Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու հին հեռուստաաշտարակին վերաբերվող Գյումրու քաղաքապետարան-ՉԱՊ ՍՊԸ գործը լսվելու է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում ապրիլի 11-ին ժամը 11:30-ին

 

08 | 04 | 2008 | 21:00 | Հաղորդագրություն-36

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

  

Ինչպես հայտնի է 2007 թվի նոյեմբերի 23-ին Գյումրու քաղաքապետարանը դիմել էր ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրու նստավայր` հայցով, որով պահանջում էր պարտադրել ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ին հանել իր հեռարձակող անտենան Գյումրու հին հեռուստաաշտարակի վրայից, որը 2007 թվի նոյեմբերի 5-ից, կադաստրի վկայականի համաձայն, տնօրինում էր Գյումրու քաղաքապետարանը: Հակընդդեմ հայցով ՉԱՊ ՍՊԸ-ն պահանջում էր հարկադիր սերվիտուտ սահմանել այդ աշտարակի նկատմամբ` դրա վրա 1 հեռարձակող անտենա տեղադրելու համար: Հակընդդեմ հայցով ընկերությունը դիմել էր դատարան այն բանից հետո, երբ Գյումրու քաղաքապետ Վ.Ղուկասյանը 2 անգամ ըստ էության մերժել էր խնդիրը արտադատարանական կարգով եւ բանակցությունների միջոցով հարթելու հասարակական գործիչների հորդորն ու խնդրանքը, եւ ապա` դատարանում իր ներկայացուցչի խոսքով մերժել էր հաշտության համաձայնագիր կնքելու` աշտարակը վարձով տրամադրելու ՍՊԸ առաջարկը:

 

Փետրվարի 29-ին, ժամը 15:00-ին երկուեւկես րոպեում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Խաչատրյանը հրապարակեց իր վճիռը Գյումրու քաղաքապետարանը ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի եւ ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի միացյալ գործերի մասին:

 

Դատարանը վճռել էր բավարարել քաղաքապետարանի հայցն ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի, պարտավորեցնելով վերջինիս ապամոնտաժել աշտարակի վրայից իր հաղորդումների հեռարձակման անտենան եւ մալուխը: Վճիռն օրինական ուժի մեջ էր մտնում 1 ամսից` մարտի 29-ից:

 

ՉԱՊ ՍՊԸ-ն բողոքարկել էր այդ վճիռը ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան մարտի 28-ին:

 

Ապրիլի 8-ին ՍՊԸ-ն ծանուցում է ստացել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանից այն մասին, որ դատարանում այս գործով լսումը լինելու է ապրիլի 11-ին ժամը 11:30-ին: Հասցե. Երեւան, Նժդեհի փողոց` 23:

 

Այս պատմության բոլոր մանրամասներ` հարակից փաստաթղթերով կարող եք գտնել www.asparez.am կայքում:  


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter