Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ոստիկանությունն ընդդեմ Լ.Բարսեղյանի եւ Լ.Բարսեղյանը ընդդեմ Ոստիկանության հայցերը լսվելու են միացյալ ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում, հայտնի դատավոր Էդ.Նահապետյանի նախագահությամբ 

 

01 | 04 | 2008 | 22:30 | Հաղորդագրություն-1  

 

Մամլո հաղորդագրություն-1

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի եւ Ոստիկանության փոխադարձ դատական հայցերի ընթացիկ զարգացումների մասին

 

1 ապրիլի 2008

 

2008 թվի մարտի 2-ին ցերեկը ժամը 12:25-ին Ոստիկանության Գյումրու քաղաքային բաժին բերման էր ենթարկվել քաղաքացի Լեւոն Բարսեղյանը, այն բանի համար, որ նա համարձակվել էր հայտնվել Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի` Թատերական հրապարակին հարող մայթին:

 

Ոստիկանության Գյումրու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Հ.Քալաշյանը եւ Խ.Պետրոսյանը, որոնք բերման էին ենթարկել Լ.Բարսեղյանին, իրենց զեկուցագրերում գրել են, թե, վերջինս Թատերական հրապարակ գալով, սկսել է կոչեր անել հավաքված քաղաքացիներին` հավաքվել հարթակի մոտ հանրահավաքն սկսելու համար: Իրենք զգուշացրել են Լ.Բարսեղյանին, թե հանրահավաքը իրազեկված չէ ու նախազգուշացրել են` դադարեցնել կոչերը: Ըստ զեկուցագրերի, Լ.Բարսեղյանը չի ենթարկվել իրենց օրինական պահանջներին ու շարունակել է կոչերով դիմել հավաքվածներին: Ոստիկանները, ըստ այդ զեկուցագրերի, նորից են զգուշացրել վերջինիս, եւ քանի որ նա չի ենթարկվել, հրավիրել են նրան ոստիկանություն, եւ, ապա, քանի որ նա նորից չի ենթարկվել, նրան բերման են ենթարկել:

 

Ըստ Լ.Բարսեղյանի, ինքը մարտի 2-ին ժամը 12-ին այցելել է Գյումրու թատերական հրապարակ` զբոսնելու եւ մարդկանց հետ զրուցելու, բարեւել է մայթին հավաքված ոստիկաններին եւ փորձել է անցնել դեպի թատերական հրապարակ, որտեղ բացարձակապես ոչ մի մարդ չի եղել այդ պահին: Ոստիկանության ՇՄ վարչության պետի տեղակալ Վ.Ն.Հարությունյանը հարձակվել է իր վրա, բռնել է բաճկոնի օձիքից, մի քանի անգամ քաշքշել է, ասելով ու գոռալով, թե չպիտի մտնի այդ տարածք, հրամայել է հեռանալ այդտեղից առանց բացատրություններ տալու կամ ներկայացնելու իր հրամանի օրինական հիմքերը, այդ անելիս եղել է քաղաքացիական հագուստով, միայն իր խնդրանքից հետո ներկայացել է ու շարունակել է քաշքշել եւ հրել մայթից դեպի փողոցի երթեւեկելի մաս: Վ.Հարությունյանը, միաժամանակ գոռգոռացել է, թե բերման է ենթարկելու, ինչին Լ.Բարսեղյանը պատասխանել է թե, պատրաստ սպասում է, ենթարկեք: Չի ենթարկել, Լ.Բարսեղյանը չի դիմադրել, կամ չի փախել այդ տարածքից: Տեսնելով, որ մայթին մի տարեց մարդ է ընկել (հրել են կամ կամ ինքնուրույն է ընկել), մի երիտասարդի հետ գրկել է այդ մարդուն, տարել հասցրել այգու անկյան պարսպին: Զանգել է Շտապ օգնության կայան, ներկայացել, օգնություն խնդրել, բացատրել վայրը: Ապա, լսելով բացականչություններ, թե վերեւում` իրեն քաշքշելու վայրում կամերա են ջարդում, քայլելով վերադարձել է այնտեղ ու չի տեսել կոտրված տեսախցիկ: Այստեղ նորից Լ.Բարսեղյանի վրա է հարձակվել նույն Վ.Ն.Հարությունյանը, շարունակել առանց ոստիկանին պատշաճ բացատրությունների, գոռգոռալ գնա ստեղից, չպիտի կանգնես ստեղ ... դու շատ վատ բան կենես (շատ վատ բան ես անում), քաշքշել իրեն, նորից հրմշտել ու հրել դեպի փողոցի բանուկ` երթեւեկելի մաս, եւ նորից սպառնացել թե` բերման է ենթարկելու: Լ.Բարսեղյանը նորից պատասխանել է, թե` ...ենթարկեք, մի հրեք, մի քաշքշեք, չի դիմադրել, չի խփել կամ վիրավորել որեւէ մեկին ու բազմիցս ասել է. բերման եք ենթարկում` ենթարկեք: Վերջապես երկու երիտասարդ ոստիկաններ Ժիգուլի մեքենայով նրան տեղափոխել են քաղաքային ոստիկանատուն, մեքենան նստել է կամավոր, իջել է կամավոր: Այս ամենը Լ.Բարսեղյանը շարադրել է բացատրություն վերցնելու մասին Արձանագրության մեջ, որ կազմվել է ոստիկանատանը, նրան բերման ենթարկելուց մոտ երեք ժամ անց:

 

Այս եւ գյումրեցի այլ 3 լրագրողների վրա նույն օրը նույն վայրում ոստիկանների հարձակման մասին լուրը տեղադրված է ԺԱԱ www.asparez.am կայքում.

http://www.asparez.am/mmedia/onmassmedia/jca-statement-pressing-jour-2.3.2008.html      

 

Մարտի 3-ին ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրու բաժնի Հետաքննության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Գագիկ Բադոյանը հայցով դիմել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր Էդ.Նահապետյանին[1]: Վերաշարադրելով Լ.Բարսեղյանին բերման ենթարկած ոստիկանների զեկուցագրերի մտքերը, մայոր Բադոյանը, հայցադիմումում գտել է, որ Բարսեղյանը հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջին չի ենթարկվել, ինչով կատարել է ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանք, ինչի համար դատարանից խնդրում է վարչական պատասխանատվության ենթարկել Լ.Բարսեղյանին: Խոսքը 50.000 դրամ տուգանքի մասին է:

 

Մարտի 12-ին դատավորը, ծանոթանալով հայցադիմումին, որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ, ինչի մասին մարտի 13-ին տեղեկացրել է այդ հայցով պատասխանող Լ.Բարսեղյանին:

 

Մարտի 24-ին Լ.Բարսեղյանը հակընդդեմ հայցով դիմեց ՀՀ Վարչական դատարան: Հակընդեմ հայցում մասնավորաբար ասվում է.

 

... Չնայած այն հանգամանքին, որ հակընդդեմ պատասխանողի կողմից ապացույց չի ներկայացվել իմ կողմից կոչեր կատարելու մասին, սակայն հանրահավաքի կոչեր գործողությունը ՀՀ օրեւէ օրենքով արգելված արարք չի հանդիսանում, հետևաբար պատժելի արարք չի հանդիսանում:

 

.... հակընդդեմ պատասխանողի այն պնդումը, թե ոստիկանության աշխատակիցները ինձ ներկայացրել են օրինական պահանջ, որին ես չեմ ենթարկվել, անհիմն է, քանի որ, ոչ ոք այդ թվում ոստիկանության ամենաբարձր կոչումով աշխատակիցը լիազորություն կամ իրավունք չունի որևէ անձի ներկայացնել պահանջ, որը չի բխում օրենքից: ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ: ՀՀ օրենսդրությունը, այդ թվում Ոստիկանության մասին ՀՀ օրենքը, որեւէ դրույթ չի պարունակում այն մասին, որ ոստիկանության աշխատակիցը իրավունք ունի քաղաքացուց պահանջել հեռանալ ընդհանուր օգտագործման տարածքից: Հետեւաբար իմ նկատմամբ ոստիկանության աշխատակիցների պահանջը Գյումրի քաղաքի Թատերական հրապարակից հեռանալու վերաբերյալ, ակնհայտ անօրինական է: ...:

 

Հակընդդեմ հայցով խնդրվում է Հակընդդեմ պատասխանող` ՀՀ Ոստիկանություն Շիրակի մարզային վարչության Գյումրու բաժնի հետաքննության բաժանմունքի հայցը ընդդեմ Լ.Բարսեղյանի վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին մերժել եւ Հակընդդեմ պատասխանող` ՀՀ Ոստիկանություն Շիրակի մարզային վարչության Գյումրու բաժնի հետաքննության բաժանմունքի պետի 02 մարտի 2008թ վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրությունը ճանաչել անվավեր:

 

Հակընդդեմ հայցն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ PDF ֆորմատով.

 

Մարտի 28-ին, ծանոթանալով հակընդդեմ հայցին, դատավորը, համարելով, որ հակընդդեմ եւ սկզբնական հայցերի միջեւ առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ ու ճշգրիտ լուծումը, դատարանը գտել է, որ հակընդդեմ հայցը ներկայացվել է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ եւ 84-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին համապատասխան, ուստի այն պետք է ընդունել վարույթ եւ սկզբնական հայցի հետ համատեղ ընթացք տալ:

 

Մարտին 27-ին հիմնական հայցվոր` ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրու բաժնի Հետաքննության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Գագիկ Բադոյանը, օրենքով նախատեսված կարգով Հակընդդեմ հայցի պատասխան է հղել դատարանին, իսկ պատճենը` Լ.Բարսեղյանին: Պատասխանում մասնավորաբար ասվում է. Այդ օրերին հանրահայտ փաստ էր այն, որ չիրազեկված հանրահավաքների հետեւանքով ողբերգական դեպքերը լարված իրավիճակ էին ստեղծել ողջ հանրապետությունում, այդ թվում եւ Գյումրիում, որոնք անկանխատեսելի զարգացումներ կարող էին ունենալ ի վնաս հանրության անվտանգության: Այդ կապակցությամբ հասարակական կարգի պահպանման նպատակով ծառայության մեջ գտնվող քր. հետախուզության բաժանմունքի աշխատակիցները հանձնարարություն են ունեցել արգելել չիրազեկված հանրահավաքը Գյումրու Թատերական հրապարակում: .... հանրահայտ փաստ է նաեւ այն, որ այդ միջոցառումների ակտիվ մասնակից է եղել Լ.Բարսեղյանը եւ նա նշված օրը պատահական չէր հայտնվել այնտեղ եւ ընդհանուր սպասարկման տարածքով պատահական անցնող մարդ չէր: ... , եւ այսպես շարունակ` իրեն եւ ոստիկանությանը հաճո պատկերը ներկայացնում որպես ապացուցման կարիք չունեցող հանրահայտ փաստեր ու եզրափակում ...Այսպիսով առկա է փաստը` Բարսեղյանը հրաժարվել է կատարել հասարակական կարգի պաշտպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջը` Թատերական հրապարակից հեռանալու մասին, ուստի հիմնավոր է հայցը նրան վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:

 

Մայոր Բադոյանը իր պատասխանում պնդում է հիմնական հայցը եւ` մերժել հակընդդեմ հայցը: Ի լրումն այս ամենի, հիմնական հայցվորը իր պատասխանում տեղեկացնում է, որ օգտվելով իր դատավարական իրավունքներից, խնդրում է գործը քննել իր բացակայությամբ:   

 

Մայոր Բադոյանի պատասխանը այստեղ է. 1-ին էջ JPG ֆորմատով, 2-րդ էջ JPG ֆորմատով

 

Սրան ի պատասխան, մարտի 31-ին Լ.Բարսեղյանը դատարան եւ ոստիկանություն է  հղել իր 8 էջ կազմող առարկությունները: Դրանում մասնավորապես ասվում է.      

 

...Այսպես. մայոր Բադոյանի չիրազեկված հանրահավաքների հետեւանքով ողբերգական դեպքերը լարված իրավիճակ էին ստեղծել ողջ հանրապետությունում միտքը, ամենեւին էլ հանրահայտ փաստ չէ: Դա իր, գուցեեւ Ոստիկանությունում տիրապետող մասնավոր կարծիք է, տեսակետ, ինչի իրավունքն այս մարդիկ ունեն որպես ՀՀ քաղաքացիներ: Ի հակադրություն կամ որպես այլընտրանք դրա, հանրության մեջ տիրապետող է այլ տեսակետ նույնի մասին, այն է. ՀՀ նախագահական ընտրություների ժամանակ տեղի ունեցած զանգվածային ընտրախախտումներից հետո ինքնաբուխ եւ խաղաղ բնույթ կրող հանրահավաքների դեմ ՀՀ օրենսդրության կոպտագույն խախտումներով, դավադիր, ապօրինի եւ բռնի ուժ կիրառելու հետեւանքով տեղի ունեցած ողբերգական դեպքերը լարված իրավիճակ էին ստեղծել Երեւանի կենտրոնի մի հատվածում (Ազատության հրապարակում, Հյուսիսային եւ Գր.Լուսավորիչ պողոտաներում, Իտալական փողոցում, Երեւանի քաղաքապետարանին հարող տարածքներում, Պարոնյան եւ Մաշտոցի  պողոտաների` Գր.Լուսավորչի պողոտային հարող հատվածներում, Լեոյի փողոցում): Ես մեկն եմ այն մարդկանցից, ով այսպես է կարծում: Միաժամանակ իմ կարծիքի եւ դրա արտահայտման ազատության իրավունքները սահմանված են ՀՀ Սահմանադրության այն նույն հոդվածներով, որոնցով եւ սահմանված են մայոր Բադոյանի համանման ազատությունները: Ես չեմ համարձակվում պնդել, թե վերը բերված իմ եւ հարյուր հազարավոր մարդկանց համանման կարծիքները բացարձակ ճշմարտություններ են ու` դրանով` հանրահայտ փաստեր, որոնք, իբր, ապացուցման կարիք չունեն: ...

 

Պարտավոր եմ մեջբերել մի քանի հանրահայտ փաստ, որոնք իսկապես ապացուցման կարիք չունեն: Երկիր մոլորակը պտտվում է Արեգակի շուրջը, կամ Ջրի մոլեկուլը բաղկացած է երկու հատ Ջրածնի ատոմից եւ մեկ հատ Թթվածնի ատոմից եզրահանգումները իսկապես հանրահայտ փաստեր են եւ ապացուցման կարիք չունեն, դրանք գիտականորեն եւ վաղուց ապացուցված են ու ամբողջ տիեզերքում անհնար է գտնել մեկին, ով կսկսի վիճարկել այդ ճշմարտությունները, պայմանով, որ այդ մտքերում բերված հասկացությունները նույնականացված են ամենքի համար, այսինքն` մեկը Արեգակ ասելիս ի նկատի չունի իր հարեւանուհուն, իսկ Երկիր մոլորակ ասելիս` մոլորյալի համբավ ունեցող եւ Երկիր անունով իր մյուս հարեւանին, ում այդպիսի անուն է տվել իր հայրը, ով նրա ծննդյան ժամանակ տարված է եղել աստղագիտությամբ: ...

 

Իսկապես, որեւէ լարված իրադրություն միշտ էլ կարող է անկանխատեսելի զարգացումներ բերել: Խնդիրը անկանխատեսելի զարգացումների կանխարգելման միջոցառումներն ու դրանց արդյունավետությունն են: Ոստիկանությունը, կարծում եմ հենց այն մարմինն է, որ պարտավոր էր ոչ թե պարզապես միջոցառումներ իրականացնել իր գնահատած լարված իրավիճակ-ից ծնվելիք անկանխատեսելի զարգացումների կանխարգելման համար, այլ պարտավոր էր ձեռնարկել անկանխատեսելի զարգացումների հնարավոր կանխարգելման համարժեք, համաչափ կամ համապատասխան միջոցառումներ: Դրանք առնվազն այն միջոցառումներն են, որ կհամապատասխանեին իրենց օրինական իրավասություններին եւ չէին ոտնահարի այլոց օրինական իրավունքները: Հակառակ դեպքում կարելի էր ուղղակի փակել Սայաթ-Նովա փողոցը` երկաթյա արգելապատնեշներով եւ հանրությանը տեղեկացնել շրջանցիկ երթուղիների մասին, փակել թատրոնի ճակատային մուտքը եւ հանդիսատեսներին այնտեղ ընդունել վարչական մուտքերից, տեղափոխել Հովհ.Շիրազի, Ավ.Իսահակյանի, Մ.Մկրտչյանի արձանները այն տարածքներ, որոնց մասին ոստիկանությունն ահազանգեր չուներ, թե այնտեղ տեղի է ունենալու չիրազեկված հանրահավաք, կամ քանդել Թատերական հրապարակը` առնվազն 50 տարում այն նորոգելու համար, կամ` բռնել եւ գնդակահարել բոլոր հնարավոր կասկածյալներին, ովքեր հնարավոր է, որ կարող էին լարված իրավիճակի պայմաններում անկանխատեսելի զարգացումներ բերել ի վնաս հանրության եւ պետության անվտանգության: Ակնհայտ է, որ նման միջոցառումները ոչ օրինական կլինեին եւ ոչ էլ  իրավաչափ, դրանցով ապօրինաբար կսահմանափակվեին այլոց օրինական իրավունքները:  ...

 

Գյումրիում մարտի 1-ին ժամը մոտավորապես  17:30-21:00 տեղի ունեցած հանրահավաքը ինքնաբուխ էր այնքանով, որ որեւէ մեկը այդ հանրահավաքի մասնակիցներից կանխավ չէր կարող իմանալ, որ մարտի մեկի առավոտյան ժամը 6:30-ին ՀՀ գործող օրենսդրության կոպտագույն խախտումներով, միջազգայնորեն արգելված միջոցներով, բիրտ ուժի կիրառմամբ ծեծվելու էին Երեւանի Ազատության հրապարակում խաղաղ նստացույցի հավաքված մի քանի հազար մարդիկ, որ դրանից երեք օր առաջ` ասենք փետրվարի 25-26-ին դիմեին համայնքային իշխանություններին` հանրահավաքի մասին իրազեկելու: Այդպիսով, մարդիկ, իմ ունեցած տեղեկություններով, Գյումրիում մարտի 1-ին ժամը մոտավորապես  17:30-21:00-ին ինքնաբուխ եւ հախուռն հավաքվել են Թատերական հրապարակում` Երեւանի Ազատության հրապարակի եւ ապա Ֆրանսիական դեսպանատան մոտ հավաքված խաղաղ ցուցարարներին ծեծելու եւ խոշտանգելու առթիվ իրենց բողոքն ու զայրույթը արտահայտելու ինքնաբուխ հանրահավաքի: Այլկերպ չէր էլ կարող լինել, զարմանալի կլիներ, որ չհավաքվեին: ...

 

Լ.Բարսեղյանի առարկությունը եզրափակվում է հակընդդեմ հայցը բավարարելու եւ հիմնական հայցը մերժելու խնդրանքով:

 

Առարկությունն ամբողջությամբ այստեղ է PDF ֆորմատով     

  

Ապրիլի 1-ին Լ.Բարսեղյանին դատական ծանուցագիր է հանձնվել այն մասին այս գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2008 թվի ապրիլի 11-ին ժամը 15-ին ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրի շենքում:   

 

Լ.Բարսեղյանը մտադիր է այս գործին առնչվող մի շարք անձանց վկայի կարգավիճակով հրավիրել դատարան:

 

Տեղի ունեցածի վերլուծությունը թույլ է տալիս Ժուռնալիստների Ասպարեզ ակումբին հայտարարել, որ ոստիկանությանը մարտի 2-ին այդպես էլ չի հաջողվել սադրանքի դրդել Լեւոն Բարսեղյանին, ինչը տեւական քաշքշուլներից հետո խիստ հավանական էր, եւ արդարացիորեն կարող էր լինել որպես ինքնապաշտպանություն:   

 

Այս պատմության հետագա զարգացումները` հաջորդիվ:

 

1 ապրիլի, 2008թ.


[1] Այս դատավորը նույն` Գյումրու հարկային տեսչություն-ԳԱԼԱ ՀԸ դատաքննություն իրականացրած եւ հարկայինի հայցը բավարարած դատավոր Էդ.Նահապետյանն է:

          


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter