Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ԳԱԼԱ ՀԸ օպերատոր Գրիգոր Շաղոյանը բողոքարկում է ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի որոշումը

 

24 | 12 | 2007 | 21:00 | Հաղորդագրություն

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հայտարարությունը

 

Ինչպես հայտնի է, 2007 թվի նոյեմբերի 6-ին, երբ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ում ՀՀ ԿԱ ՀՊԾ օպերլիազորների խումբը շարունակում էր ստուգումները, ինչ-որ մի միջանկյալ արձանագրության կազմման ժամանակ հեռուստաընկերության նկարահանող օպերատոր Գրիգոր Շաղոյանը, կատարելով լրագրող Արմինե Վարդանյանի հանձնարարությունը, սկսել էր նկարահանել այդ ընթացքը, ՀՊԾ ավագ օպերլիազոր Հովիկ Հովհաննիսյանը հարձակվել էր օպերատորի վրա, նախ փակել էր տեսախցիկի օբյեկտիվը, ապա փորձել էր տեսախցիկը խլել վերջինիս ձեռքից, հետո, հաջողության չհասնելով, բռնել էր օպերատորի կոկորդից: Օպերլիազորը կարգի էր հրավիրվել ներկա մյուս օպերլիազորների եւ ԳԱԼԱ ՀԸ աշխատակիցների շնորհիվ:

http://www.asparez.am/news/reports/06.11.2007attck-taxpolice-gala-cameraman.htm      

http://www.asparez.am/mmedia/materials/Police-galatv-cameraman-issue-19.12.2007.html

 

Մինչեւ դեկտեմբերի 18-ը մոտ 1 տասնյակ անգամ ԳԱԼԱ ՀԸ-ից բանավոր հարցումներ են հղվել ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժին, կամենալով պարզել քրեական գործ հարուցվել է, թե ոչ: Մշտապես պատասխանվել է. Դեռ ոչ: Դեկտեմբերի 18-ին Գրիգոր Շաղոյանին հանձնվել է մի նամակ` ՀՀ ՈՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի որոշումը, որում ասվում է, թե միջադեպի առթիվ հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործ չի հարուցվել: Որոշումը թվագրված էր նոյեմբերի 30-ով, բայց ուղարկվել էր դեկտեմբերի 17-ին միայն: Սա ՀՀ օրենսդրության այլանդակ խախտում է: Քննչական մարմինը, փոխանակ անմիջապես քրեական գործ հարուցեր, կամ սահմանված առավելագույնը 10 օրում հանգամանքներն ուսումնասիրելուց հետո եզրակացության գար` քրեական գործ հարուցել, թե ոչ, օպերատորի վրա կատարված հարձակումից միայն 24 օր հետո է որոշում քրեական գործ չհարուցել, իսկ որոշումը, փոխանակ անհապաղ ուղարկեր տուժողին, ուղարկում է երկուսուկես շաբաթ անց:     

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը արդեն հայտարարել է, որ Հարկային օպերլիազորի վարքը լիովին տեղավորվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի նկարագրության շրջանակներում: Հիմա մեզ համար պարզ է, որ քննչական մարմինը, ի դեմս գործը Ջ.Հ.Քալաշյանի եւ նրա հետ համաձայն Շիրակի մարզի քննչական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կ.Թ.Թովմասյանի, այս հասարակ գործի հանգամանքների ուսումնասիրությունը ձգձգելով եւ դեպքի առնչությամբ քրեական գործ չհարուցելով, պաշտոնական դիրքի չարաշահում են կատարել, այդպիսով` միացել ԳԱԼԱ ՀԸ դեմ ճնշումներ կիրառած ՀՊԾ-ին, ԱԱԾ-ին, ՀՌԱՀ-ին, Գյումրու քաղաքապետարանին:

 

Դեկտեմբերի 24-ին օպերատոր Գ.Շաղոյանը Բողոք է հղել ՀՀ Գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին, որում հանգամանորեն ներկայացվել է իր վրա կատարված հարձակման հանգամանքները, քննիչի որոշմամբ հաստատված հանգամանքները, քննիչի որոշման անհիմն եւ անօրինական լինելու վերաբերյալ հիմնավորումները, խնդրել է վերացնել քրեական գործ չհարուցելու, քրեական հետապնդում չիրականացնելու մասին Ջ.Քալաշյանի որոշումը:

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը տարակույս չունի, որ եթե ԳԱԼԱ ՀԸ օպերատորը հարձակվեր ՀՊԾ որեւէ օպերլիազորի վրա եւ բռներ նրա կոկորդից, քրեական գործ կհարուցվեր հայտարարությունից 10 րոպե անց, եւս 10 րոպե անց օպերատորի դեմ որպես խափանման միջոց կընտրվեր կալանքը, 4 րոպեից օպերատորը կկալանավորվեր, մեկուսարանում մի լավ կծեծեին նրան, կշպրտեին թաց հատակով պատժախուց, կարգելեին շփվել փաստաբանի հետ, պետության կողմից որպես փաստաբան կտրամադրվեր մյուս օպերլիազորը: Հաջորդ օրը, 15 րոպե տեւած դռնփակ դատավարությամբ նկարահանող օպերատորին կդատապարտեին ՀՀ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով (առանձնահատուկ ցինիզմով իրականացված խուլիգանություն, հարձակում պաշտոնատար անձի վրա, պարանոց չունեցող մարդուն խեղդամահ անելու փորձ (այս մի հոդվածը մի գիշերում կավելացնեին օրենսգրքում), ահաբեկչություն, վիրավորանք եւ այլն) ու կազատազրկեին մի 8-10 տարով:

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը հայտարարում է.

ՀՊԾ ավագ օպերլիազոր Հովիկ Հովհաննիսյանը թող հույսեր չունենա, թե չի պատժվելու լրագրողի նկատմամբ հարձակման, իր պաշտոնական դիրքը չարաշահելու համար: Երբ էլ լինի, նա պատժվելու է օրենքի ամբողջ խստությամբ, այն տարբերությամբ, որ սրտաբաց խոստովանությունը կարող է մեղմացուցիչ հանգամանք համարվել. որքան շուտ ներկայանա դատախազություն ու գործուն զղջման խոստովանություն գրի, այնքան մեղմ պատիժ ստանալու շանսեր կունենա:

 

ՀՀ ԿԱ ՀՊԾ-ն արդեն մտածելու մեծ բան ունի, պե՞տք են իրեն նման օպերլիազորներ: Եթե մինչեւ հիմա չեն գտել այս հարցի պատասխանները, կսպասենք եւս մի քանի օր: Եթե լրագրողի վրա հարձակվող օպերլիազորը էլի պետք եկավ Հարկային պետական ծառայությանը եւ մնաց այդտեղ աշխատելու, մենք կհասկանանք, որ այս տեսչությունը նման մարդկանց համար մեր հարկերի հաշվին աշխատատեղեր ապահովելով, խրախուսում է հարձակումները լրագրողների վրա եւ վիրավորում մեզ բոլորիս: Այս դեպքում արդեն մենք նոր եզրակացությունների կգանք ու կիրազեկենք հանրությանը:

 

Առանց մեր Խոսքի ազատության մենք չկանք. միացեք մեզ:

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբ

Բոլոր հարցերով` +  374 91 821 363, [email protected] 

Առավել տեղեկությունների համար` www.asparez.am  

 

ՀԳ.

 

ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված ԳԱԼԱ ՀԸ օպերատորի բողոքից որոշ հատվածներ ներկայացվում է ստորեւ.

 

... Քննիչի որոշումը անհիմն է հետևյալ հիմնավորմամբ: Քննիչի այն հետևությունը, թե ես իմ պարտականությունները կատարել եմ առանց ստուգող մարմնին կամ պաշտոնատար անձին նախազուշացնելու և այդ պատճառով քննիչը գտել է, որ իմ գործողություններին միջամտելը օրինաչափ է, անհիմն է, քանի որ Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման կարգի մասին ՀՀ օրենքը որևէ դրույթ չի պարունակում լրագրողի կողմից ստուգման կազմակերպման և անցկացման ընթացքը տեսանկարահանելու համար կամ նշված օրենքով նախատեսված չէ նկարահանելու համար նախանական համաձայնություն ստանալու դրույթ կամ պայման կամ հատուկ թույլտվություն կամ պարտադիր հավատարմագրում: Զանգվածային Լրատվության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, լրատվական գործունեություն իրականացնողն իր լրագրողին հավատարմագրելու համար իրավունք ունի դիմել պետական մարմիններ: Այսինքն, հավատարմագրումը լրատվամիջոցի իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը: ՀՀ Կառավարության 2004թ-ի մարտի 4-ի Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը հաստատելու մասին թիվ 333 որոշման 17-րդ կետի համաձայն, պետական մարմնի միջոցառումներին կարող են մասնակցել կամ ներկա գտնվել յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր, եթե պետական մարմնի պատասխանատուի հետ ձեռք չի բերված այլ պայմանավորվածություն և, եթե ավելի մեծ թվով լրագրողների, լուսանկարիչների ու օպերատորների մասնակցությունը չի սահմանափակի հավատարմագրված այլ լրագրողների մասնակցության հնարավորությունը: Իսկ նույն որոշման 15-րդ կետի ե ենթակետի համաձայն պետական մարմնում հավատարմագրված լինելու հանամանքից անկախ` տեղեկատվության ազատության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու և ստանալու իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը: Ես պետական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ընթացքը ցանկացել եմ տեսանկարահանել իմ գործատուի հանձնարարությամբ և օրինական հիմքերով: Բացի այդ, իմ գործողությունները օրինաչափ են նաև (այն ինչ արգելված չէ օրենքով, թույլատրելի է սկզբունքով):

 

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, որպես քրեօրեն հետապնդելի և պատժելի արարք, արգելված է ՀՀ Քրեական օրենսգրքի  164 հոդվածով: Նշված հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան հստակ սահմանում է հետևյալը. լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը: Զանգվածային Լրատվության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի (հիմնական հասկացություններ) 4-րդ մասի համաձայն, լրագրող է համարվում` լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձը, լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչը, նրա հետ կնքած աշխատանքային կամ այլ պայմանագրի հիման վրա տեղեկատվություն փնտրող, հավաքող, ստացող, պատրաստող, խմբագրող: Հովիկ Արամայիսի Հովհաննիսյանը, համարվելով պաշտոնատար անձ, ձեռքով լրագրողական (մասնագիտական) տեսախցիկի օբյեկտիվը փակելու միջոցով ինձ արգելել է կատարելու իմ լրագրողական հասարակական և մասնագիտական պարտքը, ինչպես նաև խոչնդոտել է իմ աշխատանքային պարտականությունների կատարումը (աշխատանքային պայմանագիրը կնքված է իմ և ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր և սպասարկող Չապ ՍՊ ընկերության միջև): Զանգվածային Լրատվության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության համաձայն, լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Քննիչի որոշումը անհիմն է նաև հետևյալ հիմնավորմամբ: Քննիչի այն հիմնավորումը, թե Հովիկ Արամայիսի Հովհաննիսյանի արարքում բացակայում է հանցակազմը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով ղեկավարվելը անհիմն է հետևյալ հիմնավորմամբ: Քննիչը որոշմամբ չի նշել թե հատկապես հանցակազմի ո՞ր հատկանիշը կամ հատկանիշներն է բացակայում: Հանցակազմը` հանցագործության օբյեկտիվ և սուբյեկտիվ տարրերի համակցությունն է: Հովիկ Արամայիսի Հովհաննիսյանի կողմից կատարված արարքում առկա է ՀՀ Քրեական օրենսգրքի  164 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով արարք, քանի որ նշված նորմի համաձայն, նույն արարքները (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը), որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով: ՀՀ Քրեական օրենսգրքի 33 հոդվածի 1-ին մասի համաձայն, ավարտված հանցագործություն է համարվում այն արարքը, որը պարունակում է ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները: Հովիկ Արամայիսի Հովհաննիսյանի կողմից կատարված արարքը ավարտված է համարվում, քանի որ նա հանդիսանում է ՀՀ ԿԱ ՀՊԾ ՕՀՎ օպեր-լիազոր և ի պաշտոնե խոչնդոտել է իմ լրարողական և աշխատանքային պարտականությունների կատարմանը: Տվյալ դեպքում Հովիկ Արամայիսի Հովհաննիսյանի արարքում առկա է հանցակազմի բոլոր հատկանիշները` օբյեկտը` լայն իմաստով մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքները կարգավորող հասարակական հարաբերությունները, իսկ նեղ իմաստով` լրագրողի մասնագիտական օրինական գործողությունն է, տեղեկություններ հավաքելու և տարածելու իրավունքն ապահովող հասարակական հարաբերությունները: Իմ նկատմամբ դրսևորած արարքը օբյեկտիվ կողմից դրսևորվել է գոծողությամբ` տեսախցիկի օբյեկտիվը փակելու միջոցով` իմ կողմից տեսանկարահանմանը արգելելու միջոցով խոչնդոտելու եղանակով: Հովիկ Արամայիսի Հովհաննիսյանի արարքը սուբյեկտիվ կողմից  դիսևորվել է ուղղակի դիտավորությամբ: Այսինքն, նա արգելել է տեսանկարահանումը և ցանկացել է դրա հետևանքը` տեսանկարահանման տեղի չունենալը: Իսկ արարքի սուբյեկտը հանդիսանում է ՀՀ ԿԱ ՀՊԾ ՕՀՎ օպեր-լիազոր, պաշտոնատար անձ` Հովիկ Արամայիսի Հովհաննիսյանը:

 

Քննիչի որոշումը անօրինական է հետևյալ հիմնավորմամբ: Քննիչի կողմից փաստի առթիվ քրեական գործ չհարուցելը և քրեական գործի հարուցումը մերժելը անօրինական է, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175 հոդվածի համաձայն, քրեական գործ հարուցելու` օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել: ՀՀ Քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթակա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն, քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելը հնարավոր է միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հիմքերի և պայմանների առկայության դեպքում: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 185 հոդվածի 1-ին կետի համաձայն, քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին: ինչպես հիմնավորվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդված 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար առկա է և քրեական գործ հարուցելու առիթը և հիմքը:

 

Քննիչի կողմից հետաքննություն կատարելիս խախտվել է նաև դատավարական ժամկետը: Իմ նկատմամբ քրեօրեն հետապնդելի արարք կատարելու փաստի առթիվ ՀՀ Ոստիկանության Գյումրու բաժնում իմ կողմից հաղորդում է ներկայացվել 2007թ-ի նոյեմբերի 6-ին: Քննիչը քրեական գործ չհարուցելու, քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացրել 2007թ-ի նոյեմբերի 30-ին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 հոդվածի 1-ին կետի համաձայն, հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: Քննիչը որոշման պատճենը ինձ փոստի միջոցով ուղարկել է 2007թ-ի դեկտեմբերի 17-ին, իսկ ես այն ստացել եմ  2007թ-ի դեկտեմբերի 18-ին: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ կետի համաձայն, որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է հանցաործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն, քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսրքով սահմանված կարով որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն, քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա վերադաս դատախազը այն ստանալու պահից 7 օրվա ընթացքում վերացնում է բողոքարկվող որոշումը, հարուցում է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկում է քննիչին կամ հաստատում է քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը:...

 

Մեջբերման ավարտը:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter