Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հաղորդագրությունը  

 

02 | 03 | 2008 | 20:30 | Հաղորդագրություն

 

3 մարտի, 2008

 

Հարձակումներ Գյումրիում աշխատող լրագրողների վրա

 

Մարտի 2-ին Ժամը 12:00-ի եւ 12:30 միջակայքում Գյումրու թատերական հրապարակի մատույցներում` Սայաթ-Նովա փողոցի միջնամասում ոստիկանները աննխադեպ ջանադրությամբ հարձակվել են այստեղ եկող մարդկանց եւ հատկապես լրագրողների վրա:

 

Ժամը 12:06-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, մեքենայից իջել է թատրոնի դեմ-դիմաց եւ մայթ բարձրանալուց հետո բարեւել է հավաքված մոտ 20 ոստիկաններին: Ոստիկաններից քաղաքացիական հագուստով մեկը, որն, ինչպես պարզվեց քիչ անց, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Վ.Ն.Հարությունյանն է, զայրույթով հարձակվել է վերջինիս վրա, հրամայելով հեռանալ այդտեղից, հոխորտալով, թե ...այսքան արյուն խմեցիք, էլի՞ եք ուզում..., ապա սկսել է քաշքշել Լեւոն Բարսեղյանին եւ հրել դեպի փողոցի բանուկ մասը: Ոստիկանները հրմշտում էին նաեւ այստեղ ինքնաբուխ հանրահավաքի հավաքվող մարդկանց: Նրանցից մեկն ընկել էր ու չէր կարողանում ելնել: Լ.Բարսեղյանը, անցորդներից մի քանիսի հետ գրկելով ընկածին, տեղափոխեց, մոտ 70 մետր, զանգեց Շտապ օգնության կայան: 5 րոպեում այստեղ հավաքված մոտ 150 մարդկանցից մի քանիսը բորբոքված հայհոյում էին ոստիկանության աշխատակիցներին: Լ.Բարսեղյանը մի քանի անգամ սաստեց նրանց:

 

Մոտ 12:15-ին ԳԱԼԱ ՀԸ լրագրող Արմինե Վարդանյանը, նկարահանող օպերատորը` նկարահանող խմբով, մոտենալով Թատերական հրապարակի մայթեզրին, փորձել են նկարահանել մարդկային եւ ոստիկանական կուտակումները: Ոստիկանները նույն Վ.Հարությունյանի գլխավորությամբ սկսել են քաշքշել Արմինե Վարդանյանին եւ նկարահանող օպերատորին, ապա նրանց բերման ենթարկոլու գործողություններ ծավալալ: Նրանց հետ բերման են ենթարկել մի անչափահասի, որը փորձել է միջամտել քաշքշուկին ու թույլ չտալ, որ աղջկան քաշքշեն:

 

Նույն պահին, լսելով բացականչություններ այն մասին, թե տեսախցիկ են կոտրում թատրոնի դիմաց, Լ.Բարսեղյանը, վիրավորին թողնելով, փորձել է մոտենալ նույն ոստիկանական խմբին ու պարզել, թե բանն ինչ է: Նույն Վ.Հարությունյանը նորից է հարձակվել վերջինիս վրա, նորից քաշքշելով ու հրմշտելով, նրան հրամայել է բերման ենթարկել, ինչն ի կատար են ածել 2 րոպում:

 

Ժամը 12:25-ին Ազատություն ռադիոկայանի տեղական թղթակից Սաթենիկ Վանցյանը եւ Առավոտ օրաթերթի տեղական թաթակից Նունե Արեւշատյանը մոտեցել են ոստիկանական նույն խմբին: Ոստիկաններից մեկը Նունե Արեւշատյանի ձեռքից խլել է լուսանկարչական ապարատը, փորձել է սպառնալիքներով վտարել նրան տարածքից, եւ ապարատը վերադարձրել է միայն մի քանի քաղաքացիների պահանջներից հետո: Նույն Վ.Հարությունյանը հայհոյախառն լուտանքներով հարձակվել է Սաթենիկ Վանցյանի վրա, քաշքշելով ու հրելով հեռացրել նրան իրենց հսկողության տարածքից` Սայաթ-Նովա փողոցի մայթից:

 

Բացի Ոստիկանության Գյումրու քաղաքային բաժին բերված լրագրողները, այստեղ են տարվել նաեւ մի քանի այլ քաղաքացիներ:

 

ԳԱԼԱ ՀԸ լրագրողական խմբի երեք անդամներին ոստիկանության բաժնում պահել են 3 ժամ երեք առանձին սենյակներում եւ բաց են թողել առանց բերման ենթարկելու մասին արձանագրություն կազմելու: Երիտասարդներին ու այլոց պահել են ավելի քիչ, իսկ Լ.Բարսեղյանին` մոտ 6 ժամ:

 

Ըստ Լ.Բարսեղյանի, ոստկանությունում կազմել են նրան բերման ենթարկելու մասին արձանագրություն եւ առաջարկել ստորագրել, որ ինքը ծանոթացել է դրան: Ծանոթանալով ու պարզելով, որ դրանում մի քանի սուտ ու կեղծիք կա, Լ.Բարսեղյանը հրաժարվել է ստորագրել անգամ ծանոթանալու մասին տեղեկությունը եւ հայտնել, որ այլեւս առանց փաստաբանի որեւէ բացատրություն կամ հարցի պատասխան չեն ստանա: Այդ արձանագրության մեջ ասվում է, իբր Բարսեղյանը թատերական հրապարակում ժողովրդին կոչ է արել բարձրանալ հարթակ` հանրահավաքը սկսելու համար, իսկ հետո դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին:

 

Մոտ 3 ժամ սպասելուց հետո, վերջապես փաստաբան Կարեն Թումանյանին թույլ են տվել այցելել Լ.Բարսեղյանին: Լ.Բարսեղյանը բացատրության արձանագրության վերջում լրացրել է ամբողջ միջադեպի պատմությունը` հնարավոր մանրամասներով, ինչից հետո նրան ազատ են արձակել ու հրավիրել մարտի 3-ին ժամը 11-ին ոստիկանություն` վարչական գործի նյութերին ծանոթանալու:

 

Այդ ամբողջ ընթացքում հարյուրավոր գյումրեցիներ եւ մոտ 3 տասնյակ գործընկերներ Գյումրուց, Երեւանից եւ Վանաձորից այցելել եւ ոստիկանատուն, պահանջելով լրագրողների ու մյուսների ազատությունը:                      


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter