Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

 

08 | 02 | 2008 | 22:30 | Հաղորդագրություն-13 

 

Գյումրու հարկային տեսչություն-ՉԱՊ ՍՊԸ գործը կասեցվեց

 

Փետրվարի 8-ին ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում դատավոր Էդ.Նահապետյանի նախագահությամբ շարունակվեց լսվել Գյումրու հարկայինն տեսչությունն ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի եւ ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Գյումրու հարկային տեսչության միացյալ դատական գործը:

 

Դատավորը հայտարարեց, որ ՉԱՊ ՍՊԸ ներկայացուցիչ` փաստաբան Կարեն Թումանյանի նախորդ օրը ներկայացրած 2 միջնորդություններից մեկը, որ վերաբերվում էր դատահաշվապահական եւ տնտեսագիտական համալիր փորձաքննություն անցկացնելուն, որոշել է մերժել, իսկ մյուս միջնորդությունը, որ վերաբերվում էր բենգալյան կրակների արտադրության վայրն ու ժամկետը պարզելուն, որոշել է բավարարել: Այսինքն անցկացվելու է տեխնիկական փորձաքննություն, որը պիտի պատասխանի հետեւյալ հարցերին. ... ա) Ե՞րբ են արտադրվել Շարա ՍՊ ընկերությունից առգրավված Բենգալյան կրակները: բ) Ի՞նչ եղանակով եւ որտե՞ղ է արտադրվել Բենգալյան կրակները: ... :

 

Մինչեւ փորձաքննության արդյունքների հայտնի դառնալը, դատարանի որոշմամբ գործի քննությունը կասեցվեց:

 

Ստացվեց այնպես, որ այս նախընտրական-ընտրական շրջանում ժամանակ շահեց եւ դատարանը, եւ Գյումրու հարկային տեսչությունը:

 

ՉԱՊ ՍՊԸ-ն եւ ԳԱԼԱ Հեռուստաընկերությունը շարունակում է վնասներ կրել. 2007 թվի նոյեմբերի 1-ից մինչեւ 2008 թվի փետրվարի 4-ը հեռուստաընկերություն որեւէ գովազդատու չի ունեցել, պատճառը հարկային մարմնի հերթական ստուգումներից նրանց վախն է եւ այլոց վառ օրինակը: Վերջին 4 օրերին 2 գովազդատուներ գովազդ են տեղադրել ԳԱԼԱ ՀԸ եթերում: Ընկերության կրած վնասների հատուցման հարցը անպայման իր արտացոլումն է գտնելու դատաքննության նյութերում:

 

Ընկերությունը եւ Խոսքի ազատության ու ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը հետամուտ է լինելու, որ Ազատ խոսքի եւ հեռուստաընկերության վնասատուները պաշտոնանկվեն, արժանի պատիժ ստանան ու փոխհատուցեն ընկերության կրած բարոյական եւ նյութական վնասները` տոկոսներով (որպես հարկադիր սահմանափակված ռեինվեստիցիոն միջոցներ):   


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter