Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում մեկնարկեց ՀՊԾ Գյումրու հարկային տեսչությունն ընդդեմ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ի գործի քննությունը 

 

17 | 12 | 2007 | 21:00 | Հաղորդագրություն

 

Դեկտեմբերի 17-ին ժամը 11-ին ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում սկսվեց ՀՀ ԿԱ ՀՊԾ Գյումրու հարկային տեսչությունն ընդդեմ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ի հայցի լսումը: Այդ հայցով Գյումրու հարկային տեսչությունը պահանջում է ՉԱՊ ՍՊԸ-ից բռնագանձել 25.212.8 հազար դրամ, ինչպես նաեւ նախօրոք վճարված դատական ծախսը (1) եւ որպես հայցի ապահովման միջոց, արգելանք դնել ՍՊԸ գույքի եւ դրամական միջոցների վրա (2):

 

Դատարանը գործը վարույթ ընդունելով, մերժել էր երկրորդ հայցապահանջը, սակայն դեկտեմբերի 3-ին, առանց դատական նիստ հրավիրելու եւ պատասխանող կողմին լսելու, հիմք ընդունելով հայցվորից դատարան ներկայացված ինչ-ինչ փաստաթղթեր, դատարանը շտապ կարգով բավարարել էր երկրորդ հայցապահանջը եւս, ու որոշել` անհապաղ արգելանք դնել ՉԱՊ ՍՊԸ գույքի եւ դրամական միջոցների վրա: Նույն օրը, անհապաղ ԴԱՀԿ ծառայությունը ձեռնամուխ եղավ որոշման իրականացմանը, նույն օրը գույքագրեց ԳԱԼԱ ՀԸ գույքն ու արգելկանք գրեց գույքի ու դրամական միջոցների վրա: http://www.asparez.am/news/various/3.12.2007-prohibitation-galatv-property.htm

 

Դեկտեմբերի 17-ի դատական նիստում Հայցվորին ներկայացնում էին ստուգումներն իրականացրած հարկային 5 օպերլիազորները (խմբապետ Գագիկ Օհանյանը չկար), Գյումրու հարկային տեսչության իրավաբանը եւ ՀՊԾ իրավաբանական բաժնի մասնագետներից մեկը, իսկ պատասխանող կողմին` ՉԱՊ ՍՊԸ-ին ներկայացնում էին տնօրեն Կարինե Հարությունյանը եւ ՀՀ Փաստաբանական պալատի անդամ, փաստաբան Կարեն Թումանյանը: Հայցվոր կողմը միահամուռ դեմ եղավ դատական նիստի նկարահանմանը, եւ դատավոր Էդ.Նահապետյանի որոշմամբ դատական նիստի նկարահանումները արգելվեցին:

 

Պատասխանողի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը միջնորդեց ... Հայցվոր` ՀՀ ԿԱ ՀՊԾ Գյումրու հարկային տեսչությունից պահանջել եռօրյա ժամկետում տրամադրելու ապահովում` պատասխանող` Չապ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հնարավոր վնասների հատուցման համար` 400.000 դրամ գումար: Պատասխանողի կողմից ընկերության հնարավոր վնասների հատուցման համար` 400.000 դրամ գումար չտրամադրելու կամ դրանից հրաժարվելու դեպքում հայցի ապահովման մասին ՀՀ Տնտեսական դատարանի 03.121.2007թ որոշումը վերացնել: Միջնորդության հիմքում Կ.Թումանյանը ներկայացրեց, այն  հանգամանքները, ըստ որոնց ՍՊԸ-ն արգելանքի տակ գտնված ժամանակահատվածում ունի հարկային եւ ոչհարկային զանազան պարտականություններ, որոնք չկատարելու դեպքում կարող են ծագել լրացուցիչ հարկային պարտականություններ եւ դրա պատասխանատվությունն ընկնում է ՀՊԾ վրա: 

 

Դատավորը կես ժամ ընդմիջում հայտարարեց եւ 50 րոպե անց դահլիճ վերադառնալով, հայտարարեց, որ որոշեց մերժել միջնորդությունը: Այդպիսով հետագայում հնարավոր լրացուցիչ հարկային պարտավորությունների պատասխանատվությունը ստանձնեց Հայաստանի Հանրապետությունը:

 

Պատասխանողի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը նոր միջնորդություն ներկայացրեց, որով խնդրեց դատարանին վարույթ ընդունել ՉԱՊ ՍՊԸ հակընդդեմ հայցը ընդդեմ Գյումրու հարկային տեսչության: Հակընդդեմ հայցով պահանջվում է  անվավեր համարել ՀՀ ԿԱ ՀՊԾ նշանավոր ակտը:

http://www.asparez.am/news/various/14.11.2007vahan-khachatryan-statement.htm

 

Որոշում կայացնելու համար դատարանը ընդմիջում հայտարարեց մինչեւ դեկտեմբերի 18-ը: Դատաքննությունը կշարունակվի դեկտեմբերի 18-ին ժամը 10-ից:

 

Հիշեցում.

 

ԳԱԼԱ ՀԸ եւ Խոսքի ազատության պաշտպանության հանրահավաքը տեղի կունենա Դեկտեմբերի 19-ին ժամը 16-ին Գյումրու թատերական հրապարակում: Հրավիրվում են միայն ազատ կամքի եւ մտքի տեր մարդիկ: Մյուսներն էլ կարող են գալ ու հանրահավաքը դիտել Սայաթ-Նովա փողոցի հանդիպակաց մայթից կամ մթնեցված ապակիներով ավտոմեքենաների միջից:

 

Առանց մեր Խոսքի ազատության մենք չկանք. միացեք մեզ:

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբ

Բոլոր հարցերով` +  374 91 821 363, [email protected] 

Առավել տեղեկությունների համար` www.asparez.am  


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter