Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրիում ստեղծվում է ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբ

 

11 | 12 | 2007 | 20:30 | Հայտարարություն

 

Հարգելի գործընկերներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, մտավորականներ, ազատ քաղաքացիներ

 

Արդեն 2 ամիս է շարունակվում են զանազան ճնշումները Գյումրու ԳԱԼԱ (Գյումրու անկախ լրատվական ալիք) հեռուստաընկերության նկատմամբ:

 

Պետական գերատեսչությունների զանազան պաշտոնյաների ճնշումներն սկզբում ուղղված էին ԳԱԼԱ ՀԸ լրատվական քաղաքականությանը միջամտելուն եւ փոփոխելուն, իսկ հիմա, երբ հասկացան, որ այլեւս անհնար է այդ անել եւ Հայաստանն ու քաղաքակիրթ աշխարհն արդեն տեղեկացված է այդ ճնշումներին, փորձում են ուղղակի պատժել հեռուստաընկերությանը` ռեժիմին այդպես հանդգնորեն չենթարկվելու նախադեպ ստեղծելու համար, եւ եթերազրկել վերջինս:

 

Գյումրու քաղաքապետարանը սանձազերծել է դատական պատերազմ ընդդեմ ԳԱԼԱ հեռուստաընկերության` Գյումրու հին հեռուստաաշտարակը հեռուստաընկերության անտենայից ազատելու հայցապահանջով. կարծես հեռուստաշտարակը անտենաներ կրելուց բացի ուրիշ պարտականություններ էլ ունի, ինչին խանգարում է ԳԱԼԱ ՀԸ անտենան: Դատարանն արդեն ապացուցել է, որ շնչակտուր շտապում է վայրկյան առաջ բավարարել քաղաքապետարանի հայցապահանջը:

 

Գյումրու հարկային տեսչությունը, չնայած ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ պաշտոնական առարկությանը, նույնպես դիմել է դատարան` ՀՊԾ ՀՎ օպերլիազորների նկարած մոտ 25 մլն դրամ տույժուտուգանքը գանձելու պահանջով:

 

Ոստիկանության Գյումրու քաղաքային բաժինը 36 օր է, չի կարողանում եզրահանգման գալ` քրեական գործ հարուցե՞լ ԳԱԼԱ ՀԸ նկարահանող օպերատորի վրա ՀՀ ԿԱ ՀՊԾ ՀՎ առաջին բաժնի ավագ օպերլիազոր Հ.Հովհաննիսյանի հարձակման դեպքի առթիվ, թե՞ ոչ:   

 

Ժամանակն է ոտքի ելնել ու ակտիվ հասարակական պայքարով սատարել ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը, պաշտպանել մեր բոլորի Խոսքի եւ արտահայտման Ազատության իրավունքը:

 

Այդ նպատակով.

 

Դեկտեմբերի 12-ին` չորեքշաբթի օրը, ժամը 12-ին մի խումբ ազատ քաղաքացիներ Գյումրիում, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում (Պուշկինի փ., 96, 25-րդ դպրոցի դիմաց) հիմնադրելու են ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության Շտաբ, եւ կազմելու են հեռուստաընկերությանը պաշտպանելու ծրագիր: Դրան հետեւելու են համապատասխան գործողություններ, որոնք հանգիստ չեն տալու բոլոր նրանց, ում մանկամիտ երազանքը ազատ խոսքը խեղդելն է:          

 

Նախաձեռնող խմբի անունից`

Լեւոն Բարսեղյան եւ Վահան Թումասյան

 

Բոլոր հարցերով` +  374 91 821 363, [email protected]  

Առավել տեղեկությունների համար` www.asparez.am   


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter