Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու քաղաքապետը տապալեց հին հեռուստաաշտարակի խնդրի լուծման եռակողմ համաձայնագիրը

 

17 | 12 | 2007 | 18:00 | Հայտարարություն

 

Գյումրու քաղաքապետն ու քաղաքապետարանն ըստ էության մերժում են Գյումրու աշտարակի ԳԱԼԱ ՀԸ օգտագործման եռակողմ պայմանագրի առաջարկը:  

 

Ինչպես հաղորդվել է նախապես` դեկտեմբերի 13-ին, ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի համակարգողներից Լեւոն Բարսեղյանը դեկտեմբերի 13-ին ժամը 15-ին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ Գյումրու հին հեռուստաաշտարակի խնդրի կարգավորման նոր առաջարկով, որի իմաստը հետեւյալն էր. Կնքվում է եռակողմ պայմանագիր` իր, քաղաքապետարանի եւ ԳԱԼԱ ՀԸ միջեւ, որում պայմանավորվում են հետեւյալը. 1. Լեւոն Բարսեղյանը անձամբ վճարում է ԳԱԼԱ ՀԸ կողմից անցած 2,5 տարիներին հին հեռուստաշտարակի շահագործման դիմաց ողջամիտ (համանման ծառայությունների համար կիրառվող սակագներին համաչափ) գումար, 2. Քաղաքապետարանը հրաժարվում է խնդրի կարգավորման դատական ճանապարհից, 3. Քաղաքապետարանը ողջամիտ գումարով վարձակալման է տրամադրում աշտարակը ԳԱԼԱ ՀԸ-ին կամ ողջամիտ վճարի դիմաց թույլ է տալիս հեռուստաընկերության սարքավորումները տեղադրել աշտարակի վրա:

 

Քաղաքապետը ընդունեց առաջարկը: 2 ժամ անց առաջարկն ընդունեց նաեւ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր սեփականատեր Վահան Խաչատրյանը: Քաղաքապետարանից այսօր պիտի հայտնեին անցած ժամանակահատվածի համար ամսական վարձավճարի չափը:

 

Այսօր ժամը 13-ին, Գյումրու քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Լ.Աղեկյանը Լ.Բարսեղյանի հետ կայացած հեռախոսազրույցում հայտնեց, որ քաղաքապետարանը նպատակահարմար է գտնում անցած ժամանակահատվածի համար միջնորդ կողմից` Լեւոն Բարսեղյանից ստանալ 200.000 (երկու հարյուր հազար) դրամ յուրաքանչյուր ամսվա համար:

 

Այս հաշվարկով անցած 27 ամիսների համար ([2005 օգոստոս-2007 հոկտեմբեր])` Լ.Բարսեղյանը վճարելու էր ընդամենը 5,4 մլն դրամ: Այնինչ, այդ գումարով կարելի է 3-4 նման աշտարակ կառուցել: 

 

Այս հայտարարությամբ, ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը իր զարմանքն ու տարակուսանքն է հայտնում Գյումրու քաղաքապետարանի եւ քաղաքապետի այդօրինակ դիրքորոշման առթիվ.

 

1.     Այդ գինը անհիմն է եւ` դիտավորյալ ուռչացված: Բանն այն է, որ այդ գինը ոչ մի ընդհանուր բան չունի շուկայում գործող համանման ծառայությունների գների հետ, չկա անգամ որեւէ մոտավորություն: Այսպես. ՀՀ Տրանսպորտի եւ Կապի նախարարության Հայաստանի հեռուստատեսային ցանց ՓԲԸ Գյումրու մասնաճյուղի` Գյումրու հիմնական հեռուստաաշտարակի վրա 140-150 մ բարձրության վրա անտենայի տեղադրման, այդ հիմնարկում հեռուստաընկերության հաղորդակի տեղադրման եւ սպասարկման ծառայության դիմաց գործընկեր հեռուստաընկերությունները վճարում են ամսական մոտ 120-140 հազարական դրամ, ներառյալ հաղորդակի ծախսած էլեկտրաէներգիայի գինը, հաղորդակի եւ անտենայի սպասարկման վարձը (միացնել-անջատել, հսկել եւ այլն): Այս հանրագումարի մեջ 100-150 մետր բարձրության վրա միայն անտենայի տեղադրման վարձը կազմում է 25.000-30.000 դրամ` ամսական: Հաշվի առնելով վերը բերվածը, ու այն հանգամանքը, որ անցած տարիներին ԳԱԼԱ ՀԸ անտենան գտնվել է 50 մետր բարձրություն ունեցող աշտարակի վրա (եւ ոչ թե 150 մ), որը, օգտագործումից առաջ մասնակի նորոգվել է ՉԱՊ ՍՊԸ միջոցներով, կարծում ենք արդարացի կլիներ, որ որպես աշտարակի անցած ամիսների վարձավճար առաջարկվեր ոչ ավելի քան 25-30 հազար դրամ/ամսական, ինչը տեղի չունեցավ:

2.     Այն հանգամանքը, որ քաղաքապետարանի առաջարկած գինը ավելի քան 6 անգամ գերազանցում է շուկայում գործող գները, այդ առաջարկը ողջամիտ չեն համարում եւ Եռեակողմ համաձայնագրի հեղինակը եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության Շտաբը, ու դրա շուրջ որեւէ բանակցություն չի կարող շարունակվել. ինչպես ասում են` քաղաքապետարանի առաջարկությունը սակարկությունների տեղ չի թողնում:

3.     Համարում ենք, որ քաղաքապետարանի այս գնային առաջարկը իրականում բարի կամքից բխող առաջարկություն չէ, այլ խնդիրը լուծող` Լ.Բարսեղյանի առաջարկած Եռակողմ համաձայնագիրը տապալելու փոքրիկ խորամանկություն, ինչը հասկանալի է ցանկացած տրամաբանող մարդու:   

4.     Հաշվի առնելով գործող շուկայական գները, մենք կարծում էինք, թե անցած ամիսների համար Գյումրու հին հեռուստաաշտարակի վարձակալման գինը կարող էր լինել առավելագույնը ամսական 30 հազար դրամի չափով, իսկ անցած 27-28 ամիսների համար` ոչ ավելի, քան 1 մլն դրամ: Այսպիսով Գյումրու քաղաքապետարանի վարած անհեռատես քաղաքականության հետեւանքով, քաղաքը զրկվեց չնախատեսված աղբյուրից ստանալիք մոտ 1 մլն դրամից: Սրա պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է քաղաքապետարանի եւ քաղաքապետի վրա:    

5.     Եռակողմ համաձայնագիրը այս ճանապարհով տապալելու փաստի շնորհիվ այլեւս ապացուցված ենք համարում, որ Գյումրու քաղաքապետարանը քաղաքապետի գլխավորությամբ լիովին ինտեգրվել է ԳԱԼԱ Հեռուստաընկերությունը եթերազրկելու խոշոր դավադրության մեջ: Այսպիսով Գյումրու քաղաքապետը ըստ էության երկրորդ անգամ է մերժում հանրության ներակայացուցիչների` խնդիրը խաղաղությամբ եւ արտադատարանական ճանապարհով լուծելու հնարավորությունն ու առաջարկը:

6.     Չնայած հեռուստաաշտարակի վարձակալման համար քաղաքապետարանի առաջարկած աննորմալ գնին, Լեւոն Բարսեղյանի Եռակողմ համաձայնագրի առաջարկը մնում է ուժի մեջ այնքան ժամանակ քանի դեռ քաղաքապետարանը ողջամիտ գին չի առաջարկել անցած եւ ապագա ամիսների վարձակալման համար:     

Հիշեցում.

 

ԳԱԼԱ ՀԸ եւ Խոսքի ազատության պաշտպանության հանրահավաքը տեղի կունենա Դեկտեմբերի 19-ին ժամը 16-ին Գյումրու թատերական հրապարակում: Հրավիրվում են միայն ազատ կամքի եւ մտքի տեր մարդիկ: Մյուսներն էլ կարող են գալ ու հանրահավաքը դիտել Սայաթ-Նովա փողոցի հանդիպակաց մայթից կամ մթնեցված ապակիներով ավտոմեքենաների միջից:

 

Առանց մեր Խոսքի ազատության մենք չկանք. միացեք մեզ:

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբ

 

Բոլոր հարցերով` +  374 91 821 363, [email protected]  

Առավել տեղեկությունների համար` www.asparez.am   


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter