Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրիում հիմնադրվեց ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը

 

12 | 12 | 2007 | 16:00 | Հայտարարություն

 

Հիմնադրվեց Խոսքի ազատության եւ

ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբ

 

Հաշվի առնելով, որ

 

Արդեն 2 ամիս է շարունակվում են զանազան ճնշումները Գյումրու ԳԱԼԱ (Գյումրու անկախ լրատվական ալիք) հեռուստաընկերության նկատմամբ,

 

Գյումրու քաղաքապետարանը սանձազերծել է դատական պատերազմ ընդդեմ ԳԱԼԱ հեռուստաընկերության` Գյումրու հին հեռուստաաշտարակը հեռուստաընկերության անտենայից ազատելու հայցապահանջով, ու ոչ մի կերպ չի կամենում աշտարակը վարձակալման տրամադրել ԳԱԼԱ ՀԸ-ին,

 

Գյումրու հարկային տեսչությունը, չնայած ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ պաշտոնական առարկությանը, նույնպես դիմել է դատարան` ՀՊԾ ՀՎ օպերլիազորների նկարած մոտ 25 մլն դրամ տույժուտուգանքը գանձելու պահանջով,

 

Ոստիկանության Գյումրու քաղաքային բաժինը 36 օր է, չի կարողանում եզրահանգման գալ` քրեական գործ հարուցե՞լ ԳԱԼԱ ՀԸ նկարահանող օպերատորի վրա ՀՀ ԿԱ ՀՊԾ ՀՎ առաջին բաժնի ավագ օպերլիազոր Հ.Հովհաննիսյանի հարձակման դեպքի առթիվ, թե՞ ոչ,

 

Դեկտեմբերի 12-ին ժամը 12-ին հինգ տասնյակ ազատ քաղաքացիներ Գյումրիում  հիմնադրեցին Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության Շտաբ:

 

2,5 ժամ տեւած քննարկման ընթացքում հնչեցին զանազան կոչեր եւ ելույթներ, կազմվեց ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության համառոտ ծրագիր: Այդ թվում.

 

        2007 թվի դեկտեմբերի 13-ին ժամը ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում ներկա գտնվել Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի դատաքննության շարունակությանը, պահանջել դատավոր Էդ.Նահապետյանին ինքնաբացարկ տալ եւ չմասնակցել ԳԱԼԱ ՀԸ եթերազրկման խեղկատակությանը, կոչ անել Հայաստանում գործող լրատվամիջոցներին եւ լրագրողներին առավել ինտենսիվ լուսաբանել այս եւ հարակից զարգացումները, (կոչը տես` կից, հավելված 1):  

 

        կազմակերպել ստորագրահավաք` դիմել քաղաքապետ Վ.Ղուկասյանին, առաջարկելով հրաժարվել դատական ճանապարհով այս խնդրի կարգավորման տարբերակներից, հեռուստաաշտարակը ողջախոհ պայմաններով վարձակալման տրամադրել ԳԱԼԱ ՀԸ-ին, դրանով` հրաժարվել ԳԱԼԱ ՀԸ եթերազրկման խեղկատակությանը մասնակցելուց,

 

        դեկտեմբերի 19-ին 16:00-ին Գյումրու թատերական հրապարակում կազմակերպել հանրահավաք` ի պաշտպանություն Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության, իրականացնել հանրահավաքի պատշաճ նախապատրաստման համապատասխան բոլոր միջոցառումները:

 

        Դիմել ՀՀ իշխանություններին կոչով` զսպել Վ.Ղուկասյանի դատական ակտիվությունը եւ հորդորել` վարձակալման տրամադրել աշտարակը ԳԱԼԱ ՀԸ-ին, միջոցներ ձեռնարկել օբյեկտիվ դատաքննություն իրականացնելու համար, ((կոչը տես` կից, հավելված 2):

  

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբ

 

Բոլոր հարցերով` +  374 91 821 363, [email protected]  

Առավել տեղեկությունների համար` www.asparez.am   

 

Հավելված 1

 

ԿՈՉ

 

Հայաստանում գործող լրատվամիջոցներին ու լրագրողներին

 

Հարգելի լրագրողներ, խմբագիրներ, ԶԼՄ հիմնադիրներ եւ ղեկավարներ,

 

Արդեն 58 օր է զանազան գերատեսչություններ ճնշումներ են իրականացնում  Գյումրիում գործող ԳԱԼԱ ՀԸ նկատմամբ, մասնավորաբար.  

 

Գյումրու քաղաքապետարանը սանձազերծել է դատական պատերազմ ընդդեմ ԳԱԼԱ հեռուստաընկերության` Գյումրու հին հեռուստաաշտարակը հեռուստաընկերության անտենայից ազատելու հայցապահանջով, ու ոչ մի կերպ չի կամենում աշտարակը վարձակալման տրամադրել ԳԱԼԱ ՀԸ-ին,

 

Գյումրու հարկային տեսչությունը, չնայած ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ պաշտոնական առարկությանը, նույնպես դիմել է դատարան` ՀՊԾ ՀՎ օպերլիազորների նկարած մոտ 25 մլն դրամ տույժուտուգանքը գանձելու պահանջով,

 

Ոստիկանության Գյումրու քաղաքային բաժինը 36 օր է, չի կարողանում եզրահանգման գալ` քրեական գործ հարուցե՞լ ԳԱԼԱ ՀԸ նկարահանող օպերատորի վրա ՀՀ ԿԱ ՀՊԾ ՀՎ առաջին բաժնի ավագ օպերլիազոր Հ.Հովհաննիսյանի հարձակման դեպքի առթիվ, թե՞ ոչ:

 

Այս ամենը լուսաբանվել է փոփոխական ինտենսիվությամբ եւ ուշադրությամբ:

 

Համոզված լինելով,

 

որ որեւէ ԶԼՄ նկատմամբ ճնշումները ճնշումներ են մեր բոլոր Խոսքի եւ արտահայտման ազատության նկատմամբ ու ԳԱԼԱ ՀԸ շուրջ զարգացող դեպքերը ընդամենը օրինակ են,

 

վստահ լինելով, որ խնդիրն ավելի խորքային է ու կարող է ծառանալ բոլոր այն ԶԼՄ-ների առաջ, ովքեր կկամենան ինքնուրույն լրատվական քաղաքականություն վարել եւ, մանավանդ` հայտարարել, թե չեն ենթարկվելու զանազան գերատեսչությունների եւ պաշտոնյաների թելադրանքին,

 

կոչ ենք անում Ձեզ ազատորեն եւ առատորեն լուսաբանել ԳԱԼԱ ՀԸ եթերազրկման լայնածավալ գործողությունների շրջանակներում տեղի ունեցող իրադարձություն-ները եւ այդ գործողությունների դեմ ձեռնարկվող քաղաքացիական հասարակության ու ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի նախաձեռնությունները:

 

Առանց մեր Խոսքի ազատության մենք չկանք:

Առանց ձեր Խոսքի ազատության դուք չկաք: Եղեք մեզ հետ:

 

Միայն այսպես է հնարավոր դիմակայել ու հաղթահարել ճգնաժամը:

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբ

Բոլոր հարցերով` +  374 91 821 363, [email protected]  

Առավել տեղեկությունների համար` www.asparez.am   

 

Հավելված 2

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ

 

ՀՀ Նախագահին,

ՀՀ Վարչապետին,

ՀՀ Ազգային Ժողովի նախագահին,

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին,

ՀՀ Արդարադատության նախարարին,

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահին,

ՀՀ Տնտեսական դատարանի նախագահին 

 

Պարոնայք,

 

Գյումրու քաղաքապետարանը սանձազերծել է դատական պատերազմ ընդդեմ ԳԱԼԱ հեռուստաընկերության` Գյումրու հին հեռուստաաշտարակը հեռուստաընկերության անտենայից ազատելու հայցապահանջով: Գործը լսվում է ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում. դատավոր Էդ.Նահապետյան: Հայցվորը դատաքննության ընթացքում համառորեն մերժում է հեռուստաաշտարակը վարձակալման տրամադրելու ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Չապ ՍՊԸ առաջարկը, կարծես հեռուստաշտարակը անտենաներ կրելուց բացի ուրիշ պարտականություններ էլ ունի, ինչին խանգարում է ԳԱԼԱ ՀԸ անտենան:

 

Դատարանը դեկտեմբերի 10-ի իր առաջին նիստում մերժեց պատասխանողի հակընդդեմ հայցը` հարկադիր սերվիտուտ սահմանելու մասին, ինչի հետեւանքով պատասխանողի ներկայացուցիչը բացարկ հայտնեց դատարանին: Հաջորդ օրը դատավորը հայտարարեց, որ բացարկը մերժվել է: Պատասխանողը, տեղեկացնելով որ իր հակընդդեմ հայցը մերժելու մասին դատավորի որոշումը վերացնելու խնդրանքով ինքը պատշաճ դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարանին եւ այդ մասին, միջնորդեց ընդմիջել դատաքննությունը մինչեւ Վճռաբեկ դատարանի պատասխանը: Դատավորը արձանագրային կարգով մերժեց այս միջնորդությունը, ինչին հետեւեց պատասխանողի ներկայացուցչի երկրորդ բացարկը դատավորին: Հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 13-ին:

 

Վերը բերված հանգամանքները մեզ հուշում են, որ դատավոր Էդ.Նահապետյանը շահագրգիռ է հնարավորինս արագ եւ շահագրգիռ վճիռ կայացնել ու բավարարել Գյումրու քաղաքապետի հայցն ընդդեմ հեռուստաընկերության հիմնադիր ՍՊԸ-ի: Արդյունքում ԳԱԼԱ հեռուստաընկերևությունը ժամանակավորապես եթերազրկվելու է, իսկ հին մետաղյա աշտարակը մնալու է պարապ, օգտակար չլինելով որեւէ մեկին: Այդ աշտարակի սեփականության իրավունքը քաղաքը եւ քաղաքապետարանը ստացել է այս տարվա նոյեմբերի 5-ին միայն, ու քաղաքապետը իր հարցազրույցներում բոլորովին անհիմն պահանջում է հեռուստաընկերությունից վճարել նախորդ 2,5 տարիներին հեռուստաաշտարակի օգտագործման համար, ինչ-որ վարձ:

 

Պարոնայք, մենք, այս նամակի հեղինակներս ու մեր համախոհները դիմում ենք Ձեզ, կոչելով.

 

1. Զսպել Գյումրու քաղաքապետ Ղուկասյան Վարդանի ագրեսիվ պահվածքը հեռուստաշտարակը ըստ նպատակի օգտագործելը թույլ չտալու եւ դրանով ԳԱԼԱ ՀԸ-ն եթերազարկելու ուղղությամբ, հորդորել վերջինիս Գյումրի քաղաքին պատկանող աշտարակը խելամիտ վարձավճարով վարձակալման տրամադրել ԳԱԼԱ հեռուստաընկերությանը:   

 

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրիում երկու տասնյակ ավելի դատավոր աշխատած մարդը, որ զանազան կաշկանդվածություններ ունի այս հանրային լայն հնչողության գործը օբյեկտիվ քննելու համար եւ իսկապես չի  կարող արդար դատաքննություն անցկացնել, ջանքեր ներդնել օբյեկտիվ դատաքննություն ապահովման ուղղությամբ:

 

ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի

անունից` Լեւոն Բարսեղյան

 

12 դեկտեմբերի, 2007

Գյումրի

 

Նամակը` պատվիրված եւ ծանուցմամբ ուղարկվել է հասցեատերերին 16:00-ին:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter