Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հայտարարությունը

 

12 | 08 | 2008 | 12:00 | Հայտարարություն

 

Հայկական Ժամանակ թերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի դեմ հարձակման գործում ՀՀ իշխանության պատասխանատվության մասին

 

2008 թվականի օգոստոսի 11-ին Հայկական Ժամանակ թերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի նկատմամբ նախապես պլանավորված եւ իրականացված  հարձակման, գործադրված բիրտ ուժի եւ ծեծի ամբողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի իշխանությունը: Ինչու՞.

 

Ոչ վաղ անցյալում լրագրողների եւ ԶԼՄ-ների նկատմամբ իրականացված համանման հարձակումների փաստերի հաճախականացման անպատիվ շարանը, այդ դեպքերի մանրամասները, պլանավորողներին, պատվիրատուներին եւ իրականացնողներին չբացահայտելու իրավապահ մարմինների անձնազոհ հետեւողականությունը ուղղակիորեն ապացուցում է, որ.

 

1. ՀՀ իրավապահները այդ հարցում մատնված են հանցավոր անգործության,

 

2. Այդով ուղղակի կամ անուղղակի, կամա թե ակամա հովանավորում են լրագրողների նկատմամբ համանման բռնությունները եւ հարձակումները,

 

3. ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր իշխանություն վերցնելիս հայտարարում են երկրի ապագայի եւ համանման բաների համար պատասխանատվություն ստանձնելու անմնացորդ կամքի մասին, իրականում չեն ուզում պատասխանատվություն կրել կամ պատասխան տալ իրենց ենթակա բազմազան իրավապահների անգործության եւ իրենց աչքի առաջ տեղի ունեցող անհավատալի այլանդակությունների համար: Նրանք չեն անում ոչինչ, որ հնարավոր լիներ անգամ 200 տարի հետո մեկնաբանել որպես ստանձնած պատասխանատվության կիրարկում` տեղի ունեցողի համար պատասխան տալու գործողություն:

 

4. Վերը բերվածի ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքներից խոսքի, մամուլի, կարծիքի եւ արտահայտման ազատությունը էականորեն սահմանափակված է, ինչը ուղղակիորեն խոչընդոտում է մի շարք այլ ազատությունների եւ դրանցից բխած հիմնարար իրավունքների իրականացմանը եւ կիրարկմանը:

 

ՀՀ զանազան իրավապահ ատյանները եւ նրանց ղեկավարները, ղեկավարներին նշանակողները, անկախ իրենց պատասխանատվության գիտակցությունից, տեղյակությունից կամ անտեղյակությունից, անկախ իրենց գործադրած կատաղի անգործությունից, երկրում լրագրողների եւ ԶԼՄ-ների դեմ իրագործվող համակարգված ու կառավարվող տեռորի համար ամենից առաջ պատասխանատու են մեզ բոլորիս եւ պատմության առաջ: Այս հարցում վաղեմության ժամկետ չկա. ժողովրդի եւ պատմության առաջ պատասխանատվությունը չի կարգավորվում կառավարվող դիկտատորիկների եւ հնազանդ օլիգարխների քվեարկած օրենքներով: Այդ պատասխանատվությունը սահմանված է Հայաստանի ժողովրդի կամքով եւ պարզագույն տրամաբանությամբ: Այլոց փորձն ու դասերը հաշվի առնելով, համարձակվում ենք ենթադրել, որ որքան շուտ այդ ամենն ընկալեն այս հայտարարության թիրախ պաշտոնյաները եւ պատասխանատվությամբ գործի անցնեն, այնքան ուշ գործի կընկնեն նրանց պատասխանատվության ենթարկելու մյուս, շատ ավելի խայտաբղետ, անկանխատեսելի, տեղ-տեղ զվարճալի, բայց հանրության համար գոհացուցիչ ու օրենքի կարգավորմանը ոչ մի կերպ չտրվող մեխանիզմներն եւ եղանակները: Նրանք արդեն անցել են Ռուբիկոնը ... մի քանի անգամ:

 

12 օգոստոսի, 2008 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter