Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ հայտարարությունը   

 

25 | 02 | 2008 | 23:00 | Հայտարարություն 

 

25 փետրվարի, 2008

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հայտարարությունը, որ կոչուի Իներորդ պատվիրանը` սուտ մարգարեների համար

 

Փետրվարի 25-ին ժամը 15:18-ին, Գյումրու թատերական հրապարակում հանրահավաքի եկած եւ բերված մի քանի հազար մարդու առաջ[1] Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ասաց.

 

... Մեր քաղաքում մի երկու քաղմաս է մնացել, որ ժողովուրդը զզվում է, դա Գալա քաղմասն է, մեկ էլ Ասպարեզ քաղմասը, որ գիշեր-ցերեկ գովերգում են սազերն առած` Լեւոն Տեր-Պետրոսյանին`ՀՀՇ-ի գումարներով, վերջապես, մի քիչ թող նրանք էլ զգաստանան: ... :

 

Ժուռնալիստները Ասպարեզ  ակումբը, իր հիմնական բանուգործը թողած, ստիպված է հայտարարել հետեւյալը.

 

Ընդհանրապես քաղմասներից (ենթադրաբար` ոստիկանության) Վարդան Ղուկասյանի զզվանքն ու ատելությունը հասկանում ենք, պատճառներ ունի մարդը, բան չի մնացել առանց քաղմաս Հայաստան ունենալու ճամփին:

 

Որ, իր կարծիքով մեր քաղաքում ընդամենը երկու քաղմաս է մնացել, դա էլ ենք հասկանում. քվեարկության օրը եւ նախորդ օրը` ԳԱԼԱ ՀԸ-ն եւ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը իրավապահների գործի մի մասն էին կատարում` նրանց ու դատախազության փոխարեն, որովհետեւ ընտրակաշառքի զանգվածային բաշխման, ընտրակեղծիքների եւ այլ ընտրախախտումների մասին փաստերի հավաքումը լրագրողների պարտքն է այնպես, ինչպես` իրավապահների. գուցե շփոթել է մարդը:

 

Կարծում ենք, որ Վ.Ղուկասյանը օրհասական կարիք ունի ինչ-որ բացատրություն գտնելու, թե ինչու Ս.Սարգսյանը ՀՀԿ խորհրդի անդամ հանդիսացող քաղաքապետով եւ իրեն պատվավոր քաղաքացու կոչում տված Գյումրի քաղաքում, չնայած համատարած ընտրակաշառքին, զանգվածային ընտրակեղծիքներին եւ այլ օրինախախտումներին, հազիվ 38 տոկոս է ստացել. մարդը մեղքը հո գյումրեցիների արժանապատվության վրա չէր գցելու:

 

Այժմ, տպավորություն է ստեղծվում, թե մարդը մոռացել է, որ ինքն է առաջինը դատական գործ նախաձեռնել իր համար այդպես զզվելի հեռուստատեսության դեմ, անտեսելով խնդիրների հարթման բանակցային միջոցները: Անցած 3 ամիսներին առնվազն 2 անգամ[2] քաղաքապետին հիշեցրել ենք խաղաղության համադարմանը: Չի օգնել: Կասկած ունենք, որ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նկատմամբ քաղաքապետի զզվանքը ծնվեց այն պահին, երբ ակումբ սկսեց իր կարեցածի չափով պաշտպանել ռեժիմի թիրախ դարձած հեռուստաընկերությունը: Այդ զզվանքը մեզ պատիվ է բերում: Մենք գիտենք, որ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը վարկաբեկելու բոլոր փորձերը արժանանում  են 1000 դրամով` դրոշ ու 5000 դրամով` պաստառ բռնողների հիացմունքին ու հանրության արհամարհանքին:

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը իր գործունեության 8 տարվա եւ 37 օրերի ընթացքում ֆինանսավորվել է միայն հիմնադիրների անձնական միջոցներից, ԱՄՆ ՄԶԳ միջոցներից, ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովից, Եվրասիա հիմնադրամից, Քաունթերփարթ ինթերնեյշնլից, Համաշխարհային ուսուցում կազմակերպությունից, Բաց հասարակուևթյան ինստիտուտի օժանդակության հիմնադրամից, Համաշխարհային բանկից, Ալեքսանդրիա-Գյումրի քույր քաղաքների կոմիտեից: Այս ամենը արտացոլված է համապատասխան փաստաթղթերում, իսկ ակումբը այդ մասին պարբերաբար հաղորդագրություններ է տարածել հանրության համար: Այդ փաստաթղթերը բաց են ցանկացած գրաճանաչ մարդու առաջ: Ակումբը երբեք չի ֆինանսավորվել քաղաքական ուժերից (հոսանքներից, կուսակցություն-ներից, գործիչներից): Ակումբը մի քանի անգամ մերժել է նաեւ քաղաքապետի` ակումբին օգնելու բանավոր առաջարկները:

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբից որեւէ մեկը անձնական թշնամանք չունի եւ չի ունեցել Վ.Ղուկասյանի նկատմամբ, մենք մեզ համարել ենք բոլոր նրանց գործընկերը ու բարեկամը, ով մեր քաղաքին, խոսքի ազատությանը օգտակար է եղել, կամ օգտակարություն է հայտարարել:

 

Մեզ համար անընդունելի, վիրավորական ու մտահոգիչ են Վ.Ղուկասյանի` արտաբերած վերոհիշյալ նախադասության այն երկու վերջին հատվածները, որոնցով նա (1) հանրությանը վստահաբար տեղեկացնում է, թե Ասպարեզը ՀՀՇ գումարներով գովերգում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ ապա` ...վերջապես, մի քիչ թող նրանք էլ զգաստանան արտահայտությամբ հավաքված բազմությանը որոշակի ուղերձ է հասցնում (2):

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը համարում է, որ այդ արտահայտություններից մեկով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը զրպարտել է Ակումբին, վիրավորել է մեզ, իսկ մյուսով` մի քանի հազար մարդու ներկայությամբ սպառնալիք է հղել:

 

Այս հայտարարության պատճենները, որպես անհրաժեշտ իրազեկում, պատվիրված նամակով փետրվարի 26-ին ուղարկվելու են ՀՀ Գլխավոր դատախազին եւ Դատախազության Շիրակի մարզային ստորաբաժանմանը:

 

Միաժամանակ հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը այն հանգամանքների վրա, որ անցյալ տարիներին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը եւ խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը մի քանի հեռախոսային սպառնալիքներ են ստացել, իսկ վերջերս` հունվարի 18-19-ի գիշերը անհայտ անձինք հրդեհել են ակումբի գրասենյակի պատուհանը: Հրդեհը, բարեբախտաբար հանգել էր ինքնուրույն:

 

Չնչին հույս ունենք, որ Վ.Ղուկասյանը, մինչեւ քրեական գործի հարուցումը ժամանակ կգտնի, կվերլուծի իր խոսքը ու հրապարակայնորեն մեր ներողամտու-թյունը կհայցի սեփական ելույթում տեղ գտած վերոհիշյալ նախադասության համար: Հակառակ դեպքում, վստահ ենք, որ նա կկարողանա արժանապատվությամբ պատասխանատվություն կրել մեր հասցեին նետած վիրավորանքի եւ զրպարտության համար: Մենք կօգնենք:

 

Մինչ այդ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը դադարեցնում է ցանկացած տեսակի շփում քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա ներկայացուցիչների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջինս իր խոսքի ազատության իրավունքի պաշտպանության համար կկամենա օգտվել ակումբի հնարավորություններից` մամլո ասուլիս հրավիրել ակումբում, հանրային իրազեկում իրականացնել ակումբի միջոցներով եւ այլն:

 

...Բարի չէ ոչ ոք, այլ միայն` Աստուած: .... սուտ մի վկայիր ... :

Ավետարան ըստ Մարկոսի 19, 18-19:  

 

25 փետրվարի 2008

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ նախագահ Նադեժդա Հակոբյան

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյան


[1] Գյումրիում վարչական ռեսուրսի, համայնքապետարանի, մարզպետարանի աշխատակիցների, հանրային հիմնական կարիքները սպասարկող մի շարք հիմնարկների, ինչպես նաեւ համայնքային ու պետական ենթակայության մի շարք հիմնարկների աշխատակիցների մասնակցությամբ Սերժ Սարգսյանի, այսպես կոչված` հաղթանակը տոնելու համար անցկացված 22 րոպե տեւած հանրահավաքի մասին է խոսքը:

[2] Լ.Բարսեղյանի կոչը Գյումրու քաղաքապետին, 30 նոյեմբերի, 2007. http://www.asparez.am/news/various/30.11.2007-lbcalltomayorgyumri.htm

Լ.Բարսեղյանի եռակողմ համաձայնագրի առաջարկը քաղաքապետին, 13 դեկտեմբերի 2007.

http://www.asparez.am/mmedia/materials/picket-gala-mayor-court-13.12.2007.html

Լ.Բարսեղյանի եռակողմ համաձայնագրի առաջարկի տապալումը.

http://www.asparez.am/mmedia/materials/tvtower-galatv-issue-17.12.2007.html ,


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter