Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Մեկնարկեց Գյումրու քաղաքապետարանը ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի դատական գործը

 

10 | 12 | 2007 | 15:00 | Հաղորդագրություն

 

Հաղորդագրություն մամուլի եւ բոլոր շահագրգիռ անձանց համար 

Գյումրու ԳԱԼԱ ՀԸ նկատմամբ շարունակվող ճնշումների մասին

 

2007 թվի նոյեմբերի 23-ին Գյումրու քաղաքապետարանը հայցով դիմել էր ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրու նստավայր` ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի, որով պահանջում էր ազատել քաղաքապատկան հեռուստաաշտարակը ազատել ՉԱՊ ՍՊԸ հիմնադրած ԳԱԼԱ ՀԸ հեռարձակող սարքավորումներից: Հայցապահանջն է. Վերացնել Գյումրու քաղաքապետարանին սեփականության իրավունքով պատկանող Վ.Սարգսյան փ., թիվ 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի նկատմամբ ունեցած իրավունքների խախտումները` պարտավորեցնել ՉԱՊ ՍՊԸ-ին ապամոնտաժել հեռուստաաշտարակից իրեն պատկանող բոլոր սարքավորումները եւ հեռուստաաշտարակը վերադարձնել քաղաքապետարանին:

 

2007 թվի դեկտեմբերի 10-ին ժամը 11-ին ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում սկսվեց գործի լսումն ըստ հայցի:

 

Պատասխանողի ներկայացուցիչները` ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Թումանյանը եւ ՉԱՊ ՍՊԸ գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը արտահայտվեցին նիստը նկարահանելու օգտին, իսկ Հայցվոր կողմի ներկայացուցիչը` քաղաքապետարանի իրավաբան Ա.Սարգսյանը դեմ արտահայտվեց դատական նիստի նկարահանմանը: Դատարանը, կողմերին լսելուց հետո, առաջնորդվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենքի 114 հոդվածով, որոշեց արգելել նկարահանումները դատարանի դահլիճում: Ինչից հետո նկարահանումները դահլիճում դադարեցվեցին[1] 

Գործի քննությունից առաջ դատավորը դիմեց Հայցվորի ներկայացուցչին, հարցնելով, թե արդյո՞ք հաշտության առաջարկ ունեն: Ստանալով բացասական պատասխան, դատավորը նույն հարցով դիմեց Պատասխանող կողմին: Պատասխանողի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը դատարանին ներկայացրեց հաշտության համաձայնագրի նախագիծ[2], եւ առաջարկեց թույլ տալ բանակցություններ վարել հաշտության պայմանների շուրջ: Հաշտության համաձայնագրի նախագծով Պատասխանող կողմն առաջարկում էր առաջիկա 6 ամիսների համար հեռուստաշտարակը վարձակալության տալ ՉԱՊ ՍՊԸ-ին, հետագայում պայմանագիրը շարունակելու պայմանով: Հայցորի ներկայացուցիչը մերժեց հաշտության առաջարկը: Այնուհետեւ Պատասխանողը հանդես եկավ միջնորդությամբ, որով Դատարանին ներկայցրեց Հակընդդեմ հայց, ինչով խնդրում էր հարկադիր սերվիտուտ սահմանել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան 6/1 գտնվող հեռուստաշտարակի եւ փաստացի զբաղեցրած 26,04 քմ հողատարածքի համար:

 

Քաղաքապետարանի ներկայացուցիչը առարկեց Հակընդդեմ հայցի դեմ, ասելով, թե այն պիտի ներկայացվեր այնպես, ինչպես հայցը` դատական նիստից առաջ: ՉԱՊ ՍՊԸ ներկայացուցիչը բացատրեց, որ ինքն իրավունք ունի հակընդդեմ հայցը ներկայացնել նիստի ընթացքում: Դատարանը 1 ժամ ընդմիջում հայտարարեց Հակընդդեմ հայցի մասին որոշում կայացնելու համար:

 

1 ժամ անց, դատավոր Էդ.Նահապետյանը, վերսկսելով նիստը, հայտարարեց, որ դատարանը որոոշեց մերժել հակընդդեմ հայցը:

 

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Կ.Թումանյանը հանդես եկավ նոր միջնորդությամբ, եւ բացարկ հայտնեց դատավորին: Բացարկը գրավոր ներկայացվեց դատավորին: Դատարանը, մինչեւ որոշում կայացնելը արտահայտվելու հնարավորություն տվեց Հայցորի ներկայացուցչին, որն իր ելույթում դժգոհեց այն հանգամանքից, որ Պատասխանող կողմը բոլոր միջնորդությունները նախապատրաստած ու տպագիր ուներ վաղօրոք:

 

Դատարանը իրեն հայտնված բացարկից հետո փակեց դատական նիստը, եւ հայտարարեց, որ հաջորդ նիստը տեղի կունենա հաջորդ օրը` դեկտեմբերի 11-ին ժամը 12:00-ին:

 

Ընդմիջման ընթացքում, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու քաղաքապետարանը իր հայցապահանջներից մեկով չի պահանջում ՉԱՊ ՍՊԸ-ից բռնագանձել անցած 2,5 տարիների ընթացքում հին հեռուստաաշտարակի շահագործման վարձը (ինչը որպես աշտարակի ապագա վարձակալության համար բանակցությունների նախապայման, անցած 8 օրերին իր մի քանի հեռուստաելույթներում առաջարկում է քաղաքապետը), քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Արա Սարգսյանը պատասխանեց. Դա էլ մեր վրիպումն է ... կուղղենք: Այնինչ, ըստ ՉԱՊ ՍՊԸ հիմնադիր Վ.Խաչատրյանի մեկնաբանության, դա չի արվել պատշաճ հիմքեր չունենալու պատճառով. քաղաքապետարանը վստահ է, որ նման հայցապահանջը միանշանակ կմերժվեր, որովհետեւ անցած տարիներին քաղաքապետարանը ոչ սեփականություն է հայտարարել հին հեռուստաաշտարակի նկատմամբ, ոչ իրազեկել է աշտարակը փաստացի օգտագործողին այն մասին, որ աշտարակը պատկանում է քաղաքապետարանին, ոչ պայմանագիր է ունեցել աշտարակն օգտագործող ՉԱՊ ՍՊԸ-ի հետ, ոչ էլ երբեւէ աշտարակը վարձակալելու պայմաններ կամ սակագներ է ունեցել, այն հասարակ պատճառով, որ աշտարակն անցած տարիներին քաղաքապետարանին պարզապես չի պատկանել: 

 

Ըստ ՉԱՊ ՍՊԸ հիմնադիր Վ.Խաչատրյանի, դատարանի այսօրինակ շտապողականությունը որեւէ այլ բացատրություն չունի, քան ԳԱԼԱ ՀԸ-ն հնարավորինս շուտ եթերազրկելու գերակա նպատակ:    

 

14:32, 10.12.2007

ՉԱՊ ՍՊԸ եւ ԳԱԼԱ Հեռուստաընկերություն  


[1] Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ-ն դատական նիստի մասին իրազեկել էր Գյումրիում գործող բոլոր լրատվամիջոցներին եւ տեղական թղթակիցներին: Դատական նիստին ներկա էին գտնվում ԳԱԼԱ , Ցայգ Հեռուստաընկերությունների, Ազատություն ռադիոկայանի, Առավոտ, Ազգ եւ Հայաստանի Հանրապետություն օրաթերթերի լրագրողները Քաղաքապետարանի լրատու հեռուստածրագրի աշխատախումբը Գյումրու քաղաքապետարանի լրատվության բաժնի պետի գլխավորությամբ, եւ մի քանի հետաքրքրված քաղաքացիներ:

[2] ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ, Նախագիծ

Սույնով Գյումրու քաղաքապետարանը, ի դեմս ներկայացուցիչ _______________ եւ ՉԱՊ ՍՊԸ-ն, ի դեմս ______________, կնքեցին հաշտության համաձայնագիր հետեւյալի մասին:

1. Գյումրու քաղաքապետարանը 6 ամսով վարձակալության է տրամադրում ՉԱՊ ՍՊԸ-ին, Գյումրու Վ.Սարգսյան փ., 6ա հասցեով գտնվող աշտարակը: Վարձակալության ժամկետը համարվում է 2007 թվի նոյեմբերի 5-ից 2008 թվի մայիսի 5-ը:

2. ՉԱՊ ՍՊԸ-ն պարտավորվում է վարձակալական ժամկետի համար վճարել Գյումրու քաղաքապետարանին ամսական _____________________________ դրամ:

3. Կողմերը պարտավորվում են մինչեւ վարձակալության ժամկետի ավարտը բանակցություններ վարել աշտարակի հետաա վարձակալման պայմանների մասին:

4. Սույն համաձայնագրի պահանջները չկատարելու դեպքում դրանք կկատարվեն դատական կարգով:

5. Սույն համաձայնաիրը ենթակա է հաստատման դատարանի կողմից:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter