Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հայտարարությունը ոստիկանների համար պարգեւի խոստումը ուժը կորցրած համարելու մասին

 

05 | 09 | 2008 | 13:00 | Հայտարարություն

 

2008 թվի մարտի 20-21-ի գիշերը, երբ բուռն զարգացման մեջ էր ԳԱԼԱ Հեռուստաընկերության պաշտպանության հեռուստամարաթոն-հանգանակությունը, ժամը 1:05-ին անհայտ անձինք հրկիզել էին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահին պատկանող Օpel-Vectra-2.0 ավտոմեքենան[1], որը այդ օրերին վարում էր ակումբի խորհրդի նախագահը:

 

Դրանից 2 ամիս առաջ` 2008 թվի հունվարի 18-19-ի գիշերը (ԳԱԼԱ ՀԸ դեմ սանձազերծված հարձակման կամակատարների քննադատությամբ ակումբի խորհրդի նախագահի ասուլիսից 16 ժամ անց) ժամը 4:30-ի հատվածում անհայտ անձը կամ անձինք հրկիզել էին ակումբի գրասենյակի պատուհանը: Երկու հրկիզումներն էլ եղել են բենզինի օգտագործմամբ[2]:

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը մեքենայի հրկիզումից հետո` մարտի 21-ին հայտարարել էր, որ հանցագործներին բացահայտող ոստիկաններին կպարգեւատրի երկու հատ Օpel-Vectra  (2.0, 1994թ., այրված մեքենայի մոդելը) ավտոմեքենաներով[3]:

 

Ոստիկանությունը, որ չկարողանալով բացահայտել պատուհանը հրկիզողներին եւ ուրորէ կարճում էր պատուհանի հրկիզման քրեական գործը, մեքենայի հրկիզումից հետո երկու գործերը միացրեց եւ արդեն մոտ 6-8 ամիս է անպտուղ փորձում է բացահայտել հանցագործներին:

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը, անցած 8 ամսում իրականացնելով իր հետաքննությունը, ուսումնասիրելով այդ դեպքերին նախորդած, զուգադիպած, հաջորդած բոլոր զարգացումները, այդ թվում ԳԱԼԱ հեռուստաընկերության դեմ ՀՀ իշխանական մի քանի գերատեսչությունների սանձազերծած վարչական պատերազմի ընթացքում ինչպես զանազան պաշտոնյաների, այնպես էլ ակումբի եւ աշխատակիցների բոլոր գործողությունները, նույն առճակատման բոլոր հանգամանքները, դրվագներն ու դիպվածները, գաղտնի մնալու ցանկություն հայտնած մոտ հարյուր տեղեկատու աղբյուրների զանազան հաղորդումները, ասեկոսեները, բամբասանքները, հնարավոր կասկածյալների վարքը, գործողությունները, հրապարակային ու ոչհրապարակային հայտարարությունները, վստահությամբ հայտարարում է հետեւյալը.

 

1. Ակումբի գրասենյակի պատուհանի հրկիզումը եւ Ակումբի խորհրդի նախագահի վարած ավտոմեքենայի հրկիզումը իրականացվել է միեւնույն անձի հանձնարարությամբ (ցանկությամբ):

 

2. Գործը քննող ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժինը անկարող է բացահայտել հանցագործներին: Այդ մարմնի անկարողությունը այս հայտարարության ենթատեքստում կարող է մեկնաբանվել նաեւ որպես անունակություն:

 

3. Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը գիտե, թե ովքեր են վերոհիշյալ հրկիզումները հանձնարարողը (նախաձեռնողը) եւ հանձնարարությունը` այն իրականացնող երկու մանկլավիկներին փոխանցող կամ վերահանձնարարող անձը. առնվազն չորս հոգի: Ակումբի խորհրդի նախագահը այլ տեղեկություններ ոստիկանությանը կամ դատախազությանը չի փոխանցելու: Պատճառը մասամբ ներկայացված է այս հայտարարության 2-րդ կետում: Պատճառը նաեւ այն է, որ Հայաստանում չեն գործում հանրության եւ քաղաքացիների շահերը իրականում պաշտպանող իրավապահ եւ արդարադատության համակարգեր, օրինակ` Հայաստանում լրագրողների եւ ԶԼՄ-ների դեմ իրականացված համանման մոտ երեք տասնյակ հանցագործություններից որեւէ մեկը չի բացահայտվել:

 

4. Այդ հրկիզումները հանձնարարող երկու անձինք եւ իրականացնող այլ երկու անձինք արժանիորեն հատուցվելու են իրենց չարագործությունների համար: Հատուցումները գոհացնելու են տուժած անձանց, լիովին համադրելի են լինելու քրիստոնեական դավանանքի ու ՀՀ գործող օրենսդրության հետ: Հանրությունը անպայման տեղեկանալու է այդ հատուցումների մասին: Տեղի ունենալիք հատուցումների հանրային գնահատականները կարող են միանշանակ չլինել: Հատուցման միջոցները, հանրության մեկնաբանությամբ` խստությունը կամ մեղմությունը, կապ չեն ունենալու հրկիզումների արդյունքում հասցված ուղղակի եւ անուղղակի վնասի չափերի հետ: Հատուցման գործողությունները ոչ մի ընդհանուր բան չեն ունենալու արդարադատության հետ: Հատուցման գործողությունները կիրառվելու են անգամ այն պարագայում, եթե նույնիսկ իրավապահները բացահայտեն հանցագործներին ու դատավորը արդարադատություն իրականացնի: Այս դիրքորոշումը չի կարող բեկանվել այլկերպ, քան հանցագործների հրապարակային մեղայականներն ու ափսոսանքն է կատարած չարագործությունների համար, նյութական վնասի փոխհատուցում չենք ակնկալում եւ չենք ընդունելու: Մեղայականի ենթադրությունը այստեղ հայտնվում է դա տեսականորեն չբացառելու բարեխղճությամբ: Այս հայտարարությունը համարում ենք իրականացվելիք գործողությունների մասին հանցագործներին, դրանց համախոհներին եւ գործը կոծկողներին` բավարար իրազեկում: Ակումբի եւ աշխատակիցների դեմ իրականացված հիշյալ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն:

 

5. Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը հանցագործներին բացահայտող ոստիկաններին 2 ավտոմեքենաներով պարգեւատրելու մասին խոստումը հայտարարում է ուժը կորցրած այս հայտարարության հրապարակման պահից:

 

6. Ակումբը խոր ափսոսանք է հայտնում, որ իր եւ աշխատակիցների վճարած հարկերով Հայաստանում պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում բազմաթիվ անպատասխանատու ձրիակերներ ու հանրային վնասատուներ: Հակառակում համոզվելու դեպքում ակումբը հանդես կգա իր գնահատականների փոփոխության մասին հայտարարությամբ:

 

7. Խնդրվում է ըմբռնումով մոտենալ այս հայտարարության մեջ առկա կոշտ նրբերանգներին, տեղի ունեցածի եւ իրադրության հետ համեմատ, դրանք ավելի քան մեղմ են:


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս օգոստոս    
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter