոհի նախաձեռնող ՀՀ ԿԱ ՀՊԾ պետ Վահրամ Բարսեղյանից սկսած մինչեւ ամենաշարքային օպերլիազորը եւ հարկայինի ակտը հաստատած ՀՀ Վարչական դատարանի դատավոր Էդ.Նահապետյանը ԳԱԼԱ ՀԸ դեմ իրենց գործողությունները իրագործելիս վճարվում էին մեր հարկերից: Եւ ՄԻ Եվրոպական դատարանում ԳԱԼԱ ՀԸ-ին հասցված վնասների հնարավոր փոխհատուցման վճռի կատարումը լինելու է էլի մեր վճարած հարկերի հաշվին` պետական բյուջեից: Ստացվում է, որ իրենց պաշտոնական դիրքը չարաշահող պաշտոնյաների սխալների եւ դիտավորությունների համար վճարում ենք մենք բոլորս:

 

Մարաթոնի պաշտոնական եզրափակումից 2 օր անց Գյումրու հարկային տեսչությունը մի նոր թուղթ ուղարկեց ՉԱՊ ՍՊԸ: Այդ թղթով, պարզվեց ՍՊԸ-ի վրա լրացուցիչ տույժեր են հաշվել` իրենց նկարած պարտքի փակումն ուշացնելու պատճառով: Այսպես. 2007 թվի նոյեմբերի 12-ին պետբյուջեին ՍՊԸ իբր ունեցած պարքի ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վրա օրական 0,15 տոկոսանոց տույժը 2008 թվի մարտի 27-ին վերաճել է 1 մլն 11 հազար 432 դրամի, իսկ պետբյուջեին ՍՊԸ իբր ունեցած պարքի շահութահարկի (ՇՀ) վրա օրական 0,15 տոկոսանոց տույժը 2008 թվի մարտի 27-ին վերաճել է 671 հազար 21 դրամի: Այս պարտքերը ընկերությունը նույնպես դատապարտված է փակել: Չփակելու իրավական հետեւանքները ակնհայտ են. Գյումրու հարկային տեսչությունը նորից դիմելու է ՀՀ Վարչական դատարան, նորից հանրահռչակ դատավոր Էդ.Նահապետյանը առանց գործը ըստ էության քննելու եւ առանց ապացույցների բացահայտման եւ առանց վկաների հարցաքննության վճռելու է, որ ռեժիմի գրած թվերը ճիշտ են:

 

Բացի վերոհիշյալ տույժերը ՍՊԸ-ն փակելու է Կենսաթոշակային հիմնադրամին իր այն պարտքը (մոտ 460 հազար դրամ), որ ձեւավորվել է անցած 5,5 ամիսների ընթացքում այն պատճառով, որ 2007 թվի դեկտեմբերի 3-ին ՀՀ Տնտեսական դատարանը նույն աշխարհահռչակ դատավորի որոշմամբ արգելանք էր դրել ՍՊԸ դրամական միջոցների վրա: ՍՊԸ-ն այդ արգելանքը չլինելու կամ սահմանափակ լինելու դեպքում կարող էր անցած ամիսներին իր սահմանափակ միջոցներից (5,5 ամսում ՍՊԸ հաշվին զանազան աղբյուրներից հավաքվել էր 540 հազար դրամ) վճարել կենսաթոշակային հիմնադրամի վճարները:              

 

Այսպիսով ստորեւ ներկայացնում ենք ամփոփիչ հաշվապահություն:

 

 

Նկարագիրը

դրամ

Կոդը

1

ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ դեմ ՀՀ ԿԱ ՀՊԾ նկարած ակտի սկզբնական գումարը, ներառյալ ԱԱՀ, ՇՀ պարտքերը եւ համապատասխան տույժերն ու տուգանքները. 12 նոյեմբերի, 2007

25.665.100

A

2

ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ գերավճարը պետական բյուջե ստուգման ժամկետի ավարտի դրությամբ. 31 հոկտեմբերի 2007

453.400

B

3

ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդ.Նահապետյանի վճռով hարկայինի հայցապահանջի գումարից մասնակի կրճատումը, որովհետեւ փորձաքննությամբ չէր ապացուցվել, թե ՉԱՊ ՍՊԸ-ին վերագրված բենգալյան կրակներն իսկապես արտադրվել են այս ՍՊԸ-ում` առանց լիցենզավորման գործունեության արդյունքում:    

95.000

C

4

ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդ.Նահապետյանի վճռով ՉԱՊ ՍՊԸ-ից բռնագանձման ենթակա դատական ծախսերի գումարը` ըստ Հարկայինի պահանջի:

502.334

D

5

ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդ.Նահապետյանի վճռով ՉԱՊ ՍՊԸ-ից բռնագանձման ենթակա գումարը:

25.619.034

E=A-B-C+D

6

ՉԱՊ ՍՊԸ-ից բռնագանձվելիք ԴԱՀԿ միջամտության գինը` 5%, տեղեկացվել է 19 մարտի 2007

1.280.952

F= 5% (E)

7

Ընդամենը բռնագանձված գումարը ՉԱՊ ՍՊԸ-ից

26.899.986

G=E+F

8

2008 թվի մարտի 19-27-ը ընթացած ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության հեռուստամարաթոն-հանգանակությամբ նվիրաբերված գումարի հանրագումարը:

29.756.630

H

9

Հանգանակության գումարի մնացորդը Բուն բռնագանձելիք գումարի վճարելուց հետո:

2.856.644

J=H-G

 

 

 

 

10

Մարաթոնի փակվելուց հետո ԳՀ տեսչության տեղեկանքով ՍՊԸ-ի լրացուցիչ տույժի հանրագումարը ԱԱՀ մասով [1.11.2007-27.3.2008 ժամանակահատվածի համար]: 

1.011.432

J

11

Մարաթոնի փակվելուց հետո ԳՀ տեսչության տեղեկանքով ՍՊԸ-ի լրացուցիչ տույժի հանրագումարը ՇՀ մասով [1.11.2007-27.3.2008 ժամանակահատվածի համար]

671.021

K

12

Մարաթոնի փակվելուց հետո ԳՀ տեսչության տեղեկանքով ՍՊԸ-ի լրացուցիչ տույժերի հանրագումարը ԱԱՀ+ՇԽ մասերով [1.11.2007-27.3.2008 ժամանակահատվածի համար]

1.682.453

L=J+K

13

Հանգանակված գումարի վերջնական մնացորդը լրացուցիչ տույժերը փակելուց հետո:

1.174.191

M=J-L

 

Մարաթոնի հանգանակության պատկերը մանրամասն.

 

ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության համար Վահան Խաչատրյանի հաշվին կատարված նվիրատվությունների ամփոփագիրը                        

ԲԱՆԿԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ մասով

Ամսաթիվ ամիս

ՀՀ դրամ

Ամերիկյան դոլար

Եվրո

Փոխանցում-ների քանակ

3/19/2008

1035830

40

0

169

3/20/2008

846000

210

0

108

3/21/2008

939500

120

0

99

3/24/2008

898350

0

0

83

3/25/2008

1746400

0

0

79

3/26/2008

(242000)

10000

100

2

3/27/2008

 (161000)

590

0

2

Ընդամենը

5466080

10960

100

542

Ընդամենը                                      դրամային արտահայտությամբ

5466080

3364720

47000

 

Մարտի 26-ի եւ 27-ին ստացված դրամային փոխանցումները (բերված են փակագծերում) հաշվարկված են մարտի 25-ի մեջ:

 

Բանկային ճանապարհով փոխանցումները դրամական արտահայտությամբ կազմում են 8.877.800 դրամ:

 

Առձեռն նվիրաբերված դրամը կազմում է 20.878.830 դրամ, որից դրամով` 19.435.534 դրամ, իսկ տարադրամը դրամական արտահայտությամբ` 1.443.296 դրամ:

 

Առձեռն նվիրաբերված տարադրամի բաշխումը

 

Տարադրամով

Քանակը

Դրամական արտահայտությամբ

Պայմանական Փոխարժեքներ

ԱՄՆ դոլար

4424

1.358.168

307 դրամ/$

Եվրո

82

38.540

470 դրամ/ Euro

Ռուբլի

2100

25.788

12.28 դրամ/ RUR

Վրացական լարի

154

20.800

200 դրամ/ GEL

Ընդամենը`

դրամական արտահայտությամբ

 

1.443.296

 

 

 

Հանգանակած ամբողջ գումարը, ներառյալ մարաթոնի ավարտից հետո Վ.Խաչատրյանի բանկային հաշվին արտերկրից եկած գումարները. 29.756.630 դրամ:

 

Տուգանային գումարների փակումը.

 

ԴԱՀԿ-1 տարածը

15021500

3/21/2008

ԴԱՀԿ-2 տարածը

8400000

3/24/2008

ԴԱՀԿ-3 տարածը

3037000

3/25/2008

Ընդամենը` առձեռն տարածը

26458500

Ա

ՉԱՊ ՍՊԸ հաշվից` 540000 դրամից տարածը

441485

Բ

Ընդամենը ԴԱՀԿ տարածը

26899985

 

 

Ստորեւ ներկայացվում են բանկային փոխանցումների ճանապարհով ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանի տարադրամային հաշվին հասած գումարները` 2008 թվի ապրիլի 7-ի դրությամբ: Այս 4 փոխանցումները, թեեւ կատարվել են մարտի 23-25-ին, տեղ են հասել մարաթոնը եզրափակելուց եւ պարտքը ԴԱՀԿ-ին վճարելուց 20-48 ժամ անց:  

 

Ալեքսեյ Հարդինգ-10.000 ԱՄՆ դոլար, ԱՄՆ, Լաս-Վեգաս

Արմեն Մարտիրոսյան-500 ԱՄՆ դոլար, ԱՄՆ, Գլենդեյլ, Կալիֆորնիա

Սարգիս Ալավերդյան-90 ԱՄՆ դոլար, ԱՄՆ

Սեւակ Հովհաննիսյան-100 Եվրո, Գերմանիա

 

Գրասենյակային փոխանցումների ճանապարհով արտերկրից Վահան Խաչատրյանին հասցված նվիրատվություններ: Այս փոխանցումները տեղ են հասել մարաթոնի ընթացքում: 

 

Ստեփան Նազարյան (Հոլիվուդ, Լոս-Անջելես, ԱՄՆ)- 100 ԱՄՆ դոլար,

Հակոբ Փահլևանյան (Գլենդեյլ, Լոս-Անջելես, ԱՄՆ)- 100 ԱՄՆ դոլար (գյումրեցի Սեթո պապի բարեկամներ)

Մանվել Գրիգորյան (ԱՄՆ)-100 ԱՄՆ դոլար,

Նվարդ Միքայելյան (ԱՄՆ)- 100 ԱՄՆ դոլար,

Սաշա Կչանյան (ԱՄՆ)- 50 ԱՄՆ դոլար,

Մովսես Անդիկյան, ԱՄՆ-ից, 250 ԱՄՆ դոլար,

Դիաննա Զաքարյան, Իսպանիայից, 50.000 դրամ,

Լաուրա Բալասանյան, ԱՄՆ-ից, 100 դոլար,

Զավեն Հովհաննիսյան, ԱՄՆ, Լոս-Անջելեսից, 500 ԱՄՆ դոլար,

Էդիկ Գրիգորյան, Գերմանիայից, 185 հազար դրամ, եւ ապա` էլի 60 հազար դրամ,

Աշոտ  (ԱՄՆ, Արիզոնա նահանգ)-500 ԱՄՆ դոլար

 

Լրացուցիչ մանրամասները, վերլուծությունները եւ ստացվող լրացուցիչ տեղեկությունները կհաղորդվեն հաջորդիվ:


Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ Հեռուստաընկերության պաշտպանության շտաբը իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց հնարավորությունների սահմաններում նվիրատվություններ կատարեցին ԳԱԼԱ ՀԸ եւ իրենց Խոսքի ազատության պաշտպանության օգտին:

 

Բոլոր պարզաբանումների համար եւ արտերկրից ուղարկած դրամական օժանդակությունների իրազեկման, ինչպես նաեւ լրացումների եւ ճշտումների համար կարող եք դիմել Լեւոն Բարսեղյանին +374 91 821 363 հեռախոսահամարով, levon@asparez.am էլեկտրոնային հասցեով: 

 

Այս պատմության բոլոր մանրամասներ` հարակից փաստաթղթերով կարող եք գտնել www.asparez.am կայքում:  


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter