Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



7 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը

 

21 | 08 | 2008 | 18:00 | Հայտարարություն

 

2008 թվականի օգոստոս ամիսը աննախադեպ էր լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնություններով:

 

Թվարկենք այդ դեպքերն ըստ ժամանակագրության.

 

1. Օգոստոսի 1-ին Աշտարակ քաղաքում բերման է ենթարկվել եւ մոտ մեկուկես ժամ ոստիկանական բաժանմունքում պահվել Հայկական ժամանակ օրաթերթի տնտեսական հարցերով պատասխանատու Գագիկ Հովակիմյանը, որը խմբագության մեքենայով Աշտարակ էր տարել լրագրող Աննա Զախարյանին` լուսաբանելու քաղաքի իրավիճակը (մասնավորապես` տրանսպորտի չաշխատելը) ընդդիմության նախատեսած հանրահավաքի օրը: Լրատվամիջոցի աշխատակցի նկատմամբ ապօրինի բռնություն իրականացրած ոստիկանները մինչ այժմ պատասխանատվության չեն ենթարկվել` չնայած խմբագրության պահանջներին:

 

2. Օգոստոսի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի   կարգադրությամբ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մի քանի ժամ անցկացրել է անազատության մեջ: Շամշյանը, որը ցանկանում էր լուսանկարել Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի դեմ դատաքննությունը, արգելանքի տակ է պահվել դատարանի նկուղային հարկում, այնուհետեւ նրան տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին:

 

3. Օգոստոսի 6-ին, նույն դատավարությունը լուսաբանող Չորրորդ իշխանություն թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը դատավարի հրահանգով բռնության է ենթարկվել դատական կարգադրիչների կողմից. վերջիններս Վեզիրյանին քաշքշելով եւ հարվածելով, տեղափոխել են դատարանում գտնվող ամբաստանյալների պահման սենյակ£ Այստեղ լրագրողին տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվողների հետ միեւնույն սենյակում պահել են մոտ մեկուկես ժամ, որից հետո տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին:

 

4. Օգոստոսի 11-ին, տնից դուրս գալուց հետո ծեծի է ենթարկվել Հայկական ժամանակ օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանը: Վերջինս տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է բժշկական հետազոտության: Բժիշկները նրա մոտ  արձանագրել են գլխի սալջարդ եւ հեմատոմա£ Հարուցվել է քրեական գործ, սակայն հանցագործները մինչ այժմ հայտնաբերված չեն:

 

5. Վերջապես` օգոստոսի 18-ի երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում հարձակման եւ ծեծի է ենթարկվել Ազատություն ռադիոկայանի Երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանը:

 

Այսպիսով, 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո հանդուրժողականության մթնոլորտ ակնկալող հասարակությունը ականատեսն է դառնում ազատ խոսքի հանդեպ բռնությունների նոր ալիքի: Սա տեղի է ունենում այն դեպքում, երբ ակնկալվում էր, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է քայլեր ձեռնարկի հնարավորինս արագ իրականացնելու ԵԽԽՎ 1609 (Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը Հայաստանում) եւ 1620 (Վեհաժողովի 1609 (2008) բանաձեւի կատարումը Հայաստանի կողմից) բանաձեւերը, որոնք ենթադրում են բարեփոխումներ նաեւ խոսքի ազատության ոլորտում:

 

Մեզ` հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներիս խորապես մտահոգում է այն, որ ոչ միայն պահպանվում է ՀՀ իշխանությունների ավանդական դարձած անգործությունը, այլեւ, որ դատական ու իրավապահ մարմինների պաշտոնյաներն են դառնում լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներ:

 

Մենք ահազանգում ենք. մամուլի նկատմամբ բռնություններն արդեն վտանգավոր սահմանագծին են հասել, եւ իշխանությունների ներկայացուցիչները պետք է ոչ թե վերացական մտահոգություններ հայտնեն եւ կոչեր անեն, այլ արդյունավետ քայլեր ձեռնարկեն, որպեսզի բռնություններ ու ապօրինություններ իրականացրած բոլոր անձինք հայտնաբերվեն եւ, անկախ զբաղեցրած պաշտոնից, պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

 

Երեւանի մամուլի ակումբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Վանաձորի մամուլի ակումբ

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 

21 օգոստոսի 2008 թ.


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս օգոստոս    
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter