Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի հաղորդագրությունը

 

31 | 01 | 2008 | 21:30 | Հաղորդագրություն-10 

 

ՉԱՊ ՍՊԸ-Գյումրու հարկային տեսչություն գործը լսվելու է ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում

 

Ինչպես հայտնի է, 2007 թվի նոյեմբերի 26-ի ՀՀ ԿԱ ՀՊԾ Աշխատակազմի Գյումրու հարկային տեսչությունը ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ դեմ հայցով դիմել էր ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրու նստավայր` պահանջելով ընկերությունից բռնագանձել ՀՊԾ ստուգման ակտով սահմանված գումարը եւ որպես հայցի ապահովման միջոց` արգելանք դնել ընկերության գույքի եւ դրամական միջոցների վրա:

http://www.asparez.am/news/various/14.11.2007vahan-khachatryan-statement.htm

http://www.asparez.am/news/various/3.12.2007-prohibitation-galatv-property.htm

 

Դատարանը դեկտեմբերի 3-ին արգելանք էր դրել ընկերության գույքի եւ դրամական միջոցների վրա, իսկ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները որոշումն ի կատար էին ածել անհապաղ:

 

Դեկտեմբերի 17-ին սկսված դատաքննության ժամանակ ՉԱՊ ՍՊԸ ներկայացուցիչը միջնորդեց վարույթ ընդունել հակընդդեմ հայցը, որով պահանջեց անվավեր ճանաչել հարկայինի ակտը: Դեկտեմբերի 18-ին ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Էդ.Նահապետյանը որոշեց հակընդդեմ հայցը վարույթ ընդունել եւ ընդմիջեց դատաքննությունը:

 

http://www.asparez.am/mmedia/materials/taxpolice-galatv-issue-17.12.2007.html 

http://www.asparez.am/mmedia/materials/taxpolice-galatv-issue-2-18.12.2007.html 

 

Այս գործով անցած 40 օրերի բացարձակ լռությունից հետո հունվարի 29-ին ՉԱՊ ՍՊԸ-ն ստացավ թիվ ՎԴ5/0001/05/08 գործը վարույթ ընդունելու մասին ՀՀ Վարչական դատարանի որոշումը: Որոշման մեջ ասվում է ...ՀՀ Տնտեսական դատարանի 24.12.2007թվի որոշմամբ նշված քաղաքացիական գործն ըստ առարկայական ընդդատության փոխանցել է ՀՀ Վարչական դատարան: 25.1.2008թվին նշված քաղաքացիական գործը ստացվել է ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայր:

Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 76-րդ եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածներով, դատարանը որոշեց, Վարչական գործն ըստ հայցի Գյումրու հարկային տեսչության ընդդեմ Չապ ՍՊԸ-ի` 25212.7 հազար դրամ բռնագանձելու պահանջի մասին եւ ըստ Չապ ՍՊԸ-ի հակընդդեմ հայցի ընդդեմ ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմի Գյումրու հարկային տեսչություն` 2007թվի նոյեմբերի 12-ի թիվ 1034621 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ: ...:

 

Դատաքննությունը իրականացնելու նույն դատավորըª Էդ.Նահապետյանը, որը դարձել է ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր: Դատական նիստի մասին ՉԱՊ ՍՊԸ-ն առայժմ ծանուցում չի ստացել:  

 

Փաստաթղթի լուսապատճենը   


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter