Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



6 ՏԱՐԻ ԱՆՑ. Ա1+-Ը ԴԵՌ ԵԹԵՐՈՒՄ ՉԷ
 

02 | 04 | 2008 | 21:00 | Լուր

Ա1+-ը դեռ եթերում է ... Բայց ուղիղ կեսգիշերին սիրտը դադարեց բաբախել ու տեղը լցվեց սեւ խշշոցով: Ուղիղ 6 տարի առաջ, 2002թ ապրիլի 2-ին Ա1+ անկախ հեռուստաընկերությունը զրկվեց եթերից: Նրա փոխարեն եթերում լցված խշշոցը այս 6 տարիների ընթացքում չդարձավ Ա1+-ի ձայն: 2002թ ապրիլի 2-ին Հեռուստատեսային եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների ձեռամբ հարված հասցվեց Հայաստանում խոսքի ազատությանը: Վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանն այդպես էլ չհայտնվեց այն երկրների շարքում, որտեղ խոսքի ազատության մակարդակը որակվում է ազատ: Այս տարիների ընթացքում Ա1+-ը մասնակցել է հեռուստառադիոկապուղիների 12 մրցույթների, բայց այդպես էլ ՀՌԱՀ-ը (բնականաբար ոչ միայն իր որոշմամբ) նրան հնարավորություն չտվեց եթերում հայտնվելու:

Ա1+-ի եթերազրկվեց 2003թ նախագահի ընտրություններից մեկ տարի առաջ: Այս փաստը շատերի համար սպասելի էր, շատերի համար` ոչ: Եթերեզրկմանը նախորդող օրը Ա1+-ը ուղիղ եթերում վերջին հնարավորությունն էր տվել տարբեր քաղաքական հայացքների ու տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին արտահայտելու իրենց տեսակետը: Նրանք, ովքեր հյուրընկալվել էին ՙԱ1+՚-ի տաղավարներում, անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից` հայտարարում էին, որ Ա1+-ը չպետք է եթերազրկվի: Բայց հակառակ սրան ու եթերազրկմանը հաջորդած`ՀՀ քաղաքացիների բողոքի ինքնաբուխ ակցիաներին Ա1+-ը եթերազրկվեց:

Եթերազրկվեց, բայց չփակվեց: 6 տարի անց Ա1+-ը շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին ու իր հեռուստադիտողին, այսօր` նաեւ ընթերցողին:

Դիտեք մեզ, ճանաչեք Ձեզ...
Կարդացեք մեզ, Ճանաչեք Ձեզ...
Ու բոլոր նրանց համար, ովքեր սիրում էին ու սիրում են մեզ, Ա1+ դեռ եթերում է: Դեռ եթերում է, թեեւ մարդկային միջամտությամբ, ոչ թե բնական ճանապարհով 6 տարի առաջ դադարեց բաբախել հեռուստաընկերության սիրտը` բազմակողմանի, անաչառ, հրատապ տեղեկատվության փոխարեն հեռուստադիտողին հարկադրելով լսել սեւ խշշոց:

 

Ա1+


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter