Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Երեւանի մամուլի ակումբի մամլո հաղորդագրությունը

 

22 | 05 | 2009 | 16:00 | Հաղորդագրություն

 

Երեւանի մամուլի ակումբը ներկայացնում է Հայաստանի 7 հեռուստաալիքներով (Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջին ալիք (Հ1), ԱԼՄ, Հայկական երկրորդ հեռուստաալիք (Հ2), Արմնյուս, Երկիր Մեդիա, Կենտրոն, Շանթ) 2009 թ. մայիսի 31-ին կայանալիք` Երեւանի ավագանու ընտրությունների լուսաբանման դիտարկման առաջին երկու փուլերի արդյունքները:

 

Հետազոտության առաջին փուլն ընդգրկել է 2009 թ. ապրիլի 16-ից մայիսի 1-ը (մինչ նախընտրական քարոզչության սկիզբը), իսկ երկրորդ փուլը` մայիսի 2-ից 15-ը (նախընտրական քարոզչության առաջին կեսը) ընկած ժամանակաշրջանը:

 

Առաջին փուլ (16 ապրիլի - 1 մայիսի, 2009)

 

Այս փուլում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններին/դաշինքին տրամադրված եթերային ժամանակը բաշխվել է հետեւյալ կերպ.

 

1. Ժողովրդական կուսակցություն (ԺԿ) - 44,481.6 վրկ

2. Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցություն (ՀՅԴ) - 33,331.3 վրկ

3. Հայաստանի հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) - 12,289.5 վրկ

4. Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ) - 12,043.8 վրկ

5. Օրինաց երկիր կուսակցություն (ՕԵԿ) - 5,232.5 վրկ

6. Հայ ազգային կոնգրես նախընտրական դաշինք (ՀԱԿ) - 4,492.4 վրկ

7. Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն (ՀԱՍԿ) - 127.1 վրկ:

 

Առաջին փուլում եթերաժամանակի հաշվարկով առավել լայն լուսաբանում են ստացել այն կուսակցությունները, որոնց գործունեությանն ավելի հաճախակի է անդրադարձել այս կամ այն հեռուստաալիքը: Տվյալ դեպքում. ԺԿ-ն` ԱԼՄ-ով,ՀՀԿ-ն` Արմնյուս-ով, ԲՀԿ-ն` Կենտրոնով, ՀՅԴ-ն` Երկիր Մեդիայով:

 

Կուսակցությունների/դաշինքի հիշատակումների հաճախականության առումով առավել ուշադրության են արժանացել.

 

1. ՀՅԴ - 378 հիշատակում

2. ՀՀԿ    - 229 հիշատակում

3. ԲՀԿ - 154 հիշատակում

 

Դիտարկման 1-ին փուլում կուսակցությունների/դաշինքի դրական [+], բացասական [-] եւ չեզոք [0] հիշատակումների առումով հարկ է նշել, որ դրանք գերակշռող` 94,6%-ով եղել են չեզոք:

 

Միաժամանակ, դրական հիշատակումներով ակնհայտ առաջատարն են ՀՀԿ-ն` 22 դրական (2 բացասական) եւ ԲՀԿ-ն` 19 դրական, որից 15-ը` Կենտրոնով (0 բացասական):

Ընդսմին, ՀՀԿ-ի բոլոր 22 դրական հիշատակումներն էլ վերաբերել են կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը ներկայացնող Գագիկ Բեգլարյանին (որից 16-ը եղել է Արմնյուս-ով):

 

Կուսակցությունների/դաշինքի կողմից առաջադրված թեկնածուների ընտրական ցուցակների առաջին համարներին` այսինքն Երեւանի քաղաքապետի թեկնածուներին հատկացված եթերաժամանակի առումով ճնշող առավելություն ունի Տիգրան Կարապետյանը` 44,372 վրկ, այն դեպքում, երբ 2-րդ տեղում գտնվող Գագիկ Բեգլարյանը ստացել է 6,056.5 վրկ: Ընդ որում, ԺԿ-ին տրամադրված եթերաժամանակի 99,8%-ը նվիրվել է հենց ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանին:

 

Երկրորդ փուլ (2-15 մայիսի, 2009)

 

Այս փուլում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններին/դաշինքին տրամադրված եթերային ժամանակը բաշխվել է հետեւյալ կերպ.

 

1. Ժողովրդական կուսակցություն - 57,103.3 վրկ

2. Բարգավաճ Հայաստան կուսակցություն - 32,415.6 վրկ

3. Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցություն - 26,057.1 վրկ

4. Օրինաց երկիր կուսակցություն - 21,276.1 վրկ.

5.Հայաստանի հանրապետական կուսակցություն - 17,624.1 վրկ

6. Հայ ազգային կոնգրես նախընտրական դաշինք - 9,442.8 վրկ

7. Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն - 4,134.6 վրկ:

 

Հատկանշական է, որ այս փուլում նույնպես ԺԿ-ին հատկացված եթերաժամանակի 98,5%-ը նվիրվել է Տիգրան Կարապետյանին:

 

Դիտարկման 2-ին փուլում բոլոր հիշատակումների 97,1%-ը եղել է չեզոք:

 

Նշանային/բնութագրիչ հիշատակումների ցուցանիշով կան երեք ակնհայտ առաջատարներ. ՀՀԿ - 11 դրական (1 բացասական), ԺԿ - 10 դրական (0 բացասական ), ԲՀԿ - 9 դրական (0 բացասական):

 

ՀՀԿ-ի 11 դրական հիշատակումներից 5-ը եղել է Արմնյուս-ով, ըստ որում, բոլորն էլ վերաբերել են Գագիկ Բեգլարյանին: Նշենք, որ Արմնյուս-ով որեւէ այլ թեկնածու նշանային/բնութագրիչ հիշատակում չի ստացել: Նման պատկեր դիտարկվում է նաեւ ԱԼՄ-ի եթերում, որտեղ ԺԿ-ի բոլոր 10 դրական հիշատակումները վերաբերել են Տիգրան Կարապետյանին: ԲՀԿ-ի 9 դրական հիշատակումներից 6-ը եղել է Կենտրոնով:

 

Ընդգծենք, որ բոլոր կուսակցություններին/դաշինքին վերաբերող բացասական հիշատակումները թե առաջին, թե երկրորդ փուլերում եղել են ոչ թե հեռուստալրագրողների, այլ հեռուստանյութերի մասնակից անձանց կողմից հնչեցված կարծիքներ:

 

Նախընտրական քարոզչությանը հեռուստաընկերությունների կողմից տրամադրված վճարովի հեռուստաեթերից ամենաշատն օգտվել է ԲՀԿ-ն (14,141 վրկ), դրան հետեւում է ՀՀԿ-ն (4,710 վրկ), այնուհետեւ` ՀՅԴ -ն (3,661 վրկ): Ըստ որում, ՀՅԴ -ի վճարովի քաղաքական գովազդն ամբողջությամբ եղել է Երկիր Մեդիայով:

 

Ինչ վերաբերում է Հ1-ով քաղաքական գովազդին, ապա անվճար եթերաժամանակից օգտվել են բոլոր 7 կուսակցությունները/դաշինքը, իսկ վճարովի եթերաժամանակից չեն օգտվել միայն ԺԿ-ն եւ ՀՅԴ - ն:

 

(Դիտարկման քանակական արդյունքների վերաբերյալ աղյուսակները կցվում են):

 

 

Ընդհանուր տեղեկատվություն դիտարկման մասին

 

2009 թվականի ապրիլի 16-ից Երեւանի մամուլի ակումբը Բաց հասարակության ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ սկսել է Հայաստանի հեռուստաալիքներով Երեւանի ավագանու` 2009 թ. մայիսի 31-ին կայանալիք ընտրությունների լուսաբանման դիտարկումը: Հետազոտությունն ընդգրկում է 2 շրջան. առաջինը` 2009 թ. ապրիլի 16-ից մայիսի 1-ը` մինչ նախընտրական քարոզչության սկիզբը, իսկ երկրորդը` մայիսի 2-ից 29-ը` նախընտրական քարոզչության ժամանակաշրջանը:

 

Դիտարկման խնդիրներն են` քանակական տվյալների գրանցման եւ վերլուծության միջոցով պարզել.

 

- հեռարձակող ԶԼՄ-ների (առաջին հերթին` հանրային) գործունեության օրենսդրական կարգավորման արդյունավետությունը եւ դիտարկվող հեռուստաալիքների կողմից ընտրությունների ժամանակաշրջանում օրենսդրությանը հավատարիմ լինելու աստիճանը,

 

- Հայաստանի հեռարձակող ԶԼՄ-ների կողմից Երեւանի ավագանու ընտրությունների հանդեպ ուշադրության աստիճանը,

 

- Հայաստանի հեռարձակող ԶԼՄ-ներով Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների/դաշինքի մասին ընտրազանգվածին տեղեկությունների տրամադրման համարժեքությունը,

 

- Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրված թեկնածուների տեսակետների եւ կարծիքների արտահայտման համար հեռուստաեթերի մատչելիությունը:

 

Այս խնդիրների լուծման համար կիրառվում են որակական եւ քանակական դիտարկման մեթոդները: Որակական դիտարկումը ներառում է Հայաստանում ընտրական գործընթացին առնչվող օրենսդրության եւ այլ պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությունը, ԶԼՄ-ների ղեկավարների, լրագրողների, քաղաքական գործիչների եւ հասարակայնության ներկայացուցիչների հետ զրույցները, ինչպես նաեւ նախընտրական շրջանում ԶԼՄ-ների գործունեության վերաբերյալ վերջիններիս հրապարակային հայտարարությունների եւ արտահայտած տեսակետների վերլուծությունը: Քանակական դիտարկումը ներառում է հեռուստահաղորդումների հաշվարկն ու չափումները:

 

Դիտարկումն ընդգրկում է Հայաստանի 7 հեռուստաալիք.

 

համերկրային 3 հեռուստաալիք - Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջին ալիք (Հ1), ԱԼՄ, Հայկական երկրորդ հեռուստաալիք (Հ2),

 

մայրաքաղաքային 4 հեռուստաալիք - Արմնյուս, Երկիր Մեդիա, Կենտրոն, Շանթ:

 

Հետազոտության օբյեկտ են հանդիսանում վերը նշված հեռուստաալիքների երեկոյան փրայմ-թայմի այն բոլոր հաղորդումները, որոնցում կա Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների/դաշինքի եւ դրանց առաջնորդների կամ ներկայացուցիչների հիշատակում, ինչպես նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների/դաշինքի նախընտրական քարոզչությանը (քաղաքական գովազդին) հատկացված եթերաժամանակը:

 

Եթերի դիտարկման ժամերը. 2009 թ. ապրիլի 16-ից մայիսի 3-ը վերը նշված 7 հեռարձակող ԶԼՄ-ներով ժամը 18.00-ից մինչեւ 24.00 եթեր տրվող հաղորդումները:

Մայիսի 4-ից դիտարկումը սկսվել է մեկ ժամ առաջ, ինչը թելադրված է եղել քարոզչական նյութերի ցուցադրման ժամանակի փոփոխությամբ: Մասնավորապես Հ1 - ով, համաձայն

ՀՀ ԿԸՀ 2009 թ. մայիսի 2-ի որոշման, կուսակցությունների/դաշինքի նախընտրական քարոզչությունն իրականացվում է` սկսած ժամը 17.15-ից: Ընդսմին, 2009 թ. մայիսի 4-ից 29-ը դիտարկվող բոլոր 7 հեռուստաալիքների թողարկումները հետազոտվում են ժամը 17.00-ից մինչեւ 24.00:

 

Ըստ որում, հաղորդումները, որոնք սկսվում, սակայն չեն ավարտվում մինչեւ ժամը 18.00, իսկ մայիսի 4-ից` մինչեւ ժամը 17.00, չեն դիտարկվում:

Հաղորդումները, որոնք սկսվում, սակայն մինչեւ ժամը 24.00 չեն ավարտվում, դիտարկվում են ամբողջությամբ` մինչեւ դրանց ավարտը:

 

Հետազոտվող եթերի բոլոր նյութերը բաժանվում են երկու տեսակի.

1. Խմբագրական լուսաբանում,

2. Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններին/դաշինքին հատկացված նախընտրական քարոզչություն (քաղաքական գովազդ):

 

Դիտարկման առարկա է դարձել դիտարկվող հեռուստաալիքներով Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ՀՀ ԿԸՀ-ում գրանցված 6 կուսակցության եւ նախընտրական 1 դաշինքի քարոզարշավի լուսաբանումը:

 

Դիտարկման բոլոր անհրաժեշտ տվյալները գրանցվում են երկու աղյուսակում:

Աղյուսակ 1-ում ներկայացված են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները/դաշինքը եւ դրանց ընտրական ցուցակների առաջին երկու համարները, իսկ Աղյուսակ 2-ում` կուսակցությունների/դաշինքի ընտրական ցուցակների առաջին համարները:

 

Հետազոտվող ԶԼՄ-ների խմբագրական լուսաբանումներում դիտարկողներն արձանագրում եւ հաշվառում են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող 7 կուսակցությունների/դաշինքի հիշատակումները (միավորներով), դրանց նշանային բնութագիրը (դրական [+], բացասական [-] եւ չեզոք [0]), ինչպես նաեւ հատկացված եթերաժամանակը (վայրկյաններով): Կուսակցությունների/դաշինքի հաշվին են գրանցվում նաեւ կուսակցությունների/դաշինքի ներկայացուցիչներին հատկացված եթերաժամանակը եւ նրանց հիշատակումը/նշանային բնութագրումը (հայտարարություններ, ելույթներ, նրանց խոսքից մեջբերումներ, ինչպես նաեւ այլ անձանց կողմից նրանց գործունեության մասին կարծիքներ, դատողություններ): Ընդսմին, թեկնածուների ընտրական ցուցակների առաջին երկու համարների հիշատակումները (նշանային բնութագրումը) եւ եթերաժամանակը արձանագրվում են անկախ այն բանից, թե նրանք ինչ կարգավիճակով են ներկայանում: Կուսակցությունների/դաշինքի այլ ներկայացուցիչների, այդ թվում նաեւ նախընտրական շտաբների ներկայացուցիչների եւ վստահված անձանց պարագայում հիշատակումը/նշանային բնութագրումը եւ եթերային ժամանակն արձանագրվում է միայն այն դեպքում, երբ հեռուստանյութում ինչ-որ կերպ ընդգծվում, հատուկ շեշտվում է նրանց կուսակցական պատկանելությունը:

 

Նշանային/բնութագրիչ (դրական, բացասական) են համարվում հեռուստանյութում թեկնածուի մասին հեռուստադիտողների շրջանում միանշանակ դրական կամ բացասական տպավորություն թողնող հիշատակումները: Երբ չկա նման միանշանակ տպավորություն, հիշատակումն արձանագրվում է որպես չեզոք: Դիտարկողի բոլոր կասկածները նույնպես մեկնաբանվում են հօգուտ հիշատակումը չեզոք համարելու: Բացի այդ, եթե նյութում տեղեկացվում է, որ ինչ-որ անձ/կազմակերպություն հրապարակավ հայտարարել է որեւէ կուսակցությանը/ դաշինքին իր աջակցելու/չաջակցելու մասին, ապա դա արձանագրվում է, համապատասխանաբար, որպես դրական կամ բացասական հիշատակում:

 

Յուրաքանչյուր մեկ հեռուստանյութում յուրաքանչյուր կուսակցության/դաշինքի կամ նրա ներկայացուցչի հաշվին արձանագրվում է միայն մեկ հիշատակում եւ միայն մեկ նշանային բնութագրում:

 

Հիշատակում է համարվում նաեւ կուսակցությունների/դաշինքի ընտրացուցակների առաջին երկու համարների` հեռուստակադրում ցանկացած հայտնվելը, եթե այդ կադրը նրան վերաբերող կամ հիշատակող նյութի մաս չէ: Եթե կադրում հայտնվելն այնպիսի նյութի մաս է, որում տվյալ կուսակցությունը/դաշինքը հիշատակվում է, ապա դա չի արձանագրվում որպես լրացուցիչ հիշատակում:

 

Կուսակցությունների/դաշինքի ընտրացուցակների առաջին համարների հիշատակումը (նշանային բնութագրումը) եւ վերջիններիս հատկացված եթերաժամանակը գրանցվում է թե Աղյուսակ 2-ում, թե Աղյուսակ 1-ի` տվյալ կուսակցությանը/դաշինքին հատկացված սյունակում:

 

Ընտրական ցուցակի առաջին համարին հատկացված ընդհանուր եթերաժամանակը գրանցելուց բացի, հետազոտվում է, թե վերջինս ինչ կարգավիճակով է հանդես գալիս: Այդպիսով, խմբավորվում եւ համապատասխան սյունակում մուտքագրվում է այն եթերաժամանակը, որը հատկացվում է ընտրացուցակի առաջին համարին` լուսաբանելով նրա.

 

1. Պաշտոնական եւ մասնագիտական գործունեությունը,

2. Մասնագիտական կամ պաշտոնական պարտականությունները կատարելուն անմիջականորեն չառնչվող գործունեությունը:

 

Բացի այդ, դիտարկողներն արձանագրում ու չափում են հեռարձակող ԶԼՄ-ներով (ժամը 17.00-ից մինչեւ 24.00) կուսակցությունների/դաշինքի նախընտրական քարոզչությանը հատկացված եթերաժամանակը (վայրկյաններով), որը եթեր է գնացել հատուկ` նախընտրական քարոզչություն վերտառությամբ: Ըստ որում, առանձին չափվում է վճարովի եւ անվճար քաղաքական գովազդի ծավալը: Մինչեւ ժամը 17.00-ն սկսված, սակայն այդ ժամին չավարտված քաղաքական գովազդի բլոկը չի դիտարկվում:

Մինչեւ ժամը 24.00-ն սկսված, սակայն այդ ժամին չավարտված քաղաքական գովազդի բլոկը դիտարկվում է ամբողջությամբ` մինչեւ դրա ավարտը:

 

Դիտարկողներն առանձին ցուցակով արձանագրում են հետազոտվող հեռուստաալիքների բանավիճային ծրագրերի մասնակիցներին (հարցազրույց, հյուր ստուդիայում, թոկ շոու ժանրի)` նշելով հեռուստաալիքը, հաղորդման անվանումը, հրավիրված մասնակիցների անունները եւ պաշտոնները:


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս օգոստոս    
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter