Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ՀՀ Տնտեսական դատարանի Շիրակի նստավայրում շարունակում է լսվել Գյումրու քաղաքապետարանի հայցն ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի

 

11 | 12 | 2007 | 16:30 | Հաղորդագրություն

 

Հաղորդագրություն մամուլի եւ բոլոր շահագրգիռ անձանց համար 

Գյումրու ԳԱԼԱ ՀԸ նկատմամբ շարունակվող ճնշումների մասին

 

2007 թվի դեկտեմբերի 11-ին ժամը 12-ին ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում շարունակվեց գործի լսումն ըստ հայցի` Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի:

 

Դատավոր Էդ.Նահապետյանը, նիստը բացելով, ներկայացրեց, որ նախորդ օրը իրեն ներկայացված բացարկը մերժվել է վերադաս ատյանում եւ գործը շարունակելու է լսել դատարանը նույն կազմով:   Պատասխանողի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը հանդես եկավ միջնորդությամբ, որով ներկայացրեց, թե նախորդ օրը իր ներկայացրած հակընդդեմ հայցը վարույթ չընդունելու մասին դատավոր Էդ.Նահապետյանի որոշումը ինքը դեկտեմբերի 11-ին բողոքարկել է Վճռաբեկ դատարան, խնդրելով վերացնել պատասխանողի հակընդդեմ հայցը վարույթ չընդունելու մասին դատավորի որոշումը: Պատասխանողի ներկայացուցիչը ասաց, թե բողոքարկումն ինքը պատշաճ կերպով ուղարկել է հասցեատիրոջը, իսկ մյուս օրինակները` հայցվորին, ՀՀ Տնտեսական դատարան: Եւս մեկ օրինակը` պատշաճ ծանուցման ապացույցի հետ ՉԱՊ ՍՊԸ փաստաբանը ներկայացրեց դատարանին, միջնորդելով ընդմիջել դատաքննությունը մինչեւ իր բողոքարկման պատասխանի ստացումը: 

 

ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր Էդ.Նահապետյանը 1 ժամ ընդմիջում հայտարարեց, ապա 1 ժամից վերադառնալով եւ վերսկսելով նիստը, հայտարարեց թե միջնորդությունը չի ընդունում: Փաստաբանի այն հարցին, թե որոշու՞մ է կայացրել, դատավորը պատասխանեց, թե` ոչ: Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչի համար էր ընդմիջումը, եթե խորհրդակցական սենյակում դատավորը որոշում չէր կայացրել, կամ միջնորդության մասին որոշում կայացնելու համար ու՞ր էր հեռացել դատավորը, եթե ոչ խորհրդակցական սենյակ: Իսկ եթե, այնուամենայնիվ նա անցել էր խորհրդակցական սենյակ, ինչո՞ւ որոշում չի կայացրել: Փաստորեն նա միջնորդությունը մերժելու մասին հայտարարեց արձանագրային կարգով:

 

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Կ.Թումանյանը հանդես եկավ նոր միջնորդությամբ, եւ երկրորդ բացարկը հայտնեց դատավորին: Բացարկը գրավոր ներկայացվեց դատավորին: Բացարկում ասվում է. ... Սույն վեճը այնքան իրավական բնույթ չունի, որքան քաղաքականացվել է և անձնականացվել: Չապ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիրները և ղեկավարությունը վստահություն չունի Գյումրու նստավայրի դատավոր Էդ.Նահապետյանի անաչառության նկատմամբ: ... ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն գործին մասնակցող անձինք իրավունք ունեն բացարկ հայտնել գործը քննող դատավորին, եթե` նրա անաչառության վերաբերյալ կասկած հարուցող փաստ կամ այլ հանգամանք կա: Տվյալ դեպքում անաչառության վերաբերյալ մեր մոտ կասկած հարուցող հանգամանքը նախագահող դատավորի և Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մտերիմ հարաբերություններն է...:

 

Քաղաքապետարանի ներկայացուցիչը առարկեց դատավորի դեմ երկրորդ բացարկի դեմ:

 

Դատարանը իրեն հայտնված երկրորդ բացարկից հետո փակեց դատական նիստը, եւ, հայացքով ու շշուկով խորհրդակցելով Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցչի հետ,  հայտարարեց, որ հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին ժամը 12:00-ին:

 

Նիստը փակված հայտարարելուց հետո դատավորը փորձեց զրույցի բռնվել փաստաբան Կարեն Թումանյանի հետ ...իր եւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մտերիմ հարաբերությունների... մասին բացարկի թեմաներով: Այդ նկատելով եւ նկատելով, որ ԳԱԼԱ ՀԸ օպերատորը, նիստը փակված հայտարարելու մասին դատավորի հայտարարությունից հետո սկսել է նկարահանել դահլիճը, քաղաքապետարանի ներկայացուցիչ, իրավաբան Ա.Սարգսյանը շշուկով ու աչքունքով հուշեց դատավորին, թե ... պարոն Նահապետյան նկարում են: Դատավոր Նահապետյանը, եզրափակելով իր զրույցը փաստաբան Թումանյանի հետ հայտարարեց, ...ես երջանիկ եմ, որ փաստաբանը մտածում է, թե ես եւ քաղաքապետը մտերիմներ ենք:    

   

16:15, 11.12.2007

ՉԱՊ ՍՊԸ եւ ԳԱԼԱ Հեռուստաընկերություն  


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter