Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Որոշ առաջընթաց ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության գործում

 

13 | 12 | 2007 | 23:00 | Հաղորդագրություն

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբ

 

1. Պիկետ ի պաշտպանություն ԳԱԼԱ Հեռուստաընկերության

2. Նոր առաջարկ քաղաքապետին` հեռուստաաշտարակի խնդիրը լուծելու համար

 

2007 թվի դեկտեմբերի 13-ին ժամը 12-ին ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում շաարունակվեց լսվել Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ ՉԱՊ ՍՊԸ-ի: Դատավոր Էդ.Նահապետյանը, բացելով նիստը, հայտարարեց, որ նախորդ նիստում Պատասխանողի ներկայացրած բացարկը չի ընդունվել եւ այս դատաքննության ընթացքում արդեն երրորդ անգամ փորձեց անցնել դատաքննության կարգի ներկայացմանը: Պատասխանողի ներկայացուցիչ, ՀՀ Փաստաբանական պալատի անդամ Կարեն Թումանյանը հանդես եկավ միջնորդությամբ, ներկայացնելով, որ ինքը Հարկադիր սերվիտուտի սահմանման պահանջով հակկընդդեմ հայցի` դատավոր Էդ.Նահապետյանի մերժման որոշումը բողոքարկել է ՀՀ Տնտեսական դատարանին եւ առաջարկեց ընդմիջել դատավարությունը մինչեւ ՀՀ Տնտեսական դատարանի որոշումը: Դատավորը հարցրեց, թե ինչո՞ւ էր ավելի շուտ Պատասխանողը այդ որոշումը բողոքարկել ՀՀ Վճռաբեկ դատարան: Կ.Թումանյանը պատասխանեց, որ պատասխանողի իրավունքն է բողոքել` ուր կկամենա, անգամ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեա, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանին բողոքել է սխալմամբ:   

 

Դատավոր Էդ.Նահապետյանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց: Դահլիճը լեփ լեցուն էր ԳԱԼԱ ՀԸ համակիրներով, խոսքի ազատության պաշտպաններով, հյուրերով` Երեւանից, Արթիկից, Ջաջուռից, Երազգավորսից եւ այլն: Նրանք զինված էին պլակատներով, մեգաֆոններով, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ղեկավարությամբ այստեղ էին նաեւ երեւանյան մոտ 1 տասնյակ լրատվամիջոցների լրագրողներ:

 

Ընդմիջման ընթացքում, ելնելով Գյումրու Գ.Նժդեհի փողոց, դատավորի պատուհանի տակ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի անդամները, խոսքի ազատության խնդիրներով մտահոգ մարդիկ եւ անցորդները պիկետ կազմակերպեցին ու Բարձրախոսով եւ բացականչություններով դիմեցին դատավորին, կոչ անելով վերջինիս ինքնաբացարկ տալ, եւ հեռու մնալ ԳԱԼԱ ՀԸ դեմ սանձազերծված այս խայտառակ պատերազմին մասնակցելուց: Ապա կոչերն ու բացականչությունները շարունակվեցին դատարանի դահլիճում եւ դադարեցին միայն այն ժամանակ, երբ դատավորը վերսկսեց նիստը եւ հայտարարեց, որ որոշում է կայացրել բավարարել Պատասխանողի միջնորդությունը, ինչին հետեւեցին գոհունակության բացականչություններ եւ ծափահարություններ: Այսպիսով դատաքննությունը ընդմիջվեց անորոշ ժամանակով:

 

Դատական նիստից հետո ԳԱԼԱ ՀԸ եւ խոսքի ազատության պաշտպաններից մոտ 5 տասնյակ մարդ քայլերթով շարժվեցին դեպի քաղաքապետարան, դեկտեմբերի 19-ին կայանալիք հանրահավաքի մասին պաշտոնական իրազեկման համար: Պարզվեց քաաղքապետարանի շենքի մոտ հավաքված են մի քանի ջիպեր, ջրցան-ձյունահավաք 3-4 մեքենա, իսկ քաղաքապետարանի տղամարդ աշխատակազմի ճնշող մեծամասնությունը մեկ տասնյակ  երիտասարդների հետ կուտակված էր քաղաքապետարանի մուտքի մոտ: Երբ Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի համակարգողներ Լեւոն Բարսեղյանն ու Վահան Թումասյանը փորձեցին ներս անցնել ու իրենց անունից հանրահավաքի կազմակերպման իրազեկումը ըստ պատշաճի ներկայացնել Ընդհանուր բաժին, պարզվեց քաղաքապետարանի դուռը փակ է: Անվտանգության ծառայության աշխատակիցը տեղեկացրեց, թե քաղաքապետը պատրաստ է ընդունել 10-15 հոգու: Շտաբի ներկայացուցիչները տեղեկացրին, որ իրենք քաղաքապետի մոտ ընդունելության չեն եկել, ընդամենը կամենում են իրազեկման դիմումը տալ եւ հեռանալ: Անվտանգության աշխատակիցը պնդեց քաղաքապետի առաջարկը եւ ի վերջո ներս անցան ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբից Լ.Բարսեղյանը, Վ.Թումասյանը, Ա.Ասլանյանը, ԽԱՊԿ նախագահ Ա.Մելիքյանը եւ 8 լրագրողներ: Տեղի ունեցավ հանպատրաստից ասուլիս, որտեղ քաղաքապետն այն հարցին, թե ինչու արգելեցին ԳԱԼԱ ՀԸ նկարահանող խմբի մուտքը, ասաց թե զզվում է այդ հեռուստաընկերությունից, ապա նշեց, որ ԳԱԼԱ ՀԸ-ն ՀՀՇ-ական է, շատ փող ունի, պիտի վճարի հեռուստաաշտարակի համար, ինքն է ժամանակին օգնել այս հեռուստաընկերությանը, տարածք է տրամադրել, ոչ ոք տեղյակ չէ այդ հեռուստաընկերության դրամաշնորհների քանակից, այս աղմուկը քաղաքական է ... եւ այլն ... եւ այլն, եւ այլն, ապա պատասխանեց լրագրողների հարցերին: ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը կտրականապես համաձայն չէ Վ.Ղուկասյանի հիշյալ պնդումների հետ եւ արդեն անտեղի է համարում մեկնաբանել կամ հերքել դրանք:

 

Նկատելով, որ քաղաքապետը, որպես խնդրի լուծման նախապայման մի քանի անգամ առաջարկում է անցած տարիներին հեռուստաաշտարակի համար վարձավճարի վճարումը, ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի համակարգողներից Լեւոն Բարսեղյանը հանդես եկավ խնդրի կարգավորման նոր առաջարկով, որի իմաստը հետեւյալն է.

 

Կնքվում է եռակողմ պայմանագիր` իր, քաղաքապետարանի եւ ԳԱԼԱ ՀԸ միջեւ, որում պայմանավորվում են. 1. Լեւոն Բարսեղյանը անձամբ վճարում է ԳԱԼԱ ՀԸ կողմից անցած 2,5 տարիներին հին հեռուստաշտարակի շահագործման դիմաց ողջամիտ (համանման ծառայությունների համար կիրառվող սակագներին համաչափ) գումար, 2. Քաղաքապետարանը հրաժարվում է խնդրի կարգավորման դատական ճանապարհից, 3. Քաղաքապետարանը ողջամիտ գումարով վարձակալման է տրամադրում աշտարակը ԳԱԼԱ ՀԸ-ին կամ ողջամիտ վճարի դիմաց թույլ է տալիս հեռուստաընկերության սարքավորումները տեղադրել աշտարակի վրա:

 

Քաղաքապետը ընդունեց առաջարկը:

 

2 ժամ անց առաջարկն ընդունեց նաեւ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր սեփականատեր Վահան Խաչատրյանը:

 

Ըստ պայմանվորվածության, երկուշաբթի օրը քաղաքապետարանը Լ.Բարսեղյանին կհայտնի այն գումարի չափը, որ ինքը ողջամիտ է համարում որպես ամսավճար անցած եւ ապագա շահագործման ժամկետների համար:

 

Այսպիսով

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը արձանագրում է, որ

 

       Հաջողվել է որոշակի դրական տեղաշարժի հասնել ԳԱԼԱ ՀԸ եթերազրկելու դեմ պայքարում եւ հետաձգել դատաքննությունը,

       Հեռուստաշտարակի հետ կապված խնդրի լուծման նոր տարբերակ է գտնվել,

       Գյումրու քաղաքապետարանը դեկտեմբերի 13-ին ժամը 13:30-14:30-ի միջակայքում փակ էր այցելուների համար, այն ժամանակ, երբ Գյումրի քաղաքի շատ փողոցներ լի էին ցեխացող ձյունով, ձյունամաքրիչ մեքենաները մոտ երկու ժամ անբան կանգնած էին քաղաքապետարանի դռան առաջ` իրենցով ծածկելով շենքի առաջ կայանած ջիփերն ու աշխատակազմին, 

      Քաղաքապետը անընդունելի խտրականություն դրսեւորեց ԳԱԼԱ ՀԸ լրագրողական խմբի հանդեպ, որը` չարությամբ պատճառաբանեց զզվանքով:

  

Երկուշաբթի, դեկտեմբերի 17-ին ժամը 11-ին

 

ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում սկսվելու է ՀՊԾ Գյումրու հարկային տեսչության հայցի լսումն ընդդեմ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ի, որով հայցորը պահանջում է ՍՊԸ-ից բռնագանձել մոտ 26 մլն դրամ, ինչը հանրության եւ մեր համոզմամբ կեղծ թիվ է, անպատշաճ իրավաբանական եւ հաշվապահական հիմքերով: Նիստում ներկայացվելու է հակընդդեմ հայց: Մանրամասները` հաջորդիվ:

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը երախտագիտությամբ կընդունի ցանկացած օրինական եւ բարոյական օժանդակություն. թռուցիկներ տարածող, պլակատներ նկարող կամավորներ, ստորագրահավաք իրականացնող կամավորներ, դրոշներ` ժամանակավոր օգտագործման համար, ոչդրամական այլ օժանդակություն:

   

Մեր նշանաբանն է.

 

Առանց Խոսքի ազատության մենք չկանք. եղեք մեզ հետ:

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբ

 

Բոլոր հարցերով` +  374 91 821 363, [email protected]  

Առավել տեղեկությունների համար` www.asparez.am   


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter