Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պատասխանը Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի բաց նամակին վերջապես տեղ հասավ

 

10 | 01 | 2008 | 19:29 | Լուր

 

Ինչպես հայտնի է, Գյումրիում դեկտեմբերի 12-ին հիմնադրված Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը նույն օրը բաց նամակ էր հղել ՀՀ Նախագահին, ՀՀ Վարչապետին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ Արդարադատության նախարարին, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահին, ՀՀ Տնտեսական դատարանի նախագահին, բացատրելով ԳԱԼԱ ՀԸ նկատմամբ իրականացվող ճնշումները, երկու կոչ էր հղել նրանց.

 

1. Զսպել Գյումրու քաղաքապետ Ղուկասյան Վարդանի ագրեսիվ պահվածքը հեռուստաաշտարակը ըստ նպատակի օգտագործելը թույլ չտալու եւ դրանով ԳԱԼԱ ՀԸ-ն եթերազարկելու ուղղությամբ, հորդորել վերջինիս Գյումրի քաղաքին պատկանող աշտարակը խելամիտ վարձավճարով վարձակալման տրամադրել ԳԱԼԱ հեռուստաընկերությանը:   

 

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրիում երկու տասնյակ տարուց ավելի դատավոր աշխատած մարդը, որ զանազան կաշկանդվածություններ ունի այս հանրային լայն հնչողության գործը օբյեկտիվ քննելու համար եւ իսկապես չի  կարող արդար դատաքննություն անցկացնել, ջանքեր ներդնել օբյեկտիվ դատաքննություն ապահովման ուղղությամբ:

 

Կոչն ամբողջությամբ.

http://www.asparez.am/mmedia/materials/galatv-protection-headquarterfunded-12.12.2007_copy(1).htm

 

Դեկտեմբերի 27-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նամակին պատասխանել էր դեկտեմբերի 27-ին, որը Շտաբի համակարգող Լ.Բարսեղյանին հասավ 2008 թվի հունվարի 10-ին: Դրան կարող եք ծանոթանալ ստորեւ.

 

ՀՀ ՄԻՊ պատասխանի առաջին էջը, JPG

ՀՀ ՄԻՊ պատասխանի երկրորդ էջը, JPG

 

Մեկնաբանություններն, իսկապես, ավելորդ են: Շտաբի եզրակացությունը. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին համանման խնդիրներով դիմելն անիմաստ է, այդ հիմնարկը շատ նման է պետբյուջեից սնվող մի մերձիշխանական հասարակական կազմակերպության:   


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter