Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մամուլի աջակցության ԻՆՏԵՐՆՅՈՒՍ հասարակական կազմակերպության Տեղեկատվական իրավունքի և քաղաքականության Կենտրոնի կարծիքը

 

10 | 09 | 2008 | 19:00 | Կարծիք

 

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ քննարկմանը ներկայացված Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նոր նախագծի հիմնավորման ուսումնասիրությունից հետևում է, որ Նախագծի ընդունումը վաղաժամկետ է, և հիմք ընդունելով կարգավորման առարկայի ծավալն ու կարևորությունը, կարիք ունի Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքով նախատեսված (Հոդված 27) հայեցակարգի մշակման և ընդունման։ Այս առումով հատկանշական է, որ նման փորձ կատարվել է դեռ 2006 թ-ին Տրանսպորտի և կապի նախարարության նախաձեռնությամբ, որը հավանության չարժանացավ թե ՀՀ կառավարության թե հասարակական կազմակերպությունների կողմից։

Իհարկե, նախագծի հիմնավորման 5-րդ կետով նախատեսվում է հայեցակարգի և գործողությունների ծրագրի մշակումը։ Սակայն դա ակնկալվում է իրագործել միայն նախագծի ընդունումից հետո, որը, մեր կարծիքով, ոչ միայն իրավական անորոշության աղբյուր կհանդիսանա, այլև կվտանգի լիցենզավորման միջոցով նոր մասնակիցների մուտքը ռադիոհեռուստատեսային շուկա. մինչդեռ, հիմնավորման մեջ անգամ երևում է, որ այս պահին հստակ հնարավոր չէ գնահատել պետության, քաղաքացիների և մասնավոր հեռարձակողների համար տեխնիկական պահանջները և, հատկապես՝ սպասվող ծախսերը։

Բացի դա, ողջամիտ չէ լիցենզիաների տրամադրումը համարել ժամանակավոր և անիմաստ (տես հիմնավորման 5-րդ կետը), արդյունքում նաև լիցենզավորման դադարեցումը, քանի որ լիցենզիայի տրամադրման համար՝ որպես պարտադիր պայման, կորող է նախատեսվել թվայնացման գործընթացը սկսելուն պես տվյալ լիցենզառուների կողմից իրենց հեռարձակումը թվայնացնելը։ Այսպիսով, կարծում ենք, տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն կունենան ինքնուրույն որոշելու՝ իմաստ ունի արդյոք դիմել լիցենզիայի համար և իրական է արդյոք ներդրումների վերադարձելիությունը և շահույթ ստանալու հնարավորությունը. վերջինս կբխի ազատ շուկայի սկզբունքից և չի խոչընդոտի ԶԼՄ-ների բնականոն զարգացմանը։

Ի վերջո նշենք, որ ելնելով Նախագծի կարգավորման ոլորտի ռազմավարական կարևորությունից, ինչպես նաև այն հանգամանքից, որ թվային հեռահաղորդակցության ներդրումը՝ որպես ՀՀ և ԵՄ համագործակցության ոլորտ, հատուկ հիշատակվում է Եվրոպական հարևանության ծրագրում, խիստ անհրաժեշտ է դառնում, մեր կարծիքով, տվյալ օրենսդրական բարեփոխման գործում հանրային քննարկումների նախաձեռնումը և քաղաքացիական հասարակության կողմից վերջինիս կիրառելիության խորը ուսումնասիրությունը։ 

10 սեպտեմբերի, 2008


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս օգոստոս    
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter