Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



Կայացավ Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության հանրահավաքը

 

19 | 12 | 2007 | 19:00 | Հաղորդագրություն

 

Գյումրու թատերական հրապարակում դեկտեմբերի 19-ին ժամը 16-ին տեղի ունեցավ Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության Հանրահավաքը, որն մասնակցեց ավելի քան 2 հազար մարդ` Ազատ քաղաքացիներ Երեւանից, այդ թվում «Սկսել ա» շարժման ակտիվիստները, Վանաձորից, Շիրակի մարզի ավելի քան 30 համայնքներից` Գյումրուց, Մարալիկից, Արթիկից, Ձորակապից, Փանիկից, Ազատանից, Ախուրյանից, Մարմաշենից, Ախուրիկից, Ջաջուռից, Երազգավորսից եւ այլն: Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցան հասարակական, քաղաքական եւ մշակույթի գործիչներ. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, Քաղաքական մշակույթի «Շիրակ» կենտրոնի նախագահ եւ ԱԺՄ Շիրակի մարզի պատասխանատու Վահան Թումասյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, Խոսքի ազատուևթյան պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր եւ «Իմփիչմենտ» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նույն շարժման ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, ԱԺ Պատգամավոր Հովհաննես Մարգարյանը,  Գյումրու ուսանողական խորհրդի նախագահ Կարեն Պետրոսյանը, «Երիտասարդները հանուն խաղաղության եւ զարգացման» ՀԿ նախագահ Հովհաննես Բայբուրթյանը, «Արաքս» ՀԿ ներկայացուցիչ Կամո Միքայելյան, Արվեստի վաստակավոր գործիչ Սիրանույշ Ղուկասյանը, կինոռեժիսոր Արտաշես Առաքելյանը եւ այլն: Ելույթներում քննադատվեցին ԳԱԼԱ ՀԸ նկատմամբ կիրառվող վարչական ճնշումները, Հայաստանում տիրող մերձավտորիտար ռեժիմը, եւ աջակցություն հայտնվեց Խոսքի ազատությանն ու ԳԱԼԱ հեռուստաընկերությանը: Չնայած -6  -8 աստիճան ցրտին, մոտ 2000 ցուցարարները, որոնց շարքերում բազմաթիվ տարեցներ կային, մնացին մինչեւ հանրահավաքի ավարտը:

 

Բազմաթիվ պաստառների վրա հետեւյալ լոզունգներն ու կոչերն էին.

 

·         «Վով ԳԱԼԱ-ի ծառը, մենք իրանց անտառը: Մի խումբ «անտառապահներ»:»

·         «Լավ է 1 մոմ վառել, քան հավերժ անիծել խավարը»,

·         «Ամոթ Զիլֆիմյանին, Ամալյանին եւ էն մյուսներին»,

·         «ԳԱԼԱ» փակողը չի ծնվել, կասկածողների համար մանկապարտեղ ենք բացել»,

·         «NO PASSARAN, նահանջի տեղ չկա»,

·         «Ազատ խոսքի թշնամիները պատժվելու են օրենքի ամբողջ ուժով, հանրության արհամարանքով եւ աստծո անեցքով: Գալու է այդ օրը»,

·         «Թաթերդ հեռու ԳԱԼԱ-ից, մեր սիրելի բալայից»,

·         «Իշխանությունները փոփոխվում են, Ազատությունը հավերժական է»:

·         «Առանց խոսքի ազատության մենք չկանք»

 

 

Հանրահավաքի վերջում հանրահավաքի անունից ընդունվեց դիմում-պահանջագիր` ուղղված ԳԱԼԱ ՀԸ նկատմամբ ճնշումներ բանեցնող հիմնարկների ու գերատեսչությունների: 

 

Տեքստը` ստորեւ.

 

ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ

 

ԴԻՄՈՒՄԸ

 

ԳԱԼԱ Հեռուստաընկերության վրա ճնշումներ կիրառող հիմնարկներին, գերատեսչություններին եւ պաշտոնյաներին

 

2007 թվի դեկտեմբերի 19-ին Գյումրիում կայացած Ազատ քաղաքացիների բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցներս համոզված լինելով,

 

որ ԳԱԼԱ հեռուստաընկերության նկատմամբ ՀՀ Հարկային պետական ծառայության, Ազգային անվտանգության ծառայության, Գյումրու քաղաքապետարանի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների հարձակումները կրում են հեռուստաընկերությունը եթերազրկելուն ուղղված կազմակերպված եւ համակարգված բնույթ,

 

որ Խոսքի ազատությունը մեր անօտարելի իրավունքն է եւ որեւէ պաշտոնյա օժտված չէ այդ ազատությունը մեզնից խլելու իրավունքով,

 

Հաշվի առնելով,

 

որ երկու ամսից ավելի է, հիշյալ ատյաններն ու պաշտոնյաները հետեւողականորեն արհամարհում են ԳԱԼԱ ՀԸ նկատմամբ իրենց հալածանքները դադարեցնելու հանրության կոչերն ու հորդորները,   

 

Դատապարտելով պահանջում ենք,

 

1. ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության պետից,

 

1.1          բացատրություն տալ, թե այդ ինչպես ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ում ստուգումները սկսելուց (29 հոկտեմբերի, 2007) 5 օր առաջ ինքը տեղյակ էր, որ «... «ՉԱՊ» ՍՊԸ-ում իրականացված տեւական ստուգումների արդյունքում...» բացահայտվել են բազմաթիվ օրինախախտումներ («Հայոց աշխարհ» թերթ 25.10.2007)

1.2          դադարեցնել ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ դատական հետապնդումը, հանձնարարել Գյումրու հարկային տեսչության պետ Մ.Զիլֆիմյանին հրաժարվել «ՉԱՊ» ՍՊԸ դեմ դատական հայցից, առավել ուշադիր ուսումնասիրել այստեղ իրականացված հարկային ստուգման փաստաթղթերն ու նյութերը, դուրս նետել այդ նյութերից անպատշաճ հիմքերն ու զանազան թղթերը, այդ թվում ՀՌԱՀ նախա•ահ Գ.Ամալյանից ստացված թղթերը, որոնք դիտավորյալ ընկել են վերջնական ակտի հիմքում, որոշ •ործարարներից ճնշումներով ու սպառնալիքներով ստացված ինչ-ինչ բացատրությունները ԳԱԼԱ ՀԸ դեմ, եւ նոր եզրափակիչ ակտ կազմել:

1.3          Կարճել ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ ստուգումների արդյունքներով, այսպես կոչվածª հարկերը չարամտորեն թաքցնելու կասկածանքով, հարուցված քրեական գործը:    

 

 

 

2. ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազ•ային հանձնաժողովի նախագահից,

 

2.1          Ետ վերցնել ՀՊԾ-ին տրամադրած այն թղթերը, որոնցում ԳԱԼԱ ՀԸ-ին վերագրվում են առասպելական ծավալների գովազդի հեռարձակում: Պրն Ամալյան, Դուք տեղյակ եք, որ ՀՊԾ-ին տրամադրած Ձեր թղթերը փաստաթղթեր չեն եւ որեւէ կերպ չեն ապացուցում, թե ԳԱԼԱ ՀԸ-ն հեռարձակել է այնքան գովազդ, որքան ներկայացրել եք այդ թղթերում: Ձեր տրամադրած թղթերում չեք տարանջատել ինքնագովազդը, սոցիալական գովազդը (որոնք ԳԱԼԱ ՀԸ-ն հեռարձակել է անվճար) առեւտրային գովազդից (որ հեռարձակվել է վճարովի): Այդ ամենը որպես վճարովի գովազդ, Ձեր անտեղի տրամադրած թղթերի հիման վրա ընկել է հարկայինի վերջնական ակտի առասպելական տուգանային գումարի հիմքում: Ետ կանչեք Ձեր թղթերը ՀՊԾ-ից, դրանք տրամադրելու պարտականություն Դուք չունեք եւ այդ արել եք կամ ճնշման տակ, կամ ԳԱԼԱ ՀԸ դեմ դավադրության մասնակից դառնալով: Այդպիսով Դուք կաջակցեց ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը եւ կօգնեք այս խնդիրը լուծել Խոսքի ազատության օգտին:   

   

3. ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային եւ Գյումրու քաղաքային կառույցների պաշտոնյաներից.

 

3.1 Վերջ տալ ԳԱԼԱ ՀԸ •ովազդատուների վրա ճնշումները: Դադարեցրեք միջամտել գործարար աշխարհի իրավահարաբերություններին եւ գործարար կյանքին: Ձեր առաքելությունը բոլորովին այլ է: Դուք արդեն հասկացած պիտի լինեք, որ գովազդային բլոկադայով  ԳԱԼԱ Հեռուստաընկերությունը եթերազրկել չեք կարող, արդյունքումª հեռուստաընկերությունը դառնում է անկախ նույնիսկ գովազդատուներից:

 

4. Գյումրու քաղաքապետարանից եւ ավա•անուց.

 

4.1 Հրաժարվել Գյումրու հին հեռուստաաշտարակի վեճը «ՉԱՊ» ՍՊԸ-ի հետ դատարանում լուծելու ճանապարհից;

4.2 Ողջամիտ գնով Գյումրու հին հեռուստաաշտարակը վարձակալության տրամադրել ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ին իր հաղորդումների հեռարձակումը շարունակելու համար:

 

5. Շիրակի մարզի դատախազությունից,

 

5.1 Ստուգել նոյեմբերի 6-ին ԳԱԼԱ ՀԸ նկարահող օպերատորի վրա ՀՊԾ ավագ օպերլիազոր Հովիկ Հովհաննիսյանի հարձակման հետաքննության մասին Ոստիկանության ՔԳՎ ՇՄ քննչական բաժնի որոշումը քրեական գործ չհարուցելու մասին:

 

Բոլոր վերոհիշյալ հասցեատերերին.

 

Ազատ քաղաքացիների Գյումրու հանրահավաքի մասնակիցներիս այս պահանջներն արհամարհելու դեպքում ձեռնամուխ ենք լինելու այլ համարժեք միջոցառումների, այդ թվում» Ձեր պաշտոնանկման հաճելի եւ ազգանպաստ գործընթացին:

 

18:00, 19 դեկտեմբերի, 2007

Ազատ քաղաքացիների Գյումրու Հանրահավաքի եւ կազմակերպիչների անունիցª Լեւոն Բարսեղյան եւ Վահան Թումասյան: ... »

 

Դիմումի ավարտը

Դիմումը պատվիրված նամակով կուղղվի վերոհիշյալ հասցեատերերին:

 

Առանց մեր Խոսքի ազատության մենք չկանք. միացեք մեզ:

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբ

Բոլոր հարցերով` +  374 91 821 363, [email protected] 

Առավել տեղեկությունների համար` www.asparez.am  


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter