Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրու նստավայրը վարույթ ընդունեց ՉԱՊ ՍՊԸ-ի հակընդդեմ հայցն ընդդեմ ՀՊԾ Գյումրու հարկային տեսչության 

 

18 | 12 | 2007 | 12:00 | Հաղորդագրություն

 

Դեկտեմբերի 18-ին ժամը 10-ին ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում շարունակվեց ՀՀ ԿԱ ՀՊԾ Գյումրու հարկային տեսչությունն ընդդեմ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ի հայցի լսումը: Այդ հայցով Գյումրու հարկային տեսչությունը պահանջում է ՉԱՊ ՍՊԸ-ից բռնագանձել 25.212.8 հազար դրամ, ինչպես նաեւ նախօրոք վճարված դատական ծախսը (1) եւ որպես հայցի ապահովման միջոց, արգելանք դնել ՍՊԸ գույքի եւ դրամական միջոցների վրա (2):

 

Դեկտեմբերի 18-ի դատական նիստին չէին ներկայացել ՀՊԾ 8 ներկայացուցիչները, դատավոր Էդ.Նահապետյանը սկսելով նիստը հայտարարեց, որ որոշում է ընդունել ՉԱՊ ՍՊԸ-ի հակընդդեմ հայցը ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության Գյումրու հարկային տեսչության, ընդունել վարույթ ու լսել այն նախնական հայցի հետ մեկտեղ: Որոշման հրապարակումից հետո դատավորը հայտարարեց նիստը փակված եւ  տեղեկացրեց, որ հաջորդ նիստի մասին կողմերը պատշաճ կտեղեկացվեն: Դահլիճում ներկաները ծափահարություններով ողջունեցին դատավորի որոշումը:

 

Դատավորի հեռանալուց հետո` 10:12-ին դատարան ժամանեցին ՀՊԾ ներկայացուցիչները եւ, տեղեկանալով դատավորի որոշմանը, 5 րոպե անց թողեցին դատարանի շենքը:

 

Ստորեւ ներկայացնում ենք ՉԱՊ ՍՊԸ հակընդեմ հայցից մի քանի ուշագրավ հատվածներ. 3-5 էջեր.

 

... Պատասխանողի կողմից ստուգման ընթացքում ՀՌԱՀ-ից տեղեկություններ պահանջելը եւ ստանալը, ինչպես նաեւ այն կիրառելու ու ակտի հիմքում դնելը, այսնքին ՀՌԱՀ-ին երրորդ անձ դիտարկելը հակասում է ՀՀ Կառավարության 1998թ-ի թիվ 580 որոշման 6-րդ կետով սահմանված պահանջներին: Համաձայն որի հաշվետու (ստուգվող) ժամանակաշրջանի համար ակտիվների շարժի (օգտագործման) (այլ ակտիվների ավելացման (աճի), պարտավորությունների նվազման, հարկվող օբյեկտի հաշվարկման ժամանակ հաշվի առնվող նվազեցումների, հարկվող օբյեկտների հաշվարկման ժամանակ հաշվի չառնվող նվազեցումների հանրագումար) չափի մնացորդի որոշման համար հիմք է ընդունվում`

ա) հարկ վճարողի ներկայացրած սկզբնական հաշվառմանը, գրանցումներին վերաբերող եւ այլ համապատասխան հիմնավորող փաստաթղթեր:

բ) հարկ վճարողի մոտ ստուգումների եւ (կամ) ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրված ակտիվների արժեքի, ինչպես նաեւ վաճառքի (իրացման) վերաբերյալ տվյալները (այդ թվում` այդ հարկ վճարողի մոտ կատարված այդ ակտիվների հսկիչ գնման արդյունքները), ինչպես նաեւ հարկային տեսչության մարմնի կողմից սահմանված կարգով իրականացված գույքագրման եւ չափագրման տվյալները (մասնավորապես, պահեստում եւ անավարտ արտադրության մեջ ապրանքների, հումքի, կիսապատրաստվածքների մնացորդների, միավոր արտադրանքի արտադրության ծախսի նորմանների եւ այլ տեսակարար ցուցանիշների, կորստի միջին տոկոսի, ակտիվների օգտագործման (վաճառքի եւ այլ) ինտենսիվությունն արտահայտող ցուցանիշների (այդ թվում` իրականացված խրոնոմետրաժով արձանագրված) մասին եւ այլն):

գ) սահմանված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունները:

ՀՀ Կառավարության 1998թ-ի թիվ 580 որոշման 6-րդ կետի գ կետում ՀՌԱՀ-ը որպես երրորդ անձ ներառված չէ: Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 55 հոդվածի առաջին կետի ա ենթակետի համաձայն վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական եւ իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում: Իսկ նույն օրենքի 57 հոդված 1-ին կետի համաձայն, գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական եւ իրավական հիմքերը: Իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն, արգելվում է վարչական մարմնի ընդունած վարչական ակտերի հիմնավորումն այն փաստարկներով, որոնք չեն առնչվում տվյալ մարմնի իրավասությանը:

                Այսինքն հարկային մարմնի կողմից ՀՌԱՀ-ից տեղեկությունները ձեռք է բերվել օրենքի խախտմամբ: Հարկերի մասին ՀՀ օրենքի 18 հոդվածի համաձայն, հարկերի հաշվարկման հսկողության եւ գանձման ընթացքում օրենքի խախտմամբ հարկ վճարողների վերաբերյալ ձեռք բերված տեղեկությունները չեն կարող հիմք հանդիսանալ հարկային պարտավորությունների հաշվարկման եւ գանձման համար:

Պատասխանողի այն հիմնավորումը, թե Հեռուստաընկերության կողմից ՀՌԱՀ-ին ներկայացված տեղեկություններում պարունակվող գովազդների ծավալը ավելին է, քան հարկային մարմիններին ներկայացված հաշվետվություններում նշված գովազդներից, ապա այն  ակտի հիմքում եւ Ընկերության համար լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջացնելու համար հիմք չի կարող հանդիսնալ, քանի որ Գովազդի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի (օրենքում գործածվող հիմնական հասկացություններ) երկրորդ մասի համաձայն, գովազդը տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձեւավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական եւ իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ: Հեռուստաընկերությունը կարող է հրապարակել ոչ միայն առեւտրային (կոմերցիոն), այլեւ ոչ կոմերցիոն (սոցիալական, ինքնագովազդ եւ այլն): Հեռուստաընկերության կողմից ՀՌԱՀ-ին ներկայացված տեղեկությունների եւ ՀՌԱՀ-ի կողմից  հարկային մարմիններին ներկայացված տեղեկություններում չի տարանջատված գովազդի տեսակները եւ արժեքները: Հեռուստաընկերությունը գովազդի տարատեսակների տարանջատում կամ բաշխում ըստ տարատեսակների  չի արել այն պատճառով, որ ոչ հեռուստաընկերությունը եւ ոչ էլ դրա հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ն չուներ այդ անելու օրինական պարտականություն այնպես, ինչպես չունի այդ տեղեկությունները ՀՌԱՀ-ին տրամադրելու օրինական պարտականություն:  ՀՌԱՀ-ից ՀՀ ԿԱ ՀՊԾ ստացած տեղեկությունները ՉԱՊ ՍՊԸ-ն ամսական 2 անգամ էլեկտրոնային փոստով մատակարարել է ՀՌԱՀ-ին` կամավոր, անստորագիր եւ առանց կնքման: Հետեւաբար այդ տեղեկությունները հարկային մարմինների կողմից չէր կարող օգտագործվել, դրվել ակտի հիմքում, այն էլ առանց գովազդային տարատեսակների` սոցիալական, առեւտրային  եւ ինքնագովազդի, ծավալների զատման կամ զատման համար հատուկ կատարված աշխատանքների:

 

ՀՀ Գովազդի մասին օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասին համաձայն. Գովազդակիրը պարտավոր է բնակչության առողջության եւ առողջապահության, բնության պահպանության, սոցիալական պաշտպանության հարցերով ազգային շահեր ներկայացնող եւ առեւտրային բնույթ չկրող սոցիալական գովազդների համար առաջնահերթ տրամադրել գովազդին հատկացվող տարեկան եթերային ժամանակի /տպագրական մակերեսի/ ոչ պակաս, քան 5 տոկոսը£՚ Առաջնորդվելով այս դրույթով եւ ԳԱԼԱ ՀԸ-ն, չունենալով արտաքին պատվիրատու, սեփական նախաձեռնությամբ արտադրել եւ սեփական ծրագերում` գովազդային բլոկներում` առեւտրային գովազդից հետո, կամ առաջ, ինքնագովազդից հետո կամ առաջ եթեր է հեռարձակել ավելի քան 18 անուն սոցիալական գովազդ, որոնցից յուրաքանչյուրի տեւողությունը եղել է 10-180 վայրկյան: Դրանց մեծ մասը  պահպանվում է հեռուստաընկերության ակտիվ արխիվում:

 

 Հեռուստաընկերությունները ինքնաներկայացնող գովազդների համար արտաքին պատվերներ եւ դրա համար դրամական եկամուտներ չեն ունենում, իրենք են հոգում իրենց կարիքներն ինքնուրույն, շահագրգռություն ունենալով գովազդել իրենց հեռուստաալիքը, աշխատանքը, հաղորդումներն` ընդհանուր առմամբ, ակնկալելով լսարանի  եւ պատվիրատուներ: Դա արտահայտվում է զանազան ձեւերով. հիշեցումներով հեռուստաընկերության մասին, լոգոներով, նշանաբաններով, երգ-նշանաբանով, քառյակներով, հեռուստաընկերության տարեդարձների նշումներով, հեռուստաընկերության ծառայություններից օգտվելու հրավերներով, առաջարկներով եւ այլն: ԳԱԼԱ հեռուստաընկերությունը ինքնաներկայացնող հողորդումների, այն է` ինքնագովազդի համար դրամական եկամուտներ չի ունեցել, ինչից էլ չէր կարող ԱԱՀ ձեւավորվել:   

Հարկային մարմինները ԳԱԼԱ ՀԸ հեռարձակվող առեւտրային գովազդի չափերը ակնհայտ խեղաթյուրել են եւ հեռարձակվող բոլոր հաղորդումների վերաբերյալ հայտարարությունները, սոցիալական գովազդները, ինքնաներկայացնող գովազդները հաշվարկել են որպես դրամական պատվերով ստացված եւ հեռարձակված առեւտրային գովազդ եւ կատարել հաշվարկ ըստ այդմ: ....

 

Հիշեցում.

 

ԳԱԼԱ ՀԸ եւ Խոսքի ազատության պաշտպանության հանրահավաքը տեղի կունենա Դեկտեմբերի 19-ին ժամը 16-ին Գյումրու թատերական հրապարակում: Հրավիրվում են միայն ազատ կամքի եւ մտքի տեր մարդիկ: Մյուսներն էլ կարող են գալ ու հանրահավաքը դիտել Սայաթ-Նովա փողոցի հանդիպակաց մայթից կամ մթնեցված ապակիներով ավտոմեքենաների միջից:

 

Առանց մեր Խոսքի ազատության մենք չկանք. միացեք մեզ:

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբ

Բոլոր հարցերով` +  374 91 821 363, [email protected] 

Առավել տեղեկությունների համար` www.asparez.am  


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter