Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ՀՀ ԿԱ ՀՊԾ  Գանգատարկման հանձնաժողովը մնում է ՀՊԾ օպերլիազորների ակտին հավատարիմ

 

24 | 12 | 2007 | 18:00 | Հաղորդագրություն

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի հայտարարությունը

 

Ինչպես հայտնի է, ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ում ՀՀ ԿԱ ՀՊԾ օպերլիազորների 2007 թվի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 11-ը իրականացրած ստուգումների արդյունքում օպերլիազորները կազմել էին ակտ, ըստ որի ՍՊԸ-ին են վերագրել 25.665.100 դրամի հարկային պարտավորություն` տույժերն ու տուգանքները` ներառյալ:

 

Նոյեմբերի 16-ին ՉԱՊ ՍՊԸ-ն բողոքարկել էր այդ ակտը եւ դրանում առկա ոչ պատշաճ հիմքերը, Առարկություն հղելով ՀՀ ԿԱ ՀՊԾ պետին:

 

Այդ մարմնին առընթեր Գանգատարկման հանձնաժողովը նիստ է հրավիրել դեկտեմբերի 14-ին եւ ուսումնասիրել առարկությունը: Այդ նիստին մասնակցելու է հրավիրվել նաեւ ՉԱՊ ՍՊԸ տնօրեն Կարինե Հարությունյանը, որը բավարար մեկնաբանություններ է տվել ՍՊԸ-ից հղված Առարկության մասին:

 

Չնայած Առարկությունում ներկայացված հանգամանքներին, դեկտեմբերի 24-ին ստացվել է ՀՀ ԿԱ ՀՊԾ Գանգատարկման հանձնաժողովի եզրակացությունը, որով, ըստ էության, որեւէ հանգամանք չփոխելով, այս մարմինը վերահաստատել է օպերլիազորների նկարած թիվը. 25.665.100 դրամ: Վերջում ավելացված է նաեւ, որ ՍՊԸ-ն կարող է դիմել դատարան:

 

ՉԱՊ ՍՊԸ-ն արդեն 7 օր է դիմել է ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրու նստավայր, Գյումրու հարկային տեսչության ներկայացված գումարի բռնագանձման դեմ հակընդդեմ հայցով, որով պահանջում է ... ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային  պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության 1-ին եւ Գյումրու մարզային բաժինների 2007թ  նոյեմբերի 12-ի թիվ 1034621 ակտն ճանանչել անվավեր:: Խոսքը հիշյալ ակտի մասին է: Հակընդդեմ հայցն ընդունվել է վարույթ եւ քննվելու է սկզբնական հայցի հետ:   

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության Շտաբը այսով հայտարարում է, որ ՀՀ ԿԱ ՀՊԾ Գանգատարկման հանձնաժողովը ՀՊԾ ուղղակի կցորդն է եւ անկախ մարմին չէ, որովհետեւ ցանկացած տրամաբանող եւ, մանավանդ, կոլեգիալ մարմին, ուսումնասիրելով Առարկությունում բերված հանգամանքները, հեշտությամբ եզրակացության կգար, որ հիշյալ ակտում բերված հիմքերի ճնշող մեծամասնությունը պատշաճ չեն, եւ մասնագիտական ու, հիմա արդեն` քաղաքական համարձակություն էր հարկավոր ունենալ օպերլիազորների նկարչությունը մաքրագրելու համար:

 

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության Շտաբը միամիտ հույսեր չէր տածում, թե Գանգատարկման հանձնաժողովը կարող էր արդարացի որոշում կայացնել եւ ստացված պատասխանը ՀՊԾ-ում տիրող իրավիճակի խայտառակության եւս մեկ ապացույց է ընդամենը: Մենք մինչեւ վերջին հնարավորությունը պայքարելու ենք սրանց կարգի հրավիրելու մեր խոսքի ազատությունը եւ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը պաշտպանելու համար:

 

Առանց մեր Խոսքի ազատության մենք չկանք. միացեք մեզ:

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբ

Բոլոր հարցերով` +  374 91 821 363, [email protected] 

Առավել տեղեկությունների համար` www.asparez.am  


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter